Տիեզերական խայտառակություն

Խայտառակությունների վերածնունդ մեծն Բաղդասարյանի ձևաչափով

Հոկտեմբերի 12, 2015
Խայտառակությունների վերածնունդ մեծն Բաղդասարյանի ձևաչափով

Օսկան Քոչարյան

 

Հայաստանյան իրողության մեջ քաղաքական միավորումների գաղափարի սկիզբը դրվեց 1995թ., երբ ՀՀՇ-ն, ստեղծելով «Հանրապետություն» միավորումը և հիմնվելով քաղաքական այդ ուժի վրա՝ սկիզբ դրեց ընտրակեղծարարությանը: Այդ ժամանակ «Հանրապետություն» միավորումն ընդգրկում էր 5 քաղաքականացված կազմակերպություն, որոնց նպատակն էր զավթել իշխանությունը և լափել պետական ունեցվածքի մնացորդը: Ընտրակեղծարարությանը լիիրավ օժանդակելու համար միավորման մեջ ընդգրկված Աշոտ Նավասարդյանին բաժին հասավ «Հրազդան» մարզադաշտը, որը հետագայում դարձավ պրն Բուռնաշի սեփականությունը, Ազատ Արշակյանին՝ թռչնաբուծական ֆաբրիկա: Սա էր 1995թ. քաղաքական կոնյունկտուրան՝ մեծ հաշվով անազնիվ, սակայն շատ պարզ:


Քաղաքական այս առևտուրն իրականացվեց բնակչության աչքի առաջ: Նավասարդյանի գաղափարը՝ մարզադաշտի հարակից տարածքը տոնավաճառ դարձնելուց և նախկին կոմսոմոլների բուֆետչիկ Բուռնաշին վարձակալությամբ տալուց ավելի չգործեց, իսկ Ազատ Արշակյանը շատ արագ վերացրեց հավերին և վաճառեց թռչնաբուծական ֆաբրիկան:


Հայաստանի անկախության տարիներին մենք ականատես եղանք ևս մի քանի տարատեսակ միավորումների ստեղծմանը: Միավորումների մեջ ընդգրկված կազմակերպությունները, շատ անգամ չունենալով որևէ ընդհանրություն, այնուամենայնիվ, պայմանավորվում էին միասին գործել: Ասել, թե միավորված կազմակերպություններին ընդհանրապես ոչինչ չի կապում՝ սուտ կլինի: Օրինակ՝ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին կապում է պետական հարստությունը հափշտակելու՝ նրանցից յուրաքանչյուրի յուրօրինակ տենդը: 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերին միավորում էր միայն գործող ռեժիմի հանդեպ ատելությունը: Ըստ էության, ՀՀ ԱԺ Հանրապետական կուսակցության խմբակցությունը ևս միավորում է, սակայն այն տարբերությամբ, որ այնտեղ ընդգրկված Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանը և Խոսրով Հարությունյանը ռեժիմին անվերապահ ծառայելու դիմաց ուղղակի թոշակ են ստանում, այնպես, ինչպես տարիքն առած ցանկացած թոշակառու: ՀՀԿ խմբակցությունում ընդգրկված այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են, օրինակ, Լևոն Մարտիրոսյանը և Նաիրա Կարապետյանը, միայն տարակուսանք են հարուցում, իսկ հայտնի գեներալները և Շմայս բռնաբարը ծիծաղ են առաջացնում:


Այս տարվա ամռանը Հայաստանում ծնվեց ևս մեկ միավորում: Դրա նախաձեռնողը մեր երկրի ամենախայտառակ երևույթ Արթուր Բաղդասարյանն է: Բուֆետչիկից և ՀՀԿ-ի տատիկից գարեջրատանը ծնված, կեղծարար և սվինգեր ՕԵԿ առաջնորդը որոշեց իր ուժերը փորձել քաղաքականացված միավորում ստեղծելու մեջ: Միավորման անունն էլ «Հայկական վերածնունդ», ասել է, թե՝ երբևիցե ծնվել ենք, հետո մահացել, հիմա էլ վերածնվում ենք: Թե երբ ենք ծնվել՝ չի ճշտվում, այնպես, ինչպես չի ճշտվում, թե երբ և ինչ պայմաններում ենք վերածնվելու: Հաշվի առնելով, որ շոշափվող գաղափարները Արթուր Բաղդասարյանինն են, ապա միգուցե որպես ծննդավայր նա նկատի ունի բուֆե՞տը կամ գարեջրատո՞ւնը, իսկ որպես վերածնունդ՝ իր համար հոգեհարազատ սվինգերությո՞ւնը: Այս, ինչպես և այն հարցերի պատասխանները, թե ով, երբ և ինչ պայմաններից ելնելով պետք է զբաղվի վերածնությամբ, և ընդհանրապես՝ ինչ է նշանակում այդ եզրույթը, չկան: Մեր կարծիքով՝ Արթուր Բաղդասարյանի՝ վերածնվելու մասին բարբաջանքը պետք է հետաքրքրի Հայաստանի ազգային անվտանգությանը, քանզի այդ գաղափարով փաստացի հերքվում է հայության առկա գոյության փաստը, և դրանով իսկ խարխլվում են պետականության հիմքերը:


Միավորման մասին խոսելիս, կարծիք կազմելու համար, անհրաժեշտ է պարզել, թե ով է մտնում միավորման մեջ: Իմանալով այդ հարցի պատասխանը՝ կպարզենք, թե ինչու է այն ստեղծվել: Այժմ 90-ականները չեն, և չկա պետական ունեցվածքը լափելու լայն հնարավորություն, քանզի համարյա չկա պետական ունեցվածք: Մյուս կողմից՝ մեր հերոսը Գեղամյանի և այլոց նման չի բավարարվում թոշակով, չնայած այն իրեն տրամադրվում է տարբեր ձևաչափերով: ՕԵԿ կոչվածը սպառել է իրեն, ավելին՝ շարքային քաղաքացու մեջ զզվանքից և գարշանքից բացի ուրիշ ոչ մի բան չի հիշեցնում: Այս ամենը հաշվի առնելով՝ Արթուր Բաղդասարյանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է փոխել իր կուսակցության անվանումը: Սակայն սուսուփուս պետական ռեգիստր գնալու և առանց ավելորդ աղմուկի կուսակցությունը վերանվանելու փոխարեն նա, ճիշտ չգնահատելով իր հնարավորությունները, որոշել է վերջնականապես խայտառակվել: Իր շուրջը հավաքելով իր նմա, իր ասելով՝ 50-ից ավելի խայտառակությունների՝ անհատների և մեկ հոգանոց կազմակերպությունների տեսքով, նա որոշել է «վերածնվել»: Փաստորեն, նա գիտակցել է, որ Աստծո ամենախայտառակ ծնունդներից է և հենց այդ պատճառով ցանկանում է նորից ծնվել: Դա լավ է, որ ուշ, բայց գիտակցել է, սակայն ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Հայաստանը: Մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն ամաչում իրենց անցյալից և, հետևաբար, «վերածնվելու» կարիք չունեն: Լավ կլիներ, որ Արթուր Բաղդասարյանը զբաղվեր միայն իրենով կամ ծայրահեղ դեպքում՝ իր նմաններով: Նրա նմանները, ինչպես նշեցինք, իր իսկ խոսքերով՝ 50-ից ավելի են: Որոշեցինք հանրությանը ներկայացնել նրանցից յուրաքանչյուրին: Սակայն դրանց կերպարներն ուսումնասիրելիս պարզվեց, որ գրեթե բոլորն անհայտ են կամ թափթփուկներ: Իհարկե, դրանք ներկայանում են որպես գիտնականներ, մտավորականներ կամ գոնե արվեստագետներ, սակայն, ինչպես նշեցինք, դրանք ինքնակոչեր են: Եվ որպեսզի չծանրաբեռնենք ընթերցողին՝ հատ-հատ ներկայացնելով Բաղդասարյանի խայտառակություններին, որոշեցինք դրանց ներկայացնել խումբ առ խումբ: Սկզբում ներկայացնենք «վերածնվողների» «մտավորական-գիտական» թևը: Ուղղագրությունը պահպանում ենք, նշենք, որ այս կայքի խմբագիրը հռչակավոր Կարեն Թումանյանն է՝ իր անսպառ գիտելիքներով: Դրանք են՝


1. Առաքելյան Սիրանույշ – Բանասիրական գիտությունների թեկնածու, 21.05.2015
2. Խաչատրյան Ալվարդ – Ֆիս. Մաթ. Գիտությունների թեկնածու, 21.05.2015
3. Գևորգյան Հուսիկ – Ֆիկ. Մաթ. Գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, 22.05.2015
4. Մովսիսյան Յուրի – Ֆիս. Մաթ. Գիտությունների դոկտոր պրոֆեսոր, 22.05.2015
5. Հայրապետյան Վարդան – Ֆիզ. Մաթ. Գիտությունների դոկտոր պրոֆեսոր, 22.05.2015
6. Գրիգորյան Յուրի – Ֆիզ. Մաթ. Գիտությունների դոկտոր պրոֆեսոր, 22.05.2015
7. Մարզպանյան Հարություն – Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, 22.05.2015
8. Պողոսովա Ալվինա – Կենսաբ. Գիտությունների թեկնածու, 22.05.2015
9. Թադևոսյան Կին – Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 03.06.2015


Ինչպես երևում է, 9 «վերածնվածներից» երեքը կին են, հինգը՝ տղամարդ, իսկ մեկի՝ ցուցակի 9-րդ համարի սեռը, ցավոք, չհաջողվեց պարզել: Անունը Կին է, բայց թե կի՞ն է արդյոք: Հետաքրքիրն այն է, որ ցուցակի 2-րդ և 4-րդ հորիզոնականը զբաղեցնողները ֆիս.Մաթ գիտություններով են զբաղվում, 5-րդ և 6-րդ հորիզոնականներում գտնվում են ֆիզ.Մաթ գիտնականները, իսկ 3-րդ հորիզոնականում գտնվողը՝ ֆիկ.Մաթ մասնագետ է: Մեզ համար հասկանալի է միայն Ֆիզ. Մաթ. հասկացությունը, որը ներառում է ֆիզիկա և մաթեմատիկա գիտությունները: Ինչ վերաբերում է Ֆիս. Մաթ.-ին, ապա կարող ենք արձանագրել, որ գրվածի հիմքում ևս ֆիզիկան ու մաթեմատիկան են, սակայն Արթուրի «գիտնականները» չեն տիրապետում հայերենին՝ «զ» տառի փոխարեն «ս» են գրում: Իսկ ի՞նչ գիտություն է ընկած ֆիկ.մաթ-ի հիմքում՝ բացի մաթեմատիկայից, այդպես էլ անհայտ մնաց: Ի դեպ, «գիտնականներից» բոլորն էլ չեն տիրապետում հայերենին: Ընդունված է, որ պրոֆեսորները պետք է ունենան գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ցուցակի 2-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցնող «գիտնականները», չլինելով գիտությունների դոկտոր, իրենց պրոֆեսոր են հռչակել: Ընդ որում, դրանցից մեկը մեզ անհայտ ֆիկ.մաթ գիտությունն է ուսումնասիրում:


Ինչպես նշել էինք, մենք հատ-հատ անդրադառնալու ենք դրանց և մյուս «վերածնվողների» գործունեությանը:


(Շարունակելի)

 






Դիտումների քանակ 6522


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

«Հայկական վերածնունդ»-ի ևս մեկ խայտառակ բաղկացուցիչ

«Հայկական վերածնունդ»-ի ևս մեկ խայտառակ բաղկացուցիչ

Հոկտեմբերի 15, 2015
9

Ինչպես խոստացել էինք, շարունակում ենք հանրության ուշադրության կենտրոնում պահել Արթուր Բաղդասարյանի ստեղծած խայտառակ կառույցի՝ «...

Նույն թեմայով

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 4...

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն ...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Վնասների փոխհատուցում

Վնասների փոխհատուցում

Ապրիլի 26, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել են Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադ...

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ապրիլի 6, 2017


Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները դեռ կմնան առաջիկա շաբաթների գլխավոր թեման: ...

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ապրիլի 4, 2017


Առաջիկա օրերին դեռ երկար կքննարկեն խորհրդարանական ընտրություններին այս կամ այն կուսակցության պարտության պատճառները, դրա համար կ...

Արթուրիկը ասելու բան չունի

Արթուրիկը ասելու բան չունի

Ապրիլի 3, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր մի հայտարարություն է տարածել, որով իր գնահատականն է տալիս ընտրությունների արդյունքն...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Մարտի 31, 2017


Քաղաքական դիտորդներից գրեթե ոչ ոք լավ ապագա չի խոստանում Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Այ...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Մարտի 28, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կենսագրության մեջ նշվում է, թե նա երեք բուհ է ավարտել, մի շարք...

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Մարտի 28, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ընտրարշավից առաջ խոստացել էր 3 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան: Իսկ Մոսկվայից ժամանած Սամվել...

Արթուրիկի խոստումների գինը

Արթուրիկի խոստումների գինը

Մարտի 24, 2017


Խորհրդային ավանդներ վերադարձնող ասպետը, որը նաև մտադիր է ազգի համար աննախադեպ տնտեսական ռեֆորմներ իրականացնել, հարկերից ազատել ...

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Մարտի 22, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրերին իր ներքին ողջ էներգիան անմնացորդ սպառում է քարոզարշա...

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Մարտի 20, 2017


Ով այնքան ամուր նյարդեր և ազատ ժամանակ է ունեցել, որ հետևել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության քարոզարշավին, անպայման նկատած...

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Մարտի 18, 2017


Արթուր Բաղդասարյանի երակներում ազնվական արյուն է հոսում, նրան պատիվ չեն բերում հասարակ ռամիկների հետ կանգնել նույն հարթության վ...

Բա ի՞նչ լցնենք
20.07.2017 | 17:28


Բա ի՞նչ լցնենք

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Բա ի՞նչ լցնենք
Հուլիսի 20, 2017


Բա ի՞նչ լցնենք

Հայի վերջին խելքը
Հուլիսի 1, 2017


Հայի վերջին խելքը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ