Միջազգային խայտառակություն

Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Նոյեմբերի 4, 2015
Խոսում և ցուցադրում է Սերգեյ Մարկովը

Իսկ Սերգեյ Մարկովը խոսում և ցուցադրում է այն, ինչը պետք է որ չասվի։ Լսենք հենց նրան։


«Ռուսաստանը չի ներել հայ անջատականներին մասնակցությունը Խորհրդային Միության փլուզմանը, ասում է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը։ «Մենք բոլորս լավ ենք հիշում, Ռուսաստանը դա չի մոռացել»,- ասել է նա CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ գտնվելով Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիշեցնելով Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումն «աղետ» էր, ռուս քաղաքագետը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահը նկատի է ունեցել հումանիտար բնույթի աղետը, երբ 25 մլն ռուսներ հանկարծակի հայտնվեցին իրենց պետությունների սահմաններից դուրս ապրողների վիճակում։ Ինչ վերաբերում է նրան, որ այսօր Հայաստանում ոչ մի ռուս չկա, և ռուսերենն էլ չի օգտագործվում, ապա, ըստ Մարկովի, դա Ռուսաստանին լավ հայտնի է, և որպես դրական օրինակ նշել է Ադրբեջանը։ «Ռուսերենը Հայաստանում զգալիորեն ավելի քիչ է զարգացած, քան Ադրբեջանում։ Ես հաճելիորեն զարմացա, երբ տեսա, թե ինչպես են երեխաներն Ադրբեջանում խոսում իրենց ծնողների հետ ռուսերեն լեզվով։ Մեզ համար դա շատ կարևոր է»,- ասել է Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ Մարկովը հարցազրույցում։ «Մենք դեմ չենք ադրբեջաներենին, բայց ռուսերենը, մեր տեսակետից, ոչ միայն Ռուսաստանի պետական լեզուն է, այլև այն լեզուն է, որը միավորում է մեզ և միևնույն ժամանակ թույլ է տալիս բազմաթիվ ժողովուրդների հաղորդակից լինել համաշխարհային մշակույթին, չէ՞ որ մեծագույն բոլոր ստեղծագործությունների թարգմանությունները կան ռուսերեն»,- հավելել է նա։ Միևնույն ժամանակ, Մարկովն ասել է, որ կարծում է, թե Ռուսաստանի և Ադրբեջանի գիտական շրջանակների միջև հարաբերությունները բավարար չափով զարգացած չեն։ Այս առնչությամբ նա նշել է, որ հիացած է հումանիտար համաժողովով, որն անցկացվում է Ադրբեջանի նախագահի կողմից ահա արդեն մի քանի տարի։ «Ես հույս ունեմ, որ ռուսալեզու մարդկանց և Ռուսաստանից մարդկանց ներկայությունը հաջորդ հումանիտար համաժողովի հարթակում կընդլայնվի»,- ասել է Մարկովը՝ համաժողովն անվանելով կարևոր հարթակ համագործակցության զարգացման համար։ Ինչ վերաբերում է երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ձևաչափին, ապա, ըստ Մարկովի, Ռուսաստանն այժմ կողմնորոշված է դեպի Ադրբեջանի հետ փաստացի բարեկամական դաշնակցային հարաբերություններ հաստատելուն և աստիճանաբար «ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության միջոցով հենակետային հարաբերությունների անցմանը»։ «Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ տեղեկացված մարդիկ ըմբռնումով են վերաբերվում Ադրբեջանի դիրքորոշմանը։ Որովհետև նավթագազային տնտեսությունը մաքսային միությունների կարիք չունի, նավթն ու գազը հեշտությամբ հաղթահարում են այդ պատնեշները»,- ասել է Մարկովը։ «Ավելի շուտ, թուրքական տնտեսությունն է, որ կարիք ունի միանալու Եվրասիական միությանը, քանի որ նրանք շատ ապրանքներ են արտադրում։ Բայց Ադրբեջանը, եթե ուզում է զարգացնել տնտեսության ոչ նավթագազային սեկտորը, առաջին հերթին՝ գյուղատնտեսականը, ավելի շահագրգռված է դառնում Եվրասիական միությանը միանալու հարցում»,- հավելել է նա»: (աղբյուրը՝ 1news.az)


Սերգեյ Մարկովը հերթապահ ֆիգուր է մերձկրեմլյան շրջապատում հանրության հետ կապերի գծով և մաս-մեդիա աստղ է՝ Գլեբ Պավլովսկու անալոգը, որը 15 տարի դուրս չէր գալիս դաշնային ալիքներից և հնչեցնում էր իշխանամետ գաղափարներ։ Եղել է Պետական դումայի պատգամավոր, ի թիվս այլ բաների, որոնց մասին խոսվում է ադրբեջանական պարբերականում։ Այսօր Պավլովսկին «դուրս է գրվել»՝ պիտանիության ժամկետի ավարտվելու պատճառով, և նրա տեղը վստահաբար զբաղեցրել է նրա ընկերն ու համախոհը՝ Մարկովը։ Մարկովը Բաքվում էր խորհրդարանական ընտրությունների առիթով և, չդիմանալով գայթակղությանը, այնուամենայնիվ, մի երկու միտք է հնչեցրել, որոնք Բաքվում և Երևանում կարելի է բնութագրել որպես հակահայկական։ Արդյո՞ք դա պետք է իրեն ու իր գործատուներին՝ հայտնի չէ։ Իհարկե, նա խելոք բաներ էլ է ասում, ասենք՝ ռուսաց լեզվի մասին։ Իհարկե, առանց ռուսերենի հետխորհրդային բոլոր ժողովուրդները կմնան անցյալում, քանի որ համաշխարհային մտքի գանձարանը գործնականում թարգմանված չէ նրանց լեզուներով, իսկ ռուսերենը սույն պարագայում փրկություն է։ Բայցևայնպես, Մարկովին ուղղորդողները պետք է ինչ-որ կերպ ձգեն նրան, քանզի, եթե նա էլի նման կամ ավելի հիմար մի բան ասի, ապա Հայաստանում նրան արդեն չեն ընդունի, իսկ քանի որ հենց Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանն է Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, ապա Մարկովը պարզապես պարտավոր է հետևել պարկեշտության կանոններին և ազատություն չտալ հույզերին, մանավանդ ճոխ ադրբեջանալան սեղաներից հետո։


Խորհուրդ ենք տալիս դիտել Մարկովի հարցազրույցը CBC ռուսալեզու ալիքին։ Շատ հետաքրքիր է խոսում Ռուսաստանում ադրբեջանական ԶԼՄ-ների ազդեցության անհրաժեշտության, ադրբեջանա-ռուսական և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Եվ շատ հետաքրքիր ձևով էլ ընկնում է զրուցավարի լարած թակարդը։






Դիտումների քանակ 26849


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միաժամանակյա անդամակցությունը ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ նրանց անվտանգության և արարման երաշխավորն է

Հոկտեմբերի 14, 2019


Կարդալով վերջին ամսվա հրապարակումներն ադրբեջանական լրատվամիջոցներում՝ ակամա ուզում ես հիացմունքով բացականչել՝ վերջապես կատարվեց...

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Ադրբեջանցիները պետք է Հայաստանին նվիրեն 17 ՄիԳ-29 կործանիչ

Հուլիսի 25, 2019


Ադրբեջանի ՄիԳ-29 ինքնաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչքների ժամանակ, տեղեկացրել են հանրապետության պաշտպանության նախարարու...

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Փաշինյան Նիկոլը՝ Մեհրիբան Ալիևայի օժիտ

Հունիսի 27, 2019


Ադրբեջանական մամուլի տեսությունը թույլ է տալիս ամրագրել, որ Բաքվում ավելի լավ են հասկանում ու ներկայացնում հայկական իրողություն...

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Ո՞վ է խաղաղություն ուզում ադրբեջանցիների հետ

Մայիսի 1, 2019


Հիանալի լուր ստացվեց բարեկամական Ադրբեջանից. Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ակիֆ Ալիզադեն ամեն...

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ադրբեջանի դիրքորոշումը մնում է ամուր և հետևողական. բանակցությունները ներկա ձևաչափով պետք է շարունակվեն

Ապրիլի 25, 2019


REGNUM գործակալությունը մշտապես աչքի է ընկել Հայաստանի հանդեպ համակրանքով Ղարաբաղին նվիրված իր հրապարակումներում, պարիտետը չի պ...

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

ԱՄՆ-ը ահաբեկիչներին տեղափոխում է Կենտրոնական Ասիա և Կովկաս

Մարտի 18, 2019


Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպությա...

Հայե՛ր, զգոն եղեք

Հայե՛ր, զգոն եղեք

Մարտի 13, 2019


Մեկ շաբաթ է անցել հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստի աշխատանքի ավարտից հետո։ Իմաստավորելով նիստի արդյունքները՝ ավելի...

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

«Բոլթոնի ծրագիրը». ԱՄՆ-ը սաստկացրել է ճնշումը Հայաստանի վրա Լեռնային Ղարաբաղի պատճառով

Փետրվարի 19, 2019


Հայաստանի հեղափոխական ավյունն աստիճանաբար մարում է. նոր խորհրդարանի ձևավորմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ի հայտ են եկել իր...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին

Հունվարի 21, 2019


20-րդ դարի խոշորագույն պետական գործիչներից մեկը` Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնին, ասում էր. «Պետք է սուգ ...

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հայաստանին վիճակված է կրակն առաջինը վերցնել իր վրա

Հունվարի 18, 2019


2019թ. հունվարի 17-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության VII գումարման Ազգային ժողովի (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) առաջին նիստը։ Այդ նիստի ...

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքի այլընտրանքը պատերազմն է

Հունվարի 12, 2019


Ամանորյա և սուրբծննդյան տոներից հետո ակամա լավատեսորեն ես տրամադրվում։ Սակայն չեմ թաքցնի, որ 2019թ. առաջին րոպեներից ինձ չլքեց ...

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Փաշինյան Նիկոլը սկսել է տարածքներ հանձնել

Նոյեմբերի 13, 2018


Արդեն հիմնավորվում է այն փաստը, որ Փաշինյան Նիկոլի օրոք Հայաստանը տարածքներ և ռազմավարական նշանակության բարձունքներ է կորցնում:...

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Եղբայրական ողջույն Բաքվից բարսեղյանների ընտանիքին

Նոյեմբերի 7, 2018


Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նյութ եղբայրական Ադրբեջանից, որտեղ գովաբանում են հայկ բարսեղյանին՝ հայտնի գրանտակեր...

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Ինչու Բաքուն իրականացրեց Trend գործողությունն ընդդեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի

Հունիսի 3, 2018


Ռուսաստանի ԱԳՆ-ին կից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները Սմոլենսկյան հրապարակի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփվելիս առաջ...

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

«Քաղաքական շիզոֆրենիայով» հիվանդները

Մարտի 7, 2018


Ուկրաինան հայտարարում է, որ Ղրիմն իր տարածքն է: Ռուսաստանն ասում է, որ Ղրիմն իր անքակտելի մասն է: Երկու երկրները վիճաբանում են,...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը