Ազգային խայտառակություն

Հղի Էմմին` ազգային հպարտություն

Հոկտեմբերի 19, 2015
Հղի Էմմին` ազգային հպարտություն

Արդեն որերորդ օրն է՝ հայկական կայքերը հեղեղված են չկայացած փոփ-աստղ և Հայաստանը Եվրատեսիլում խայտառակած Էմմիի նկարներով: Կարդում ենք. «Հղի Էմմիի բացառիկ լուսանկարներ Ամերիկայից»: Կամ. «Հղի Էմմիի նոր լուսանկարներն օվկիանոսից այն կողմ»: Կարծես թե էլ բանուգործ չկա, էլ մտածելու ու գրելու բան չկա, սրանք հրճվում են Էմմիի լուսանկարներով, այն էլ` օվկիանոսից այն կողմ:


Այս երևույթի մեջ զզվելին հայ ընթերցողի և ընդհանրապես հանրության քաղքենիությունն է, կամ կարելի է այն անվանել գեղցիություն, չտեսություն: Ո՞վ է Էմմին: Եթե հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեր, ասենք, Վլադիկ Ներսիսյանցը՝ 20-րդ դարի ամենաիմաստուն հայը (ականավոր փիլիսոփա, ակադեմիկոս, Հեգելի բոլոր ժամանակների լավագույն հետազոտողը, Հեգելի գործերի լավագույն խմբագիրը), ապա հասկանալի կլիներ: Եթե հետաքրքրվեին ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանով՝ արդի հանճարեղ ֆիզիկոսով, որն ստեղծում է նոր քիմիական տարրեր, որին արդեն որերորդ տարին է՝ չեն շնորհում Նոբելյան մրցանակ, քանզի ամերիկացիները դա էլ են զավթել, նույնպես հասկանալի կլիներ: Բայց Էմմիին կարելի՞ է դարձնել...


Այսօր, 2015թ. հոկտեմբերի 19-ին, Երևանում հողին հանձնեցին 20-րդ դարի թիվ մեկ հայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանին: Հուղարկավորությանը մասնակցեցին 30-40 մարդ, այսինքն` այնքան, որքան Երևանի ցանկացած բոմժի թաղմանը: Ժանը բոմժ չէր, ուղղակի երևի թե սխալվել էր, որ ցանկացել էր վերջին հանգրվանը գտնել հայրենի հողում: Ժան Տեր-Մերկերյանի թաղմանը մասնակցեցին ընդամենը 30-40 հայ, իսկ Էմմիի նկարներով օվկիանոսից այն կողմ հիանում են տասնյակ հազարավոր հայեր: Սա նորմա՞լ է:


Սա նորմալ չէ, իսկ այս շուխուռն առաջին հերթին վատ է հենց Էմմիի համար: Աղջիկ ջան, մի քիչ սնահավատ եղիր, առանց այդ էլ վրադ ինչ աչք ասես չկա, քո ինչի՞ն է պետք, որ ջանքեր ես գործադրում մշտապես ուշադրության կենտրոնում մնալու համար: Գոնե սպասիր, երեխադ ծնվի, քառասունքն էլ անցնի, նոր ինչ ուզում ես արա: Զարմանալի է, որ այս պարզագույն բաները մարդիկ չեն հասկանում...


Հուսանք, որ այս աննորմալ աժիոտաժը չի ազդի Էմմիի հղիության ընթացքի վրա, նա բարեհաջող կմայրանա և մի քանի հետևություն կանի, որոնք նրան կյանքում երբեք չեն խանգարի...

 






Դիտումների քանակ 7308


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Սեր և համերաշխությո՞ւն, թե՞ ֆաշիզմ

Հուլիսի 3, 2018


Վախճանվել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Նրա երկրպագուները սգում են, հնչում են ցավակցության ու մխիթարանքի խոսքեր: Այս ամե...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Հասմիկ Պողոսյանն անձամբ մոտեցնում է իր վերջին ժամը

Հասմիկ Պողոսյանն անձամբ մոտեցնում է իր վերջին ժամը

Հոկտեմբերի 20, 2015


Շատերը, ովքեր չեն հասկանում պատճառն այն բանի, թե ինչու է Հասմիկ Պողոսյանն առ այսօր մնում ՀՀ մշակույթի նախարարի աթոռին, փորձում ...

Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Նորապսակ «երգչուհի» Էմիին մաղթում ենք չխայտառակվել

Մայիսի 2, 2015
23

ՀՀ անկախ լրատվամիջոցներն այսօր ավետեցին, որ հրաշք է տեղի ունեցել. երկար սպասված հրաշք, անհամբեր սպասված, ազգային նպատակների իրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ