Ազգային խայտառակություն

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Դեկտեմբերի 25, 2015
Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Օսկան Քոչարյան

 

Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտին տարածք է, որը չի պատկանում սահմանակից երկրներից և ոչ մեկին: Ամբողջ աշխարհում է այդպես, սակայն պարզվում է՝ ոչ հայ-վրացական սահմանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հայ-վրացական սահմանի չեզոք գոտու վերահսկողությունը ստանձնել է վրացական կողմը, և քաղաքացին, անցնելով Հայաստանի սահմանակետը, անմիջապես հայտնվում է Վրաստանում՝ չհասնելով վրացական սահմանակետին: Զավեշտալին այն է, որ չեզոք գոտին գտնվում է վրացական իրավապահ մարմինների ներկայացուցիչների հսկողության ներքո, և շատ անգամ Հայաստանից դուրս եկած, սակայն Վրաստան մուտք չգործած անձն իրավական հարկադրանքի միջոցների է ենթարկվում վրացական օրենքներով:


Այսպես, Հայաստանի քաղաքացին իր ավտոմեքենայով դուրս է եկել Հայաստանից: Վրաստանի սահմանային անցակետ չհասած, այսինքն՝ դեռ Վրաստան չմտած, նրա վարած ավտոմեքենան կանգնեցվել է Վրաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից, և նա տուգանվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն: Սկզբունքորեն, քաղաքացին, ընդունելով իրավախախտման բուն փաստը (առանց ամրակապվելու երթևեկելը), վիճարկել է որպես իրավախախտման վայր Վրաստանի ոստիկանների իրավախախտման արձանագրությունում նշված տեղանքի՝ որպես Վրաստանի Հանրապետություն նշած լինելու հանգամանքը: Դա առավելևս տրամաբանական է, քանզի նա, դուրս գալով Հայաստանից, այնուամենայնիվ, չէր մտել Վրաստանի տարածք: Քաղաքացին վրացի ոստիկաններին ներկայացրել է անձնագիրը, որում Վրաստանի սահմանային անցակետն անցած չլինելու մասին անհերքելի ապացույց կար՝ բացակայում էր սահմանային անցակետի կնիքը: Այդ հանգամանքը ևս չխանգարեց ոստիկաններին, և քաղաքացին տուգանվեց: Իրավախախտման մասին արձանագրությունում էլ որպես իրավախախտում կատարելու վայր նշվեց Վրաստանի Հանրապետությունը: Փաստորեն, ըստ վրացի իրավապահների, Հայաստանի և Վրաստանի միջև ընկած չեզոք գոտին Վրաստանինն է, և վերջ: Հայաստանի քաղաքացու բազմաթիվ գրությունները Վրաստանի պատկան մարմիններին անպատասխան են մնացել, և նա որոշել է դիմել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն, որպեսզի այն իր հերթին, օգտագործելով միջպետական խողովակները, պարզաբանի տեղի ունեցածը՝ թյուրիմացաբար կարծելով, թե ՀՀ քաղաքացու հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը: Մենք, իհարկե գիտեինք, որ դա այդպես չէ և անպայման կկիսվեինք մեր այդ գիտելիքներով, սակայն քաղաքացին նախընտրել է պարզաբանում ստանալ ոչ թե մեզանից, այլ արտաքին գործերի նախարարությունից: Ի պատասխան բազմաթիվ հարցումների, ՀՀ ԱԳՆ-ից քաղաքացուն հորդորում են, այնուամենայնիվ, վճարել չեզոք գոտում արձանագրված իրավախախտմամբ նախատեսված գումարը: Եվ ի՞նչ: Ստացվեց, որ ՀՀ-ն ոչ թե Հայաստանի քաղաքացու, այլ Վրաստանի Հանրապետության հովանավորն է: Բացի այդ, եթե հայ-վրացական սահմանի չեզոք գոտում վրացի իրավապահներն անարգել գործունեություն են իրականացնում, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աչք է փակում այդ երևույթի վրա, ապա դա մեկ բան կարող է նշանակել՝ Հայաստանը Վրաստանին զիջել է հայ-վրացական սահմանի չեզոք գոտին, ասել է թե՝ Հայաստանի մի մասը: Իսկ թե ինչ պայմաններից ելնելով է դա կատարել` մեզ առայժմ անհայտ է, սակայն պարզ է, որ Էդվարդ Նալբանդյանը միայնակ տարածքների զիջման մասին որոշում չէր կարող կայացնել: Այնուամենայնիվ, նա գործարքից փայ ստացած կլինի: Եվ քանի որ նա սիրում է ճանապարհորդել, այն էլ՝ կնոջ հետ ու պետության հաշվին, կարելի է ենթադրել, որ հայ-վրացական սահմանի չեզոք գոտու տարածքների զիջման հաշվին Նալբանդյանների ամուսնական զույգն ընդմիշտ ապահովված կլինի անվճար ավիատոմսերով:

 






Դիտումների քանակ 24988


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Վրացական կուսակցությունը բորդել է բացել

Մայիսի 10, 2019


Սկանդալային համբավ ունեցող վրացական ընդդիմադիր «Գիրչի» («Կոն») կուսակցությունը հանդես է եկել մարմնավաճառությունը երկրում լեգալա...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Սալոմե Զուրաբիշվիլին մատ է թափ տվել աբաջյան գոհարի մարդու վրա

Մարտի 15, 2019


Երևանում է Վրաստանի դեկորատիվ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Սա մեր Սարգսյան Արմենի նման մի բան է՝ պետության հաշվին ծանապարհորդո...

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Ի՞նչ պետք է սովորեցնի Վրաստանին Մոլոտով-Ռիբենտրոպի պակտը

Մարտի 10, 2019


Պատերազմը, որն Արևմուտքի միասնական քաղաքական էլիտաները վարում են Ռուսաստանի դեմ տնտեսական և գաղափարախոսական ճակատներում, թափ է ...

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Վրաստանի խորհրդային «օկուպացիան»՝ ԱՄՆ լրացուցիչ մշակումն անցած պաշտոնյաների սգո օր

Փետրվարի 28, 2019


2010թ. հունիսի 10-ին սաակաշվիլիական խորհրդարանը փետրվարի 25-ը՝ այն օրը, երբ խորհրդային Վրաստանը տոնում էր խորհրդայնացումը, հռչա...

Եվս մեկ դեմոկրատ պաշտոն ստացավ

Եվս մեկ դեմոկրատ պաշտոն ստացավ

Հունվարի 29, 2019


Փաշինյան Նիկոլը նոր մամուլի խոսնակ ունի: Այդ պաշտոնին նշանակվել է ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը,...

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում  են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում են շեղել ուշադրությունը Լուգարի կենտրոնից

Հունվարի 23, 2019


Եթե Վրաստանի իշխանությունները հետաքրքրվեին մարդկանց առողջությամբ, ըմբռնումով կվերաբերվեին սահմանի ժամանակավոր փակմանը, հայտարար...

Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կարծեցյալ «պաշտպանների» փոխարեն՝ իսկական ռուսատյացներ

Հունվարի 23, 2019


Օրերս Հայաստանի խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նորաթուխ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ քն...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Նվերներ ԱՄՆ բիոլաբորատորիաներից

Հունվարի 16, 2019


Վրաստանում և Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների աշխատանքի առիթով ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացվել է, սակայն որևէ հասկանալի տե...

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Հունվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլի արտգործնախարարը կարծես շատ է խմել Նոր տարուն: Համենայնդեպս, հոգեպես առողջ մարդը, եթե запой-ի մեջ չէ կամ դուրս է...

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

ԱՄՆ-ը «նոր Հայաստանը» վերուղղորդում է դեպի վրաց-թուրքական տրանսպորտային վեկտոր

Նոյեմբերի 30, 2018


2019թ. հունվարի 1-ից Վրաստանը ավտոտրանսպորտով ցորենի կամ ցորենի-տարեկանի ալյուրի ներկրման ու արտակրման արգելք է մտցնում։ Որոշու...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Ինչու է սկսում եռալ Անդրկովկասը

Հոկտեմբերի 29, 2018


Անդրկովկասը հայտնվում է դինամիկ փոփոխությունների գոտում։ Վրաստանում տեղի ունեցան պետության ղեկավարի վերջին համընդհանուր և ուղղա...

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Երբ ամերիկացին բութ է, խոսում է ի սրտե

Հոկտեմբերի 17, 2018


Ամերիկյան մտածողության պարզունակությունն ու մակերեսայնությունը երբեմն բթության են վերածվում: Այսպես, Հայաստան է ժամանել պետքարտ...

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը Հայաստանը վերածում է անձնական բոստանի: Ինչ ուզում` անում է: Եվ ամեն ինչին արդարացում գտնում է իր մունետիկների մ...

Քաքը հների փոխարեն

Քաքը հների փոխարեն

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկիրը մաքրել նախկին կադրեից, և քանի որ լրացնելու բան չունի, դրանց պիտի փոխարինի, մեղմ ասած, կեղտ...

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Երկու անգամ` նույն ցեխի մեջ

Մարտի 29, 2018


Արևմուտքի կողմից հրահրված ցնդաբանական հակառուսական հիստերիային միանում է նաև Վրաստանը։ Ավելի ճիշտ՝ Վրաստանին միացնում են։ Մեծ Բ...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Զբոսաշրջիկ չեն հրավիրում, զբոսաշրջիկն ինքն է գալիս

Հունվարի 12, 2018


Այս Ամանորի տոներին հազարավոր հայաստանցիներ իրենց հանգիստն անցկացրեցին Վրաստանում: Իսկ այսօր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ