Ազգային խայտառակություն

ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը՝ բախտակից բոմժեր

Նոյեմբերի 20, 2015
ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը՝ բախտակից բոմժեր

Ծառուկ Սարգսյան


ՀԱԿ-ը, որ Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից զրկվելուց հետո մնացել է բացարձակապես առանց որևէ կոպեկի և նման է այն բոմժին, որը ձեռքը մեկնած՝ սպասում է որևէ մեկի գթասրտությանը, կարծես թե գտել է հերթական կթու կովին։ Խոսքն այս անգամ ամենայն հայոց խայտառակություն Արա Աբրահամյանի մասին է, որն, ըստ հայկական մամուլի հրապարակումների, արդեն սկսել է հավաքագրումներ կատարել ժամկետանց մտավորականների, թոշակի գնացած կոմունիստական նոմենկլատուրայի և տակավին երիտասարդ ՕԵԿ-ականների շրջանում։ ՀԱԿ պատգամավորներն ակտիվորեն կոնտակտի մեջ են մտնում ՕԵԿ-ական պատգամավորների հետ և արդեն չեն էլ թաքցնում, որ իրենք կարող են դառնալ ռազմավարական գործընկերներ` միայն Արա Արշավիրովիչի փողերը արդարաբար բաժանելու գործը գլուխ բերելու նպատակով։

 

Արթուր Բաղդասարյանին մշտապես հանգիստ չեն տվել Գագիկ Ծառուկյանի դափնիները, որին ամեն տեղ ընդունում ու հարգում էին. որտեղ հայտնվում էր Ծառուկյանը՝ նրա շուրջն էին հավաքվում հարյուրավոր մարդիկ, գոնե մեկ անգամ սեփական աչքերով տեսնելու «թագավոր ախպորը»։ Ծառուկյանի հաջողության ֆենոմենի մեջ հիմնականը նրա առատաձեռնության քարոզն էր, որն արվում է «Կենտրոն» հեռուստաընկերությամբ և թյուրիմացության մեջ գցում մարդկանց, ու ընչազուրկ հայերը մտածում էին, թե որտեղ Ծառուկյանը կանգնում է` այնտեղ ոսկե անձրև է տեղում, և բավական է, որ իրենք կանգնեն Ծառուկյանի կողքին, ու իրենք էլ կթրջվեն ոսկե անձրևից։


Արթուր Բաղդասարյանին էլ թվում էր, որ եթե Ծառուկյանը հեռանա քաղաքականությունից, ինքն անմիջապես կզբաղեցնի նրա տեղը, ու բոլորը միանգամից կսկսեն նույն խանդավառությամբ շրջապատել իրեն։ Կշրջապատեին, եթե նա փող ծախսեր։ Բաղդասարյանը չունի այդ հատկությունը, որը մարդուն տարբերում է հայ քաղաքական գործչից: Բայց փող և դրա ծախսելու կամ ծախսելու իմիտացիայի շնորհք ունի Արա Աբրահամյանը։ Որևէ մեկն իրականում չի կարող ասել՝ արդյո՞ք Արա Աբրահամյանը հսկայական կարողության տեր է, թե՞ պարտքերի մեջ խրված նախկին միլիոնատեր։ Դա հնարավոր կլինի պարզել միայն այն դեպքում, երբ Աբրահամյանը ոչ թե կհայտարարի, այլ ռեալ քայլեր կձեռնարկի կուսակցություն ստեղծելու ուղղությամբ։ Իսկ քանի դեռ ժամանակը գնում է, ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը հասցրել են ջերմացնել իրենց հարաբերությունները, ընդ որում՝ այն աստիճան, որ Հովհաննես Մարգարյանին Լևոն Զուրաբյանի հետ ավելի հաճախ կարելի է տեսնել, քան Գագիկ Ջհանգիրյանի ընկերակցությամբ։ Այս երկու կուսակցություններին էլ միավորում է հավատն Արա Աբրահամյանի հնարավոր կարողության և այդ կարողությունը Հայաստանում կուսակցաշինության գործում ներդնելու հանդեպ։ Այս երկու կուսակցություններն էլ ցանկանում են հայտնվել 2017թ. խորհրդարանում, և երկուսն էլ հասկանում են, որ դրան հասնելու համար իրենք կարիք ունեն ֆինանսական միջոցների, որ այժմ, քան երբևէ, չունեն։ Ու նրանց միակ հույսն Արա Աբրահամյանի փողերն են, նրանց հույսն այն է, որ Աբրահամյանը պետք է փող ծախսի, իրենք էլ պատգամավոր դառնան։


Արա Աբրահամյանին կամ՝ ավելի շուտ, նրա փողին սպասողների թիվը չի սահմանափակվում միայն ՕԵԿ-ով և ՀԱԿ-ով։ Որովհետև այդ փողին են սպասում նաև Ծառուկյանի նախկին շրջապատի որոշ ներկայացուցիչներ, դուրս գրած և ժամկետանց մտավորականներ, ու այդ իմաստով լուրջ մրցակցություն և խիստ քասթինգ է սպասվում։ Բայց որ ինչ-որ բան փախցնելու հնարավորություն կստեղծվի, դրա հույսը բոլորին ապրելու և պայքարելու ուժ է տալիս։ Մնում է միայն, որ Արա Արշավիրովիչը սրանց բոլորին չքցի և գոնե մի քիչ փող ուղարկի Հայաստան՝ եթե ոչ երկիրը, ապա գոնե այս թափթփուկներին վերահաս բոմժությունից փրկելու հումանիտար նկատառումներից ելնելով։ Սրանք կարող են ստեղծել հզոր ռուսամետ ընդդիմություն, որի համակարգողը Ռուսաստանում կլինի ոչ թե ՎՎՊ-ն, այլ իրեն նրա ներկայացուցիչ հռչակած Արա Արշավիրովիչը։

 







Դիտումների քանակ 4617


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

ՀԱԿ-ը մոտիկ-մոտիկ է անում

Ապրիլի 17, 2018


Մի տեսակ վարակիչ հետևողականությամբ, իրար հերթ չտալով, մեկը մյուսի հետևից մոռացության տիղմի միջից դուրս են լողում բոլոր այն քաղա...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

ՀԱԿ-ը` թութակի կարգավիճակում

Մարտի 26, 2018


Մի հայտնի անեկդոտ կա: Մեկը թութակ է վաճառում շատ թանկ գնով: Գնորդներից մեկը հարցնում է. «Թանկ է, որովհետև խոսու՞մ է»: «Չէ, չի խ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Արթուրիկի անվերջ վերադարձը

Արթուրիկի անվերջ վերադարձը

Փետրվարի 22, 2018


Երբ Արթուր Բաղդասարյանը մոլորեցնում, հիասթափեցնում ու խաբում է մարդկանց, դա անվանում է քաղաքականություն: Երբ նույն բանն անում ե...

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Զուրաբյանը խճճվում է իր կծիկի մեջ

Փետրվարի 16, 2018


Երկարատև հանգստից հետո կրկին իր զբաղմունքին է վերադարձել ՀԱԿ խոսափող Լևոն Զուրաբյանը և այսօր ասուլիս է հրավիրել: Բայց ասուլիսի ...

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Ընդդիմությունն ընդդիմացող չի գտնում

Փետրվարի 13, 2018


Հայ ազգային կոնգրես կուսակցությունն ամեն ինչից դժգոհ է: Սա պիտի որ բնական վիճակ համարվի մի քաղաքական ուժի համար, որը դուրս է մն...

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Խաղաղության համար` ընդդեմ խաղաղության

Փետրվարի 1, 2018


Հայ ազգային կոնգրեսի ձեռնարկած Խաղաղության շարժումը, որը մերժվեց ժողովրդի կողմից և գնահատվեց իբրև պարտվողականության քարոզ, իր խ...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

ՀԱԿ-ը նմանվում է Կոմկուսին

Հունվարի 20, 2018


«Ելք» դաշինքի երեկ նախաձեռնած բողոքի երթը կարծես թե շատ վարակիչ է եղել հատկապես Հայ ազգային կոնգրեսի համար: Այսօր ՀԱԿ-ը վարչութ...

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

Սեպտեմբերի 5, 2017


«Դանիայում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը: ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»` հանդիսանալով ԵԺԿ անդամ, ներկայ...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը