Սովորական խայտառակություն

Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Սեպտեմբերի 29, 2015
Որովհետև Բաղրամյան պողոտան դատարկ է

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կազմակերպություններ, հրավիրել էր «Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը» խորագրով հանրային քննարկում: Քննարկմանը հրավեր էին ստացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Սակայն այս երեքն էլ հրաժարվել էին մասնակցել քննարկմանը: Ռոբերտ Նազարյանին դա հետաքրքիր չէր, Երվանդ Զախարյանի համար այլևս ակտուալ չէր, իսկ Դավիթ Հարությունյանը խիստ (շատ խիստ) զբաղված էր սահմանադրական փոփոխություններով և չէր կարող ներկայանալ:


Նման արձագանքը կարող է լինել մեկ բանի վկայություն. պետական կառույցներն այս պահին այլևս չունեն աուդիտի մասին խոսելու, այդ թեմայով պարզաբանումներ տալու և մեծ հաշվով հիշյալ գործընթացի թափանցիկությունն ապահովեու պահանջն ու շահագրգռվածությունը: Եվ դրա գլխավոր պատճառն այն է, որ Բաղրամյան պողոտան դատարկվել է: Եթե այն վերստին փակ լիներ հազարավոր ցուցարարներով, Հարությունյանը, Նազարյանն ու Զախարյանը լույսը դեռ չբացված՝ վազ կտային հանրային քննարկման վայր:


Բանն այն է, որ եթե այս ճշմարտությունը հասկացան քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածները, որոնք նախաձեռնեցին հունիսյան շարժումը, Դավիթ Հարությունյանն իր գործընկերների հետ կփոշմանի, քանզի հաջորդ անգամ Բաղրամյան պողոտան բացելը շատ բարդ կլինի: Իսկ նախագահին կզեկուցեն, որ մարդկանց այս մոտեցումը բխում է Դավիթ Հարությունյանի և նրա կոլեգաների արհամարհական վերաբերմունքից, այն է` քանի պողոտան ձերն է, մենք ձեր խոնարհ ծառան ենք, երբ պողոտան մերն է` դուք մեր տանձին չեք: Հետաքրքիր է` ինչպե՞ս կպատժի նախագահ Սարգսյանը Դավիթ Հարությունյանին նրա գործընկերների հետ:






Դիտումների քանակ 6784


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Մայր Աթո՞ռ, թե՞ ՀԷՑ

Հուլիսի 21, 2017


Օրերս պետությունը եկեղեցուն անհատույց նվիրաբերեց Գայանե եկեղեցուն հարակից մի քանի հեկտար տարածքը: Ասվեց, որ այնտեղ Մայր Աթոռ Սո...

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Սաակաշվիլին Վրաստանում ուկրաինական մայդան է պատրաստում

Հոկտեմբերի 2, 2016


Միխայիլ Սաակաշվիլին ոչ մի կերպ չի հանգստանում. նրա կառավարման 10 տարիներն, իհարկե, դրականորեն են անդրադարձել Վրաստանի վրա, բայց...

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

5-ը տալիս են, 50-ը վերցնում են

Ապրիլի 13, 2016


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել 5 միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝...

Պարտք տուր, որ պարտք տամ

Պարտք տուր, որ պարտք տամ

Ապրիլի 11, 2016


Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից կրկին փող է խնդրում: Սա էլ տալիս է: Հայաստանի ֆինանսների նախարարը և Համաշխարհային բան...

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Կարապետյանների երկընտրանքը. հայրենիք, թե՞ բիզնես

Հոկտեմբերի 5, 2015


«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, անդրադառնալով ՀԷՑ-ի գործարքին, փայլուն...

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Աուդիտ, թե՞ քաղտեխնոլոգիա

Հոկտեմբերի 1, 2015


Այս տեսակետը դեռ կարելի է վիճարկման նյութ դարձնել: Սակայն խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը գերազ...

Երևանի «մայդանին» Ամերիկայում գիտական հիմնավորում են տալիս

Երևանի «մայդանին» Ամերիկայում գիտական հիմնավորում են տալիս

Սեպտեմբերի 22, 2015


Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ երիտասարդական ընդվզումը օվկիանոսից այն կողմ ամեն կերպ ցանկանում են ...

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

ՀԷՑ-ը և ամերիկացիների անհեռատեսությունը

Սեպտեմբերի 18, 2015


Այն, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հայտնվել է ծանր դրության մեջ և ստիպված էր մշտապես բարձրացնել սակագները վերջին տ...

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Օֆշոր Տիկոն տեղը կասի

Սեպտեմբերի 17, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կարող են վաճառել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության: ՀՀ էներգետիկայի և բնական...

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Օտարների համար փող հեշտ է գտնվում

Հուլիսի 27, 2015


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգի...

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Էլետրահարված պատկերացումներ արևմտյան կողմնորոշման մասին

Հուլիսի 24, 2015


Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված բուռն իրադարձություններից հետո հայերիս համար շատ հետաքրքիր է իմանա...

Վաղինակը խաղեր է տալիս

Վաղինակը խաղեր է տալիս

Հուլիսի 23, 2015


Վերջին օրերին «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ անդամներից և Բաղրամյանի ցույցերի մասնակիցներից ահազանգեր էին ստացվում այն մասին,...

Վահրամ Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը քայքայիչ է

Վահրամ Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը քայքայիչ է

Հուլիսի 14, 2015
1

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերջին շրջանում այնքան սկզբունքային տղա է դարձել, որ պատրաստ է քննա...

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

ԵՄ-ի լակոտ Հմայակի սուգը

Հուլիսի 13, 2015


Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի տանը յոթնօրյա սուգ է հայտարարված: Պատճառը Եվրամիության դրոշներն են: Հմայակը...

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Ռոբերտ Նազարյանի գունափոխանակությունը

Հուլիսի 7, 2015


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ավելի վատը չէ, քան Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավո...

Finita la comedia

Finita la comedia

Հուլիսի 6, 2015


Ներկայացումն ավարտվեց: Կարող եք ծափահարել կամ չծափահարել: Բայց միևնույն է, տուն գնալու ժամանակն է: Բաղրամյան պողոտայից Ազատությ...

Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Հուլիսի 6, 2015


Բաղրամյանի ազատագրումից երևի ոստիկանապետ Վովա Գասպարյանն այնքան չի ուրախացել, որքան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Սաակաշվիլու լակոտ Սանասարյանի տվայտանքները

Հուլիսի 6, 2015
2

Այսօր, Բաղրամյան պողոտայում մի քանի տասնյակ ցուցարարների հետ բերման էր ենթարկվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ ...

Մի պատ խոսեց իր հերթին

Մի պատ խոսեց իր հերթին

Հուլիսի 6, 2015
1

Զարմանալի (իսկ գուցե շատ օրինաչափ) զուգադիպությամբ հենց այն ժամանակ, երբ ոստիկանությունը որոշեց իրականացնել հատուկ գործողությու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը