Ազգային խայտառակություն

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Հոկտեմբերի 27, 2015
Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Ծառուկ Սարգսյան


Այսօր հոկտեմբերի 27-ն է: 16 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց. մի խումբ զինված անձանց կողմից Ազգային ժողովում սպանվեցին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, ևս հինգ պատգամավոր և մեկ նախարար: Դեպքի օրվանից առ այսօր երկու տեսակետ է շրջանառվում՝ պաշտոնական և ժողովրդական: Պաշտոնական տեսակետն այն որակում է որպես համազգային ողբերգություն, ոտնձգություն հայոց պետականության և ժողովրդի վրա, ժողովրդականը դրա հայելային հակառակ արտացոլումն է: Եվ այս կապակցությամբ ուզում ենք արտահայտել մի քանի նկատառում:


Առաջին: Հոկտեմբերի 27-ին կատարվածն ահաբեկչություն կամ քաղաքական սպանություն չէր: Եթե կազմակերպիչները հետապնդեին Վազգեն Սարգսյանին կյանքից զրկելու նպատակ, ապա դա կանեին շատ հեշտ, շատ հանգիստ, Արարատ տանող ավտոճանապարհին կամ մեկ այլ տեղ. Վազգեն Սարգսյանի թիկնազորն այնքան պրոֆեսիոնալ էր իր գործում, որքան ինքը` պաշտպանության նախարարի պաշտոնում: Ահաբեկչություն և քաղաքական սպանություն կարելի է համարել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը. նրան կյանքից զրկեցին քիլերի միջոցով, և առ այսօր ամերիկյան հանրությանը չեն զեկուցել ոչ քիլերի անունը, ոչ սպանության դրդապատճառները: Վազգեն Սարգսյանի սպանությունն ուղիղ եթերում կազմակերպված դատաստան էր: Ինչպես ինքն էր վարվել տասնյակ մարդկանց հետ՝ համարելով իրեն ճշմարտության կրող և ՀՀ սեփականատեր, այդպես էլ վարվեցին իր հետ, քանզի օրինական դաշտում Վազգենի հետ խոսելն անհնար էր: Ինչևէ, չկա և չի եղել աշխարհում ցուցադրական քաղաքական սպանություն կամ ահաբեկչական գործողություն, հետևաբար՝ բացառություն չէ նաև 1999թ. հոկտեմբերյան դրաման Հայաստանում:


Երկրորդ: Հասուն սերնդի ներկայացուցիչները, որոնք անկախության հռչակման պահին գլորել էին իրենց 20 տարին, 99 տոկոսով ատելությամբ են լցված Վազգեն Սարգսյանի հանդեպ, համարում են հոկտեմբերի 27-ը համազգային ուրախության և փրկության տոն: Սրանք այն մարդիկ են, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել Վազգենի գործերի հետևանքները: Նրանք լավ են հիշում նրա լեգենդար աֆորիզմները («100 տոկոս էլ որ հավաքեք, մեկ է` ձեզ իշխանություն տվող չկա»), սպանոթյունները, թալանը, ամենակարևորը` խմբապետության վերածնունդը, որը Հայաստանում ձևավորվեց զինվորական օլիգարխիայի տեսքով: Վազգենի օրոք ապրած մարդկանց համար միայն վերջին հանգամանքն էլ բավարար է, որպեսզի նրան դասեն հայ ժողովրդի ամենամեծ թշնամիների շարքին: Բայց Վազգենը թշնամիներ ուներ նաև քաղաքական էլիտայի շրջանում: Վերհիշենք նրա ծեծը կերած պատգամավորների, նախարարների, օլիգարխների և այլոց ցանկը, և փորձենք հասկանալ, թե որքանով են նրանք անկեղծ իրենց սգի մեջ 1999 թվականից մինչև այսօր:


Երրորդ: Բայց կյանքը շարունակվում է, աճել է նոր սերունդ: 1990 թվականից հետո աշխարհ եկածներն ուրիշ մարդիկ են, նրանք չեն տեսել Վազգենին, իրենց մաշկի վրա չեն զգացել վերջինիս կործանարարությունը: Եվ այդ սերնդի վերաբերմունքը «հայոց սպարապետի» հանդեպ այլ է: Այստեղ զարմանալու բան չկա, եթե նկատի ունենանք երկու հանգամանք. հայ ժողովուրդը երբեք չի ունեցել ադեկվատ քաղաքական գիտակցություն, հայ ժողովուրդը երբեք չի ունեցել իրավական գիտակցություն, որոնք հանրային գիտակցության, որն իր հերթին՝ պատմության հոգևոր կողմն է, կարևորագույն ձևերից են: Օրինակ, հայը կարող է իմանալ, որ Կարեն Դեմիրճյանը կոռումպացված գործիչ էր, Հայաստանին հսկայական վնաս տված, բայց համակրել նրան, քվեարկել նրա օգտին, ավելին` համարել նրան հզոր ազգային և քաղաքական գործիչ: Հայերն իրենց ականջով են լսել, թե ինչ է ասել 1996-ի ընտրություններից հետո Վազգենն ընդդիմությանը, և միաժամանակ համարել նրան օրինականությունը պաշտպանող գործիչ, թեպետ ընտրություններ կեղծելն ու ընդդիմությանը հայտարարելը, թե «ձեզ իշխանություն չենք տա, որքան էլ ձայն հավաքեք», որևէ կապ չունեն օրինականության հետ:


Չորրորդ: Սակայն այսօրվա երիտասարդության կարծիքն ու վերաբերմունքը Վազգենի հանդեպ ունեն նաև մեկ այլ խայտառակ պատճառ: Բանն այն է, որ հայ ջահելների կյանքի օրենսգիրքն այսօր հիմնականում կապված է գողականի, «տղայականի» հետ: Եթե մտնես մի տեղ, որտեղ զրուցում են մի քանի 20-22 տարեկան պատանիներ, ապա կլսես, թե ինչպես են նրանք քննարկում և հիանում, ասենք, մեր հայ գողերի գործերով, ինչ հիացմունքով են խոսում նրանց լեգենդար արարքների մասին, սկսած Սվո Ռաֆից և վերջացրած գող Զապով: Եթե սրանց հետ խոսես Վազգենի մասին, ապա, ամենայն հավանականությամբ, կտեսնես նրանց հիացմունքը: Ամեն մի փաստարկի նրանք կտան իրենց հակափաստարկը: Օրինակ, ասում ես, թե Վազգենը բռնարար էր: Պատասխանում են` լավ ա արել, ուրեմն հասնում էր, բա դո՛ւխ ուներ… Ասում ես` Վազգենը կոռումպացված էր և թալանչի: Պատասխանում են` իրան հասնում էր, լավ ա արել, բա փող չսարքե՞ր, բա ի՞նչ պիտի աներ: Այս սերնդի մեջ, որը զուրկ է քաղաքական կուլտուրայից, ամենագլխավորը կյանքում «դուխն» է, «ճիշտը» (բայց իրենց յուրահատուկ մեկնաբանությամբ), հզորությունը, որը թույլ է տալիս նախարար կամ պատգամավոր լակոտի պես ծեծել: Եվ սա նշանակում է, որ Վազգեն Սարգսյանը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ որպես դրական կերպար, հերոս, իսկական պետական գործիչ: Եվ չենք զարմանում. եթե այսօր հայ պատմագիտությունը ողջունում է այնպիսի մի չարիք, ինչպիսին էր Սիմոն Վրացյանը՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի նախաձեռնողն ու 1921թ. փետրվարյան խռովության կազմակերպիչը, եթե պետական մակարդակով է այս չարիքը մեծարվում որպես մեծ գործիչ, ապա էլ ի՞նչ կա զարմանալու, եթե մեկ այլ ազգային չարիք էլ դասվի ազգային սրբերի շարքը:


Հայ ժողովուրդը երբեք չի ունենա ապագա, միշտ կմնա ողորմելի վիճակում, ով ասես և երբ ասես կպարտադրի նրան և՛ սահմանադրություն, և՛ իր խելքին փչած ցանկացած բան, քանի չի կողմնորոշվել իր անցյալում, չի հստակեցրել պատմական և բարոյական չափորոշիչներն իր հանրային գիտակցության մեջ: Իսկ քանի դրա ոչ մի նախադրյալ մենք չենք տեսնում այսօր, եզրակացնում ենք, որ ողորմելիությունն ու հավերժ տանջանքը հայերի ճակատագիրն են. նրանց միշտ կբռնաբարեն, միշտ կասեն, որ 100 տոկոս քվե հավաքողին իշխանություն չեն տա՝ եթե ուզենան, եթե դա «ճշտով» է, միշտ կթալանեն մինչև վերջին ասեղը, քանզի համոզված են` դա կմարսվի, դա նորմալ կընկալվի, որովհետև հայերը սիրում են «դուխով» տղերքին և միշտ նրանց հերոսի կարգավիճակ են շնորհում:


Եվ այսքանից հետո զարմանում ես Սերժ Սարգսյանի համեստության և ասկետության վրա. բա ինչո՞ւ ավարտի չհասցնի Վազգենի գործը, ինչո՞ւ Հայաստանը սուլթանություն չդարձնի, իրեն էլ` սուլթան: Մի՞թե չի տեսնում, որ դա կարելի է անել և հարգված մնալ պատմության մեջ:






Դիտումների քանակ 29924


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Վազգեն Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ

Վազգեն Սարգսյանի տարեդարձի կապակցությամբ

Մարտի 5, 2020


Այսօր մարտի 5-ն է՝ Վազգեն Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի և Բաբայան Սյամոյի ծննդյան օրը: Պրն Սյամոյին չենք շնորհավորում՝ արժանի չ...

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավ...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը