Ազգային խայտառակություն

Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

Հոկտեմբերի 24, 2015
Արմավիրը` Հայաստանի Ամստերդամ

«Փաստինֆո»-ն հետաքրքիր լուր է հաղորդում` Արմավիրում տեղի ունեցած խայտառակության վերաբերյալ: Խոսքը խորթ հոր կողմից իր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մասին է: Գործն այժմ գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ընդունվել է դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:


Գործակալությունը գրում է. «Մայրը տեղեկանալով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինն իր դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել՝ անտարբերություն է դրսևորել, ավելին, հագուրդ է տվել ամուսնու անառողջ կրքերին՝ աղջկա ներկայությամբ, ով ևս մասնակիցն է եղել այդ ամենին:


Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ 37-ամյա ամուսինն անառողջ սեռական հետաքրքրություն է ունեցել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ և անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ:


Խորթ հոր կողմից աղջկա նկատմամբ առաջին անգամ անառակաբարո գործողություններ կատարելուց հետո այդ մասին տեղեկացել է աղջկա ավագ քույրը, ով վիճել է խորթ հոր հետ և այդ մասին տեղեկացրել նաև մորը, սակայն մայրը ոչ միայն չի հավատացել, այլև անտարբերությամբ է վերաբերվել այդ լուրին:


Իսկ այդ ընթացքում 14 տարին չբոլորած աղջիկը պարբերաբար դարձել է խորթ հոր անառողջ սեռական հետաքրքրությունների զոհը, այդ ամենn իր աչքով տեսել է անչափահաս աղջկա՝ իրենից մեծ՝ անչափահաս քույրը, ով ևս խորթ հոր զոհն է դարձել, այս դեպքում. տղամարդը փակի տակ է պահել աղջկան՝ ապօրինի զրկելով ազատությունից:


Բանը հասել է նրան, որ տղամարդը միևնույն անկողնում քնել է կնոջ և վերջինս 14 տարի չբոլորած դստեր հետ, միաժամանակ նրանց երկուսի նկատմամբ էլ կատարելով ինտիմ բնույթի գործողություններ՝ հագուրդ տալով իր սեռական կրքերին:


Բացի այդ տղամարդու գործողություններից տուժել են իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ներկայումս 12-ամյա որդին, ում նա ստիպել է մուրացկանությամբ զբաղվել և այդ գումարով գնել իր համար ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ:


Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»:


Այս պատմությունն, իհարկե, խայտառակ է, վարկաբեկիչ և շատերի համար անհասկանալի: Բանն այն է, որ համընդհանուր կարծիք կա, թե իբր ընտանեկան հարաբերությունների այլասերության աստիճանի հասնող ազատականությունը մեծ քաղաքներում բնակվող «ինտելիգենտների» մենաշնորհն է, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ: Ավելին, այդ ֆենոմենն ավելի շատ է տարածված գյուղական վայրերում, տնտեսապես ավելի անապահով խավերի մոտ: Պատահական չէ, որ Զոլան իր «Ժերմինալը» գրել է հենց այդ ցածր խավերի կենցաղի և բարքերի հիման վրա:


Ստացվում է, որ Հայաստանը արդեն բավականին եվրոպականացվել է, առանց եվրաինտեգրման որևէ ստորագրած փաստաթղթի: Այս պատմությունը պետք է հասցնել Էդվարդ Նալբանդյանի ուշադրությանը, որպեսզի նա տեղեկացնի իր եվրոպացի գործընկերներին Հայաստանի հաջողությունների մասին (եվրարժեքների ներմուծման գործում): Եվ համոզի նրանց, որ այլևս Հայաստանին նոր ծրագրեր, ինտեգրման նոր գաղափարներ և նախագծեր չառաջարկեն, քանզի հայ ժողովուրդն արդեն դրա կարիքը չունի:






Դիտումների քանակ 10952


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Եվ երկիրը կպատվի տատասկով

Եվ երկիրը կպատվի տատասկով

Հուլիսի 21, 2018


«Ավելի լավ է մաքուր ու անփորձ, քան փորձառու ու կոռումպացված»: Սա նոր կադրային քաղաքականության մասին մերօրյա հեղափոխականներից մե...

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հատուկ հանձնարարություններով մարզպետը

Հունիսի 8, 2018


Արմավիրի մարզպետի ընտրության հարցը մնաց վերջինը: Դա հասկանալ կարելի է: Վարչապետ Փաշինյանն այստեղ սոսկ նոր մարզպետ չէր ուզում տե...

Երկիրը մեջ-մեջ են անում

Երկիրը մեջ-մեջ են անում

Հունիսի 8, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ է նշանակվել Գագիկ Միրիջանյանը: Թե ինչու է ընտրությունը կանգ առել մի մարդու վրա, որը «Ն...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Վարչապետի ռեֆորմների օբյեկտիվն ու սուբյեկտիվը

Հոկտեմբերի 14, 2016


Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հետ սինգապուրյան հույսեր են կապվել և որը Հայաստան է ժամանել սրբազան` ռեֆորմատորական առաքելո...

SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

SOS. կխաղարկվի այլասերությունները Հայաստանում պոպուլյարացնելու գրանտ

Սեպտեմբերի 22, 2016


Հետաքրքիր է, թե ինչպես կնայի Կարապետյանի նոր կառավարությունն այս գրանտի ստացմանը հայկական կազմակերպության կողմից և Հայաստանում ...

Էվրիկա ուկրաինական ձևով

Էվրիկա ուկրաինական ձևով

Սեպտեմբերի 23, 2015


Թեպետ բարդ կլինի բյուջետային մուտքերի հոսք ապահովել մարմնավաճառությամբ, քանզի ստվերն այս առաջադեմ ոլորտում մեծ է բոլոր երկրներո...

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Էլթոն Ջոնը պաշտոնապես ամուսնացել է (մարդո՞ւ է գնացել)

Դեկտեմբերի 21, 2014


Իրականացավ Էլթոն Ջոնի և կանադացի ռեժիսոր Դևիդ Ֆերնիշի երկնագույն երազանքը՝ նրանք պաշտոնապես ամուսնացան։ «Իրավաբանական կողմն ավա...

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Վինի Թուխը՝ պերսոնա նոն-գրատա Լեհաստանում

Նոյեմբերի 22, 2014
3

Քառորդ դար առաջ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ նախկին կարդինալ, ազգությամբ լեհ Կարոլ Յուզեֆ Վոյտիլան, խորհրդային մուլտիպլի...

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Արմավիրի յուրահատուկ վիժվածքները

Նոյեմբերի 13, 2014
2

Հոկտեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում հարազատ զավակները ծեծելով սպանել են իրենց 85-ամյա մորը՝ Կրուպսկայա Փիրլազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ