Ազգային խայտառակություն
Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի
Նոյեմբերի 1, 2015
Օսկան Քոչարյան
2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ստեղծմանը։ Նրան առարկել էին, թե դա սկզբունքորեն անհնար է, քանի որ Սերժը չունի Վազգեն Սարգսյանի խարիզմը, նա չի կարողանում ժողովրդի հետ խոսել նրան հասկանալի լեզվով, ի վիճակի չէ այնպիսի գործողությունների, որոնք բնորոշ են կուլտային անհատներին։ Ավելին, պաշտամունք հաստատելու համար անհրաժեշտ է պսակազերծել, ասենք, այդ նույն Վազգենի մասին առասպելները, իսկ դա Սերժ Սարգսյանը չի պատրաստվում անել սկզբունքորեն։ Տարիներ են անցել, և այսօր մենք տեսնում ենք ճիշտ այն պաշտամունքը, ինչը հարկավոր էր Սարգսյանին։ Խսոքը բացարձակ իշխանության մասին է, բայց ոչ ողջ քաղաքական դաշտի մասշտաբով (ինչն ըստ էության նրան հարկավոր չէ, քանի որ նրան պետք չէ Զարուհի Փոստանջյանի կամ Լևոն Զուրաբյանի ենթակայությունը, որոնք իրենց վերջին օրերն են ապրում խորհրդարանում), այլ քաղաքական էլիտայի շրջանում։
Ըստ էության, մենք հետևյալ պատկերն ունենք երկրի ղեկավարությունում. բոլոր որոշումներն ընդունվում են անձամբ պետության ղեկավարի, կատարվում մնացած բոլորի կողմից։ Մնացած բոլորը զրկված են ոչ միայն ձայնի, այլև կարծիքի իրավունքից։ Օրինակ, այնպիսի արմատական նորամուծություն, ինչպիսին է սահմանադրական բարեփոխումը, մտահղացել է Սարգսյանը՝ անգամ առանց ամենամերձավոր գործընկերների հետ որևէ քննարկման. քննարկումը տրամադրվել է սահմանադրական հանձնաժողովի անդամներին, բայց ոչ թե բուն գաղափարը, այլ դրա տեխնիկական դետալները։
Շփումը ցանկացած պատգամավորի, նախարարի, մի խոսքով՝ ցանկացած էլիտարի հետ խղճահարություն և զզվանք է առաջացնում։ Երբ խոսում ես նրանց հետ, ասենք, մի ինչ-որ բացասական պահի մասին, ապա ուսերն են վեր քաշում, ասում՝ դե, այդպես է որոշել նախագահը։ Երբ հարցնում ես, թե ինչու ես այնտեղ խցկվել, դու դա չէիր ուզում, պատասխանում է՝ դե, ի՞նչ կարող էի անել, հո չէ՞ի կարող առարկել նախագահին, նրա խոսքը սրբազան է։ Երբ նրանց գաղափար են տալիս հետագա առաջշարժման համար, ասում են, որ դա նրանց գործը չէ, նրանք դրա մեջ չեն մտնի։ Հարց է ծագում. իսկ ինչի՞ եք դուք առհասարակ պետք, եթե անգամ իրավունք չունեք նախագահի ներկայությամբ հնչեցնել միանգամայն անվնաս մի գաղափար։
Այսպիսով, բոլոր որոշումները՝ գլոբալ (սահմանադրություն) և աննշան (նոտարական արտոնագրերի կամ Գորիսի երթուղային գծերի բաշխում), կայացնում է անձամբ նախագահ Սարգսյանը, իսկ մյուսները համաձայնում են և սրբորեն իրագործում նրա նախագծերը։ Ոչ ոք երկրում այսօր կարծիքի և նախաձեռնության իրավունք չունի։ Անկախ այն բանից՝ լա՞վ է դա, թե՞ ոչ, հարկ է ասել, որ նման իշխանություն չուներ անգամ Ստալինը։
Նախ՝ նեղ շրջանակում Ստալինի հետ վիճում էին, ներկայացնում էին այլընտրանքային կարծիքներ և մոտեցումներ։ Ե՛վ Մոլոտովը, և՛ Միկոյանը, և՛ Կագանովիչը, և՛ խոշոր զորահրամանատարներն իրենց թույլ էին տալիս առաջ տանել իրենց տեսակետները, պաշտպանել դրանք։ Ավելին, ոչ մի գլոբալ որոշում Ստալինը միանձնյա չէր կայացնում։ Նման դեպքերում նա խնջույքներ էր կազմակերպում, հրավիրում էր բոլորին, ովքեր առնչություն ունեին տվյալ հարցի հետ։ Հնչեցնում էր թեման, լսում բոլոր կարծիքները, ժամանակ տալիս վերլուծության համար, հետո նորից բոլորին հավաքում էր սեղանի շուրջ, նորից լսում բոլոր փաստարկները և նոր միայն վերջակետ դնում հարցին, որն այլևս քննարկման ենթակա չէր։ Հենց այսպես են ստեղծվել լավագույն խորհրդային սպառազինությունները, արդյունաբերական հսկաները, հենց այսպես են ծնվել խորհրդային արտաքին քաղաքականությունն ու երկբևեռ աշխարհը, որոնք կես դար երկրագնդի համար խաղաղ գոյակցություն ապահովեցին։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ նախագահ Սարգսյանը գոնե մեկի հետ խորհրդակցել է (էլ չեմ ասում կոլեգիալ որոշման մասին) խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ։ Անգամ ծիծաղելի է խոսել այդ մասին...
Իր ենթակաների վրա բացարձակ իշխանություն սահմանելով՝ նախագահ Սարգսյանը նրանց հետ վարվում է շախմատի ֆիգուրների պես։ Դա, թերևս, նրան դուր է գալիս։ Բա ուրիշ էլ ի՞նչ կերպ վարվի։ Ինչպե՞ս կարելի է քննարկել և ընդունել կոլեգիալ որոշում մարդկանց հետ, որոնց առաքելությունն է միշտ և բոլոր դեպքերում համաձայնել ղեկավարության կարծիքի հետ։ Ինչպե՞ս կարող է Աշոտյանը, որը խելացի տղա է, իրեն թույլ տալ վիճել պետության ղեկավարի հետ, թեև վիճելու շատ բան կա։ Ի՞նչ կարելի է քննարկել այնպիսի զինակիցների հետ, ինչպիսին են Լֆիկ Սամոն, Գալուստ Սահակյանը՝ կոմերցիոն և կենցաղային հարցերից բացի։
Այլ բան է, թե ինչու նախագահի շրջապատում չկան մարդիկ, որոնց կարելի կլիներ իսկական մարդկանց տեղ ընդունել, նրանց հետ համատեղ որոշումներ ընդունել և իրականացնել դրանք։ Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե պետության համար ինչով է հղի նախագահի սրբազան իշխանությունը բոլոր մակարդակների չինովնիկների և իշխանության ճյուղերի հանդեպ, ապա այդ առնչությամբ հարկ է ասել, որ Հայաստանը դրանից չի տուժի։ Նախ՝ Հայաստանը պետություն չէ բառի իսկական իմաստով։ Հայաստանի անվտանգությունն ապահովվում է այլ արտաքին ուժերի կողմից, Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը՝ տրանսֆերտները, նույնպես արտաքին ծագում ունեն։ Էլ ի՞նչ մնաց։ Ըստ էության՝ ոչինչ, բացի ամենօրյա խնդիրների լուծումից, կադրային նշանակումների արդարացիության ապահովումից (տեղական հասկացություններից ելնելով) և ֆինանսական հոսքերի արդար բաշխումից, հանրային կայունության պահպանումից։ Ինչպես տեսնում ենք, այս խնդիրների լուծումը չի պահանջում ռազմավարական մտածողություն, էլ չենք խոսում կոլեգիալության մասին։ Այնինչ Ստալինի դարաշրջանի Խորհրդային Միությունն այլ պետություն էր, իսկ Ստալինը, բնականաբար, միանգամայն այլ խնդիրներ էր լուծում. նա առաքելություն ուներ՝ կառուցել կայսրություն, ինչն էլ անում էր, մինչդեռ Սերժ Սարգսյանի առաքելությունն այն է, ինչ ասվեց վերը։ Եվ դրանով հաջողությամբ զբաղվում է նախագահ Սարգսյանը՝ թագավոր, որը վերից հետևում է ծառաների արարքներին և արդարացիորեն որոշում նրանց հասանելիք կոնֆետների քանակը։ Եվ եթե Աշոտյանին ավելի մեծ քանակություն է սահմանվել, քան, ասենք, Կարեն Ավագյանին, ապա վերջինը կհասկանա, որ զիջում է առաջինին թագավորին ծառայության սուրբ գործում։ Եվ կջանա լրացնել բաց թողածը։
Այսպես է աշխատում և ապրում ամբողջ երկիրը։ Սա օրինաչափ և բնական արդյունքն է Հայաստանի անկախության, դեպի որը երկիրը գնում է պետական ինքնիշխանության 25 տարվա ընթացքում։ Ուրիշ արդյունք լինել չէր կարող։
Դիտումների քանակ 18422
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Նույն թեմայով
աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…
ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան
Լավրենտի Բերիայի հոբելյանի առիթով
Ստալինը, Նիկոլը, Արծվիկը
Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին
Ստալինն ու Տաշիրի Սամոն
Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով
Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք
Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը
Մարտի 5. տխուր ամսաթիվ
«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ
Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ
ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի
Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն
Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու
Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում
Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով
Չկայացած աբորտի հետևանք. Ապրիլյան պատերազմ...
բարսեղյան լևոնի սիրտը լյուստրացիա է ուզում...
Փաշինյան Նիկոլի կնիկը մուղամով ներդնում է ...
Հայտնագործություն ԱՄՆ պետդեպարտամենտում
Պատիժ ամերիկյան ձևով
հակոբյան հրաչը մարտի է նետվում ծխախոտի դեմ
Դեգեներատ մարզպետի գործունեության արդյունք...
Ֆինլանդիայի վարչապետ է դարձել միասեռական ը...
Դատավոր Մխիթար Պապոյանը չդիմացավ ճնշմանը և...
Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ
Կադիրովին Նոր Հայաստանում չհավանեցին
«Ազգային Միաբանություն» կուսակցության հայտ...
Պոռնոարվեստը որպես քաղաքական հաշվեհարդարի ...
Հոմոսեքսուալիզմը ՀՀ կառավարություն ներմուծ...
Հպարտների առաջնորդի կինը մուղամի հրավեր է ...
Գողական է գնում Փաշինյան Նիկոլը
Փաշինյան Նիկոլի մաստեր կլասը
Փաշինյան Նիկոլը Վիտալի Բալասանյանին վտանգա...
Բռնության փորձ անչափահասի հանդեպ Ազգային ժ...
բաբաջանյան արմանին դեպրեսիա է սպառնում
«Սասնա ծռերի» պաշտոնական պառվաբոզը դժգոհ է...
Ինչո՞ւ են անկախ Հայաստանում հուշտ լինում ն...
Նախանձելի Ադրբեջանը
Կոստանյան Գևորգը քաշվեց, բայց շատ չի տառապի
բաբաջանյան արմանի ու նրա գաղափարակիցների վ...
Եվս մեկ Սորոսի վաստակ ընդդեմ Նարեկ Մալյանի
Կոստանյան Գևորգը կդառնա քաղփախստական
Նահանջ վերջին պահին. ինչպես ԱՄՆ-ը կեղծավոր...
ԱՄՆ-ը արդեն սկսել է Ուկրանիայից հրաժարվելո...
Վանեցյանը հեռացավ և գաղտնազերծեց գաղտնազեր...
Փաշինյան Հիսուսը հետաքրքրվում է Վատիկանի «...
Փաշինյան Նիկոլն կեղծում է փոխգնդապետ Մխիթա...
Փաշինյան Նիկոլը լեգենդների նոր չափորոշիչնե...
Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը
հարությունյան արայիկին պահանջում են դուրս ...
Հարությունյան Արայիկն ասում է, որ Քոչարյան...
Ոչ, սա Լյուքսեմբուրգը չէ
Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ
Ինչո՞ւ են իրար խառնվել խայտառակ պատգամավոր...
Նոր Հայաստանում դեռ մնացել են «հակաժողովրդ...
Նոր Հայաստանում ու դատարանում ծուռ պավլիկի...
Ստում են միասեռականներն ու ահաբեկիչները
Ահաբեկիչները ողջունում են Ստամբուլյան կոնվ...
Հարգանքի տուրք по-англосаксонски
բաբաջանյան արման՝ Stratfor-ի գործակա՞լ
Նիկոը ճիշտ է, Սերժն ու Ռոբերտը` սխալ
Հիշարժան օրերի հանդեպ հայերի վերաբերմունքի...
Փաշինյանը խրախուսում է օպերատորական արվեստ...
Փաշինյան Նիկոլը վերացնում է հայ մուլտիպլիկ...
Հարությունյան Արայիկ` Ղարաբաղի գերեզմանափոր
Փաշինյան Նիկոլի սրտի պառլամենտի ընտրության...
Հայաստանի և Արցախի փրկությունը «Իսլամական ...
Վերջնանպատակը Հայաստանից և Հարավային Կովկա...
Գարեգին Նժդեհի շուրջ բանավեճի առիթով
Փաշինյան Նիկոլը դրամատիզացնում է կյանքը
կարգին հայկո. դեգեներա՞տ, թե՞ Փաշինյանի դի...
Վիտալի Բալասանյանի «կուլտուրական» ապտակը ժ...
Եվ դո՞ւ, Գռզո (Սերժ Սարգսյան)
Ո՞վ է որոշել վախեցնել Հայաստանին Թուրքիայի...
Սամվել Կարապետյանը` միասեռականների և Ստամբ...
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ Միքայել Մինասյանի
Վերջնական սև-մութ ամպեր Փաշինյան Նիկոլի գլ...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Հին ու Նոր Հա...
«Ռեստարտ» լակոտախումբն այսօր ՀՀ ոստիկանութ...
Եվրախորհրդարանը պարգևատրում է ահաբեկչին
սիմոնյան ալեն. ես ոչխար եմ
սարգսյան գարիկը գողական է գնացել, բայց չի ...
Զուր մի՛ տուր Տիրոջ անունը, Նիկոլ Վովաևիչ
Ինչո՞ւ է դժգոհում լակոտախումբը
Վանեցյանի դեմ խոսում է վանոյական գրանտակեր...
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Սերժ Սարգսյան...
Ինչո՞ւ են ազդվել Տեր-Պետրոսյան Լևոնի ճամբա...
SOS. ամերիկացիները լքում են իրենց վասալներ...
Հերթը հասավ Բաղդասարյան Արթուրին. ո՞վ է հա...
Գեյ-քարոզչությունը՝ որպես Արևմուտքի թոկ Վր...
Իսրայելը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղաս...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Հայաստանի և Արցախի առողջ ուժերի համախմբում...
Փաշինյան Նիկոլի գյուտը, Նալբանդյանի ու Գալ...
Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրն...
Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն ակտիվացել է...
հարությունյան արայիկը՝ Փաշինյան Նիկոլի իսկ...
ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է...
բաբաջանյան արմանին նոր զգացմունքներ են պետ...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
բաբաջանյան արմանը չսիրեց Վազգեն Մանուկյանի...
Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել...
Հայաստան. Փաշինյանին իշխանությունից հեռացն...
Փաշինյանականները թքում են Ռուսաստանի կերակ...
Հարությունյան Արայիկը շուտով կլինի Փաշինյա...
Մտորումներ Վիտալի Բալասանյանի հետ
Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազա...
Փաշինյան Նիկոլը դաժան ապագայի մատնեց իր ըն...
ճաղարյան լիզայի հետազոտության արդյունքների...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին