Միջազգային խայտառակություն

Իշխանությունների խևությունն ընդդեմ պատանեկան անկեղծ պոռթկման

Նոյեմբերի 7, 2015
Իշխանությունների խևությունն ընդդեմ պատանեկան անկեղծ պոռթկման

Ուրալյան Ասբեստ քաղաքի իշխանություններն աչքի են ընկել հազվագյուտ խևությամբ և քիչ էր մնացել պատժեին 15-ամյա մի դպրոցական աղջկա Սինայում ավիավթարի ենթարկվածների հիշատակին նվիրված սգո միջոցառումներ կազմակերպելու համար։ Բանն այն է, որ իշխանությունները չէին հայտարարել ի հիշատակ զոհվածների որևէ միջոցառում անցկացնելու մասին, և դպրոցական աղջիկը որոշել էր ինքը նման ակցիա կազմակերպեր։

 

Սոցիալական ցանցերի միջոցով նա տեղեկատվություն էր տարածել հանրահավաքի տեղի և ժամանակի մասին։ Արդյունքում՝ ծաղիկներով և մոմերով մոտ հարյուր մարդ էր եկել։ Սակայն տեղի վարչակազմը հավանություն չէր տվել միջոցառմանը։ Ակցիայի ժամանակ աղջկան է մոտեցել ոստիկանը և չինովնիկների անունից համառորեն խորհուրդ տվել դադարեցնել հավաքը։ Բայց այս մասին բարձրաձայնվելուց հետո քաղաքի ղեկավարությունում ընդունել են իրենց սխալը։ Փոխքաղաքապետը հայտարարել է, որ դպրոցականին կանչել են, որպեսզի շնորհակալություն հայտնեն և պաշտոն առաջարկեն երիտասարդական խորհրդում, տեղեկացնում է «Россия 24»-ը։


Դպրոցական աղջկա բախտը բերել է, քաղաքային իշխանությունները մեղսունակ են եղել, բայց ոչ առանց խևության որոշակի չափաբաժնի։ Այլապես աղջիկը ստիպված կլիներ ճաշակել այն ամբողջ մղձավանջը, որը բաժին է հասնում ՌԴ քաղաքացիներին վարչական իրավախախտումների համար։






Դիտումների քանակ 7242


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, RFI–ին տված հարցազրույցում ասել է, որ «սրբապղծութ...

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Նոյեմբերի 5, 2015


Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն աչքի է ընկել իր սկանդալային, սրբապիղծ ծաղրանկարներով ու այդ արարքների համար իր աշխատակից...

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Նոյեմբերի 3, 2015


Ռուսների հանդեպ ատելությունն արդեն այն աստիճանի է հասել, որ վերածվել է ծանր հիվանդության՝ գազանություն անունով։ Գազանները մեր մ...

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Նոյեմբերի 3, 2015


Բարաք Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել Ռուսաստանի հանդեպ՝ բարոյական։ Նա ցավակցություններ չի հայտնել իր ռուս պաշտոնակցին ռուսական ...

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Նոյեմբերի 1, 2015


Անշուշտ, Պուտինը հասկանում է, որ, մեղմ ասած, իր ասածն անհեթեթություն է։ Բայց դա անում է հանուն ինչ-որ պարկեշտության պահպանման, ...

Ռուսական եթերում ցուցադրվել են մալայզիական ինքնաթիռի կործանման արբանյակային լուսանկարները

Ռուսական եթերում ցուցադրվել են մալայզիական ինքնաթիռի կործանման արբանյակային լուսանկարները

Նոյեմբերի 15, 2014


Առաջին ալիքի «Օդնակո» ծրագրում ցուցադրել են մի լուսանկար, որն, իբր, արված է, ենթադրաբար, օտարերկրյա լրտես արբանյակից՝ Ուկրաինայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը