Ազգային խայտառակություն

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015
Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Ջհանգիր Լֆիկյան

 

Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի գլխավորությամբ մտավ Հայաստան և վերջ տվեց դաշնակցական իշխանությանը: Թեպետ վերջինը հասցրեց իր վնասը տալ, բայց խոսքն այսօր դրա մասին չէ:


Հայաստանում պետական տոնի կարգավիճակ ունեն մայիսի 28-ը և սեպտեմբերի 21-ը: Մայիսի 28-ին Սարդարապատում հայերը թուրքերի հանդեպ հաղթանակ տարան, ինչի արդյունքում ստեղծվեց անկախ պետություն, իսկ սեպտեմբերի 21-ին Հայաստանում հանրաքվե անցկացրին, ինչի արդյունքում որոշվեց, որ Հայաստանն անկախ երկիր է: Առաջին հանրապետությունը, որը գոյատևեց մոտ 2.5 տարի, նշանավորվեց նրանով, որ Հայաստանը կորցրեց բազում տարածքներ, կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ըստ որի՝ Հայաստանի տարածքը դառնում էր 10.000 քառ. կմ, խմբապետությունը դարձավ պետության հիմնաքար, հայերը սկսեցին հայերին բռնանալ, հայերը սկսեցին հայերից փախչել, և այդ խայտառակ պետական միավորումը կործանվեց 1920թ.՝ դրանով իսկ փրկելով մի ողջ ժողովուրդ: 1991-ի անկախությունը հայ ժողովրդին հասցրեց մի արդյունքի, որը բոլորս տեսնում ենք, բոլորն ունեն իրենց կարծիքն այդ մասին, և այդ մասին խոսելու կարիք չկա:


Փաստորեն, պետական տոնի կարգավիճակ այս երկրում ունեն Առաջին հանրապետությունը, որի մասին խոսելն ավելորդ է, և Երրորդը, որի ստեղծումը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաառատ դարաշրջանը (արտագաղթի առումով): Բայց որևէ կարգավիճակ չունի Երկրորդ հանրապետության ծնունդը, որը հայ ժողովրդի պատմության ամենաարարիչ դարաշրջանն էր. 70 տարի անընդմեջ Հայաստանը զարգացավ, ստեղծվեցին գիտության, մշակույթի, կրթության հիմնարար օջախներ, ստեղծվեց հսկայածավալ արդյունաբերություն, տեղի ունեցավ ծավալուն ներգաղթ, Հայաստանը դարձավ աշխարհի ամենապաշտպանված տարածքը...


Ո՞րն է պատճառը, որ հայ ժողովուրդը չի նշում իր աննախադեպ բարեկեցության և երջանկության տարեդարձը: Եվ ո՞րն է պատճառը, որ հայ ժողովուրդը հպարտորեն նշում է իր երկու կործանումների տարեդարձները:

 






Դիտումների քանակ 14710


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
1

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Interna...

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
1

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ