Տիեզերական խայտառակություն

Արա Աբրահամյանն ուզում է կուշտ լինել ազգի համար

Հոկտեմբերի 14, 2015
Արա Աբրահամյանն ուզում է կուշտ լինել ազգի համար

Քոչար Օսկանյան


ՌԴ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջապես խոստովանեց իր մեծ մտադրությունների մասին, ավելի ճիշտ՝ ակամա վերահաստատեց այն, ինչի մասին վաղուց էին խոսում: Բայց քանի որ ինքն ալամ աշխարհի Արա Աբրահամյանն է, այդ պատճառով էլ պարզագույն հարցերին տվեց ուռճացված, փքուն, ճոռոմ պատասխաններ: Ինքնագովերգման ծեսի վերածված նրա ասուլիսից պարզ դարձավ մի բան՝ Աբրահամյանը բացելու է կուսակցություն և հավակնելու է իշխանական բարձր դիրքի: Մնում է տեսնել, թե ինչպես է նա այդ բանն անելու:


Օրինակ, նա ՀՀ քաղաքացի չէ և վերջին հինգ տարում չի բնակվել ՀՀ-ում, կնշանակի՝ օրենքը լուրջ խոչընդոտներ կստեղծի մեր հերոսի ճանապարհին: Բայց դե հերոսն էլ հենց նրանով է հերոս, որ ցանկանում է հաղթահարել այդ արգելքները, այսինքն շրջանցել օրենքի պահանջն իր կապերով ու փողերով: «Ես 250-300 իրավաբաններ ունեմ, որոնք աշխատում են ինձ հետ: Ես Մալիշկա գյուղից եմ: Ես 18 անգամ տարվա մեջ գալիս եմ Հայաստան: Ես կգործեմ միայն իրավաբանական դաշտում»,- հայտարարում է Աբրահամյանը՝ վստահ, որ 300 իրավաբանների բանակով քամուն կտա մեր երկրի իրավական համակարգն ու օրենսդրական դաշտը, քանի դեռ իր համար ճանապարհ չի հարթել դեպի նախագահի կամ վարչապետի աթոռ: Բայց թե իրավաբանների այդ նախիրն ինչ ճանապարհով է չեզոքացնելու սահմանադրական դրույթը` նա չասաց: Նա ընդամենը խոսեց գլխաքանակից և հիացմունք հայտնեց դրա որակից:


Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՌՀՄ նախագահն այդ բոլորն իր համար չի անում, այլ մեր երկրի: Հատկապես մեր երկրի համար է, որ նա այսքան տարի ապրում է Ռուսաստանում: Մեր երկրի համար է, որ իրեն հարցնելիս ասում է, թե ազգությամբ ռուս է (ի դեպ, սա Գինեսի գրքի արժանի հայտարարություն է, եթե հաշվի առնենք սրա ռուսերենի իմացությունը): Հիմա էլ է նույնը պնդում. «Այո, իհարկե ռուս եմ, որ եթե Ռուսաստանում եմ ապրում: Դուք գիտեք՞ ինչ է նշանակում, որ ասել եմ` ռուս եմ: Դրսում ինձ ընդունում են, որպես Ռուսաստանի քաղաքացի, որպես ռուս, ես ազգությունը նկատի չունեմ»:


Արա Աբրահամյանն ազգությունը նկատի չունի, քանի որ ինքն ապազգային երևութ է և կյանքում միայն մեկ սրբություն է ճանաչել՝ փողը: Դրա համար էլ հայրենիքի ու հայրենասիրության մասին նրա պատկերացումները ստամոքսից այն կողմ երբեք չեն անցել: «Ես իմ բիզնեսները կանգնացնում եմ, չեմ զարգացնում, ժամանակս ծախսում եմ Հայաստանի զարգացման համար: Ես չեմ կարող Ռուսաստանում հանգիստ քնել, ճոխ սեղանների շուրջ, երբ որ ես գիտեմ, որ մարդիկ այստեղ կարիքի մեջ են, ես դա եմ քարոզում: Ես միշտ այնտեղ ասում եմ` եկեք գնանք Հայաստան, գնանք էնտեղ ծնունդ անենք, ուրախանանք, բնակարան գնենք»,- ոգևորված պատմում է նա՝ խորապես համոզված, որ եթե Հայաստանի որևէ խորտկարանում ինքը լափի, ուրախանա, հետո էլ տուն առնի, Հայաստանի ժողովուրդը դրանից ավելի երջանիկ պիտի դառնա:


Եթե նրա այս մտքերից հետո ձեր նողկանքը դեռ այն չափերի չէ, որ մի կողմ նետեք ընթերցումը, ապա իմացեք նաև, որ ձեր ֆանտազիան չի հերիքի, թե իմանաք՝ էլ ինչերով է զբաղվում Հայաստանի քաղաքական դաշտի ապագա հավակնորդը: «Աբրահամյան Արան 147 միլիոն դոլար ա ծախսել Ռուսաստանի հայերի միության վրա, դուք գիտե՞ք դա ինչ ա նշանակում: Դուք չգիտեք, թե փող ծախսելը ինչ ա: Ես մեծ գիտելիքներ, կապեր, ամենակարևորը՝ պրակտիկ փորձ եմ ձեռք բերել: Նաև մեծ փորձ ձեռք բերեցի միջազգային կազմակերպությունների հետ աշխատելիս: Դուք չեք պատկերացնում, թե ես ինչքան բիզնես անելու մեծ տեղ ունեմ: Ձեզ չթվա, որ ես գիշերը քնել-զարթնել եմ ու որոշել կուսակցություն բացել: Եթե դա Ձեզ համար խաղուպար է, ինձ համար`ոչ: Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ իմ երկրում այսպիսի վիճակ է: Ես չեմ ուզում կարիերա ստեղծեմ, այդ դուք եք ուզում, որ ես կարիերա ստեղծեմ»,- հայտարարում է նա, ինչը մոտավորապես նույնն է, թե ազգովի պիտի գնանք նրա դուռը, ծնկի գանք ու աղաչենք, որ մեզ փրկի:


Ու քանի որ ազգը դեռ ծնկի չի եկել, ապա նա միայն մարտին կկայացնի իմ վերջնական որոշումը`մասնակցել ընտրություններին, թե ոչ: «Երկու մտադրություն ունեմ` կամ կբացեմ նոր կուսակցություն և դրանով կգնամ, կամ էլ ինչ-որ կուսակցության հետ միասին կգնամ»,- տեղեկացրել է նա՝ իր զույգ մտադրությունների մեջ ամփոփելով բոլոր մնացած ավելորդ, մանր-մունր, անարժեք խնդիրները, որոնք հայենասիրություն անունն ունեն:


Պարզվում է, Արա Աբրահամյանի վրա ընդհանրապես չի ազդել նախագահ Սարգսյանի պղծելը: Բայց դա էլ զարմանալի չէ, եթե կրկին վերհիշենք, թե ով է ինքը` Արա Աբրահամյանը:






Դիտումների քանակ 4336


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Մայիսի 30, 2020


Ղարաբաղի Արո խանը, որն Արցախում նախագահ է աշխատում որպես Հարությունյան Արայիկ, իր գլխին ևս մեկ փորձանք բերեց՝ նշանակելով Բաբայա...

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Նոր սկանդալ Նժդեհի անվան շուրջ. մեղավորն այս անգամ Արա Աբրահամյանն է

Հոկտեմբերի 15, 2019


Ըստ երևույթին, Գարեգին Նժդեհի անվան շուրջ Ռուսաստանում մի սկանդալ էլ է բորբոքվում։ Կրասնոդարի երկրամասի ադրբեջանական համայնքի ն...

Արա Աբրահամյան-2

Արա Աբրահամյան-2

Հունիսի 7, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի տակը սկսել են լրջորեն փորել: Եվ այդ գործի նախաձեռնողն այս անգամ ռուսահայ գոր...

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ուրացավ, որ հետո էլի ուրանա

Ապրիլի 27, 2018


Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընկավ ծանր մտատանջությունների...

Աբրահամյանին ի ցույց են դրել

Աբրահամյանին ի ցույց են դրել

Ապրիլի 11, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար այս տարին վատ է սկսվել: Մեկը մյուսի հետևից բացահայտվում են նրա ֆինանսա...

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Արա Աբրահամյանի խորովածանոցը

Մարտի 19, 2018


Երեկ Ռուսաստանը նախագահ էր ընտրում: Ընտրական գործընթացներին աննախադեպ ակտիվություն էր ցանկացել ցուցաբերել նաև Վլադիմիր Պուտինի ...

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Աբրահամյանը հասնում է իր սի բեմոլ մինորին

Մարտի 13, 2018


Արդեն առիթ ունեցել ենք գրելու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի վերջին քաջագործությունների մասին` կապված «2Ն Ք...

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Արա Աբրահամյանը սեպ է խրում

Մարտի 1, 2018


Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը եթե նույնիսկ մտածում է, ապա մտածում է միայն մի ուղղությամբ: Եվ այդ ուղղությո...

Անձնական օգտագործման մտավորականները

Անձնական օգտագործման մտավորականները

Փետրվարի 23, 2018


Օրերս գրել էինք այն մասին, որ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղ...

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Աբրահամյանից քցվածները ընդվզում են

Փետրվարի 14, 2018


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի չարաբաստիկ և բազմաբովանդակ կերպարին հազիվ թե կարողանանք նոր բան ավելացնել, ք...

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փոստանջյանը կջարդի՞ թալանչի Աբրահամյանի գլուխը

Փետրվարի 2, 2018


Հավանաբար, առաջիկայում մենք կըմբոշխնենք հայ երկու ազգային խայտառակության` Զարուհի Փոստանջյանի և Արա Աբրահամյանի մենամարտը: Թե ո...

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Ամերիկացիները վերջապես հասկացան, թե ինչ է հայ ազգային խայտառակությունը

Հունվարի 31, 2018


Արդեն հայտնի է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների` «Կրեմլի ցուցակում» http://shame.am/news/view/65541.h...

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Զայրանում և հաստատում է Արա Աբրահամյանը

Դեկտեմբերի 1, 2017


Վերջին օրերին Հայաստանը վրդովվելու մի քանի առիթներ ունեցավ` կապված ռուսական լրատվամիջոցներով հակահայկական բնույթի արտահայտությո...

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Պարգև ոչխարության դեֆիցիտը լրացնելու համար

Նոյեմբերի 16, 2017


Ասենք, որ ոչխարաբուծությունը միշտ թույլ է եղել Ռուսաստանում, ոչխարների քանակով այդ երկիրը միշտ զիջել է Արևմուտքին, և պարգևատրմա...

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Տարաբնույթ օգտագործման նոր եկեղեցին

Հոկտեմբերի 7, 2017


Երևանում այսօր հանդիսավորապես բացվեց ռուսական եկեղեցին։ Սուրբ Խաչվերացի անունը կրող ռուսական նորակառույց ուղղափառ եկեղեցու օծմա...

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Աբրահամյանը եթե ձախողվի, մեղավորն արդեն կա

Հոկտեմբերի 6, 2017


Այսօր Երևանում ընթանում էր Եվրասիական գործընկերության համաժողովը և այդ մեծ իրարանցման կիզակետում իրեն իրավիճակի տեր-տիրական էր ...

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Երկու խայտառակության դեսանտ Հայաստանում

Հոկտեմբերի 4, 2017


Հոկտեմբերի 5-7-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ...

Իսկապե՞ս էշի մեկն է

Իսկապե՞ս էշի մեկն է

Սեպտեմբերի 29, 2017


Երևանում շարունակվում է ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատաքննությունը: Յուրաքանչյուր նիստ նորանոր մանրամասներ է ...

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Արա Աբրահամյանը չի դավաճանում իրեն

Սեպտեմբերի 8, 2017


Այս տարվա մարտին, այսինքն, խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ հայկական սփյուռքի ...

Արա Աբրահամյանը «քցող» է

Արա Աբրահամյանը «քցող» է

Հունիսի 22, 2017


Ռուսաստանի հայերի միության նախագահ, խայտառակության մարմնավորում Արա Աբրահամյանը սիրում է ոմանց մեղադրել իրեն վարկաբեկելու, անու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ