Տիեզերական խայտառակություն

Սամվել Բալասանյանի տիեզերական ողբերգությունը

Հոկտեմբերի 15, 2015
Սամվել Բալասանյանի տիեզերական ողբերգությունը

Օսկան Քոչարյան


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հիշել է տնակներում և անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիների մասին: Նախօրեին նա հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, թե հրաժարվելու է աշխատավարձ ստանալուց: «Երդվում եմ, որպես Գյումրու քաղաքապետ, աշխատավարձ չեմ ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի»,- Գյումրու տեղական «Ցայգ» հեռուստաընկերությամբ հայտարարել է քաղաքապետ Բալասանյանը: Նա ասել է, որ չնայած 88-ի աղետից անցել է 27 տարի, բայց դեռևս 8 հազար գյումրեցի ապրում է անմարդկային պայմաններում:


Սամվել Բալասանյանն արդեն երեք տարի քաղաքապետ է, և այդ երեք տարիներին հանգիստ ստանում էր իր աշխատավարձը և ոչ մի անգամ չէր հիշում անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիների մասին: Այդ ի՞նչ եղավ, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից ընդամենը մեկ տարի առաջ Բալասանյանը որոշեց լուծել անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիների հարցը և նույնիսկ հեռուստատեսությամբ երդվել, որ հրաժարվելու է աշխատավարձից: Արդյո՞ք Բալասանյանը նոր է իմացել, որ Գյումրիում մարդիկ ապրում են տնակներում, և ինչո՞ւ չէր հրաժարվում աշխատավարձից 3 տարի առաջ, երբ անտուն ընտանիքներն ավելի շատ էին և ավելի խայտառակ պայմաններում էին ապրում: Թե՞ նրա խիղճն արթնացել է այն մտքից, որ ընդամենը մեկ տարի հետո կրկին ընտրություններ են լինելու և կրկին պետք է փորձի քաղաքապետ ընտրվել:


Պարզվում է՝ պատճառն ավելի քան տրիվիալ է: Բալասանյանը հասկացել է, որ կարող է ոչ թե իր, այլ երկրի բարձրագույն իշխանության կամքով հրաժեշտ տալ պաշտոնին և, բնականաբար, աշխատավարձին: Ավելի պարզ ասած՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է Բալասանյանին հեռացնել աշխատանքից, քանի որ արդեն նրան դեղին քարտ է ցույց տվել, իսկ երկրորդից հետո Բալասանյանն այլևս չի կարող քաղաքապետ ընտրվել և, բնականաբար, աշխատավարձ ստանալ:


Բալասանյանի երդումից ընդամենը 6 օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում խորհրդակցություն էր հրավիրել Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկելու համար: Այդ քննարկմանը հրավիրված էին Շիրակի մարզպետը և ևս մի քանի մարզային չինովնիկներ, բայց բացակայում էր Շիրակի մարզկենտրոն Գյումրու քաղաքապետը: Բալասանյանը հասկացել է, որ իրեն չեն հրավիրել, քանի որ իր հետ քննարկելու բան չկա, իր երեսն ընդհանրապես տեսնել չեն ուզում:


Բալասանյանից առաջ Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, որը թեև երդումով աշխատավարձից չէր հրաժարվում, բայց օրական իր աշխատավարձի չափ գումար էր բաժանում քաղաքապետի դռան մոտ հավաքված և կարիքավոր գյումրեցիներին: Պարզ է, որ Ղուկասյանն այդ գումարը հալալ քրտինքով չէր աշխատել, և հնարավոր է, որ այդ գումարը նույն Գյումրու քաղաքապետարանի բյուջետային միջոցներն էին՝ հայտնված Ղուկասյանի գրպանում: Բայց գյումրեցիներին դա ընդհանրապես չէր հետաքրքրում, որովհետև նրանք տեսնում էին, որ Ղուկասյանն օգնում է մարդկանց, և քաղաքային բյուջեի գոնե մի մասը մտնում է նաև իրենց գրպանը: Դրան հակառակ՝ Բալասանյանը որևէ անգամ հարկ չհամարեց որևէ մեկին մի կոպեկով օգտակար լինել, չնայած քաղաքապետարանի բյուջետային միջոցներն ու այլ բարիքները հոսում էին արդեն իր ուղղությամբ:


Այժմ` պրն Բալասանյանի անձնական ողբերգության մասին: Այս մասին առայժմ գիտենք մենք և ինքը, բայց արժե տեղյակ պահել մարդկանց. նրանք կուրախանան, հատկապես Վարդան Ղուկասյանն ու նրա ձեռքից հաց կերածները: Բանն այն է, որ Բալասանյանն իրեն քաղաքական դաշտից դուրս, որտեղ արածել է 16 տարի և դարձել միլիոնատեր, չի պատկերացնում: Իսկ քաղաքականության մեջ մնալու 2 տարբերակ ունի. Ազգային ժողով և քաղաքապետարան: Ազգային ժողով այլևս չի մտնի, քանզի մեծամասնական համակարգը վախճանվեց, իսկ որևէ ցուցակ նրան ոչ ոք չի կանչի. ո՛չ Զոհրաբյան Նառան, որի կուսակցությունից նա փախավ և դավաճանեց, ո՛չ խայտառակ ՕԵԿ-ը, իսկ դաշնակների և ՀՀԿ-ի տանձերին նա ընդհանրապես պետք չէ: Էլ չենք խոսում գործադիրի մասին: Ինչպես տեսնում ենք, շատ շուտով Հայաստանում կկործանվի ևս մեկ վառ անհատականություն, նրա ողբերգությունը կլինի ավելի մեծ, քան Երևանի կամուրջներից նետվողներինը կամ Շեքսպիրի ցանկացած հերոսինը, գոնե այն պատճառով, որ այդ 2 կատեգորիաներն ունեին ապագայի տեսլական և ստույգ գիտեին ինչ անել: Պրն Բալասանյանը և՛ տեսլական չունի, և՛ չգիտի ինչ անի: Եվ հենց սա է հայկական ողբերգությունը` հայի բախտի նման դաժան և անհաղթահարելի: Համբերություն ցանկանք պրն Բալասանյանին` հուսով, որ հոգեվարքը երկար չի տևի: Ամե՛ն:






Դիտումների քանակ 6128


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Ոչ թե փետե գլուխ, այլ առագաստ

Նոյեմբերի 11, 2018


Եթե ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովը ծնվեր ոչ թե 1814թ., այլ, ասենք, 1975-ին, ինչպես Փաշինյան Նիկոլը, և մահանար ոչ թե 1841...

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Նիկոլը հորդորած ունենա Բալասանյանին

Հուլիսի 18, 2018


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այն գործիչներից է, որից իր ողջ գիտակցական կյանքում պահանջել են հեռանալ, բայց սա միշտ կառչ...

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Երբ զրկողը չունի այն, ինչից զրկում է

Հունիսի 18, 2018


Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու այսօր կայացած նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչ...

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի

Մայիսի 14, 2018


Զարմանահրաշ բաներ են կատարվում Գյումրիում: Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ՝ հիմնականում հանրապետականներ, 1 հ...

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Բալասանյանը խաբել է Հռոմի պապին

Փետրվարի 21, 2018


Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Ս...

Հիվանդանոցի կլիենտները

Հիվանդանոցի կլիենտները

Դեկտեմբերի 11, 2017


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երբեք չի հաշտվի Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, քանի որ մտածում ...

Բալասանյանը շատ վռազ է

Բալասանյանը շատ վռազ է

Սեպտեմբերի 20, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը սեպտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստ է նշանակել: Սովորաբար արտահերթ նիստերը ...

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Բալասանյանի ուրախությունը թանկ արժե

Սեպտեմբերի 12, 2017


Գյումրու ավագանու այսօրվա նիստին «Բալասանյան» դաշինքից բացի մասնակցում էին նաև մեկ տարի շարունակ ավագանու նիստերը բոյկոտող մյու...

Բալասանյանը ինքնապահպանվում է

Բալասանյանը ինքնապահպանվում է

Հուլիսի 11, 2017


Գրեթե չկա մի շաբաթ, որ Գյումրիից լուրեր չստացվեն աղմկահարույց դեպքերի մասին: Օրվա լրահոսում անպակաս են դարձել կրակոցների, դանակ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Բալասանյանների հրաժեշտի ուղերձը

Փետրվարի 12, 2017


Երբ մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու բոնուսային քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալա...

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Աճում է մեր հաճախորդների գլխաքանակը

Փետրվարի 7, 2017


Մինչ մենք ապրում ենք մեր ամենօրյա դարդուցավով, լուծում մեր առօրյա խնդիրները, բնավ տեղյակ չենք լինում, թե ինչ հրաշքներ են կատարվ...

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Նիկոլայ Առաջինը Սամվել Բալասանյանի նեգրն էր

Փետրվարի 6, 2017


Սամվել Բալասանյան… Բալասանյան Սամվել... Միևնույն է, ոնց էլ ասես, գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում, քանզի խոսքը Գյո...

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Վարչապետի համար լավ եղանակ կպատվիրեն

Հունվարի 28, 2017


Այսօր նախատեսված էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Գյումրի: Բայց վերջին պահին պարզվեց, որ վարչապետը Երևանից չի բացակայի, քա...

Բալասանյանը պատմական հուշարձան է

Բալասանյանը պատմական հուշարձան է

Հունվարի 21, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը գնաց Գյումրի, տեղի իշխանություններին հանձնարարություններ տվեց ու վերադարձավ Երևան: Վարչապետի մեկնում...

Բալասանյանի փոխարինող կազմը

Բալասանյանի փոխարինող կազմը

Դեկտեմբերի 19, 2016


Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ ընտրվելը նույնիսկ հարազատ կուսակցությունում գնահատվեց իբրև ձախողում: Այս բանը հասկանալով ...

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Բալասանյան, քո հացը չի ուտվի

Դեկտեմբերի 2, 2016


Այսօր Գյումրի էր մեկնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, ով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ քննարկեց ԱՄՆ դեսպանների մշակութային ար...

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Բալասանյանի համեստությունն ապշեցնում է

Նոյեմբերի 23, 2016


Զարմանալին այն է, որ Բալասանյանն ընդամենը մեկ որդուն է ուղարկում պառլամենտ երկուսի փոխարեն: Եթե միաժամանակ ՀՀ Ազգային ժողովում ...

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Բաղնիքից եկավ քեռու մոտ

Նոյեմբերի 10, 2016


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմամբ քաղաքապետարանու...

Բալասանյանը վրեժ է լուծում

Բալասանյանը վրեժ է լուծում

Նոյեմբերի 9, 2016


«Բոնուս» ձայների հաշվին մի կերպ Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանը ոչ մի կերպ չի համակերպվում այն մտքի հետ, որ նա ոչ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ