Ազգային խայտառակություն

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
Գագոների վատությունը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, իսկ երկրորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Եվ քանի որ Բուռնաշը դատական մարմիններից հույսը կտրել է, ապա համոզված է, որ այդ երկուսին Աստված է պատժելու:

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ Աշոտ Աղաբաբյանի ու հարկային մարմինների միջև դատական վեճը այդպես էլ լուծում չի ստանում: Սկզբում խոսում էին, թե նոյեմբերին արդեն վճիռը կլինի: Սակայն «Հրազդան» մարզադաշտի դատական վեճը առայսօր շարունակում է մնալ անորոշ: Իսկ Աղաբաբյանը պնդում է, որ ֆինանսների նախարարը միտումնավոր է իր նկատմամբ դա անում: «Ես անձամբ իր կողմից միտում եմ տեսնում, ու ես դա իրան էլ եմ ասել: Ասել եմ` տակից դուրս չի գալու, կյանքն ու պաշտոնը հավերժ չեն, ինձ ով որ վատություն է անում, Աստված իրեն պատժում է, իրան չպատժի, ինքը մենակ ինձ չի վատություն արել, սաղ հանրապետության միջին խավին Հայաստանից լարել ա: Իմ հանդեպ ամենամեծ վատություն անողները երկու Գագոն են` Խաչատրյանն ու Ծառուկյանը»:


Հետաքրքրական է, որ երկրում առկա խնդիրների մասին մեծահարուստ գործարարները սկսում են բարձրաձայնել միայն այն ժամանակ, երբ խնդիրները չոքում են նաև իրենց դռանը: Նույն Բուռնաշը տարիներ շարունակ հրաշալիորեն օգտվում էր ճակատագրի բարեհաճությունից ու իր ազդեցիկ կապերից ու երբեք չէր տրտնջում, թեև տեսնում էր, թե քանի-քանի քաղաքացիներ էին կորցնում իրենց բիզնեսը կամ հայտնվում հարկային մարմինների հետապնդումների կիզակետում: Եվ միայն հիմա, երբ Գագիկ Խաչատրյանի բորբոքված ախորժակը աչք դրեց նրա վրա, իսկ Ծառուկյանն էլ իր հերթին «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին շահեկան պայմաններով առաջարկեց տեղափոխվել «Առինջ մոլ», Բուռնաշը ցանկանում է, որ այդ երկուսը այրվեն դժոխքի կրակների մեջ:


Ի դեպ, կա մի տարբերակ ջրից չոր դուրս գալու համար: Օրինակ, հարկային մարմիններն ավելի մեծ չափով տուգանել էին նաև ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին, սակայն դատական վճիռն ավելի շուտ եղավ և` պատգամավորի օգտին: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` Հակոբ Հակոբյանը այդ հաղթանակին կարողացել էր հասնել նախագահականում մանրամասնորեն ներկայացնելով իրավիճակը:


Բուռնաշն ասում է, թե ինքը այդ ճանապարհով չի անցնի: Իսկ գուցե նախագահականի դռնե՞րն են փակ նրա առաջ:






Դիտումների քանակ 33369


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Խոսրովը փչացնում է Ծառուկյանին

Մարտի 23, 2017


Նախընտրական ներկա փուլում քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից ցանկացած ոչ իշխանական ուժի համար կարևոր է ընտրողներին տեղե...

Դուք պիտի վատ ապրեք

Դուք պիտի վատ ապրեք

Մարտի 13, 2017


Մի քանի օր առաջ, «Ծառուկյան» դաշինքի քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ, տղամարդը եկել, ծնկել էր Ծառուկյանի առաջ: Այսօր, Աշ...

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Կա՞ արդյոք մի բան Ծառուկյանի և ռուս դեսպանի կնոջ միջև

Մարտի 7, 2017


Նախալակոտ Ուրիխանյանը Ծառուկյանի գովքն է անում: Գիշեր-ցերեկ սա Երևանում և մարզերում քարոզարշավ է ծավալում, այն է` թուլացնում է ...

Ծառուկյանի տոկոսը երկրի տոկոսը չէ

Ծառուկյանի տոկոսը երկրի տոկոսը չէ

Մարտի 7, 2017


Gallup International–ի հայաստանյան ներկայացուցչությունը «Ծառուկյան» դաշինքի բերանը լեզու է դրել: Այս կասկածելի կառույցն իր կասկ...

Ծառուկյանը գիտի, բայց չի ասի, թե ինչ գիտի

Ծառուկյանը գիտի, բայց չի ասի, թե ինչ գիտի

Մարտի 6, 2017


«Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջնորդող միտքն այն է, որ ապրիլի 2-ը իշխանափոխության օր է լինելու: Եվ հենց այս նախ...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Մարտի 3, 2017


Արդարություն և օրինականություն պահանջող հասարակությունը մեկ ցանկություն ունի` տեսնել, որ պատժվում են նրանք, ովքեր յուրացրել են ...

Ծառուկյան - Բաղդասարյան. գտեք երեք տարբերություն

Ծառուկյան - Բաղդասարյան. գտեք երեք տարբերություն

Մարտի 2, 2017


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աստվածացման քարոզչությունը ԶԼՄ-ներում և համացանցում հասել է գագաթնակետին: Մի հսկայական թիմ առավոտ...

Աստված ԲՀԿ ցուցակում ճշտումներ է արել

Աստված ԲՀԿ ցուցակում ճշտումներ է արել

Փետրվարի 10, 2017


Աստված ամենակարող է, բայց որ իր բանուգործը թողած` զբաղվում է նաև նախընտրական դաշինքների ցուցակներով ու թեկնածուների առաջադրմամբ...

Դոդի, Դոդիկ, Դոդոն, Ծառուկյան

Դոդի, Դոդիկ, Դոդոն, Ծառուկյան

Հունվարի 27, 2017


Բառերի արմատներ կան, որոնք դժբախտություն են բերում: Օրինակ, «դոդ» արմատը: Առաջին հայացքից այն անմեղ տառակապակցություն է: Սակայն...

SOS. Ծառուկյանը վտանգավոր է

SOS. Ծառուկյանը վտանգավոր է

Հունվարի 27, 2017


Առջևում ընտրություններն են: Սա նշանակում է, որ երկրի լրատվամիջոցների համար բացվում են փող աշխատելու լայն հնարավորություններ: Սա...

Ծառուկյանը նորաձև է

Ծառուկյանը նորաձև է

Հունվարի 27, 2017


Քաղաքականությունն էլ իր նորաձևությունն ունի: Այստեղ էլ կարող են նախապատվությունները փոխվել սովորական հագուստների նման, և այն, ի...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Հունվարի 20, 2017


Բոլոր հայ պաշտոնյանները առողջական զարմանալի հատկանիշներով են օժտված: Քանի դեռ նրանք թամբի վրա են, և գործերը լավ են գնում, ընկու...

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Հունվարի 17, 2017


Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանը և քաղաքականությունում գտնվող մյուս հայ օլիգարխները լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում։ Ավելի ճիշտ՝ ա...

Դեռ քանի՞ էջ կբացի ու կփակի Ծառուկյանը

Դեռ քանի՞ էջ կբացի ու կփակի Ծառուկյանը

Հունվարի 17, 2017


Գագիկ Ծառուկյանի խնդիրը փակված է. նա վերադառնում է: Ծառուկյանն այսօր ընդգծված հուզմունքով ընթերցեց նախապես մանրակրկիտ կերպով մշ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Ծառուկյանը դեսպանատան աշխատակից չէ

Ծառուկյանը դեսպանատան աշխատակից չէ

Դեկտեմբերի 15, 2016


Ծառուկյանի արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ տարրական խարդախություն: Նա, որ կյանքը չի խնայում հայ ժողովրդի համար և ժամանակ առ ժամանակ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ