Ազգային խայտառակություն

КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

Սեպտեմբերի 30, 2015
КВН-1992. Հ1-ն անտառում ի՞նչ է անելու

Կառավարությունը պատրաստվում է որոշում կայացնել, համաձայն որի՝ նոր տարածքներ կտրամադրվեն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: Մասնավորապես, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող, Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հա մակերեսով հողակտորը կհատկացվի հեռուստաընկերությանը:

 

Ինչպես դժվար չէ կռահել, խոսքը Նորքի բարձունքի անտառածածկ հատվածի մասին է, և միանգամից հասկանալի է, որ այնտեղի ծառերն անմիջապես կոչնչացվեն: Սակայն մինչ անտառի կոտորածին հասնելը, նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչու հանկարծ հանրայինին այդպիսի մեծ նվեր արեցին: Եթե լսենք նրանց հիմնավորումը, ապա տարածքն անհրաժեշտ է հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար կառուցելու համար:


Նա, ով քիչ թե շատ ծանոթ է Հ1-ի ենթակայության տակ գտնվող տարածքներին, կհաստատի, որ նորն ունենալու անհրաժեշտություն բոլորովին չկա: Առանց այն էլ ահռելի հողակտորի վրա նույնքան հսկայական շինություններով հեռուստաընկերության աշխատակիցները հեշտությամբ կարող են մոլորվել այնտեղ: Իսկ եթե սրան էլ գումարենք այն, որ գրեթե դատարկ վարչական շենքում, պարապ տաղավարներում ու հարակից կառույցներում խելքը գլխին որևէ բան չի ստեղծվում, ապա այս հաստատությանը ոչ չինացիք կփրկեն, ոչ էլ որևէ այլ երկիր: Տարեկան բազում միլիոնների բյուջե ստացող ընկերությունը քամուն է տալիս երկրի փողերը՝ եթերը լցնելով տաղտկությամբ և օտարների արտադրանքով: Այն, ինչ այսօր արտադրում է հանրային հեռուստաընկերությունը, կարելի է իրագործել մի ընդարձակ սենյակում: Այնպես որ, հեկտար ու կես հավելյալ տարածքի տրամադրումը ոչ միայն տեղին չէ, այլև շատ անհասկանալի ու կասկածելի շերտեր ունի: Ու եթե վաղը հանկարծ պարզվի, որ Հ1-ի КВН-շչիկ տղերքն այդ տարածքում օբյեկտներ են բացել՝ Նորքի զովասուն համայնապատկերի վրա, թող ոչ ոք չզարմանա:


Այնպես ստացվեց, որ Հայաստանի մաս-մեդիան մնաց 1992 թվականի մակարդակին, և ոչ մի բան չկարողացավ այն առաջ տանել ժամանակի ոգուն համապատասխան: Ինչո՞ւ: Որովհետև նրա գլուխն անցան մի խումբ անձինք, որոնք 1992թ. երիտասարդ էին և չեմպիոն էին դառնում КВН-ի մրցույթներում: Այժմ 2015 թվականն է, բայց թե՛ Ջաղինյան Ռուբոն, թե՛ Բունիաթյան Գագոն, թե՛ մյուսները մնացին նույն մակարդակին, բացառությամբ Գարիկ Մարտիրոսյանի, որը փրկվեց Մոսկվայում` հայտնվելով զարգացման համար բարենպաստ պայմաններում: Այնպես որ, այսօր այս մարդիկ լավագույն դեպքում կարող են զբաղվել տարածքների օտարմամբ և ձեռքբերմամբ, այլ կոմերցիոն գործողություններով, և հանրությունն ու պետությունը պետք է սրանով բավարարվեն ու այլ պահանջներ չներկայացնեն: Եվ իհարկե, չպետք է զայրանալ և ըմբոստանալ ինչ-որ կանաչ տարածքների վերացման, Հ1-ի որակի անկման, 1992թ. КВН-ի մակարդակին մնալու և այլ խայտառակությունների համար:

 






Դիտումների քանակ 25178


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Փաշինյան Նիկոլի խմբակցությունն ընդդեմ ռուսական հեռուստաալիքների

Ապրիլի 11, 2019


Փաշինյան Նիկոլի խմբակցության խայտառակագույն անդամների համար օրեցօր դժվարանում է իրենց ռուսատյացությունը թաքցնելը: Այսպես, մշակո...

Եթերային ադեկվատության հետևանքները

Եթերային ադեկվատության հետևանքները

Նոյեմբերի 21, 2017


Պետական քարոզչությունը թանկ հաճույք է: Եվ եթե այս տարի պետական բյուջեից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել է մո...

Գագիկ Բունիաթյանը խաբար չի

Գագիկ Բունիաթյանը խաբար չի

Հուլիսի 7, 2017


Ո՞վ է Գագիկ Բունիաթյանը: Համաձայն պաշտոնական կենսագրության, նա ներկա պահին զբաղեցնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հան...

Եթերազուրկ երկրի շահավետ թալանը

Եթերազուրկ երկրի շահավետ թալանը

Հոկտեմբերի 22, 2016


Հայաստանի 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի ու Վայոց Ձորի բնակիչները մի օր արթնացան ու տեսան, որ այլևս հեռուստացույց չ...

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Ջաղինյանի, Նադեժդայի և Արթուրի բարոյագեղագիտական անկումը

Հոկտեմբերի 17, 2016


Այս պատմությանը անդրադառնում ենք, քանի որ չնայած բազում հրապարակումներին և մշակույթի գործիչների տագնապին և անհանգստությանը, Հ1-...

Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Ջաղինյանի ոտքի տակը Հակոբյանն է փորում

Սեպտեմբերի 30, 2016


Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը դեռ չի սթափվել իր անհաջող հեռուստանախագծի շուրջ բարձրացված աղմուկից, բայց...

Ջաղինյանի կայուն լսարանը

Ջաղինյանի կայուն լսարանը

Սեպտեմբերի 29, 2016


Հանրային հեռուստատեսության կողմից եթեր հեռարձակվող նոր երաժշտական նախագիծը, որ սկսել է մատուցել անճաշակություն և հարուցել է հաս...

Ամեն մեկն իր կանգնելու տեղն ունի

Ամեն մեկն իր կանգնելու տեղն ունի

Հունիսի 22, 2016


Հատկապես ապրիլյան պատրերազմից հետո նոր թափ հավաքեցին խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ են բանակում ծառայում միայն չքավորնե...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Ջաղինյանը գերաճ է տվել

Ջաղինյանը գերաճ է տվել

Մարտի 10, 2016


Երկար տարիների այն մեծ անհանգստությունը, որ մեր երկրում ոչ մի աճ չի գրանցվում, վերջապես մնաց անցյալում: Հիմա մենք կարող ենք հպա...

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Ռուբեն Հակոբյանը գտել է մեր դժբախտությունների մեղավորին

Սեպտեմբերի 9, 2015


Ազգային ժողովում այսօր պատգամավորների ձեռքն էր ընկել Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, և օրենսդիրն...

Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

Հայաստանի օրենքները տանում են կա՛մ դեպի խայտառակություն, կա՛մ խավարամտություն

Փետրվարի 26, 2015


Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրել է. եթե հեռարձակման լեզուն հայերենն է, ըստ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ