Սովորական խայտառակություն

ՀՀԿ-ին խորհրդարանում տեղ չի մնալու

Հոկտեմբերի 9, 2015
ՀՀԿ-ին խորհրդարանում տեղ չի մնալու

ՕԵԿ-ը վստահ է, որ հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն կունենա: Այս մասին ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: «Մենք ունենք նման վստահություն, որ հաջորդ խորհրդարանում մեծ ու լրջագույն դերակատարում ենք ունենալու: Տեղյակ եք, որ «Հայկական վերածնունդ» միավորումն է ձևավորվել: Այսօր աշխատում ենք և մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ: Ոչ ոք թող վստահ չլինի առաջին տեղի վրա, բայց մենք վստահ ենք, որ ունենալու ենք լուրջ ներկայացվածություն: Մեր անցած ճանապարհը թույլ է տալիս ասելու, որ հստակ լուրջ ներկայացվածություն ենք ունենալու»,- ասել է նա:


Գրեթե նույն բանը, բայց մի փոքր լիրիկական զեղումներով, կրկնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Վարդանյանը նախ խոսել է կյանքի փոփոխականության մասին, ասել, որ շատ ջրեր են հոսել, իսկ հետո պնդել է, թե գալու է այն ժամանակը, երբ դաշնակները շատ ավելի լուրջ դերակատարում են ունենալու քաղաքական դաշտում: «Ես կարծում եմ, որ այն սկզբունքայնությունը, որն ունի Դաշնակցությունը, ի վերջո, հանգեցնելու է այն բանին, որ կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում առաջատար դերակատարում է ստանձնելու»,- նշել է պատգամավորը և վստահություն հայտնել, որ հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու:


Չափազանց բարդ է ճշտել ու հստակեցնել, թե որտեղից է գալիս ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի այդ վստահությունը: Գուցե մարդիկ գիտեն մի բան, որ մեզ համար դեռ անհայտ է: Բայց եթե առաջնորդվենք նրանց հավաստիացումներով, ապա ստացվում է այնպես, որ Հանրապետական կուսակցությանն ու մյուս քաղաքական ուժերին առաջիկա խորհրդարանում ընդհանրապես տեղ չի մնում: Բոլոր աթոռները կզբաղեցնեն Արթուր Բաղդասարյանի հետևորդներն ու դաշնակները: ՀՀԿ-ի համար էլ, հավանաբար, լրացուցիչ իշաոտնուկ կդնեն շարքերի արանքում:







Դիտումների քանակ 6289


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Դաշնակներն առաջինը կծախեն ՀՀԿ-ին

Ապրիլի 23, 2018


Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, բոլորը գնում էին նրա հետ հանդիպման: Փաշինյանի հետ արդեն հանդիպել էին փոխվ...

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Քյանդրբազը պղտոր ջուր է տեսել

Ապրիլի 20, 2018


Վաղ թե ուշ պիտի երևար: Նման իրավիճակները հենց նրանց համար են նպաստավոր: Եվ հայտնվեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հայտնվեց, ...

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Դաշնակների սպիտակ աղավնին հիվանդ է

Ապրիլի 19, 2018


Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ֆոնին այսօր հանկարծ Հայ Հեղափոխական Դաշ...

Տարոնի նվերը 100-ամյակին

Տարոնի նվերը 100-ամյակին

Ապրիլի 3, 2018


Երկիրը պատրաստվում է մեծ շուքով նշել Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Միջոցառումների ընդարձակ ծրագիր կա, որի մեծ մա...

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Փոփոխամիտ ՀՅԴ-ի անշարժ արմատները

Մարտի 30, 2018


Երբ դաշնակ պատգամավոր Արմեն Ռուստամյանին հարցնում են առաջիկա փոփոխությունների մասին, նա ասում է, որ ամեն ինչից գոհ է` բացառությ...

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

ՕԵԿ-ը կոմֆորտ է ուզում

Մարտի 28, 2018


«Օրինաց երկիր» կուսակցությունն իր երկրորդ հոգեգալստից հետո մի քիչ սթափվել ու հասկացել է, որ վերադառնալը մի կերպ կարելի էր գլուխ...

Ով ասի՝ դուք մի ասեք

Ով ասի՝ դուք մի ասեք

Մարտի 28, 2018


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նոր անդամներ և ԳՄ նոր ներկայացուցիչ ունի` հանձին Արսեն Համբարձումյանի: Դաշնակները սրա մասին ասո...

Գումարելիների տեղերը փոխելիս

Գումարելիների տեղերը փոխելիս

Մարտի 26, 2018


Ապագա կառավարության կազմում Դաշնակցությունը կարծես թե արդեն տաքացրել է իր տեղը և հիմա անցել է հիմնական անելիքին: Իսկ այդ անելիք...

Դաշնակները խառն են

Դաշնակները խառն են

Մարտի 24, 2018


Աղվերանում մեկնարկել է Դաշնակցության հայաստանյան կառույցի ժողովը, որի ժամանակ ընտրելու են նոր Գերագույն մարմին։ Հայտնի է, որ ՀՅ...

Գործարան- կուսակցությունը

Գործարան- կուսակցությունը

Մարտի 21, 2018


«Հայկական վերածնունդը» նորից դարձավ «Օրինաց երկիր», բայց դրանից ոչ կուսակցության, ոչ էլ Արթուր Բաղդասարյանի գործերն ավել լավը չ...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մենք քիչ ենք, բայց մեզ դաշնակ են ասում

Մարտի 19, 2018


Մեծ ախորժակ, բայց սահմանափակ հնարավորություններ ունեցողները միշտ էլ իրենց դժբախտ են զգում: Դաշնակներն այս պահին հենց այդպիսի հո...

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Դաշնակները բուհերի օկուպացման փափագ ունեին

Մարտի 16, 2018


Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել «Բար...

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Բնությունը դաշնակցական կատեգորիա է

Մարտի 15, 2018


Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական կադրային նշանակումը կատարեց: Նրա որոշմամբ Միքայել Մանուկյանը նշանակվել է Բնապահպան...

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Դաշնակի ճամփան ո՞ւր կտանի

Մարտի 13, 2018


ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը արդեն իր երրորդ վերլուծությունն է հրապարկ հանում, և հիմա դա նվիրված է «Հյո...

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Տուտագլեանին դաշնակնե՞րն են ծեծել

Մարտի 6, 2018


Փետրվարի 26-ին Բեյրութում ծեծի ենթարկվեց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանը: Երևույթը դատապարտեցին, հ...

Չեղած պաշտոնի կռիվը

Չեղած պաշտոնի կռիվը

Փետրվարի 27, 2018


Ցանկացած աղմկոտ, սկանդալային պատմություն, որ կապվում է ՀՅԴ-ի հետ, դաշնակներն անմիջապես հերքում են, ասես Դաշնակցությունը կատարյա...

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Պարտվածների նահանջը դեպի հին դիրքեր

Փետրվարի 24, 2018


Այսօր կայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության 15-րդ համագումարը: Տրամաբանորեն պիտի կայանար «Հայկական վերածնունդ» կուսակցության համ...

Համահունչ դաշնակների ներծծումը

Համահունչ դաշնակների ներծծումը

Փետրվարի 23, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ: Նույն ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Օրհնվի էն սհաթը
Ապրիլի 16, 2018


Օրհնվի էն սհաթը