Միջազգային խայտառակություն

Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Նոյեմբերի 6, 2015
Charlie Hebdo-ի տանձին էլ չի

Charlie Hebdo ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, RFI–ին տված հարցազրույցում ասել է, որ «սրբապղծություն» հասկացություն պարբերականի խմբագրության համար գոյություն չունի։ «Մենք աշխարհիկ, դեմոկրատական և աթեիստական թերթ ենք։ «Սրբապղծություն» հասկացությունը մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մենք մեկնաբանում ենք նորությունները, ինչպեսև մյուս բոլոր պարբերականները»,- ասել է Բիարը։ Նա ընդգծել է, որ А321-ի կործանման մասին պատկերներում ծաղրանկարային պերսոնաժներ չկան։ «Մենք պարզապես մեկնաբանում ենք իրադարձությունը և ցույց տալիս մեր մոտեցումը դրա հանդեպ»,- ավելացրել է խմբագիրը։

 

Charlie Hebdo-ն հրապարակել է երկու ծաղրանկար A321-ի կործանման մասին նոյեմբերի 4-ին լույս տեսած համարում։ Դրանցից մեկում պատկերված է մի զինյալ, որի վրա երկնքից թափվում են ինքնաթիռի բեկորներ։ Ծաղրանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Ռուսական ավիացիան ուժեղացնում է ռմբակոծումները»։ Երկրորդ ծաղրանկարում պատկերված է մի գանգ՝ մակագրությամբ. «Ռուսական լոուկոստերների վտանգները»։

 

Նշենք, որ Ռուսաստանում ֆրանսիացի ազատամիտ ծաղրանկարիչների հերթական արարքը սուր արձագանք է առաջացրել։ Կրեմլի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավիավթարին նվիրված ծաղրանկարներն անվանել է «սրբապղծություն, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ավելի հեռուն է գնացել և ասել է. «Չեմ կարող դրանց կենդանիներ անվանել, քանի որ դա կվիրավորի անմեղ անասուններին։ Դրանք անասուն են, տականքներ, անսեռ գոյացություններ, որոնք իրավունք չունեն գոյություն ունենալ մարդկանց մեջ։ Եվ ուզում եմ առաջարկել այսպես կոչված հայրենական լրագրողներին, որոնք նկարվել էին ամսագրի անունը կրող մարզաշապիկներով, այսօր այդ նույն մարզաշապիկներով Պիտերում դուրս գալ Պալատական հրապարակ, որպեսզի տեսնեն, թե ինչպես դրան կարձագանքի խոր սգի մեջ ընկղմված քաղաքը։ Ես կտրականապես դատապարտում եմ ֆրանսիական իշխանությունների անգործությունը, որոնք թաքնվել են թզենու տերևի հետևում։ Ահա այն՝ ձեր դեմոկրատիայի և խոսքի ազատության իսկական արժեքը»։


Իսկապես, Charlie Hebdo-ի տանձին էլ չի։ Նրանց չվերադաստիարակեց ոչ խմբագրության աշխատակիցների կեսից ավելիի հունվարյան սպանությունը, ոչ միլիոնավոր մուսուլմանների ցասումը, ոչ վիրավորված մարդկանց խնդրանքները՝ դադարեցնել զբաղվել սրբապղծությամբ։ Թե երբ ծաղրանկարիչներն իրենց գլխին երկրորդ ողբերգությունը կսարքեն՝ հայտնի չէ, բայց կարելի է վստահաբար ասել, որ ևս մեկ զանգվածային գնդակահարությունը Charlie Hebdo-ի խմբագրությունում սարերի հետևում չէ...

 






Դիտումների քանակ 21643


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իշխանությունների խևությունն ընդդեմ պատանեկան անկեղծ պոռթկման

Իշխանությունների խևությունն ընդդեմ պատանեկան անկեղծ պոռթկման

Նոյեմբերի 7, 2015


Ուրալյան Ասբեստ քաղաքի իշխանություններն աչքի են ընկել հազվագյուտ խևությամբ և քիչ էր մնացել պատժեին 15-ամյա մի դպրոցական աղջկա Ս...

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Charlie Hebdo-ն հիմա ծաղրուծանակի է ենթարկում եգիպտական ավիավթարի զոհերին

Նոյեմբերի 5, 2015


Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն աչքի է ընկել իր սկանդալային, սրբապիղծ ծաղրանկարներով ու այդ արարքների համար իր աշխատակից...

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Ինքնաթիռի ողբերգությունը և ծիծաղող բորենիները

Նոյեմբերի 3, 2015


Ռուսների հանդեպ ատելությունն արդեն այն աստիճանի է հասել, որ վերածվել է ծանր հիվանդության՝ գազանություն անունով։ Գազանները մեր մ...

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Նոյեմբերի 3, 2015


Բարաք Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել Ռուսաստանի հանդեպ՝ բարոյական։ Նա ցավակցություններ չի հայտնել իր ռուս պաշտոնակցին ռուսական ...

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Նոյեմբերի 1, 2015


Անշուշտ, Պուտինը հասկանում է, որ, մեղմ ասած, իր ասածն անհեթեթություն է։ Բայց դա անում է հանուն ինչ-որ պարկեշտության պահպանման, ...

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Գալուստ Սահակյանը` «Շառլի Էբդո»-ի խմբագիրը

Փետրվարի 2, 2015


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, թե չի կարող գնահատական տալ Բերձորում տեղի ունե...

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Ինչի՞ կհանգեցնի խոսքի ազատության «սրբազանությունը» Եվրոպայում

Հունվարի 14, 2015


Խոսքի ազատությունը Եվրոպայում սրբություն է, ընդ որում՝ այդ սրբությունը բավական ինքնատիպ է, ինչպեսև Եվրոպան։ Օրինակ, Մեծ Բրիտանի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Ռուսական եթերում ցուցադրվել են մալայզիական ինքնաթիռի կործանման արբանյակային լուսանկարները

Ռուսական եթերում ցուցադրվել են մալայզիական ինքնաթիռի կործանման արբանյակային լուսանկարները

Նոյեմբերի 15, 2014


Առաջին ալիքի «Օդնակո» ծրագրում ցուցադրել են մի լուսանկար, որն, իբր, արված է, ենթադրաբար, օտարերկրյա լրտես արբանյակից՝ Ուկրաինայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ