Սովորական խայտառակություն

Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Հունվարի 21, 2016
Մի ուրվական է շրջում ներքաղաքական տիրույթում

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն արդեն անցյալ է: Բայց եթե այլոք վերադարձի հույսեր փայփայելուն զուգահեռ նաև ինչ-որ բան են անում՝ վերադարձն արդարացնելու համար, ապա Ազատ Արշակյանի մոտ այդ տարբերակը բացառված է: Նա այլ ճանապարհ է ընտրել: Շաբաթը մեկ-երկու անգամ այս մարդը հայտնվում է որևէ մամլո կենտրոնում և անկապ-անիմաստ դատողություններ է անում երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ: Այդ դատողություններից և ոչ մեկը արժանահավատ չէ, իրենցից արժեք չեն ներկայացնում և որևէ կերպ չեն կարող անդրադառնալ հասարակական կարծիքի ձևավորման վրա: Սակայն դա բոլորովին չի մտահոգում Արշակյանին, քանի որ նրա նպատակը միանգամայն ուրիշ բան է:

 

Վերջինս գերմարդկային ջանքեր է գործադրում, որպեսզի ոչ ոք չկռահի, թե ինքն ով է և ինչ է ցանկանում: Ընդդիմության համար նա իշխանամետ է, իշխանությունների համար ընդդիմություն է, չեզոքները նրան չեն ընդունում երկակի խաղի համար, արևմտամետների համար ռուսամետ է, ազգայնականների համար լիբերալ է, դեմոկրատները նրան ասում են պահպանողական, հոռետեսների առաջ լավատես է խաղում, չափավորներին ծայրահեղության դասեր է տալիս և այսպես շարունակ:


Իբրև ասվածի վերջին ապացույց տեսնեք, թե նա ինչեր է խոսում ներկա ներքաղաքական կացության մասին: Ազատ Արշակյանն ասում է, որ ՀՅԴ-ն ճարահատյալ է գնում կոալիցիայի, այլապես դուրս կմնա քաղաքական կյանքից, հետո հավելում է, որ «Ընդդիմությունը նշանակովի է, ՀՅԴ-ին ընդդիմություն չեն նշանակում», ապա իսկույն վրա է բերում, թե անտրամաբանական ու անհասկանալի է օլիգարխ պատգամավորներով վայրի կապիտալիզմի կուսակցություն ՀՀԿ-ի և սոցիալիստ ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության նույն թևում և այս ամբողջ շիլաշփոթը եզրափակում է ցնցող բացահայտումով առ այն, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը պետք է միանային ՀՀԿ-ին, քանի որ դրանք բուրժուական կուսակցություններ են:


Դեռ առաջին ցնցումի հետևանքնրը չեք կարող մարսել, երբ Արշակյանը ձեզ կմատուցի երկրորդ չափաբաժինը, քանի որ, ըստ նրա, բնական է, եթե ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» համագործակցեն ու միասին գնան ընտրությունների. «ԵԺԿ-ականները պետք է միասին լինեն: Բրյուսելը նույնպես հանձնարարություններ է տալիս, միայն Մոսկվայից չեն կախված»,- միանգամից հարցը աշխարհաքաղաքական հարթակ է հանում մեծ վերլուծաբանը, որպեսզի մոլորակի երրորդ վերաբաժանումը ամփոփի հետևյալ տրակտատով. «Արտաքին ազդեցությունները շատ են, բայց վերջին կես տարին ինձ հույս են տալիս, որ ՌԴ-ի իմպերիալիստական ծրագրերը ձախողվում են, ՌԴ-ն կգնա ժողովրդավարություն և մենք կդառնանք ոչ թե ՌԴ-ի վասալն, այլ գործընկերը»: Ու միանգամից պայծառատես դարձած Ազատ Արշակյանը հորդորելով կարգադրում է, որ 2017-ի ընտրություններին Հայաստանը գնա նոր պետության ստեղծման, որը Հայաստանը կտանի դեպի ժողովրդավարություն:


Հիմա, այս բոլորը լսելուց հետո, ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է Արշակյանը, ի՞նչ հավակնություններ ունի, քանի՞ կաշի է պատրաստ փոխել, որ իրեն նույնպես հիշեն ու ետ բերեն: Ընդ որում, եթե նկատեցիք արդեն, նա պատրաստ է առաջին իսկ կանչով նետվել ցանկացած մեկի գիրկը, միայն թե գրկված ու գուրգուրված լինի: Իսկ սիրելի և ընդունելի լինելու համար նա արդեն ցուցադրել է հատկանիշներից լավագույնը՝ սկզբունքների ու համոզմունքների իսպառ բացակայությունը: Նման մարդկանց կարիք միշտ էլ կա:






Դիտումների քանակ 5877


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Փող տվեք, թե չէ կվիրավորվենք

Մարտի 12, 2018


Ինչպես հայտնի է, երեկ կտրուկ վատացել էր ԱՄԿ անդամ, ՀՔԴՄ կուսակցության հիմնադիր, ճանաչված գործիչ Ազատ Արշակյանի առողջական վիճակը...

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Ի՞նչ խաղ է խաղում Սեյրան Օհանյանը

Հունիսի 29, 2017


Այսօր մի հարցազրույցում նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձել է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությ...

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Ազատ Արշակյանը մուկ է բռնում

Դեկտեմբերի 24, 2016


«Միացյալ Հայաստան» շարժման խորհրդի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ իրենց շարժումն աջակցություն է հայ...

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Միացյալ Արմենիայի միֆն ըստ Ամարասի Արթուրի

Նոյեմբերի 2, 2016


Տեղեկությունն այն մասին, թե գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը) մտադիր է նոր շարժում ստեղծել, անմիջապես դիտարկվեց այն ...

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հայ «լիբերալներն» ընդդեմ ՀԱՊԿ-ի

Հոկտեմբերի 15, 2016


ՀԱԿ գագաթաժողովը առիթ տվեց տեղի ռուսատյաց արևմտամետ և փտած ազգայնականներին (ի դեմս Հայրիկյանի, Արշակյանի և այլոց) իրենց դժգոհու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ