Ազգային խայտառակություն

Գարեգին Երկրորդն այլևս կաթողիկոս չէ

Նոյեմբերի 17, 2015
Գարեգին Երկրորդն այլևս կաթողիկոս չէ

Նամակ խմբագրությանը


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսիսյանի կատարած զանազան խախտումների մասին գրվածներն ու ասվածները երկրեերկինք են հասնում։ Եվ առանձնապես նոր տվյալների կարիք չկա։ Հուսանք, որ ժամանակն է գործնական և վճռական քայլ անելու։ Հայ եկեղեցու Նվիրապետության բոլոր հոգևորական և աշխարհական օղակներին առաջարկում եմ հետևյալը. վերահաստատել, թե կուսակրոնությունն անխախտելի ուխտ է և զայն կատարողը ցկյանս հավատարիմ պետք է մնա իր կուսակրոնության ուխտին, և եթե խախտել է զայն՝ պետք է աշխարհականների կարգին անցնի եկեղեցական կանոնների համաձայն։


Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսիսյանի կնոջ և զավակների մասին ոչ միայն ենթադրություններ են շրջում կամ տարածվում, այլև վաղուց գրեթե բոլորին հյատնի են նրանց անուններն ու շրջանառության մեջ են անգամ նրանց լուսանկարները։ Կաթողիկոսի լռությունն արդեն իսկ համաձայնություն է նշանակում այս հոդվածների ճշմարտացիության հանդեպ։ Եթե հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասը վախի ազդեցության տակ չի կարողանում խոսել և պահանջել Գարեգին Բ կաթողիկոսի կարգազրկումը, ապա արդեն ժամանակն է, որ Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր զավակները նախաձեռնեն ընդունել այդ որոշումը և պահանջեն ուխտադրուժ կաթողիկոսի կարգազրկումը, որ օր օրի տկարացնում ու անդառնալիորեն անպատվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։


Գարեգին Բ-ն տարիներ շարունակ կեղծիքով ու խաբեությամբ պղծել է հայ եկեղեցին։ Իր պահվածքով և չար վարքով, սոսկալի բացասական օրինակով նա գայթակղում է երիտասարդ միաբաններին, որոնք կուսակրոնության ուխտ անելով ու իրենց առջև ապիկար կաթողիկոսի նենգաբանություններն օրինակ ունենալով՝ մոլորության մեջ են հայտնվում իրենք զիրենք արդարացնելով, որ «եթե կաթողիկոսին կարելի է, ուրեմն մե՛նք էլ իրավունք ունենք, մե՛զ էլ կարելի է»։ Եվ այս ճանապարհը եկեղեցին վերածում է քաոսի, որի ականատեսն ենք բոլորս, ամեն օր... Ի դեպ, այդ օրինակներն այնքան շատ են, որ կարելի է այդ նկարագրություններով նույնիսկ հատորներ գրել։ Եթե մենք լուռ մնանք ու չպահանջենք Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի կարգազրկումը, մենք բոլորս ենք պատասխան տալու Աստուծո առջև։ Բոլորս ենք ապաշխարելու Տիրոջ առջև։


Առաջարկում ենք, որ հայ եկեղեցու իրական դիմագիծը վերականգնելու մտահոգությամբ նախանձախնդիր հավատացյալները հենց առաջիկա կիրակի օրը գոցեն եկեղեցու դռները և պարզապես թույլ չտան ապիկար ու պատեհապաշտ Գարեգին Բ-ին ներս մտտնել եկեղեցի, առավել չպղծելու համար մեր ժողովրդի դարավոր սրբություն սրբոցը, Սուրբ Էջմիածինը։


Այս տարիների ընթացքին Գարեգին Բ-ն իր անբարոյական և պիղծ կերպարը կարծես թե փորձել է թաքցնել դատարկ և կեղծ շինարարությունների ետևում՝ փոշի ցանելով ժողովրդի աչքին, թեև ամենքիս և վաղուց հայտնի է, որ մեծ մասամբ այդ շինարարական աշխատանքները ծառայել են օֆշորային ճանապարհով եկեղեցական գանձարանը դատարկելով յուրացնելը։


Հավատում եմ, որ մեր քաջարի ժողովուրդը տեր կկանգնի իր սրբություններին և Լուսավորչի գահին կբազմեցնի այն արժանի կաթողիկոսին, որ հավատով ու պատվով կծառայի Աստծուն և իր ժողովրդին։

 

Էջմիածնի պահապաններ

 

Սարգիս Մելքոնյան






Դիտումների քանակ 90891


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

միքայելյան սասունի զարմանալի մետամորֆոզը

միքայելյան սասունի զարմանալի մետամորֆոզը

Մարտի 25, 2020


միքայելյան սասունը հավատացյալ է դարձել. նա կոչ է անում կաթողիկոսին՝ սուրբ գեղարդը Հայաստանով մեկ ման տալ, որպեսզի այն հաղթի կոր...

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Ամենայն հայոց կաթողիկոսը պարապ է մնացել

Փետրվարի 25, 2020


Ամենայն հայող կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր ընդունել է Փաշինյան Նիկոլի խմբակցության անդամենրին՝ մակունց լիլիթի գլխավորությամ...

Սորոս Ջորջն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Սորոս Ջորջն ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու

Փետրվարի 24, 2020


Սորոս Ջորջի լափամանի հիմնական շահառու «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» նոր հարված է պատրաստել Հայ Առաքելական ե...

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հավատացյալ ու ավանդապաշտ Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 21, 2019


Փաշինյան Նիկոլը միշտ հրապարակավ ասում է, որ ինքը հայ ավանդական ընտանիքի կողմնակից է, և իր ընտանիքն էլ է հայ ավանդական: Նախիրը հ...

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Փաշինյան Նիկոլի հեղափոխությունը քրիստոնեական էր

Մայիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի ազնվությունը չափ ու սահման չունի, տպավորություն է ստեղծվում, թե այս տղայի ազնվությունն ու անկեղծությունն այլմոլ...

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Ստոկհոլմյան սինդրոմի զոհերը «Ժպիտների քաղաքում»

Փետրվարի 26, 2019


Երեկ Փաշինյան Նիկոլի կինը հրապարակեց իր հիմնադրամի նվիրատուների ցանկը: Հիշեցնեմ, որ տիկին Հակոբյան Աննան գլխավորում է «Ժպիտների...

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Փաշինյան Նիկոլը` Նոր Հայաստանի գլխավոր «культмассовик»

Դեկտեմբերի 17, 2018


ԽՍՀՄ-ում շատ կարևոր մասնագետներ կային, կոչվում էին культмассовик. Սրանք հիմնականում կոմսոմոլի աշխատողներ էին, սրանց առաքելությո...

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Կաթողիկոսը սկսել է մեծածախ օրհնության գործ անել

Նոյեմբերի 7, 2018


Խորհրդային տարիներին ամենուրեք կարելի էր հանդիպել գրությունների, որոնցում նշվում էր ինչ-որ ծառայությունների մատուցման մասին։ Մի...

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Կաթողիկոսը Վատիկանում մեզ հետաքրքիր չէ

Հոկտեմբերի 25, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոսը Վատիկանում է այցով, բայց այդ մասին մենք իմանում ենք ռուսական լրատվամիջոցներից: Հալալ է Փաշինյան Նիկոլի...

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Կաթողիկոսը՝ ծտի թռիչքի բարձրությունից

Հոկտեմբերի 13, 2018


Չնայած այն հանգամանքին, որ կաթողիկոսի մասին վերջերս քիչ ենք գրում, մենք նրան չենք մոռացել, և նա շարունակում է մնալ մեր ուշադրու...

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Փաշինյան Նիկոլը թշնամություն է անում Հայ Առաքելական եկեղեցուն

Սեպտեմբերի 18, 2018


Փաշինյան Նիկոլը նոր վրաերթ է կազմակերպել կաթողիկոսի և ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու վրա. օլիգարխների թիկնազորին ասֆալտին ...

Ինչո՞ւ այսքան ուշ

Ինչո՞ւ այսքան ուշ

Հուլիսի 19, 2018


Արդեն երկրորդ ամիսն է` ասպարեզում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականը պահանջող պատրվակով «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախա...

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Կաթողիկոսն ընդդեմ Սորոսի

Հուլիսի 9, 2018


Թեև հանրությունն ուշի-ուշով հետևում է, թե ինչ ավարտ կունենա Գարեգին Երկրորդ և «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման հակամարտությ...

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Քրիստոսին խոցած Գեղարդով հիմա էլ մեզ են խոցում

Հուլիսի 6, 2018


Այսօր երկրի սկանդալային կիզակետը Էջմիածինն էր, որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները ներխուժել էին Մայր Աթոռի...

Աղոթքն էլ չի փրկի

Աղոթքն էլ չի փրկի

Հունիսի 29, 2018


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները համառում են, իսկ կաթողիկոսն այս իրավիճակում իր անելիքը չգիտի: Ներգ...

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Ամենայն հայոց կաթողիկոսը շարունակում է անվճար եվ երջանիկ ապրել

Հունիսի 26, 2018


Այն, որ կաթողիկոսը դուստր ունի, որևէ մեկի համար նորություն չէ: Ավելին, կարող է պարզվել, որ նա մի 10 երեխա էլ ունի, դա էլ զարման...

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Եկեղեցու «թավշյա» հեղաշրջումը

Հունիսի 12, 2018


Մի քանի օր է` չեն հանդարտվում կաթողիոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարների բողոքի ակցիաներն ու երթերը: Ներքաղաքա...

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

«Թավշյա» հեղափոխությունը հասավ Մայր Աթոռ

Հունիսի 6, 2018


Այսօր Երևանի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով քաղաքացիները ...

FBI-ն և կաթողիկոսը

FBI-ն և կաթողիկոսը

Մայիսի 18, 2018


Այս օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբը: ...

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Ո՞վ կպահանջի կաթողիկոսի հրաժարականը

Մայիսի 16, 2018


Այսօր ամբողջ մայրաքաղաքը հեղեղված էր ցուցարարներով: Նաիրիտցիները նախագահականի դիմաց էին, տաքսիստները փակել էին Բաղրամյան պողոտա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը