Ազգային խայտառակություն

Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Հոկտեմբերի 19, 2015
Արա Աբրահամյանի գանգուղեղային վնասվածքների անխուսափելիության առիթով

Քոչար Օսկանյան


Հայաստանում ընդդիմադիր ավանդույթներն ավելի քան 20 տարվա պատմություն ունեն։ Ընդդիմության օբյեկտիվ պահանջն այստեղ ի հայտ եկավ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանի ռեժիմն, ըստ էության, հանցավոր է, հիմնված բռնության և կոռուպցիայի, ամենաթողության և անօրինության վրա։ Սակայն այդ ժամանակներից ի վեր ոչ մի ընդդիմադրի չի հաջողվել հաջողության հասնել. նրանք բոլորն էլ կամ տարրալուծվել են իշխանության մեջ, կամ պատժվել ժանրի բոլոր օրենքներով։ Ռեժիմի վերջին զոհը Գագիկ Ծառուկյանն է, որի քաղաքական գործունեության արդյունքը եղավ հրապարակային երդումը՝ երբեք չզբաղվել քաղաքականությամբ։


Հիմա հայկական քաղաքական իրականության մեջ է խցկվում մոսկովյան գեղցին հայկական Մալիշկա գյուղից։ Արդեն որերորդ օրն է՝ տեղի մամուլը հեղեղված է մեկնաբանություններով, խորիմաստ դատողություններով և վերլուծություններով։ Կարծում ենք՝ դրանք տեղին չեն, քանի որ այն մարդը չէ համաշխարհային հայության առաջնորդը, որպեսզի ժամանակ ծախսվի նրա քայլերի վերլուծության վրա։ Ուրեմն, ի՞նչն է տեղից շարժում էս գեղցուն, որը դուրս է եկել գյուղից, բայց գյուղն այդպես էլ մնացել է իր մեջ։


Աբրահամյանը պրագմատիկ է։ 10 տարի առաջ նրա մտքով չէր անցնում զբաղվել քաղաքականությամբ Հայաստանում. նա գոհ էր իր մոսկովյան կարգավիճակով և բարձր ծանոթություններով, ներառյալ Հռոմի պապը, Բեռլուսկոնին և այլք։ Նա իր երեք եղբայրներին տեղավորեց Հայաստանի Ազգային ժողովում, նա իշխանության միջանցքներում շրջելու իրավունք ուներ, իսկ գործերը բիզնեսում հալած յուղի պես էին ընթանում։ Բայց վրա եկավ ճգնաժամը, և եկամուտները կրճատվեցին։ Դա քիչ էր, և նա խցկվեց Լիբիա։ Մի խոսքով՝ ռուսական մամուլի տվյալներով՝ պրն Աբրահամյանն այնտեղ միլիարդ դոլար կորցրեց, իսկ հարցազրույցներից մեկում ասաց. «Քադաֆին կորցրեց երկիրը, իսկ ես՝ փողերս»։ Եվ սա ճշմարտություն է։


Տեսնելով, որ նախկին դիրքերը վերադարձնելն անհեռանկարային է, Աբրահամյանը մտածեց, որ կկարողանա ֆինանսական դրությունը բարելավել Հայաստանի վարչապետի կամ նախագահի պաշտոնում, քանզի միայն լսելով չէ, որ գիտե, որ դրանք մեծ եկամուտներ ապահովող պաշտոններ են։ Դե ահա, եկել է Երևան և այստեղ, այսպես ասենք՝ քաղաքական գործունեություն է ծավալել։ Գրեթե բոլոր մեկնաբանների խորին մոլորությունն այն է, որ Աբրահամյանի այս քայլի մեջ նրանք մի ինչ-որ այլ բան են փնտրում, ինչ-ինչ գաղթնի պայմանավորվածություններ, համարյա թե Պուտինի ձեռքը: Բայց սա արդեն անլուրջ է, որովհետև հավատալ, թե Վլադիմիր Պուտինը կարող է Աբրահամյանին լուրջ ընկալել՝ չափից ավելի մեծ անլրջության նշան է։


Բայց դժբախտությունն այն է, որ հենց դրանում վստահ է ինքը՝ Աբրահամյանը։ Կյանքում նրա բախտը միշտ բերել է, բերել է նաև նրանում, որ 1996թ. աշխատել է Պուտինի հետ ՌԴ նախագահի գործերի կառավարչությունում, որտեղ Պուտինին բերել էր Անատոլի Չուբայսն այն բանից հետո, երբ Պուտինն անաշխատանք էր մնացել Պետերբուրգում՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններում Սոբչակի պարտությունից հետո։ Հասկանալի է՝ նրանք որոշակի հարաբերություններ ունեին, հասկանալի է նաև, որ Պուտինը չէր կարող չհասկանալ Աբրահամյանի ողջ էությունը։ Հետո արդեն Պուտինը ցնցող կարիերա արեց Ռուսաստանում, իսկ համաշխարհային հայության առաջնորդը մնաց այն, ինչ կար։


Հարցը, որը շատերն են տալիս, հետևյալն է. մի՞թե Աբրահամյանը չի տեսնում Սերժ Սարգսյանի հետ ուղղակի առճակատման վտանգավորությունը, մի՞թե նրան ոչինչ չի սովորեցրել Գագիկ Ծառուկյանի դժբախտ ճակատագիրը։ Պատասխանենք, որ նա ամեն բան տեսել է, ամեն բան գիտի, բայց համոզված է, որ իր հետ այդպես չեն վարվի, որովհետև, նրա խորին համոզմամբ, նա Պուտինի ընկերն է։ Բայց սա արդեն նոնսենս է։ Նախ՝ նա չի կարող Պուտինի ընկերը լինել, այլ պարզապես ծանոթ է Ռուսաստանի նախագահի հետ (ի դեպ, Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի ընկերն էր, ընդ որում՝ հենց իսկական ընկերը, և թե ինչպես նրան օգնեց այդ գործոնը՝ հայտնի է բոլորին)։ Երկրորդ՝ Պուտինը նրան չի օգնի, նա պարզապես կժպտա, երբ Սերժ Սարգսյանը բեյսբոլի մահակով հարվածի աբրահամյանական դատարկ գլխին։ Իսկ Սարգսյանը դա անպայման կանի, հենց որ Աբրահամյանը դուրս գա Հայաստանի քաղաքական դաշտում իրեն հատկացված տարածքից։ Եվ քանի որ նա չի բավարարվի իրեն հատկացված տեղամասով, այլ ավելի մեծ բերքատու արածավայրեր կուզենա, ապա կարելի է մեծ որոշակիությամբ հայտարարել, որ Արա Աբրահամյանի ապագան ծանր գանգուղեղային վնասվածքներն են մահակի հետ բախումից հետո և թանկարժեք վիրահատությունները Եվրոպայում։


Մեզ կոնկրետ զարմացնում է ոչ այնքան Աբրահամյանի հանդգնությունը, որքան հանրության այն կարծիքը, թե նա իսկապես ի վիճակի է այստեղ ինչ-որ բանի հասնել։ Էլ ավելի ենք զարմանում այն բանից, թե ով կարող է մտքովն անցկացնել, թե այս հրաշքը վայելում է Ռուսաստանի նախագահի աջակցությունը։ Համենայնդեպս, պետք է ողջունել Աբրահամյանի մուտքը հայկական քաղաքականություն։ Նա առայժմ փող ունի, ուրեմն թող ծախսի տեղի ընտրողի վրա, թող զբաղվի նախընտրական բարեգործությամբ։ Որևէ մեկը կտուժի՞ դրանից։ Իհարկե ո՛չ, քանի որ միակ տուժողը կլինի ինքը՝ Արա Արշավիրի Աբրահամյանը, որն ուժերի ծաղկուն տարիքում կդառնա հաշմանդամ անզգուշության պատճառով։


Հետգրություն


Ի դեպ, Արա Աբրահամյանը կարող է և փրկվել ու պահպանել առողջությունը, եթե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նորմալ կատարի իր պարտականությունները: Բանն այն է, որ քաղաքական կուսակցության ֆինանսավորումն արտասահմանից արգելված է ՀՀ օրենսդրությամբ, իսկ հենց դրանով էլ պատրաստվում է զբաղվել Արա Աբրահամյանը: Տեսնենք, կփրկի՞ արդյոք Գևորգ Կոստանյանը Արա Աբրահամյանի կյանքը, թե՞ կործանվելու հնարավորություն կտա նրան...






Դիտումների քանակ 8034


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Խելքը գլուխը հավաքած դատավորն այսպիսի ֆասոն պիտի ունենա

Փետրվարի 26, 2019


Հին Հայաստանից Փաշինյան Նիկոլը մի խայտառակություն ժառանգեց` Վազգեն Ռշտունի անվամբ: Միայն այն հանգամանքը, որ սա կոստանյան գևորիկ...

Рыбак рыбака видит издалека

Рыбак рыбака видит издалека

Փետրվարի 7, 2019


ԱԺ փոխնախագահ սիմոնյան ալենը կոստանյան գևորիկի գովքն է անում: Զարմանալի չէ: Ռուսներն ասում են այս դեպքերում` рыбак рыбака видит...

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Կոստանյան Գևորգը դառնում է կոստանյան գևորիկ

Հունվարի 30, 2019


Փաշինյան Նիկոլին կարելի է հասկանալ: Ճիշտ է, գրանտակերներն ի դեմս գժերի, միասեռականների, աղանդավորների և այլ փոքրամասնություններ...

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի նշանակած գլխավոր դատախազները դառնում են պահպանակ

Նոյեմբերի 28, 2018


«Գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, քանի որ դրա համար անհրաժեշտ հիմքերն առկա են։ Մեր մեղադրանքի ձևակերպում...

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Ի՞նչ պատահեց Կոստանյան Գևորիկի հետ

Հոկտեմբերի 12, 2018


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Կոստանյան Գևորգը, մամուլի հրապարակումների համաձայն, անդառնալի և ծանր հարված է հասցրել իր կուսակցությա...

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

ԱԺ հանձնաժողովը վտանգ է ներկայացնում ՀՀ հպարտ քաղաքացիների համար

Սեպտեմբերի 26, 2018


Այսօր կայացավ ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գա...

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մեկն ուզում է, մյուսը չի ուզում

Մայիսի 15, 2018


Բոլորն էլ հասկանում են, որ նախկին և ներկա իշխանությունների մեծ առճակատման փուլը դեռ առջևում է և գայթակղության քար կարող են դառն...

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018


Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

«Տիտանների» մենամարտը

«Տիտանների» մենամարտը

Մարտի 5, 2018


Այսօր Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին ներկա գտնվողներին հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել ...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը