Միջազգային խայտառակություն

Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Նոյեմբերի 7, 2015
Սինայի ժողովրդական հանրապետությունն իրականություն է դառնում

Համաձայն ռուսական լրատվամիջոցների հաղորդումների՝ Եգիպտոսի Սինայ թերակղզում այժմ գտնվում է մոտ 55-60 հազար ռուսաստանցի: Նրանք հանգստանում են հիմնականում Շարմ էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում: Ընդ որում, նրանց տեղաբաշխումը նշված տեղանքների միջև համարյա հավասար է: 2015թ. հոկտեմբերի 31-ի ավիավթարից հետո Ռուսաստանի իշխանությունները փորձում են Եգիպտոսից դուրս բերել քաղաքացիներին: Այդ նպատակով անգամ ստեղծված է հատուկ շտաբ։ 

 

Իհարկե, ողբերգությունը մեծ է, և մենք ցավակցում ենք մահացածների հարազատներին: Սակայն չկա չարիք առանց բարիքի: Ռուսաստանի՝ Եգիպտոսում մնացած քաղաքացիները հնարավորություն ունեն համախմբվել և ստեղծել աշխարհաքաղաքական նոր միավոր՝ Սինայի ժողովրդական հանրապետություն՝ Շարմ էլ Շեյխ մայրաքաղաքով: Դա տրամաբանական կլինի և գործուն: Հանրապետությունը շատ արագ կճանաչեն Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, ինչպես նաև Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, անգամ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: Այնուհետև Սինայի ժողովրդական հանրապետության ղեկավարությունը, ռազմական օգնության համար, կդիմի Ռուսաստանի նախագահ Պուտինին և, իհարկե, դրական պատասխան կստանա: Ռուսական կործանիչները, մտնելով Սինայ, կապահովեն Ռուսաստանի քաղաքացիների անդորրը և Սինայի թերակղզում հանգստանալու սահմանադրական իրավունքը:


Կանցնեն տարիներ, և Սինայի ժողովրդական հանրապետությունը կմտնի Եվրասիական տնտեսական միություն: Եվ այդպես շարունակ: Սինայի ժողովրդական հանրապետությունը մեծ ապագա ունի:


Կեցցե՜ Սինայի ժողովրդական հանրապետությունը։
Կեցցե՜ն այն Ռուսաստանները, որոնք վաղն են լինելու:


Հետգրություն


Այսպիսի հնարավորությունից հրաժարվելը պատմության հանդեպ շքեղ ախմախություն կլինի: Ամերիկացիներն անգամ մեկ վայրկյան չէին մտածի և կուլ կտային Սինայը, ուկրաինացիները նույնիսկ Եգիպտոսի աֆրիկյան մասը կզավթեին, կհայտարարեին, թե սա նրանցն է եղել ի սկզբանե ու կմխիթարվեին Ղրիմի կորստով, և սլավոնական եղբայրությունը կվերականգվեր: Հայերի մասին խոսք չկա` նրանք աչք կդնեին ողջ տարածաշրջանի վրա, իսկ երկրապահ գեներալները ժամանակ չէին կորցնի խլել և սեփականացնել բոլոր հյուրանոցները: Միայն ռուսներն առ այս պահը չեն ֆայմել, թե ինչ շանս ունեն և ինչ է պետք անել այն իրականացնելու համար: Հուսանք, որ ՌԴ նախագահը ճիշտ կկողմնորոշվի այս հարցում և Սինայն արագ կդարձնի դաշնության հերթական սուբյեկտ: Այս օպերացիան կծառայի նաև որպես գլխավոր փորձ` առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանին կցելու, հայ ժողովրդին իր իշխանությունից և ընդդիմությունից փրկելու համար:

 






Դիտումների քանակ 8758


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գառնիի անկախ հանրապետությունը

Գառնիի անկախ հանրապետությունը

Մայիսի 20, 2016
1

Այն, ինչ արդեն տևական ժամանակ կատարվում է Գառնի գյուղում, մեկ այլ իրավիճակում առավել ուշադրության կարժանանար, եթե չլինեին այն խ...

Թոմն ահաբեկիչ է, իսկ Ջերրին՝ մահապարտ

Թոմն ահաբեկիչ է, իսկ Ջերրին՝ մահապարտ

Մայիսի 7, 2016


Մեղավորներին գտնելը և նրանց պատժելը կարևորագույն առաքելություն է: Շատերն այդպես են պատկերացնում չարիքն արմատախիլ անելու ամենակա...

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հայաստանի թիվ մեկ ընդդիմադիրը դարձել էր Պալաչը

Հունիսի 8, 2015


Մեր արմատականները, լիբերալներն ու հեղափոխականները շարունակում են դատարկ ճառերից այն կողմ չգնալ և շատ նմանվել են այն երգիծական հ...

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Ամեն մի Սպարտակ կհանդիպի իր Պոմպեոսին

Հունիսի 8, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրություններն ապացուցեցին, որ փողին հաղթում է մեծ փողը, իսկ մեծ փողին` ավելի մեծ փողը՝ գումարած իշխանությ...

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Կրկեսային հյուրախաղեր Աբովյանում

Հունիսի 1, 2015


Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական շրջանը մի իսկական կրկեսի է վերածվել՝ իր ծաղրածուներով, ակրոբատներով, ձեռնածունե...

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Պալաչի կլոնավորումից մինչև ՀՀԿ-ի վախերը

Մայիսի 19, 2015


Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրությունները արդեն խոստանում են դառնալ դիտարժան և աղմկահարույց: Այնպես չէ, որ նոր...

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

ՀՀԿ զոհերի թիվն ավելացավ ևս մեկով

Մայիսի 13, 2015


Այսօր ՀՀԿ-ից «քաշվածների» թիվն ավելացավ ևս մեկով: Հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերից հեռացվել է Արթուր Հարությունյանը, նո...

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Կեցցե՛ Աբովյանի Ժողովրդական Հանրապետությունը

Փետրվարի 14, 2015
2

Աշխարհագրական քարտեզը փոխվում է: Փոփոխությունները շատ արագ են ընթանում: Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի, Հարավսլավիայի փլուզումներին հա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ