Միջազգային խայտառակություն

Ուկրաինացի տատիկներին՝ անձնագրեր անգլերեն լեզվով

Նոյեմբերի 19, 2015
Ուկրաինացի տատիկներին՝ անձնագրեր անգլերեն լեզվով

Ուկրաինան ազատվում է ռուսական աշխարհին պատկանելության ևս մեկ նշանից. ռուսերենը նախկին Ուկրաինական ԽՍՀ քաղաքացու անձնագրում փոխարինվելու է անգլերենով։ Ինչո՞ւ պետք է միայն երկրի ներսում օգտագործման համար փաստաթուղթը կազմված լինի մի լեզվով, որը նրա և ոչ մի բնակչի մայրենին չէ, ոչ մեկին հայտնի չէ։ «Հաշվի առնելով ստորագրողների հայրենասիրական դիրքորոշումը, ինչպես նաև ուկրաինական հասարակության՝ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը՝ անհրաժեշտ եմ համարում Ուկրաինայի քաղաքացու անձնագրում տպագիր տեղեկատվության ռուսերեն կրկնօրինակումը փոխարինել անգլերեն լեզվով՝ որպես միջազգային հաղորդակցման լեզու»,- քաղաքացիների համապատասխան խնդրագրին պատասխանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է ВЗГЛЯД-ը։

 

Նշենք, որ «Ուկրաինայի քաղաքացուն տրամադրել անձնագիր միայն ուկրաիներեն լեզվով (առանց օկուպանտի լեզվի)» խնդրագիրը հինգշաբթի հավաքել էր մոտ 25.934 ստորագրություն 25.000 անհրաժեշտից։ Անկախ պետության ղեկավարն առաջարկել էր կառավարությանը՝ ապահովել համապատասխան օրենսդրական փոփոխություններ մտցնելը։


Հասարակության փոխակերպման ուկրաինական ինստիտուտի տնօրեն Օլեգ Սոսկինը Պորոշենկոյի որոշման մեջ տեսնում է լոյալության ժեստ ԱՄՆ-ի հանդեպ։ «Երկիրը սնանկ է, և բոլոր փողերը Ուկրաինան պահելու համար, նշանակում է՝ նաև Պորոշենկոյի նախագահ մնալու համար, գալիս են Արևմուտքից։ Նա, բնականաբար, պետք է փորձի լավը երևալ տերերի աչքին»,- բացատրել է նա։ Բանն այն է, որ եթե Ուկրաինայում միասնական անձնագիր մտցվեր, որը կկատարեր ներքին և արտաքին ֆունկցիա, այդ ժամանակ Պորոշենկոյի որոշումը հիմնավորված կլիներ, ասել է փորձագետը։ «Իսկ այս պարագայում՝ պարզից էլ պարզ է։ Չէ՞ որ սա Պորոշենկոն է։ Նորմալ կլիներ, որ մեկ անձնագիր լիներ։ Այդ դեպքում հասկանալի է, որ առաջին էջը անգլերեն է, երկրորդը՝ ուկրաիներեն։ Իսկ ինչո՞ւ պետք է ներքին օգտագործման անձնագրում անգլերեն գրվի։ Սա լիակատար հիմարություն է։ Հիմա գյուղում տատիկը կստանա ներքին անձնագիր անգլերեն լեզվով»,- նշել է Սոսկինը՝ չբացառելով, որ Պորոշենկոն կարող է պարզապես փող աշխատել, եթե «նրա դուքանն էլ տպելու լինի այդ անձնագրերը»։

 

 







Դիտումների քանակ 16079


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Բանդերականներ և լյախեր. եղբայրությունը վերաճում է թշնամանքի

Փետրվարի 7, 2018


Ըստ երևույթին, լեհ-ուկրաինական եղբայրության դարաշրջանը մոտենում է տրամաբանական ավարտին. Ուկրաինայում պաշտոնապես ներդրվել է բանդ...

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

«Փա՜ռք Ուկրաինային, փա՜ռք հերոսներին»

Փետրվարի 7, 2018


2014թ. փետրվարին Կիևում պետական հեղաշրջման պահից ի վեր ուկրաինական իշխանությանն ազգայնական կողմնորոշում ունենալու մեջ մեղադրում...

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Վրացի Կարլսոնը ուկրաինական տանիքին

Դեկտեմբերի 5, 2017


Քաղաքական կրկեսի միջազգային մրցույթների դափնեկիր, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այսօր ...

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Ուկրաինան տոնում է «ցեղասպանության» օրը

Նոյեմբերի 25, 2017


Ուկրաինացիները «սեփականում» են ընդհանուր ողբերգությունն իրենց շահերից ելնելով, որոնք, ըստ էության, ուրիշի շահեր են։ Եվ այդ առնչ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հայտարարագրերի համոզիչ սուտը

Հոկտեմբերի 25, 2017


Մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարները մշտապես անհարմար իրավիճակներում են հայտնվում, երբ անհրաժեշտ է լինում հայտարարագրե...

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Բաքու և Կիև. տարբեր ճակատագրեր, միևնույն ուղեղներ

Հոկտեմբերի 4, 2017


Բանդերական Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավլո Կլիմկինը այցով Բաքվում եղած ժամանակ սրտակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և իր...

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

ԱՄՆ-ն ընդդեմ Ուկրաինայի

Սեպտեմբերի 24, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիկտորյա Նուլանդի փոխարեն Ուկրաինայի նոր «նայող» է նշանակել։ Անունը Կուրտ Վոլքեր է։ ...

Տուկի տուկ-տուկը

Տուկի տուկ-տուկը

Սեպտեմբերի 19, 2017


Ուկրաինայում մի տարօրինակ անունով նախարարություն կա, կոչվում է` Ուկրաինայի ներքին տեղահանված անձանց և Կիևին չենթարկվող տարածքնե...

Հուդան եկել էր համբուրելու

Հուդան եկել էր համբուրելու

Հուլիսի 19, 2017


Պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Թբիլիսիում նա շտապել է հայտարարել, թե իրեն զգում է ա...

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Իսկ դեսպանն ի՞նչ է ծխում

Հուլիսի 18, 2017


«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն արդեն երկու ամիս է, ինչ ուկրաինական իշխանությունների ապօրինությունների պատճառով վնասներ է կրում: Բա...

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Ավելորդ իրերը դուրս են նետվում

Հունիսի 14, 2017


Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն հայտնի է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոր...

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Ադրբեջանա-ուկրաինական ինտելեկտուալ հարազատություն

Հունիսի 6, 2017


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի եղբայրը՝ ուկրաինական խորհրդարանի նախկին պատգամավոր Պյոտր Յուշչենկոն, ցնցող հայտնագ...

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Պորոշենկոյին անտառ կամ գժանոց կտանեն

Մայիսի 23, 2017


Ամեն մեկը խելագարվում է յուրովի: Խելագարության նշաններ է ցուցադրում նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Մի մեծ երկրի ղեկավ...

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ցուցակ գրողն ինքն է ընկել ցուցակ

Ապրիլի 26, 2017


Ուկրաինան լուրջ խնդրի առաջ է կանգնել. նա պիտի փորձի հասկանալ իրեն բարեկամ համարած Ադրբեջանին: Կար ժամանակ, երբ այս երկու երկրնե...

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Հայ երգչուհին սպառնում է Ուկրաինայի անվտանգությանը

Մարտի 21, 2017


Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ» մրցո...

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Ուրախության նոր պոռթկում Ուկրաինայում

Դեկտեմբերի 26, 2016


Երեկ Սև ծովի վրա կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Սիրիա ուղևորվող ինքնաթիռը։ Ինքնաթիռում ռուսաստանյան երեք հե...

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Ուկրաինայում հիացած են ռուս դեսպանի սպանությամբ

Դեկտեմբերի 20, 2016


Երեկ Անկարայում սպանվել է ռուս դեսպան Անդրեյ Կարլովը, իսկ այսօր Ուկրաինայում ցնծում են այդ առիթով։ Գերագույն ռադայի պատգամավոր ...

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Ձայն Լեհաստանից. մա՛հ ուկրաինացիներին

Դեկտեմբերի 12, 2016


Դեկտեմբերի 10-ին լեհական Պերեմիշլ քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Պերեմիշլյան և լվովյան արծվիկների քայլերթը»։ Դրա մասնակիցները ...

Ուկրաինացիներն ուզում են խաբել Թրամփին (կամ սպանել)

Ուկրաինացիներն ուզում են խաբել Թրամփին (կամ սպանել)

Դեկտեմբերի 7, 2016


Ուկրաինացիները չեն դադարում զարմացնել աշխարհին իրենց ինքնատիպությամբ և ֆանտասմագորիայի հանդեպ հակումով։ Հենց որ համաշխարհային Զ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը