Ազգային խայտառակություն

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար: Թե ինչ կապ ունի Կարեն Դեմիրճյանը Ցեղասպանության ճանաչման հետ` անհայտ է: Բայց մխիթարանքն այն է, որ Սերոբիչին Հայաստանի իշխանությունը չի պարգևատրում՝ հավանաբար հասկանալով, որ դա արդեն անելու բան չէ, այլ Մոսկվայում գործող ինչ-որ մի համառուսաստանյան հանձնաժողով, որը պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: 

 

Մոսկվայում գործող այդ կասկածելի հանձնաժողովին պետք է հիշեցնել մի քանի բան. ա) Կարեն Դեմիրճյանը ոչ միայն կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ, այլև առաջին քարտուղար եղած տարիներին Ծիծեռնակաբերդ չէր հաճախում, քանզի դա կարող էր այլ կերպ ընկալվել Մոսկվայում, բ) Կարեն Դեմիրճյանը եղել է կոմերսանտ, կոռումպացված կուսակցական գործիչ, Ղարաբաղյան շարժման առաջին օրերին վախից չէր կողմնորոշվում, հետո էլ մի կերպ ասաց, թե` ի՞նչ եք ուզում, «ջեբս ա՞ Ղարաբաղը, որ հանեմ տամ»: Հետմահու նման մեդալներ կարելի էր տալ (եթե, իհարկե, այդ մեդալն այդքան արժեք ունի), ասենք, Անտոն Քոչինյանին, Յակով Զարոբյանին, Բադալ Մուրադյանին, որոնք Խորհրդային Միությունում Ծիծեռնակաբերդ կառուցեցին, պարբերաբար պաշտոնապես դիմում էին Կենտկոմի քաղբյուրո` բարձրացնելով Ղարաբաղի միացման հարցը Հայաստանին, գ) Կարեն Դեմիրճյանի և կոռուպցիայի ու ազգաքանդության գծով նրա բազում անալոգների համար կարելի է հատուկ մեդալ ստեղծել, ասենք՝ «Հայասպանության մեդալ», որի առաջին օրինակը հանձնել նրա ընտանիքին և փնտրել մյուս արժանիներին: Ի վերջո, Սպիտակի երկրաշարժի 25.000 զոհերից առնվազն 18.000-ը նրա խղճի վրա է (1974-ից ի վեր Հայաստանի շինարարության ոլորտում նա այնպիսի թալան հաստատեց, որ շենքերը քանդվում էին դեռ չհանձնած, ուր մնաց, թե դիմանային Լենինականի 8 բալանի ցնցումներին): Հավելենք, որ քչերը 20-րդ դարում կարող են պարծենալ 30 վայրկյանում 18.000 հայ սպանելու համար` հանուն իրենց ստամոքսի:


Դե, թող մտածեն Մոսկվայի մեդալ բաժանողները, հնարավոր է, որ ճիշտ եզրահանգման գան...

 






Դիտումների քանակ 24794


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Գագիկ Ծառուկյանի նոր զբաղմունքը

Դեկտեմբերի 7, 2018


Այսօր արդեն փաստ է, որ Գագիկ Ծառուկյանը հավակնում է ստանձնել Հայաստանում աղմկահարույց բացահայտումների և քաղաքական լյուստրացիայի...

Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Փաշինյան Նիկոլը չի հասկանում աղետի գոտի երևույթը

Դեկտեմբերի 7, 2018


Վերջինս հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։...

29 տարվա երկրաշարժ

29 տարվա երկրաշարժ

Դեկտեմբերի 7, 2017


29 տարի շարունակ աղետի գոտու մասին ասվում ու գրվում է միևնույն բանը: 29 տարի շարունակ եկան ու գնացին իշխանություններ` իրենց բար...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Փետրվարի 10, 2016


Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օ...

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Հունվարի 24, 2016
13

Նախախնամությունը, որը Բաբաջանյանին աննախադեպ տաղանդ և ողբերգական ճակատագիր էր շնորհել կենդանության օրոք, նրա հետ նույնքան հակաս...

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Մարտի 25, 2015
3

Այսօր լույսը դեռ չբացված` Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», իրեն նետել էր պա...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
21

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 2...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը