Ազգային խայտառակություն

Հայաստանը կարող է փրկել Բելգիայի վարչապետին

Նոյեմբերի 7, 2015
Հայաստանը կարող է փրկել Բելգիայի վարչապետին

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը ստիպված է վճարել թիկնապահներին սեփական միջոցների հաշվին, տեղեկացնում է РИА «Новости»-ն` հղում կատարելով De Tijd ամսագրին։ Պարբերականի տվյալներով՝ սպառնալիքների վերլուծության բելգիական համակարգող մարմինը (Ocam) իջեցրել է կառավարության ղեկավարի անվտանգության հնարավոր սպառնալիքների մակարդակը մեկ աստիճանով՝ 3-ից հասցնելով 2+-ի։


Այս որոշումը նշանակում է, որ վարչապետին ներկա պահին անհատական թիկնազոր չի պահանջվում անվտանգության պետական ծառայության աշխատակիցների թվից։ Սակայն ինքը՝ Շարլ Միշելը, կարծում է, որ իր անձնական անվտանգության հնարավոր սպառնալիքը, ընդհակառակը, աճել է, և դրա համար նա որոշել է վարձել մասնավոր թիկնապահների։


Բելգիան հարուստ երկիր է, նոմինալ ՀՆԱ-ն կազմում է 534.7 մլրդ դոլար, ՀՆԱ-ն ըստ գնողունակության պարիտետի՝ 481.5 մլրդ, պետական բյուջեի եկամուտները և ծախսերը՝ համապատասխանաբար 267.9 և 280.8 մլրդ դոլար (ԿՀՎ 2014թ. Տվյալներ): Կարծում ենք, որ Հայաստանի հետ համեմատելու բան չկա, բայցևայնպես, բելգիացիները չեն սիրում փողը աջուձախ ցփնել, նրանք խնամքով են վերաբերվում հարկատուների միջոցներին, թեև դրանք հսկայական են, և զրկում են վարչապետին պետական պահպանությունից, երբ տեսնում են, որ դրա կարիքը չկա, և դա ընդամենը ռեսուրսների ավելորդ ծախս է։


Կարելի՞ է արդյոք նման մի բան պատկերացնել Հայաստանում։ Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ոչ ոք պետության բարձրաստիճան անձանցից կարիք չունի պետական պահպանության (բացի մեկ-երկու մարդուց), բայց պետական պահպանությունից այստեղ օգտվում են գրեթե բոլոր հայտնի անհատները։ Այսինքն՝ նկատի ունենք պահպանությունն ի հաշիվ պետության, այլ ոչ թե պահպանության պետական ծառայության ուժերով։ Օրինակ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի պահպանությունը վճարում է պետությունը. բոլոր թիկնապահները գրանցված են որպես դատական կատարածուներ, ստանում են աշխատավարձ, բայց պահպանում են Պողոսյանին՝ դատական կատարածուությամբ զբաղվելու փոխարեն։ Այսպես են պահպանում իրենց նաև Երրորդ Հանրապետության մյուս գրեթե բոլոր նշանավոր գործիչները. այդ նույն Սուրիկ Խաչատրյանը (որի թիկնազորը նրա մոտ ներկայացված է որպես խորհրդականներ և օգնականներ), նախարարները, մարզպետերը և այլք։


Անվտանգության ոլորտում մասնագիտացող և ոչ մի վերլուծաբանական ծառայություն, այդ նույն ոլորտի ոչ մի պետական հաստատություն երբեք չի հաստատի և չի ընդունի հայ բարձրաստիճան անձանց (բացի առաջին դեմքից) պահպանության անհրաժեշտությունը։ Այլ բան է, եթե, ասենք, պրն Լիսկային վտանգ սպառնա նրա բուռն գործունեության հետևանքով գողական միջավայրում, բայց այստեղ արդեն, ներողություն, պետությունն անելու բան չունի։ Այնպես որ, հայ էլիտայի ականավոր ներկայացուցիչների զինված թիկնազորի անհրաժեշտությունը կարելի է հիմնավորել միայն հոգեբուժության տեսանկյունից։ Բայց այստեղ էլ առհասարակ պետությունն անելու բան չունի, դրա համար այլ հաստատություններ կան, որոնք գտնվում են առողջապահության նախարարության տիրույթում։


Էդվարդ Նալբանդյանը՝ կառավարության ամենալիբերալ և արևմտամետ անդամը, պաշտում է թիկնազորը, նա անհամար օգնականներ, խորհրդականներ ունի։ Նա ունի նույնիսկ մի օգնականի պաշտոն, որի առաքելությունը բոսին սպասելն է ԱԳՆ մուտքի մոտ և ժամանակին դուռը բացելը, իսկ հետո օպերատիվորեն այն փակելը։ Մի խոսքով՝ եթե անգամ Էդիկ Նալբանդյանն է իրեն այսպես պահում, ապա ի՞նչ սպասենք պրն Լիսկայից ու ընդհանրապես ամբողջ հայկական էլիտայից։ Ոչինչ։ Բայց ՀՀ ԱԳՆ-ն կարող է բարի գործ անել Հայաստանի և Բելգիայի վարչապետի համար. պրն Նալբանդյանը կարող է նրան առաջարկել պահպանություն Սյունիքից կամ Առինջից։ Կարծում ենք, պրն Միշելը զգացված կլինի, և նրա զգացվածությունը դրականորեն կանդրադառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Գուցե իսկապես արժե սատարել Բելգիայի առաջնորդին։ Նա, իհարկե, բոմժ է մեր գազանների համեմատ, բայց համաշխարհային ասպարեզում իրենից ինչ-որ բան ներկայացնում է...






Դիտումների քանակ 25387


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Հունվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլի արտգործնախարարը կարծես շատ է խմել Նոր տարուն: Համենայնդեպս, հոգեպես առողջ մարդը, եթե запой-ի մեջ չէ կամ դուրս է...

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը Հայաստանը վերածում է անձնական բոստանի: Ինչ ուզում` անում է: Եվ ամեն ինչին արդարացում գտնում է իր մունետիկների մ...

Քաքը հների փոխարեն

Քաքը հների փոխարեն

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկիրը մաքրել նախկին կադրեից, և քանի որ լրացնելու բան չունի, դրանց պիտի փոխարինի, մեղմ ասած, կեղտ...

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Նոյեմբերի 17, 2017


Այսօր նախագահի հրամանագրով Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Ինքը` նո...

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017


Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում ե...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Աշոտյանը Բելգիայում էլ է Աշոտյան

Աշոտյանը Բելգիայում էլ է Աշոտյան

Հունիսի 24, 2016


Կյանքը երբեմն զարմանալի անակնկալներ կարող է մատուցել՝ ստեղծելով անսպասելի ու հետաքրքիր զուգահեռներ: Ճիշտ մեկ տարի հետո այն օրից...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

ԻՊ-ի վերջը միայն տրանսվեստիտները կտան

ԻՊ-ի վերջը միայն տրանսվեստիտները կտան

Մարտի 24, 2016


Բացթողումներ միշտ էլ լինում են, և ցանկացած ոլորտում. պատերազմում, գիտության մեջ, ուսուցանելիս և այլն։ Սակայն դրանցից քչերն են, ...

Եվրոպայի սուգը և ողբերգության պատճառները չհասկանալը

Եվրոպայի սուգը և ողբերգության պատճառները չհասկանալը

Մարտի 22, 2016


Ցավոք, անգամ ահաբեկչության աշխարհում արդարություն չկա, ինչպեսև, ի դեպ, մնացած բոլոր բաներում, այլապես հարվածի տակ կընկներ Լոնդո...

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

Հունվարի 28, 2016


Այսօր լրատվամիջոցները, վկայակոչելով հավաստի աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ՀՅԴ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն ...

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Դեկտեմբերի 25, 2015


Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտի...

ՀՀ նախագահի հրամանագրերն արժանահավատ չեն

ՀՀ նախագահի հրամանագրերն արժանահավատ չեն

Նոյեմբերի 6, 2015
1

Պարզվում է, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը տարել է նոտարի մոտ՝ վավեր...

Նալբանդյանի համար մարդը արժեք չէ

Նալբանդյանի համար մարդը արժեք չէ

Սեպտեմբերի 10, 2015


Վրաստանի ԱԳՆ-ն իր դեսպանատան միջոցով Թուրքիայում տիրող լարված իրավիճակի կապակցությամբ իր քաղաքացիներին զգուշավորության կոչ է ար...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ