Սովորական խայտառակություն

Ցեղասպանություն և պատասխանատվություն

Հոկտեմբերի 27, 2015
Ցեղասպանություն և պատասխանատվություն

Ծառուկ Սարգսյան


Այս երկու եզրույթը` ցեղասպանություն և պատասխանատվություն, անբաժանելի են. եթե կա ցեղասպանություն, ապա պետք է լինի նաև դրա համար պատասխանատվություն: Բացառություն են ամերիկացիները. միայն նրանք էին, որ ցեղասպանեցին տեղի աբորիգեններին, ճապոնացիներին, իրաքցիներին և այլոց, առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու: Հայի բախտն ուրիշ է, հայը չի կարող նման շռայլության հույս ունենալ: Եվ այսօրվա պառլամենտական դրաման, որի մասին կխոսենք ստորև, նույնպես անհետևանք չի մնա, այն կունենա շարունակություն, իսկ երկրրի գլխավոր որոշողները կընտրեն պատասխանատուին և նրան կենթարկեն պատասխանատվության:


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր, օրը ցերեկով, խորհրդարանի հերթական նիստում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ցեղասպանության ենթարկեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: «Հինգ հարյուր էջ ամբողջության մեջ խոշոր հաշվով ջուր ծեծոցի»,- ասաց նա և նշեց, որ այնպիսի զարմանահրաշ ձևակերպումներ ենք հանդիպում ՄԻՊ տարեկան զեկույցում, որ «եթե Երվանդ Օտյանը, Պարոնյանը նախախնամության կամքով տեղեկանային, մեր երգիծական գրականությունը մեծ ձեռքբերումներ կունենար»:


«Մի՞թե կարելի է այդքան անլրջացնել մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված տարեկան զեկույցը: Եթե օրենքի պարտադրանքով ՄԻՊ զեկույցը Ազգային ժողովում չքննարկվի, գուցե ստացվի այնպես, որ մեր հասարակությունը ընդհանրապես տեղեկություն չունենա՝ ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը»,- շարունակել է Ֆարմանյանը: Ըստ նրա՝ մենք ոչ թե ինստիտուտի հեղինակության աճ ունենք, այլ նախկինում ունեցած հեղինակության մսխում:


ՄԻՊ զեկույցի՝ բանակին վերաբերող մասին անդրադառնալով՝ նա ասաց. «Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվեց մեր ուղղաթիռը՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, և ի՞նչ է արել մեր մարդու իրավունքների պաշտպանը, նամակով դիմել է մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, և՞»։ Այնուհետև նա հարց բարձրացրեց. «Որտե՞ղ էին Ձեր գործողությունները, որտե՞ղ էր դրանց արդյունքը»: «Ոստիկանները ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում խնդիրներ են ունենում` Դուք չկաք, ոչ թե ֆիզիկապես չկաք, այլ նաև Ձեր ինստիտուտը չկա, Դուք որևէ տեղ չկաք: Ձեր ներկայությունը երկրում, պարո՛ն Անդրեասյան, Ձեր ինստիտուտը նկատի ունեմ, բայց իմ ասածը Ձեզ է վերաբերում… Հարյուր տասը հայտարարությամբ է Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հատուկ հինգ հատ էլ երազ եք տեսել այդ առիթով»,- ասաց նա և նշեց, որ պետք է ցույց տրվի գործողությունների իրական արդյունքը:


«Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»,- հավելեց Ֆարմանյանը` նկատի ունենալով նախկին օմբուդսմենին Ռոբերտ Քոչարյանի տված բնութագիրը:


Այնուհետև Ֆարմանյանը խոսեց երիտասարդ ընտանիքներին հատկացված բնակարանների մասին: Նա նշեց, որ այդ հաջողված ծրագրում անգամ պաշտպանը խախտում է նկատել: «Ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ եթե իշխանությունները լինեին բավական գռեհիկ և ստեղծեին միջատների բազմացման հարցով զբաղվող նախարարություն, Դուք հաջորդ տարի Ձեր զեկույցում կգրեիք, որ այդ ոլորտում ևս մարդու իրավունքները խախտվել են» (իր զեկույցում օմբուդսմենն անդրադարձել էր միջատների առկայությանը ազատազրկման վայրերում, որոնք օր ու արև չեն տալիս դատապարտյալներին– խմբ.):


Այսօրինակ ելույթից հիացան շատերը, հատկապես պրն Շարմազանովը, որն ասաց. «Դաժան էր, դաժան, պարո՛ն Ֆարմանյան»:


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր պարտքը համարեց պատասխան տալ իր իսկ գլխին սարքած ցեղասպանությանը և ասաց, որ պրն Ֆարմանյանն իրեն դրսևորեց պատգամավորական, մարդկային էթիկայի բոլոր կանոններին դեմ: «Կարծում եմ, որ քննադատությունն ունի սահման և բարոյականություն: Անբարոյական է ոչ թե նույնիսկ այդպես անողոքաբար քննադատելը որևէ ինստիտուտի կամ մարդու, էլ չասենք տարիների աշխատանքը, անբարոյական է վրդովվել, որ մենք զեկույցում նշել ենք, որ միջատները կալանավորին կծոտում են: Մեկ գիշեր էլ այդ նույն պատգամավորը որ անցկացնի քրեակատարողական հիմնարկում, կհասկանա, թե ինչ է նշանակում մտածել կծոտող միջատի մասին: Սա ոչ անեծք է, ոչ նզովք է, ոչ էլ հակադարձում է: Սա իսկապես մտահոգություն է: Նույն այդ պատգամավորը եթե կարիք ունենա ՄԻՊ-ի, թողնելով մի կողմ իր դրսևորած անբարո ելույթը, ես կանգնած կլինեմ այդ պատգամավորի կողքին՝ պաշտպանելու իր իրավունքը: Ինչպես ասել էր ԱԺ մեծարգո նախագահը՝ նա տեսել էր ոմանց մերկությունը և չէր գայթակղվել: Ես մերկությունը չեմ տեսել, բայց ես տեսնում եմ մոտիվները և հետևում եմ այդ մոտիվներին: Հավատացեք, սա էմոցիոնալ չէ, սա հաշվարկված վրդովմունք է, որովհետև սա պետք է կասեցվի: Պետք է հասկանանք մոտիվները: Կային մարդիկ՝ իշխանավորներից, ընդդիմադիրներից, որոնց ասածները ինձ դուր չեկան, որոնց ասածների հետ ես համաձայն չեմ: Իրենց ասածներում նույնպես կար անարդարություն, բայց որևէ մեկը չեմ կասկածում, որ ուներ վատ և կեղտոտ մոտիվացիա: Դրա համար ես խոսում եմ մեկ և 130 պատգամավորների մասին: 130-ը մտահոգված էին, և մեկը, որ իմ պատկերացմամբ անում է ոչ բարոյական աշխատանք և կատարում է որոշակի պատվեր»:


«Ես անձնական թշնամիներ չունեմ, չունեմ նաև այս դահլիճում: Բայց եթե մարդը կարողանում է իջնել այս մակարդակի և այդպիսի ելույթ է կարողանում ունենալ, ենթադրում եմ, որ դա մարդ է, ում ոտքը ես տրորել եմ»,- շարունակել է պրն Անդրեասյանը: Նա նշել է, որ իր աշխատանքում շատ մարդկանց ոտք է տրորել, դա իր աշխատանքն է: Բայց բոլորը վրդովվել են, իրենց դրսևորել են բարոյական. «Ես գիտեմ այն ոտքը, որը ստիպել է նման անբարո պատվեր իջեցնել»,- ասաց պարոն Անդրեասյանը: Գիտի` բայց չի ասում: Ինչո՞ւ:


Մի խոսքով, ՀՀ նախագահի ամենամերձավորների երկու մերձավոր այսօր իրար տվեցին: ՀՀ նախագահի ամենամերձավորների և նրանց մերձավորների միջավայրում այսպիսի բան չի կարող լինել. այդ միջավայրում չկա իմպրովիզացիայի, ռոմանտիզմի, ինքնուրույնության տեղ ու իրավունք, դա միայն ՀՀ նախագահն է իրեն վերապահում: Հետևաբար, կարելի է ասել, որ այս երկուսից մեկի գլխին ամպեր են կուտակվել, այն էլ` սև-մութ ամպեր: Թե՛ Ֆարմանյանի ցեղասպանությունը, թե՛ ցեղասպանվածի պատասխանն այլ կարծիքի չեն հանգեցնում: Եթե Ֆարմանյանն իր ակցիայով արտահայտում էր ՀՀ նախագահի ամենամերձավորների կարծիքը, ապա դա վատ նշան է օմբուդսմենի համար, և նրա իրավունքները շուտով շատ լուրջ պաշտպանության կարիք կունենան, իսկ Հայաստանը` նոր օմբդուդսմենի: Եթե Ֆարմանյանի ակցիան ունի անկեղծ, տարերային ծագում, ապա պետք է ենթադրել, որ նրա իրավունքները շատ շուտով կդառնան պաշտպանության օբյեկտ, իսկ թե ինչպես կպաշտպանի Ֆարմանյսանին Անդրեասյանը` հայտնի չէ:


Ինչևէ, ցածր տեղում նստած լինելով՝ դժվար է բարձր տեղերի անցուդարձը կռահել, ուղղակի փորձ արեցինք տրամաբանության սահմաններում հասկանալ, թե ինչու այսօր օմբուդսմենի զեկույցի քննարկումը վերածվեց դրամայի, այն էլ այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովում հնչած ելույթներից ամենախայտառակը չէր: Տեսնենք, թե ով առաջիկայում ամբուդսմենի անհրաժեշտություն կունենա` Սամվել Ֆարմանյա՞նը, թե՞ Հայաստանի Հանրապետությունը:






Դիտումների քանակ 5678


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Բացահայտվեց Փաշինյան Նիկոլի սիամական երկվորյակ եղբայրը

Դեկտեմբերի 7, 2018


Ֆարմանյան Սամվելի կարծիքով՝ «Ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ապա նաև այս արտահերթ նախընտրական գործընթացը, ըստ էության, եկան ...

Պաշտպանն ու կիսապաշտպանները

Պաշտպանն ու կիսապաշտպանները

Հոկտեմբերի 10, 2017


Հայաստանում կա Մարդու իրավունքների պաշտպան: Լավ, թե վատ` կա: Ի՞նչ է անում այդ պաշտպանը` քչերը հասկանում են, շատերը չեն հասկանու...

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

Մարտի 3, 2017


Ժամանակին, երբ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը, Օս...

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Սեյրանի հավատաքննիչն ու վրացական փողերը

Փետրվարի 3, 2017


«Համախմբում» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Նախկին ՄԻՊ, այժմ այդ կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը բոլորին վ...

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Դեռ չմիավորված արդեն պառակտվում են

Հունվարի 24, 2017


«Համախմբում» կուսակցությունը, որի անվանումն արդեն իսկ պիտի հուշեր իրենց գլխավոր մարտավարության մասին, սայթաքեց միավորման առաջին...

Կարեն Անդրեասյանը կարտագաղթի Վատիկան

Կարեն Անդրեասյանը կարտագաղթի Վատիկան

Հունիսի 26, 2016
1

Հռոմի պապի Հայաստան կատարած այցելության մասին շատերն արտահայտվեցին: Տարբեր գնահատականներ էին, տարբեր տրամադրություններ: Եվ նրան...

Անդրեասյանը «Համախմբումը» տուն չի տանի

Անդրեասյանը «Համախմբումը» տուն չի տանի

Հունիսի 23, 2016


Ինչ էլ ասելու լինենք, բայց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտնությունը «Համախմբում» կուսակցության շար...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Լուսնից իջած տղան

Լուսնից իջած տղան

Ապրիլի 1, 2016
1

Երեկ հրապարկվեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, որը վերաբերում էր 2015 թվականի ընթացքում Հայաստանում մարդու ...

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

ՄԻՊ-ը թուրքից չի վախենում, հայից է վախենում

Մարտի 30, 2016


Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Թուրքիայի իշխանությունը պետականացրել է, որն առաջացրել է Հայաստանի հանրության մեծ մաս...

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Եվս մեկ շվեդական կադրային նշանակում

Փետրվարի 22, 2016


Իրականում խայտառակությունը օմբուդսմենի ինստիտուտի ներմուծումն է Հայաստան, այլ ոչ թե սրան կամ նրան նշանակելն այդ պաշտոնում: Խայտ...

Դիպլոմավոր Սահակյան, դիպլոմդ իսկակա՞ն է

Դիպլոմավոր Սահակյան, դիպլոմդ իսկակա՞ն է

Փետրվարի 12, 2016


Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Շերլոկ Հոլմսին վայել բացահայտում է արել: Այն նիստի ժամանակ, որը ...

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

ՄԻՊ թեկնածուն իրենից պիտի սկսի

Փետրվարի 8, 2016


Մեծ փողերն ու արդարությունը կարո՞ղ են ներդաշնակ գոյատևել: Այս հարցին թող ՄԻՊ-ը պատասխանի: Արման Թաթոյանը ստիպված կլինի սկսել ին...

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Պաշտպանի թեկնածուն փոփոխական թեկնածու է

Փետրվարի 5, 2016


Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՄԻՊ-ի թեկնածու ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն այս օրերին մի տեսակ վե...

Ո՞ւմ է շանս տալիս Զարուհին

Ո՞ւմ է շանս տալիս Զարուհին

Փետրվարի 3, 2016
1

Երբ ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը որոշեց ՄԻՊ թեկնածու առաջադրել ԱԺ «Ժառանգութ...

ՀՅԴ-ն օմբուդսմենի առևտուր կանի

ՀՅԴ-ն օմբուդսմենի առևտուր կանի

Հունվարի 26, 2016


Հրաշալի իմանալով, որ Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունը կարող է Մարդու իրավունքների պաշտպանի...

Մարդակերին` օմբուդսմեն, բռնաբարին` գիտությունների ակադեմիա

Մարդակերին` օմբուդսմեն, բռնաբարին` գիտությունների ակադեմիա

Հունվարի 15, 2016


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի հարցը դեռ վերջնականապես իր լուծումը չի ստացել, սակայն դա չի խանգարում...

Խոսելու ժամանակը և լռելու ժամանակը

Խոսելու ժամանակը և լռելու ժամանակը

Հունվարի 13, 2016


ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի լուրը տարատեսակ ենթադրությունների առիթ տվեց, առավել ևս, որ պաշտպանն ինքը չցանկացավ որևէ մեկնա...

ՄԻՊ-ը չդիմացավ ճնշումներին

ՄԻՊ-ը չդիմացավ ճնշումներին

Հունվարի 12, 2016


Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է գրել: Պաշտպանը շնորհակա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ