Տիեզերական խայտառակություն

95 տարի առաջ այս օրը դաշնակները վաճառեցին Հայաստանը

Դեկտեմբերի 2, 2015
95 տարի առաջ այս օրը դաշնակները վաճառեցին Հայաստանը

95 տարի առաջ այս օրը դաշնակների կառավարությունը հայ ժողովրդին հասցրեց ամենամեծ վնասը՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստանում հաստատվել էին խորհրդային կարգերը, այսինքն, իշխանությունը հանձնելով բոլշևիկներին՝ դաշնակները թուրքերին տվեցին Հայաստանի տարածքի մեծ մասը` հույսով, որ գոնե կպահեն իշխանությունն այդ ողորմելի 10 հազար քառ. կմ-ի վրա: Այսինքն, դաշնակների համար իրենց իշխանությունն ու լափելու հնարավորությունն ավելի կարևոր էին, քան Հայաստանը: Վաճառելով Հայաստանը թուրքերին՝ դաշնակները հույս ունեին պահպանել իշխանությունը, քանի որ բոլշևիկները նրանց այդ հնարավորությունը չէին տալիս:


Ի՞նչ ազդեցություն ունեցավ Ալեքսանդրապալի պայմանագիրը Հայաստանի պատմության վրա: Բոլշևիկներին հաջողվեց հետ բերել ևս 20 հազար քառ. կմ տարածք, թեպետ դաշնակներն ու այլ վայրի նացիոնալիստներն առ այսօր պնդում են, թե ռուսները թուրքերին տվեցին հայկական հողերը: Բայց դաշնակները դաշնակ չէին լինի, եթե մեկ այլ հարված չհասցնեին ժողովրդի մեջքին. 1921թ. փետրվարյան խռովությունն էլ ավելի բարդացրեց հայերի վիճակը: Վերցնելով իշխանությունը Երևանում՝ դաշնակները հեռագիր ուղարկեցին Մոսկվա` պահանջելով բանակցություններից հեռացնել Խորհրդային Հայաստանի ներկայացուցչին, իսկ թուրքերը ռուսներին ասում էին, թե՝ դուք ի՞նչ գործ ունեք մեր ու հայերի հարաբերությունների հետ, հայերը մեզ կամավոր հանձնել են իրենց տարածքները:


Ալեքսանդրապոլի պայմանագրից անցել է 95 տարի, և առ այսօր դաշնակներն իրենց լավ են զգում Հայաստանում, վայելում են ազգի որոշ մասի աջակցությունը, իրենց համարում են ազգային կուսակցություն: Սա խայտառակություն է: Դաշնակներն անիծված պետք է լինեին և որևէ տեղ չունենային Հայաստանի քաղաքականության մեջ: Բայց մենք հակառակն ենք տեսնում: Հետաքրքիր է՝ կա՞ աշխարհում մեկ այլ երկիր ու ազգ, որն իրեն ահռելի վնաս հասցրած քաղաքական կուսակցությանը հանդուրժի և թույլ տա գոյատևել: Կարծում ենք, չկա, և հայերն այս առումով ունիկալ են աշխարհում: Սա անհասկանալի է, սա անտրամաբանական է, քանզի սա Հայաստանն է, և վե՛րջ:


Ստորև ներկայացնում ենք Ալեքսանդրապոլի պայմանագրի տեքստը: Ընթերցեք և զարմացեք դաշնակների ստորության վրա:


2 դեկտեմբերի, 1920թ.


(Լիազորված անձինք, Հայաստանից` Խատիսյան, Գյուլխանդանյան և Կորգանյան, Թուրքիայից` Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ և Սուլեյման Բեջադի բեյ):


1. Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտված է:


2. Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիս-արևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք մինչև Մ. Աղբաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ... Կամասու լեռ... Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ... Սարայբուլաղ... Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այնտեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ:


Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի: Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ:


3. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև ընկած շրջաններում, այսինքն, ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի... կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել:


4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից` 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի... Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:


5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:


6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:


7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա... Թուրքիայի կառավարությունը... հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ: Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից:


8. Թուրքիայի... կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը` նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում:


9. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից հետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը: Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջև: Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ` երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով:


10. Հայաստանի... կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում և մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները և Թուրքիայի... կառավարության շեյխուլ-իսլամը:


11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարում ինչպես ծովից, այպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և հետ են դառնում: Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջևան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա: Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչև ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները` 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար: Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը:


12. Թուրքիայի... կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի... տերիտորիայում:


13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի:


14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերությունները, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները:






Դիտումների քանակ 48801


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակների առաջարկները վտանգավոր են

Դաշնակների առաջարկները վտանգավոր են

Մարտի 24, 2020


Դաշնակները երբեք խելքով աչքի չեն ընկել, բարոյականությամբ՝ նույնպես: Դե, ցարական «օխրանկայում» բուծված քաղաքական ուժ է, այլ կերպ...

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը

Դեկտեմբերի 3, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ժողովրդավարության մաստեր կլաս անցկացրեց` բախումներ հրահրելով ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ոստիկ...

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Դաշնակները դժգոհ են հեղափոխությունից

Մայիսի 19, 2019


Ռոբերտ Քոչարյանի ազատման դեմ բողոքող ինչ-որ թավշյա լակոտախումբ երեկ Ազատության հրապարակում վրաերթի է ենթարկել ՀՅԴ Բյուրոյի նախկ...

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Փաշինյան Նիկոլի «դեմոկրատական» ու «հանդուրժողական» կերպարի առիթով

Մայիսի 11, 2019


Փաշինյան Նիկոլի հոբելյանական ասուլիսի մի դրվագ, թերևս, չարժանացավ հանրության պատշաճ ուշադրությանը: Խոսքը ժողովրդին փողոց հանելո...

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Դաշնակը դաշնակ է մնում, բայց դատվելուն դա չի խանգարում

Ապրիլի 27, 2019


Ռուստամյան Արմենը որպես աշխարհի ամենաանբարոյական կուսակցության ներկայացուցիչ չի կարող նորմալ մարդ լինել, քանզի դա հակասում է բն...

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Փաշինյան Նիկոլը սիրում է հող հանձնողներին, չի սիրում հող բերողներին

Հունվարի 28, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր ընդունել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և մյուս անդամներին: Ժողովրդի վարչա...

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

ՀՅԴ-ն ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության

Նոյեմբերի 27, 2018


Մենք բազմիցս գրել ենք, որ Դաշնակցության մասին խոսելն արդեն ավելորդ ենք համարում: Սրանց խայտառակ գործունեության մասին հասարակութ...

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

ՀՅԴ-ն զինված ապստամբություն է նախապատրաստում

Նոյեմբերի 19, 2018


Կուսակցությունները քաղաքականություն իրականացնող կառույցներ են: Եթե կուսակցությունը քաղաքականությամբ չի զբաղվում, ապա այն չի կար...

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Դաշնակցության մասին խոսելն այլևս ամոթ է

Նոյեմբերի 13, 2018


Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ասել է, որ ՀՅԴ-ն չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ կոսակցության ձայնը վ...

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Ո՞վ է լինելու հայաստանյան ընդդիմությունը

Նոյեմբերի 10, 2018


Երբ խորհրդային տարիներին արգելում էին Սախարովի, Կովալյովի, Հավելի,,Գամսախուրդիայի, Լանդսբերգիսի կամ Հայրիկյանի գործունեությունը...

Սրբություններն անձեռնմխելի են

Սրբություններն անձեռնմխելի են

Հուլիսի 24, 2018


Պիտի տարօրինակ չթվա, որ քաղաքական ուժերը նաև իրենց սրբություններն ունեն: Ի վերջո, պիտի լինի մի բան, որ հենման կետ դառնա այդ կու...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Արամ Փաշային վտարո՞ւմ են

Հունիսի 27, 2018


Երևանի կենտրոնում Առաջին հանրապետության հիմնադիր, դաշնակցական գործիչ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման ծրագրերը վերստին հետաձգվե...

Եթե չես մեռել դաշնակների համար

Եթե չես մեռել դաշնակների համար

Հունիսի 25, 2018


Դաշնակցությունը սիրում է բոլոր հնարավոր առիթներով նշել, թե ինքը համազգային քաղաքական ուժ է և հանդես է գալիս ոչ թե նեղ կուսակցակ...

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Իսկ ի՞նչ են ասում դաշնակները

Հունիսի 18, 2018


Թերևս չկա մի մարդ, որն արդեն իր վերաբերմունքն արտահայտած չլինի ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկո...

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլը շա՞տ խնդրեց

Նիկոլը շա՞տ խնդրեց

Հունիսի 8, 2018


Մինչ օրս էլ դեռ շատ-շատերի համար անպատասխան հարց է մնում, թե այդ ինչ հրաշք կատարվեց, որ Դաշնակցությունը հայտնվեց Նիկոլ Փաշինյան...

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Դաշնակներն ուզում են փրկել Նիկոլին

Հունիսի 4, 2018


Նոր կառավարությունը հրապարակեց իր ծրագրի նախագիծը և դրեց բաց քննարկման: Հունիսի 7-ին այն կմտնի Ազգային ժողով: Այս ընթացքում արդ...

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Լուռ և աղմկոտ վիրավորվածները

Մայիսի 29, 2018


Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին չմասնակցելու առթիվ ՀՀԿ-ի վ...

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դաշնակներն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Մայիսի 28, 2018


Իշխանություն ունենալու և պահպանելու համար Նիկոլ Փաշինյանին այս պահին օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեկ բան` ամեն գնով իրագործել ար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը