Ազգային խայտառակություն

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Internatiоnal ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը` Հայաստանի բնակչության շրջանում 2015թ. սեպտեմբերին անցկացրած հարցումների արդյունքում: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 29.9%-ը պատասխանել է, որ Հայաստանը պետք է չմիանա որևէ այլ երկրի: 11.1%-ը ցանկություն է հայտնել, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ: Հարցումն անցկացվել է դեմ առ դեմ մեթոդով, դրան մասնակցել է 1105 քաղաքացի՝ տարբեր սեռի, տարիքի, տարբեր վայրերում բնակվող: Ավելացնենք, որ հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 10-ից 21-ը:


Այն, որ անկախ երկրի բնակչության կեսը ցանկանում է վերջ տալ իր պետության ինքնիշխանությանը, խոսում է անկախ Հայաստանի վերջին 25 տարվա ղեկավարության ապաշնորհության և հայ ժողովրդի` իր պետության հանդեպ զզվանքի մասին: Սա խայտառակություն է ազգային էլիտայի համար: Առայժմ բնակչության 50 տոկոսի ձայնը լսելի չէ. քանզի այն ագրեսիվ չէ` այն պասիվ մեծամասնություն է, որին շատ հեշտությամբ կհաղթի ագրեսիվ փոքրամասնությունը: Սակայն սեփական անկախ հայրենիքից զզվողների թիվն աճում է ժամ առ ժամ. Բավական է, որ գրագետ մարդը մեկ ամիս կանոնավոր կերպով հետևի տեղի մամուլին և վերջնականապես հիասթափվի Հայաստանից: Դրա համար պետք է օրական ընթերցել երկուական նյութ Լիսկայի, Շմայս բռնաբարի, գեներալներ Մանվելի ու Սեյրանի, գիտնականներ Արամ Սիմոնյանի ու Տարոն Մարգարյանի, քաղաքական գործիչներ Արթուր Բաղդասարյանի և Արա Աբրահամյանի, մտավորականներ Մերուժան Տեր-Գուլանյանի և Տիգրան Խզմալյանի, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լյովիկ Զուրաբյանի, ընդդիմադիրներ Մուշեղ Սաղաթելյանի և Սասուն Միքայելյանի, գործարարներ Լֆիկ Սամոյի և Գագիկ Խաչատրյանի, նախարարներ Հրանուշ Հակոբյանի և Էդվարդ Նալբանդյանի մասին:


Սակայն Ռուսաստանին միանալու ցանկացողների թիվն աճում է, այն չի կարող նվազել: Եվ երբ այն մոտենա 90 տոկոսի նշանաձողին, ապա անհնար կլինի թաքցնել, և այդ հարցն անպայման կթևակոխի քաղաքական օրակարգ և կդառնա առանցքային: Ի՞նչ են ասելու այդ ժամանակ մեր դաշնակները, նժդեհականները, այլ նացիոնալիստները, անկախության սիրահարները: Ոչ մի բան: Ասելիք չի լինի: Սակայն, ցավոք, ողբերգության գիտակցում էլ չեն ունենա սրանք և կշարունակեն օդը պղտորել իրենց զառանցանքներով ռուսական իմպերիալիզմի և այլնի մասին, երբեք ուղեղները չեն ծանրաբեռնի կռահելու գլխավոր պատճառը` իրենց սեփական լկտիությունը, տգիտությունը, լափակերությունը, լպիրշությունը...






Դիտումների քանակ 15734


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015


Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի ...

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
1

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներ...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ