Տիեզերական խայտառակություն

ԱՄՆ-ը Բաքվից պահանջում է պատերազմ Ղարաբաղում

Դեկտեմբերի 17, 2015
ԱՄՆ-ը Բաքվից պահանջում է պատերազմ Ղարաբաղում
Օսկան Քոչարյան
 
Միացյալ Նահանգները կատաղել է Ադրբեջանի վրա, ընդ որում՝ այնպես է կատաղել, որ հարևան պետության դեմ ծրագրվող պատժամիջոցներն ավելի ուժեղ են, քան Ռուսաստանի և անգամ Իրանի դեմ կիրառվողները։ Ադրբեջանական մամուլը տարակուսած փորձում է հասկանալ տեղի ունեցողի իսկական դրդապատճառները, իշխանությունը նոկաուտի մեջ է։ Բայց այս ամենի մասին՝ հերթով։

Ուրեմն, ԱՄՆ-ում կա դաշնային կառավարության անկախ գործակալություն՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Դրա առաքելությունն է «հետևել, որպեսզի կատարվեն Հելսինկյան համաձայնագրերը և ապահովվեն անվտանգությունը մարդու իրավունքների, դեմոկրատիայի պաշտպանության միջոցով, ինչպես նաև տնտեսական, էկոլոգիական և ռազմական համագործակցությունը 56 երկրներում»։ Հանձնաժողովը հետևում է, որպեսզի հետխորհրդային հանրապետությունները պահպանեն իրենց պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ։ Հանձնաժողովը բաղկացած է ԱՄՆ Սենատի ինն անդամից, Ներկայացուցիչների պալատի ինն անդամից և պետդեպարտամենտի ու պաշտպանության նախարարության մեկական աշխատակցից։ Մի խոսքով՝ հանձնաժողովը պատրաստել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ, որտեղ նախատեսվում են ահավոր բաներ։ «Մենք ընդունում ենք մեր երկրների միջև կարևորագույն կապերի գոյությունն ազգային անվտանգության և տնտեսության ոլորտներում, բայց Միացյալ Նահանգներն այլևս չի կարող կույր մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների ահավոր փաստերի հանդեպ»,- բուռն հայտարարել է կառավարական Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Ք.Սմիթը։ «Լրագրողներին և ակտիվիստներին անընդհատ  ձերբակալում և բանտ են նստեցնում; ընդդիմադիր քաղաքական գործիչներն առ այսօր բանտում են, անցկացվող ընտրություններն ազատ ու արդար չեն; մարդու իրավունքների ոլորտի փաստաբանները ենթարկվում են հետապնդումների և զրկվում են փաստաբանի կարգավիճակից։ Ադրբեջանում հետապնդվում են նաև կրոնական փոքրամասնությունները։ ԱՄՆ-ը փոխզիջման չի գնա կառավարության կողմից մարդու իրավունքների, հիմնական ազատությունների, ընդդիմության, ԶԼՄ-ների և կրոնական փոքրամասնությունների ճնշման հարցերում»,- ասվում է հայտարարության մեջ։ «Ահա արդեն շատ տարիներ Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է շարունակական հետապնդումների քաղաքականություն անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության հանդեպ։ Հաշվի առնելով սա՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը, որը գործում է Քրիս Սմիթի նախագահությամբ (Նյու Ջերսի նահանգ 04), այսօր ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է արգելք մտցնել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան անդամներին վիզաներ տրամադրելու հարցում»,- տեղեկացնում է haqqin.az-ը` հղում կատարելով ԵԱՀԿ կայքին։

Օրինագիծը, որը պատրաստել է ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան հանձնաժողովը, մարտահրավեր է՝ նետված ողջ Ադրբեջանին, արդարացիորեն կարծում է ադրբեջանական մամուլը։ Եվ եթե խորանաս այդ փաստաթղթի էության մեջ, ապա իսկապես կարելի է մտածել, որ հաջորդ քայլերն են լինելու Ադրբեջանի ռմբակոծումները կամ էլ, որն ավելի վատ է, Ղարաբաղի ճանաչումը։ Ահա թե ինչ է առաջարկվում օրինագծում.

1.      Խորհրդարանի կոմիտեների նախագահներին, նախարարներին, նախագահական աշխատակազմի աշխատակիցներին, անվտանգության մարմինների աշխատակիցներին, դատավորներին և այլոց, ինչպես նաև նրանց ընտանիքներին վիզաների տրամադրման արգելք և նախագահին (!!!), վարչապետին, փոխվարչապետին վիզաների տրամադրման արգելք և առկա վիզաների վերացում։

2.      Ադրբեջանական կառավարության հետ, ներառյալ՝ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, տնտեսական բոլոր հարաբերությունների խզում։

3.      Ամերիկյան պետական բոլոր մարմինների կողմից ադրբեջանական կառավարության նախագծերի ֆինանսավորման արգելք, ներառյալ անգամ հումանիտար և բժշկական նախագծերը։

4.      Հանել Ազատության աջակցության օրենքի (Freedom Support Act) 907-րդ լրացման վետոն, որը սահմանափակումներ էր նախատեսում Ադրբեջանի կառավարությանն օգնություն տրամադրելու հարցում՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ էմբարգո մտցնելու և ագրեսիվ այլ դրսևորումների պատճառով»։

5.      ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (Trade and Development Agency) գործունեության արգելում, ինչպես նաև խոսքը վերաբերում է Ադրբեջանի կառավարության հետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ինստիտուտների համագործակցության փաստացի արգելմանը։

Ավելին, ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվում շրջափակել Ադրբեջանի բոլոր նախագծերն առաջատար միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններում՝ ԱՄՀ, Համաշխարհային բանկ և այլն։ Սառեցվում են Ադրբեջանի կառավարության բոլոր հաշիվները, ինչպես նաև այն հաշիվները, որոնք կապ ունեն կառավարության անդամների, ինչպես նաև նրանց հարազատների, գումարած՝ գործարար այն շրջանակների շահերի հետ, որոնք այս կամ այն կերպ կապված են Ալիևի ռեժիմի հետ։ Կալանք է դրվում երկրի ամբողջ անշարժ գույքի վրա, մտցվում է արտասահմանում Ադրբեջանի բոլոր բիզնես-ձեռնարկությունների գործունեության արգելք։ Եթե այս օրինագիծն ընդունվի, բոլոր բիզնեսմենները, որոնք «սերտ կապեր ունեն Ադրբեջանի ղեկավարության հետ», նույնպես կբախվեն հաշիվների արգելանքի և կալանքի ոչ միայն Վաշինգտոնում, այլև ողջ Արևմուտքում, և Վաշինգտոնն արդեն ակնարկել է այդ մասին՝ նշելով Ադրբեջանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցությունն արգելելը։ Օրինագծում հատուկ պարագրաֆ կա Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության վրա արգելք դնելու մասին, ինչն արդեն զվարճալի է. եթե ռեժիմին եք պատժում, ապա ի՞նչ կապ ունի այստեղ երկրի բնակչությունը։

Վերլուծելով օրինագծի տեքստը՝ կարելի է վստահաբար ասել, որ մինչև հիմա ԱՄՆ կառավարությունն այսքան կոշտ և բացահայտորեն թշնամական օրինագծեր չի ընդունել որևէ երկրի դեմ, ներառյալ Ռուսաստանն ու անգամ Իրանը։ Դե, իսկ օրինագծի ներածականում ասվում է, որ օրենքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը չի ազատի բոլոր քաղբանտարկյալներին (ով և ինչպես է որոշելու նրանց ցանկը և ինչ չափանիշներով՝ հայտնի չէ), չի արձանագրի զգալի առաջընթաց դեմոկրատական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում (անորոշություն չափորոշիչների հարցում և լղոզված ձևակերպում), չի ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացումը։

Ինչպես տեսնում ենք, Վաշինգտոնն Ադրբեջանին պատերազմ է հայտարարում։ Բայց ինչո՞ւ։ Հիմարություն է մտածել, թե իսկապես իրական դրդապատճառները թաքնված են վերը թվարկվածում, քանի որ եթե ամերիկացիները դաշնակցում են Սաուդյան Արաբիայի հետ, որտեղ օրը ցերեկով քաղաքային հրապարակներում մարդկանց են գլխատում, ապա ադրբեջանցիներին պետք է ձեռքերի վրա ման տային։ Ուրեմն, ո՞րն է այսքան ռազմաշունչ քայլի պատճառը հենց այսօր, այլ ոչ թե մեկ կամ երկու տարի առաջ, մանավանդ որ Ալիևի ռեժիմը ոչնչով չի փոխվել այդ ընթացքում։

Նախ՝ մի երկու խոսք Ադրբեջանի մասին։ Այդ պետությունն ամենամշակութային և առաջավոր պետությունն է իսլամական աշխարհում (Ղազախստանի հետ միասին)։ Բաքվում գործում է լավագույն սիմֆոնիկ նվագախումբը հետխորհրդային տարածքում (Ռուսաստանից հետո)։ Սա ինչ-որ բանի մասին խոսո՞ւմ է։ Կարո՞ղ է որևէ մեկը պատկերացնել ֆիլհարմոնիա, ասենք՝ հարստագույն Քուվեյթում։ Ռուսական քաղաքակրթության գրկում, հատկապես խորհրդային շրջանում, գտնվելու երկու հարյուրամյակի ընթացքում, երբ մշակույթը և կրթությունը սերմանվում էին բռնի ուժով, Ադրբեջանում ձևավորվեց ազգություն, ի հայտ եկավ սեփական էթնոնիմը, աճեցվեց մտավորականությունը, որին հավասարն անգամ փնտրել չարժե իսլամական աշխարհում (բացի Ղազախստանից)։ Նայեք Փոլադ Բյուլբյուլօղլիին, Վագիթ Ալեքպերովին, Մուսլիմ Մագոմաևին, Ռուստամ Իբրահիմբեկովին և փորձեք գտնել նրանց նմաններին իսլամական աշխարհում։ Չեք գտնի։ Եվ ահա այս պետությունը, որն, իհարկե, կոռումպացված է և արևմտյան դեմոկրատական ստանդարտների լիքը խախտումներ ունի, քանի որ այլ կերպ Արևելքում լինել չի կարող, որտեղ Բարաք Օբամայի կողմից անգամ այդքան պաշտելի հոմոսեքսուալիզմը քրեորեն պատժելի գործունեության տեսակ չի համարվում, ի տարբերություն ԱՄՆ մերձավոր դաշնակիցների (Կատար, ԱՄԷ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Սինգապուր և այլն), այսօր դառնում է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա պետության հանդեպ երբևէ կիրառված ամենադաժան պատժամիջոցների օբյեկտ։

Եթե Հայաստանում որևէ մեկն որախանա սրանից, ապա նրան իրավամբ պետք է ոչխար անվանել, քանի որ Վաշինգտոնում պատերազմ հայտարարվել է Հայաստանին, ոչ թե Ադրբեջանին։ Եվ այս առնչությամբ հարկ է հայտնել մի քանի նկատառումներ։

Վլադիմիր Պուտինը կարգին խառնել է ամերիկացիների ծրագրերը Մերձավոր Արևելքում։ Այն ժամանակ, երբ Օբաման ԻԼԻՊ ձեռքերով պատրաստվում էր Սիրիայի և Իրաքի տարածքները հանձնել արմատականներին՝ դրանով իսկ ապահովելով Սիրիայի միջոցով Կատարի գազը Եվրոպա հասցնելը, ինչպես նաև շարունակել քաոսի տարածումը ողջ Մեծ Մերձավոր Արևելքում, Պուտինը լրջորեն «քաշեց» նրան. այսօր արդեն պարզ է, որ Սիրիայի բաժանումից հետո մերձափնյա հատվածը կմնա Ասադին (այսինքն՝ Կատարի գազը Եվրոպա չի հասնի, իսկ եթե հասնի հեղուկացված ձևով, ապա ոչ մի կերպ մրցակից չի հանդիսանա ռուսականին՝ թանկության պատճառով), ավելին, Բժեզինսկու «կառավարելի քաոսի» հայեցակարգն ինքը կհայտնվի հարվածի տակ։ Իսկ ի՞նչ են անում ամերիկացիները։ Սկզբում թուրքերի ձեռքով խոցում են Սու-24-ը՝ Պուտինին անհամարժեք հակազդեցության մղելով։ Հետո հրահանգ են տալիս սաուդցիներին ձևավորել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մի ինչ-որ «իսլամական» կոալիցիա 34 պետություններից (ահա այստեղ արդեն ամերիկացիները ձեռ են առնում առողջ բանականությանը, քանի որ հովանավորողների պայքարն իրենց իսկ կազմակերպության դեմ նոնսենս է)։ Այնուհետև գալիս է Ադրբեջանի հերթը, որին անգամ հրավիրել էին սաուդցիների նոր կոալիցիա։ Բա զավեշտալի չէ՞, որ Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող պետությանը կանչում են կռվելու նրանց դեմ։ Չէ՞ որ դա նույնն է, թե մարդուն հրավիրես ընթրիքի՝ նախապես նրան տեղեկացնելով, որ ցիանական կալիում են ուտեցնելու։ Ո՞ր մի ապուշը կգնա դրան։ Դե, իսկ հետո խոսք է վերցնում Հելսինկյան հանձնաժողովը և հրապարակում է մեր քննարկած օրինագիծը։

Եթե «Իսլամական կոալիցիան» հարկավոր է ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում Պուտինի դեմ խափանարար պայքարի համար, ապա Ադրբեջանը նրան հարկավոր է Ռուսաստանի քթի տակ պատերազմի նպատակով։ Բայց Ալիևը լավ չի հասկանում, քանի որ արդեն որերորդ տարին շարունակ հրաժարվում է լայնամասշտաբ պատերազմ սանձազերծել Հայաստանի հետ՝ Ռուսաստանին, իսկ հետո՝ Թուրքիային և Իրանին ներգրավելու նպատակով, և սահմանափակվում է սահմանին բախումներով՝ պարբերաբար սրելով իրավիճակն այս կամ այն աստիճանի։ Դե, ահա այս վատ վարքագծի համար էլ Ալիևին պատժելու են։

Ինչպե՞ս կպահի իրեն Իլհամ Ալիևը։ Մինչև հիմա նա տոկունություն է ցուցաբերում, և թեև հայ հանրությունը դատապարտում է նրան, բայց պետք է ասեմ, որ դա արդար չէ։ Դժվար է պատկերացնել ճնշման այն աստիճանը, որին ենթարկվում է Ալիևը։ Ոչ հիմար և լավ կրթված տղա լինելով՝ նա հասկանում է, որ պատերազմ սկսելու դեպքում ինքը, հավանաբար, կկորցնի ամբողջ պետությունը. բանը կարող է չսահմանափակվել Ադրբեջանի բաժանմամբ, այլ ավարտվել դրա անհետացմամբ։ Նախ՝ դրան կհաջորդի Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անհապաղ ճանաչումը (էլ չեմ ասում արդեն Վենեսուելայի, Իրանի և այլ երկրների մասին)։ Երկրորդ՝ Իրանը պարզապես կզավթի Ադրբեջանի հարավը։ Երրորդ՝ կսկսվի երկրի հյուսիսային շրջանների բնակիչ ժողովուրդների «ազատագրական» պայքարն Ալիևի ռեժիմի դեմ, և բանը կավարտվի Դաղստանին փաստացի միավորմամբ։ Դե, իսկ Դաշտավայրային Ղարաբաղը կմիանա Հայաստանին։ Էլ ի՞նչ կմնա այստեղ։

Անշուշտ, դա երկար գործընթաց կլինի։ Եվ տանջալի։ Ինչպե՞ս կպահի իրեն Թուրքիան, ինչի՞ կմղեն նրան ամերիկացիները։ Դժվար է ասել։ Բայց հիշեցնենք, որ 1970-ականների վերջին Թուրքիան փորձեց փակել Բասֆորն ու Դարդանելը ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի համար (իհարկե, ամերիկացիների ճնշմամբ)։ Եվ բանն ավարտվեց նրանով, որ Անդրեյ Գրոմիկոն՝ Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարը, թուրքական ղեկավարությանը փոխանցեց գաղափարն այն մասին, որ Բոսֆորը փակելու դեպքում «Սևծովյան նավատորմի հրթիռների երկու համազարկը նոր նեղուցներ կբացի, միայն թե, ափսոս, որ դրանից հետո Ստամբուլ քաղաքը չի լինի»։ Դրանից հետո և ցայժմ Բոսֆորը փակելու գաղափարը թուրքերի մեջ ահավոր զզվանք է առաջացնում, անգամ հիմա, ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ սրման պայմաններում ոչ ոք Թուրքիայում նույնիսկ ծպտուն չի հանի Բոսֆորի մասին՝ հիշելով երկու նոր նեղուցների առաջացման հեռանկարի մասին։ Կարծում եմ՝ Ռուսաստանի ղեկավարությունն այսօր ավելի գործուն մեխանիզմներ ունի, որպեսզի թույլ չտա, որ Էրդողանը հայտնվի բացարձակ անմեղսունակության վիճակում, և նա չարաճճիություն կանի բացառապես այն շրջանակներում, որոնցից դուրս գալը կնշանակեր ինքնասպանություն։

 
Եվ այսպես, Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, որոնք կարող են Ալիևին հարկադրել, այնուամենայնիվ, ենթարկվել ամերիկյան ճնշմանը, հայերին հարկավոր չեն։ Ցանկացած պարագայում Ղարաբաղն այսօր պատկանում է Հայաստանին, ուրեմն ինչո՞ւ կռվել, անգամ եթե պատերազմն ապագայում էլի ինչ-որ տարածքներ է խոստանում։ Բայց ամեն բան կախված է Ալիևից։ Տեսնենք, թե ինչպես նա կպահի իրեն, մինչև որ աստիճան ամերիկացիները կճիպոտեն նրան և, ինչով, ի վերջո, կավարտվի «չարիքի կայսրության» հերթական մտահղացումը Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «տոտալ երջանկության» հաստատման ուղղությամբ։





Դիտումների քանակ 30323


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Ղարաբաղի արտաքին քաղաքականության իրավունքը փոխանցվեց Սորոս Ջորջին

Մայիսի 29, 2020


Ինչպեսև կանխատեսվում էր, Հարությունյան Արայիկի հաղթանակով Ղարաբաղը կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Ասպես, отец-героин-ը այսօր վ...

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Փաշինյան Նիկոլի կնգա ձիով քայլը

Մայիսի 28, 2020


Արցախի նախագահ աշխատող Հարությունյան Արայիկն այն խայտառակություններից է, որոնց Ռուսաստանում անվանում են отец-героин: Սա հինգ եր...

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ

Մայիսի 23, 2020


Հարգելի ընթերցող, հոդվածը ցանկանում եմ սկսել հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դե...

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Հարությունյան Արայիկ՝ խայտառակություն խայտառակած Արցախ աշխարհի

Մայիսի 21, 2020


Հարությունյան Արայիկն այսօր ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը: Երդմնակալությունը տեղի ունեցավ Շուշիում Հայաստանից ժամանած դասալի...

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Անդրկովկասը՝ համավարակից պատերազմ դուրս գալու շեմին. հանգույց ՀԱՊԿ գոտում

Մայիսի 18, 2020


Իհարկե, թուրքերն իրենք պետք է որոշեն՝ արդյո՞ք պատերազմի մեջ մտնեն Ռուսաստանի դեմ տասնյոթերորդ անգամ, թե՞ ոչ։ Կարծում ենք, մենք ...

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է

Մայիսի 13, 2020


Անդրկովկասում և նրա շուրջ վերջին շաբաթների իրադարձությունների վերլուծությունը տագնապահույզ մտքի առիթ է տալիս առ այն, որ ամենամո...

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Հայտարարվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (Իրևան) ստեղծման մասին՝ արտաքսման մեջ գտնվող կառավարությամբ

Մայիսի 10, 2020


Թուրքիայի Քայսերիի համալսարանի պրոֆեսոր և հայտնի հայագետ-գիտնական Գաֆար Չախմաղլին ընտրվել է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության (...

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Լեռնային Ղարաբաղ. ինչ ժառանգությունից է հրաժարվում Հարությունյանը

Ապրիլի 23, 2020


Լեռնային Ղարաբաղի նորընտիր ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտ...

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ղարաբաղը հանձնում են բիրիկով, Մոսկվան դեմ է

Ապրիլի 21, 2020


Երկու տարի Փաշինյան Նիկոլը խաղում է Վլադիմիր Պուտինի նյարդերի հետ՝ սորոսացնելով երկիրը և հասցնելով նրան ընդհուպ անձնական վիրավո...

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Արցախում հաղթում է Սորոս Ջորջը

Ապրիլի 1, 2020


Արցախում ընտրությունների երկրորդ փուլ է նշմարվում: Պայքարից դուրս մնաց Վիտալի Բալասանյանը՝ զիջելով անգամ մայիլյան մասիսին: Սա ն...

Ի՞նչ կորոշի Արցախը

Ի՞նչ կորոշի Արցախը

Մարտի 29, 2020


Վստահ կարելի է ասել, որ Արցախի սորոսացումը կանխվեց, մայիլյան մասիսը չունի շանս անգամ երկրորդ փուլում հայտնվելու: Բայց Փաշինյան ...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

մայիլյան մասիս` Սորոսի վաստակ non-grata

Մարտի 27, 2020


Բազմիցս գրել ենք, որ Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելված է մուտք գործել Ռուսաստան: Եվ ահա Armenian Tower Տելեգրա...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Ղարաբաղը խիմերայի փոխարեն

Մարտի 25, 2020


Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը ավելի լավ է հասկանում ղարաբա...

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Հարությունյան Արայիկին պետք է դաժան պատասխանատվության ենթարկել

Մարտի 21, 2020


Գինեկոլոգիական վրիպակ Հարությունյան Արայիկը, որը սպառնում է դառնալ պատմական վրիպակ Արցախի համար, ասում է, թե ընտրությունները հե...

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Թյուրիմացության մեջ է Ռուբեն Վարդանյանը

Մարտի 18, 2020


Ռուսաստանցի գործարար և մեկենաս Ռուբեն Վարդանյանը որոշել է գալիք ընտրություններին Արցախում սատարել Հարությունյան Արայիկին: Նա հա...

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Ադիբեկյան Ահարոնի կպցրած խոշոր գործի ու գյուտի կապակցությամբ

Մարտի 11, 2020


Ամենայն հայոց սոցիոլոգ Ադիբեկյան Ահարոնը գործ է կպցրել, ընդ որում՝ խոշոր գործ: Չկայացած աբորտի հետևանք Հարությունյան Արայիկից գ...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար

Մարտի 3, 2020


Սիրիայում և Անդրկովկասում անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հարգելի ընթերցողը կարո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ