Միջազգային խայտառակություն

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Սեպտեմբերի 30, 2015
Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

ԱՄՆ-ում մշակում են հերթական խայտառակ օրենքը, որի կիրարկումն ի ցույց կդնի ամերիկյան իրավունքի, քաղաքականության և բարոյականության երկակի չափորոշիչները. ԱՄՆ կոնգրեսում դիտարկում են մի օրինագիծ, որը թույլ կտա նոր պատժամիջոցներ մտցնել օտարերկրացիների, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիների դեմ։ Ամերիկա չեն թողնելու նրանց, ովքեր խանգարում են ԼԳԲՏ շարժման ներկայացուցիչներին (լեսբոսուհիներ, գեյեր, բիսեքսուալներ և տրանսգենդերներ)՝ իրականացնել «ինքնարտահայտման, միավորումներ ստեղծելու և հավաքներ կազմակերպելու ազատության հիմնարար իրավունքները»։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հիշատակված է այն երկրների ցանկում, որտեղ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների վիճակն ամենավատն է։ Այս մասին գրում է «Իզվեստիան»


Պարբերականը տեղեկացնում է, որ օրինագիծը կոնգրես է մտցրել Դևիդ Չիչիլինեն։ Նա Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչն է ստորին պալատում, Դեմոկրատական կուսակցության անդամ է, անցյալում՝ առաջին բացահայտ գեյը, որն ընտրվել է քաղաքապետ (Փրովիդենս)։ Օրինագծի համահեղինակներն են ևս 17 կոնգրեսականներ։


Օրինագիծը մշակողներն իրենց նախագիծն ուղղակի անվանել են Global Respect Act (GRA)՝ «Համաշխարհային հարգանքի ակտ», ամենայն հավանականությամբ չհամարձակվելով օգտագործել pride (հպարտություն) բառը, որը կիրառում են ԼԳԲՏ-ի հանդեպ հանդուրժողականության ընդհանուր տրամադրվածությունն արտահայտելիս։ Այստեղ կարելի է նշել, որ նախապես gay բառը նշանակել է «ուրախ», «զվարճասեր». ԼԳԲՏ շարժումն ակտիվորեն և հաջողությամբ օգտագործում է պոզիտիվ անվանակարգման տեխնիկաները։


Ինչպես օրինագծի տեքստում է ասված, երկրների ավելի քան մեկ երրորդն ընդունել է օրենքներ, որոնք միասեռական հարաբերությունները հանցագործություն են որակում։ Կոնգրեսականները հատկապես առանձնացնում են Նիգերիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Ուգանդան։ Ասված է, որ դրանք այն երկրներն են, որտեղ «վերջին ժամանակներս մշակվել են օրինագծեր կամ ընդունվել են օրենքներ, որոնք թույլ կտան էլ ավելի ճնշել ԼԳԲՏ ներկայացուցիչներին»։


Այս առնչությամբ ԱՄՆ-ը, ինչպես կարծում են ամերիկյան օրենսդիրները, պետք է պատժամիջոցներ մտցնի այն օտարերկրացիների դեմ, ովքեր պատասխանատու են համասեռամոլների իրավունքները խախտելու համար։ Խոսքն այդ թվում վերաբերում է նրանց «ինքնարտահայտման, միավորումներ ստեղծելու և հավաքներ անցկացնելու ազատության հիմնարար իրավունքների մասշտաբային կամ պարբերական խախտումներին»։ Ըստ կոնգրեսականի մտահղացման՝ գեյերին ճնշողները զրկվելու են ԱՄՆ մուտքի վիզա ստանալու և որպես հյուր այդ երկիր այցելելու իրավունքից։


Պեդերաստներին նեղացնողների մասին տեղեկություններ հավաքելու են արտասահմանում ԱՄՆ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները։ Դրանցով զբաղվելու են նաև ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք հետևում են մարդու իրավունքների խախտումներին, և կոնգրեսի ներկայացուցիչները։ ԱՄՆ պետքարտուղարը պետք է մշակի մի հրահանգ, թե ինչպես են հոմոֆոբների անունները ներկայացվելու ԱՄՆ Պետդեպարտամենտի դիտարկմանը։ Սև ցուցակը հաստատելու է նախագահը։ Ճնշողների ցուցակից դուրս գալը նույնպես տեղի է ունենալու նախագահի որոշմամբ։


Միևնույն ժամանակ, «զիջումներ» կարող են ստանալ կարևոր պաշտոններ զբաղեցնող հոմոֆոբները։ Որովհետև գեյերի իրավունքների պաշտպանությունը չպետք է խանգարի ԱՄՆ-ին «կատարել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը ՄԱԿ կենտրոնատեղիի մասին՝ ստորագրված 1947թ., ինչպես նաև ԱՄՆ միջազգային այլ պարտավորությունները»։


Ցուցակը հրապարակային է լինելու։ Բայց որոշ անուններ, դրա հետ մեկտեղ, կարող են գաղտնի պահվել, եթե նախագահը որոշի, որ դա կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար։


Ինչպես ասված է օրինագծում, նախագահն ամեն տարի պետքարտուղարի միջոցով զեկույց է ներկայացնելու կոնգրեսի պրոֆիլային կոմիտեներին։ Դրանում նշվելու է, թե քանի օտարերկրացի է մտցվել ցուցակ և հանվել այնտեղից։ Տեղեկացվելու է նաև, թե ինչ գործողություններ են ձեռնարկվել ԱՄՆ իշխանության գործադիր մարմինների կողմից՝ այն բանի համար, որպեսզի այլ երկրների կառավարությունների հետ համակարգվի ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության աշխատանքը։


Այժմ օրինագիծը քննարկում է կոնգրեսի՝ Աֆրիկայի, առողջապահության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի կոմիտեն։ Փաստաթուղթը պետք է անցնի կոնգրեսի երկու պալատով, և այն բանից հետո, երբ նախագահը ստորագրի, այն կդառնա օրենք։


Հիմա՝ նոր օրենքի կիրարկման մասին։ Հայտնի է, որ այսօր աշխարհի 74 երկիր համասեռամոլությունը որակում է որպես քրեորեն պատժելի հանցագործություն, դրանց թվում են ԱՄՆ դաշնակիցներ Սինգապուրը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Քուվեյթը (հետխորհրդային տարածքում համասեռամոլության քրեականացումը պահպանվել է Թուրքմենստանում և Ուզբեկստանում)։ Ընդ որում՝ ԱՄՆ դաշնակից արաբական երկրներում համասեռամոլությունը պատժվում է մահապատժով՝ գլխատմամբ։ Ինչպե՞ս են նրանց հետ վարվելու ամերիկացիները։ Հնարավո՞ր է, արդյոք, որ սինգապուրյան, սաուդյան և կատարյան էլիտաներին արգելվի մուտքն ԱՄՆ։ Իհարկե՝ ոչ։ Այդ ժամանակ ո՞ւմ և հանուն ինչի՞ է ընդունվում այդ օրենքը։ Պատասխանն ակնհայտ է. համասեռամոլական նոր օրենքը հարկավոր է ամերիկացիներին այն բանի համար, որ անսկզբունքայնորեն և անբարոյականորեն խցկվեն այլ պետությունների գործերի մեջ, պատժամիջոցների սպառնալիքի տակ դրանցում լուծեն իրենց խնդիրները, ճնշում գործադրեն ոչ լոյալ քաղաքական գործիչների վրա, մի խոսքով՝ ամերիկացիները համասեռամոլական օրենքով համալրում են իրենց աշխարհաքաղաքական զինանոցը, որը մտրակի պես թափահարում են աշխարհի քթի տակ, և որն արդեն լիովին զզվեցրել է ողջ մարդկությանը։


Սպասենք Global Respect Act-ի ընդունմանը և ուժի մեջ մտնելուն ու տեսնենք, թե ով է լինելու ամերիկյան դեմոկրատիայի ու հանդուրժողականության հերթական դրսևորման առաջին զոհը։






Դիտումների քանակ 12455


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Սեպտեմբերի 25, 2019


Հայկ Հարությունյանի ողբերգական մահն ակտիվացրեց քաղաքական և մեդիա դաշտի թափթփուկներին՝ լևոնականներին, նիկոլականներին, գրանտակերն...

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Սեպտեմբերի 25, 2019


Աբրահամյանը այն որակեց որպես իր թերթը՝ «Առավոտ»-ը հեղինակազրկելու կոպիտ փորձ: Մուքոյանը արժանացավ համընդհանուր դատապարտման եւ հ...

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

ԱՄՆ-ում կանանց հավասարեցրել են գեյերին և տրանսսեքսուալներին

Ապրիլի 1, 2019


ԱՄՆ-ում դեմոկրատները Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որը կարող է դադարեցնել անվտանգ վայրերի, մա...

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

ԱՄՆ-ը սկսում է գլոբալ արշավ համասեռամոլության բարձր գաղափարների համար

Փետրվարի 20, 2019


Լուծելով ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հարցերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնամուխ է եղել համասեռամոլությունն ապաքրեա...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

SOS. Վտանգված են հեղափոխության իդեալները

Դեկտեմբերի 15, 2018


Բանն այն է, որ ինձ պատկանող Shame.am կայքում իմ տաղանդավոր հեղինակներից մեկը` պրն Միրզո Արարատյանը, դեկտեմբերի 6-ին հոդված էր գ...

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Հոմոսեքսուալ սեքսը Փաշինյան Նիկոլի շրջապատում

Դեկտեմբերի 6, 2018


Փաշինյան Նիկոլն առաջադեմ տղա է, արևմտամետ, բայց նաև, ինչպես ինքն է ասում` ռուսամետ է, թեպետ ջանքեր չի խնայում ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի վար...

Փաշինյան Նիկոլը պրոպագանդում է հոմոսեքսուալիզմ և գոռում` не виноватая я!

Փաշինյան Նիկոլը պրոպագանդում է հոմոսեքսուալիզմ և գոռում` не виноватая я!

Նոյեմբերի 21, 2018


Երեկվա ասուլիսի ժամանակ Փաշինյան Նիկոլը խոսեց միասեռականության մասին: Ասում է, թե` եթե մեկը հայտարարում է, որ միասեռական է, ի՞ն...

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով

Նոյեմբերի 8, 2018


Եթե տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն արգելում էր երգիչ Էմին Դավիդովի տեսահոլովակների ցուցադրությունը միայն այն բ...

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Նախկին եկեղեցական պեդերաստը գողական է գնում

Սեպտեմբերի 7, 2018


Մենք բազմիցս լսել ենք Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու ծառայողների անպարկեշտ պահվածքի և բառապաշարի մասին: Սակայն այն, ինչ...

Սիրավեպը գաղտնազերծվել է, Փաշինյան Նիկոլի դարդերը շատացել են

Սիրավեպը գաղտնազերծվել է, Փաշինյան Նիկոլի դարդերը շատացել են

Սեպտեմբերի 5, 2018


Մինչ երևանցիները հիանում են Փաշինյան Նիկոլով, հանդուրժում են նրա տարվածությունը աղանդներով, սեքսուալ փոքրամասնություններով, այլ...

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Հայ Առաքելական եկեղեցու պեդերաստները

Սեպտեմբերի 5, 2018


Բազմիցս անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը՝ մեր կայքը բազմաթիվ բացահայտումներ է արել: Սակայն ...

Հայ լեսբոսուհիների առաջնորդը

Հայ լեսբոսուհիների առաջնորդը

Հուլիսի 18, 2018


Կանադահայ դերասանուհի և պոռնոաստղ Արսինե Խանջյանը, որ համատեղության կարգով որոշել է նաև հասարակական գործիչ համարվել և պարբերաբա...

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Առաջին հերթին` հարազատների իրավունքները

Հուլիսի 9, 2018


Մեր երկրի արդարադատության համակարգի մասին շատ դժվար է որևէ դրական բան ասել: Բոլոր ժամանակներում երկու ոտքից կաղ այս ոլորտը ավել...

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Նոր օրինագիծ` հատուկ միասեռականների համար

Հոկտեմբերի 31, 2017


Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկից ի վեր խորհրդարան են բերվում մեկը մյուսից ավելի խնդրահարույց և հակասական օրինագծեր` նիստ...

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Տիկին Ռուզանը հանդուրժող է

Սեպտեմբերի 8, 2017


Արևմտյան կասկածելի դրամաշնորհների գայթակղությունը կարող է խելքահան անել շատերին: Եվ այդ ցանցի մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվում ...

Պեդերաստության համար պայքարում

Պեդերաստության համար պայքարում

Մայիսի 28, 2017


Այն երկրների և քաղաքացիների շարքում, որոնք ոչ միայն ճնշում են համասեռամոլներին, այլև զրկում են նրանց կյանքից, ԱՄՆ ամենակարևոր դ...

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Դեսպանատունը սադրանք է ծածանում

Մայիսի 19, 2017


Հայաստանում ԼԳԲՏ սկանդալ է հասունանում, կամ, ավեի ճիշտ, հասունացնում են և այդ հասունացնողն էլ մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպան...

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Հիմա ո՞վ է ում դեմ պայքարում

Մայիսի 16, 2017


Հայաստանի նույնասեռականներն այս անգամ էլ նշեցին այսպես կոչված «Հոմոֆոբիայի և տրանսոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը»։ Ընդ որո...

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հայ մարմնավաճառներին Եվրոպայում մեծարում են

Հունվարի 23, 2017


Գերմանիայում հայերը ցուցահանդես են բացում: Չէ, խոսքը ոչ մեր բազմադարյան մշակույթի նմուշների, ոչ էլ դասական կերպարվեստի ներկայաց...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ