Միջազգային խայտառակություն

Նոր հանձնարարություն Պյոտր Պորոշենկոյին

Նոյեմբերի 24, 2015
Նոր հանձնարարություն Պյոտր Պորոշենկոյին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոր հրահանգ է ստացել Կենտրոնից և անմիջապես էլ ձեռնամուխ եղել դրա իրագործմանը։ Ահա թե ինչ է գրում այդ մասին ВЗГЛЯД-ը։


«Իրավիճակը Ղրիմում մեզ շատ է մտահոգում, քանի որ հարյուր հազարավոր ուկրաինացիներ, այդ թվում և Ղրիմի թաթարները, այսօր կոպիտ ճնշում են զգում ռուսական իշխանությունների կողմից»,- Ուկրաինայի նախագահի կայքից մեջբերվում են Պորոշենկոյի խոսքերը։ «Մեզ շահավետ չէ այսօրվա ստատուս-քվոն, երբ օկուպացիոն իշխանությունն արհամարհում է Ղրիմի թաթարների հիմնարար իրավունքները։ Որպես այդ անպատասխանատու վարքագծի հետևանք՝ մենք տեսնում ենք էական սրացում հասարակական ակտիվիստների և Ղրիմի օկուպացիոն իշխանությունների միջև»,- ասել է Պորոշենկոն։


«Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ թերակղզում հենց այդ իրավիճակի պատճառով է նա կառավարություն ուղարկել մի նամակ, որում առաջարկել է անհապաղ ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանի կվերլուծի Ղրիմի հետ բեռնափոխադրոււմների և ապրանքաշրջանառության դադարեցման հարցը և կպատրաստի համապատասխան որոշման նախագիծ, ինչպես նաև ընդունել որոշում ավտոմեքենաներով և երկաթուղով բեռնափոխադրումների ժամանակավոր դադարեցումն ապահովելու մասին։ Նախագահը նաև վստահություն է հայտնել, որ էներգամատակարարման հարցն աշխատանքային խմբի կողմից պետք է լուծվի վերոնշյալ խնդիրների հետ համալիր ձևով»,- տեղեկացրել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունում։


Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է երկրի կառավարությանը՝ առաջարկելով ուսումնասիրել Ղրիմի հետ բեռնափոխադրումների և ապրանքաշրջանառության դադարեցման հարցը։ Դրանից հետո Ուկրաինայի կառավարությունը ժամանակավորապես արգելել է դեպի Ղրիմ բեռնափոխադրումներ կատարելը։


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության արտահերթ նիստ է գումարել, որտեղ դիտարկվել են Ղրիմի էներգամատակարարման, ինչպես նաև պարենի մատակարարման հարցերը։ Նա պահանջել է պատասխանատավության ենթարկել այն անձանց, ովքեր ստորագրել են Ուկրաինայից Ղրիմին էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագիրը։


Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ կդիմի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ խնդրելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշմամբ սահմանել Ղրիմի հետ հարաբերությունների (ներառյալ տնտեսականը) ձևաչափը։


Հիշեցնենք նաև, որ կիրակի գիշեր ավելի վաղ վնասված էլեկտրագծերի հենասյուները նորից պայթեցվել են։ Ղրիմը մնացել է հոսանքազրկված։ Ավելի ուշ էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է, հանրապետությունում մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, մշակվել է թերակղզու էլեկտրամատակարարման ալգորիթմը. մտցվում է վթարային անջատումների ժամանակացույց։


Հետգրություն


Ինչպես տեսնում ենք, Պորոշենկոն և նրա ամերիկյան ղեկավարությունն այս անգամ որոշել են գնալ ավելի ոչ ավանդական ճանապարհով. մի կողմից՝ նրանք փաստորեն շրջափակում և հոսանքազրկում են թերակղզին իր բնակիչների հետ մեկտեղ, ներառյալ՝ թաթարներին, մյուս կողմից՝ դրանով իսկ մտահոգվում են թերակղզու և նրա բոլոր բնակիչների մասին, ներառյալ թաթարներին։ Սա բավական ինքնատիպ մեթոդ է, բայց ֆենոմենալ է նրանով, որ հենց այդ կերպ են Պորոշենկոն և Կենտրոնն ուզում վերադարձնել Ղրիմն Ուկրաինայի գիրկը։






Դիտումների քանակ 36796


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Պորոոշենոյին Իտալիայում զրկել են պատվավոր կոչումից

Սեպտեմբերի 20, 2018


Ամենազոր արևմտյան քարոզչութունը, որն ապուշացրել է համաշխարհային հանրային կարծիքն ի օգուտ ԱՄՆ և նրա վասալների, սկսում է ձախողում...

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Ուկրաինական կլոունադա երեք գործողությամբ

Մարտի 22, 2018


Ուկրաինայում ձերբակալել են պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Սա այն նույն օդաչու Սավչենկոն է, որին ռուսները ժամանակին դատել էին ռ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Եվրագեղեցկուհի Մերկել. խելքի՞, թե՞ բարոյականության անկում

Սեպտեմբերի 10, 2017


Եվրագեղեցկուհի Անգելա Մերկելը, որը Գերմանիայի կանցլեր է աշխատում, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել Ուկրաինայի կողմից Ղրիմը կորց...

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Սաակաշվիլիին նորից փողկապ կուտի

Հուլիսի 26, 2017


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հուլիսի 26-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել է ուկրաինական քաղաքացիությո...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Պորոշենկոն Ղրիմը նվեր ստացավ հոլանդացիներից

Դեկտեմբերի 15, 2016


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ուրախությունից խելքը կորցրել է. Ամստերդամի շրջանային դատարանի որոշումը նրան մղել է այն մտքի...

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Ինչ ցանում են, այն էլ հնձում են

Նոյեմբերի 16, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, թե ինչպես մի առավոտ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն արթնացավ և հիշեց, որ աշխարհում նաև Հայաստան ա...

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Ուկրաինացիների կամ աղն է պակաս, կամ մաղը

Նոյեմբերի 12, 2016


Օրերս ուկրաինական կողմի նախաձեռնությամբ նախագահ Սերժ Սարգսյանին էր զանգահարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պաշտոնական հ...

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Պուտինը Պորոշենկոյին մաղթեց վերադարձնել Ղրիմը

Մայիսի 28, 2016


Նադեժդա Սավչենկոյից հետո ուկրաինացիներն ուզեցին Ղրիմն ու Դոնբասը։ Այս մասին ասել է ինքը՝ Պյոտր Պորոշենկոն։ Հազիվ թե իմաստ ունի ...

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ալիևը Ուկրաինայում նահանգապետ կդառնա

Ապրիլի 7, 2016


Թեպետ ճիշտ կլինի, եթե Պոոշենկոն Ալիևի դեպքում չսպասի վերջինիս վերջնական կործանմանը և իր կադրային որոշումն ընդունի հենց այսօր: Ա...

Յացենյուկը ճախրում է երկնքում

Յացենյուկը ճախրում է երկնքում

Մարտի 5, 2016


Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը, երկու տարի առաջ երկինք բարձրանալով, ոչ մի կերպ չի ուզում վայր իջնել մեղսավոր հողի վրա և ա...

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Փետրվարի 2, 2016
1

Այսպես կոչված «Ղրիմի թաթարների առաջնորդ» Մուստաֆա Ջեմիլևը, որը զրկված է Ռուսաստան այցելելու իրավունքից, Ղրիմի՝ Ռուսաստանին միան...

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Բանդերական ռեժիմը ժանտախտի պես սարսափում է ճշմարտությունից

Հունվարի 28, 2016


«2016թ. հունվարի 27-ին Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ ուկրաինական պատվիրակությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախաձեռնեց...

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Հունվարի 27, 2016
1

Ուկրաինայի նախագահի՝ այսպես կոչված «Ղրիմի թաթարների հարցերով լիազոր» Մուսթաֆա Ջեմիլևը, որը Ռուսաստանում պերսոնա նոն-գրատա է հայ...

Էրդողանը ֆինանսավորում է մարտական գործողություններն ընդդեմ Ռուսաստանի

Էրդողանը ֆինանսավորում է մարտական գործողություններն ընդդեմ Ռուսաստանի

Դեկտեմբերի 26, 2015
1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը մաքսանենգության և ահաբեկչության, նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի հանդեպ իր հակվածությամբ, ինչը նրա երկիրը հաս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ