Ազգային խայտառակություն

SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

Սեպտեմբերի 28, 2015
SOS. «Մտավորականներն» ուզում են փրկել Վանոյին

Տեր-Գուլանյան Մերուժը՝ նախկին կոմունիստ, ներկայիս նժդեհական, «Գարուն» ամսագրի խորհրդային վերջին խմբագիր և Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի շեֆ, այսօր մեծ ցավով է խոսում Վանոյի մասին, ասում է, թե նա արդեն իր պատիժը կրել է, քանզի 10 տարուց ավելի հայրենազուրկ է, նրան պետք է վերադարձնել Հայաստան, Սերժ Սարգսյանն էլ պետք է նրան ների:


Իրավական տեսակետից Գուլանյանի ասածն աբսուրդ է: Հանրապետության նախագահը կարող է ներում շնորհել ցանկացած անձի, եթե նա դատապարտված է, ընդունել է մեղքը և կրում է պատիժը: Վանո Սիրադեղյանի պարագայում ոչ մի անհրաժեշտ նախապայման չկա: Բայց կա ցանկություն նրան վերադարձնելու:


Տեր-Գուլանյան Մերուժն ուզում է մարդասեր երևալ, բայց դա անհնար է: Մարդասերը պետք է պաշտպանի հիվանդ, ցմահ ազատազրկված և ապօրինի կերպով առ այսօր բանտում պահվողներին, մարդասերը պետք է զարմանա իր ղեկավարության դաժանության վրա, որը դեռ ոչ մի ցմահ ազատազրկվածի չի ազատել 20 տարին լրանալուն պես, ինչպես որ ընդունված է աշխարհում, և ինչպես որ Հայաստանն է որոշել՝ ստորագրելով բազում փաստաթղթեր:


Արտասահմանում իրավապաշտպանները տարակուսանքի մեջ են. ասում են, թե` լավ, ձեր բոլոր ցմահ ազատազրկվածնե՞րն են վտանգավոր մնում 20 տարի պատիժ կրելուց հետո, որ առ այսօր նրանք խցում են մահանում: (Ըստ միջազգային պրակտիկայի, որը պետք է կիրառի նաև Հայաստանը, պետությունը պարտավոր է ազատել պատժի առավելագույն չափ կրող ազատազրկվածին, եթե 20 տարի անց չի ապացուցում, որ նա դեռ վտանգ է ներկայացնում հասարակության համար): Ինչևէ, այսքանը Տեր-Գուլանյան Մերուժի և Հայաստանի Հանրապետության մարդկայնության և մարդասիրության մասին:
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին, ապա պետք է ասել, որ նա Տեր-Պետրոսյանի քիլերն էր, կատարում էր նրա հրահանգներն իր անձնական քիլերի` Տեր-Սահակյան Արմենի միջոցով, որն այսօր նույնպես կրում է պատժի առավելագույն չափը: Վանոյին ներես, որ անունը ի՞նչ դնես: Ո՞ւմ ինչ ապացուցես: Ապացուցես, թե մարդասե՞ր ես: Բա չե՞ն ասի, թե` այ պարոն, Սողոմոն Քոչարյանին ազատիր, որը քո երկրին միայն օգուտ է տվել, իսկ նրան բանտում պահելու այլևս իրավունք չունես` քո իսկ ընդունած որոշումների համաձայն: Ծիծաղելի է…


Վանո Սիրադեղյանը ՀՀ նորագույն պատմության ամենաայլանդակ և արյունոտ, ամենավնասակար կերպարներից է, երկրին իր տված վնասով նրա հետ կարող էր համեմատվել միայն Վազգեն Սարգսյանը: Հուսանք, որ երկրի ղեկավարությունն իրեն պինդ կպահի և Վանոյին ներելով ու հետ բերելով չի պղծի բարոյականության և իրավունքի վերջին փշրանքները Հայաստանում:






Դիտումների քանակ 9903


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ի՞նչ է իրականում ասում Հակոբյան Աննան

Ապրիլի 8, 2019


Փաշինյան Նիկոլի կինը Ամերիկայում սյուրպրիզներ է անում: Հենց առաջին օրը լուր հաղորդեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո ամեն...

Վանոն մտնում է խաղի մեջ

Վանոն մտնում է խաղի մեջ

Մարտի 11, 2019


Երրորդ Հանրապետության ամենախայտառակ ու աղետալի դեմքը` Սիրադեղյան Վանոն, մարտի 8-ին նամակ է գրել Փաշինյան Նիկոլին: Սերիական մարդ...

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Լեյտենանտ Շմիդտի որդիների և Նիկոլի եղբայրների կապակցությամբ

Մայիսի 5, 2018


Հեղափոխությունները նման են իրար: Ընդ որում, բոլոր հեղափոխությունները՝ թավշյաները, գունավորները, բռնիները, սեռականները և անգամ կ...

Երանի Մերուժանին պատանդ տանեն

Երանի Մերուժանին պատանդ տանեն

Հուլիսի 18, 2016
2

Ճգնաժամային իրավիճակներում խիստ կարևորություն են ձեռք բերում ոչ միայն սթափ, կշռադատված գործողությունները, այլև հասարակության հա...

Սողոմոն Քոչարյանին դժբախտություն ապահովեցին նաև այն աշխարհում

Սողոմոն Քոչարյանին դժբախտություն ապահովեցին նաև այն աշխարհում

Նոյեմբերի 11, 2015
6

Սողոմոն Քոչարյանն իր կյանքի և ճակատագրի տերը չեղավ կենդանության օրոք. նրա փոխարեն որոշեցին, դիվիդենդներ քաղեցին և օրենքի պետութ...

ՀՀ կառավարությունը Գինեսի գրքի ճանապարհին

ՀՀ կառավարությունը Գինեսի գրքի ճանապարհին

Նոյեմբերի 9, 2015


Երեկ անդրադարձանք Սողոմոն Քոչարյանի ողբերգական մահվանը, որն այս երկրից ու կյանքից փրկվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կեն...

Սողոմոնը լուրջ ասելիք ունի Լևոնին ու Ռոբերտին

Սողոմոնը լուրջ ասելիք ունի Լևոնին ու Ռոբերտին

Նոյեմբերի 8, 2015
7

Հիմա մոտենում է Սողոմոնի դահիճների հաշվետվության ժամանակը: Մեր մեջ ասած, այն արդեն սկսվել է: Նախագահ Լևոնն արդեն վաղուց աղբանոց...

Ցռան Վերգոյից մինչև Ցռան Մերուժան

Ցռան Վերգոյից մինչև Ցռան Մերուժան

Սեպտեմբերի 29, 2015


Իրեն գրող ու հրապարակախոս համարող Մերուժան Տեր- Գուլանյանը վերջին օրերին որոշեց համարվել նաև մեծ ստրատեգ ու ռազմական գործիչ, մա...

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Տեր-Պետրոսյանի զոհը դիմում է Հռոմի պապին

Սեպտեմբերի 28, 2015


Մի՞թե այդքան դաժանը Հայաստանի իշխանությունն իր քաղաքացիների հանդեպ, և ո՞րն է պատճառն այդ դաժանության: Մի՞թե մարդկության որևէ նշ...

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Ինչո՞ւ է Հայաստանը երբեմն վերածվում դժոխքի

Սեպտեմբերի 20, 2015


Երբեմն Հայաստանն իր քաղաքացիների համար կարող է վերածվել դժոխքի: Դա լինում է այն ժամանակ, երբ երկրի ղեկավարության մեջ ցանկությու...

Մերուժան Տեր- Գուլանյան՝ օճառաջրի իշխանամետ պղպջակը

Մերուժան Տեր- Գուլանյան՝ օճառաջրի իշխանամետ պղպջակը

Հուլիսի 4, 2015


Կան մարդիկ, որոնց գերեզմանն էլ չի ուղղի: Օրինակ, Մերուժան Տեր-Գուլանյանը՝ բոլոր ժամանակների անփառունակ քծնողը, նախկիններին ուրա...

Գիտեի՞ք որ…
13.06.2019 | 18:59


Գիտեի՞ք որ…

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ