Տիեզերական խայտառակություն

Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Սեպտեմբերի 26, 2015
Ե՞րբ են անգլոսաքսերը դառնալու մարդկության համընդհանուր ատելության առարկան

Ծառուկ Սարգսյան


BBC-ն՝ անգլոսաքսոնական աշխարհի գաղափարախոսության խոսափողը, սեպտեմբերի 24-ին հրապարակել է «Բեռլինի բռնաբարությունը. պատերազմի անհայտ պատմությունը» հոդվածը։ Այն հիմնված է խորհրդային սպա, ուկրաինական հրեա Վլադիմիր Գելֆանդի օրագրերի վրա, որն, իբր, ազնվորեն ներկայացրել է պատերազմի պատմությունը։ Հասկանալի է՝ այդ օրագրերի համար BBC-ն անասելի ուրախ էր. չէ՞ որ խոսքը վերաբերում է ռուսական բանակին և ռուսների հանցագործություններին։ Դա քիչ էր անգլիացիների համար, նրանք դեռ մի բան էլ Թվիթերում պոստ են զետեղել, որում անհայտ զինվորի գերեզմանն անվանել են «անհայտ բռնաբարչի գերեզման»։


Այն բանից հետո, երբ հոդվածը և պոստը բացասական արձագանք առաջացրին, պոստը հանվեց՝ ներողության խնդրանքով։ «Մենք հանել ենք Թվիթերի պոստն ու լուսանկարի ստորագրությունը, որի տակ այն ներկայացվել էր։ Դրանք չեն համապատասխանում ՌՕՈւ խմբագրական ստանդարտներին, և մենք հասկանում ենք, որ շատերը դրանք վիրավորական են համարել։ Մենք ներողություն ենք խնդրում»,- РИА «Новости»-ին  ասել է BBC ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ, կայքում տեղակայված «Բեռլինի բռնաբարությունը. պատերազմի անհայտ պատմությունը» նյութի առիթով նա ասել է. «Մենք հասկանում ենք, որ նյութն անդրադառնում է բարդ խնդիրների, բայց կարծում ենք, որ մենք դրանք բարձրացնում ենք ազնիվ և անկողմնակալ կերպով»։


Ահա այսպես՝ պարզ և կարճ։ Անգլիացիների համար իրենց արարքները միշտ եղել են ազնիվ և անկողմնակալ ամբողջ պատմության ընթացքում։ Անգլիացիներն այսօր պղծում են տասնյակ միլիոնավոր զինվորների և նրանց հետնորդների հիշատակը՝ նրանց ներկայացնելով որպես բռնաբարիչներ, իսկ թե բռնաբարիչն ինչ ազատարար կարող էր լինել՝ չարժե նույնիսկ ասել շարքային մահկանացուին։


Այս առնչությամբ կուզենայի նորից ընդգծել անգլոսաքսոնական աշխարհի հակառակորդների, նրանց զոհերի և ներկայիս ընդդիմախոսների անվճռականությունն ու թուլակամությունը։ Իհարկե, եղել է պատերազմ, եղել են զոհեր, եղել է բռնություն, որոնք անխուսափելի են ցանկացած պատերազմի ժամանակ։ Բայց ինչո՞ւ հենց հիմա հրապարակել նյութ մի ինչ-որ կասկածելի Գելֆանդի օրագրերի հիման վրա։


Լկտիություն է սա, թե ոչ, սրբապղծություն է, թե որևէ այլ բան՝ թող ամեն ոք ինքը որոշի։ Մենք պարզապես ասենք, որ անգլիացիները դա անում են, որովհետև աշխարհում մինչև հիմա իրենց արժանի հակահարվածի և իրենց զզվելի էության արժանի մերկացման չեն հանդիպել ։ Որքան մեզ հայտնի է, ոչ ոք աշխարհում դեռ չի խոսել (բանավոր, գրավոր, հեռուստատեսության կամ կինոյի միջոցով) պատմության մեջ անգլիացիների «խիզախության» մասին, մանավանդ այն ժամանակ, երբ նրանք գնդակահարում էին գնդացիրներին կապած հնդիկներին (դրանով իսկ զրկելով նրանց վերամարմնավորվելու հնարավորությունից), մուսուլմաններին թաղում էին խոզի ջանդակում։ (Ի դեպ, իսկապես գազանային, անմարդկային էություն պետք է ունենալ՝ միաժամանակ մարդուն կյանքից զրկելու և նրան պղծելու համար։ Ո՞րն է դիակն անարգելու իմաստը, որն այլևս ոչ մեկին չի սպառնում։ Դա ոչ ոք չի հասկանա, քանի որ մարդու հանդեպ այդքան գազանաբարո վերաբերմունքը հասկանալու համար հարկավոր է պատկանել անգլոսաքսոնական քաղաքակրթությանը։)։ Քչերը գիտեն անգլիացիների սխրագործությունների մասին Չինաստանում և Հնդկաստանում, մանավանդ ափիոնային պատերազմների ժամանակաշրջանում, երբ հանուն թագավորական գանձարանի եկամուտների՝ նրանք ամբողջ Չինաստանը բռնի նստեցրել էին Հնդկաստանում աճեցված ափիոնի վրա՝ կործանելով այդ ժողովրդի մի քանի սերնդի։ Էլ չենք ասում անգլիացիների և նրանց հավատակից ամերիկացիների սխրանքների մասին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բավական է ծանոթանալ 1945թ. Դրեզդենի բարբարոսական ռմբակոծության նախապատմությանն ու պատճառներին, որի ընթացքում սպանվեց մոտ 100 հազար խաղաղ քնած գերմանացի, էլ չեմ ասում պատմական Դրեզդենի ավերման մասին, և այդ ժամանակ կարելի է առհասարակ մինչև մահ դառնալ անգլոսաքսաֆոբ։


Եվ այս առանձնյակներն այսօր պղծում են բոլոր խորհրդային քաղաքացիների և նրանց հետնորդների սրբությունը։ Գուցե ճիշտ էլ անում են, քանի որ աշխարհաքաղաքական դիմակայությունն առանց գաղափարախոսական պատերազմի չի լինում։ Միայն թե ափսոս, որ Մոսկվայում դեռ գլխի չեն ընկել համարժեք, շշմեցուցիչ ուժի պատասխան տալու մասին, քանի որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը մեր կողմն է, և այն շատ ավելի ուժգին է խոցում, քան բարոյականությունից, անկեղծությունից և տարրական մարդկային պարկեշտությունից զուրկ ցանկացած հրապարակում և տեղեկատվություն։






Դիտումների քանակ 6892


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Ֆաշի՞ստ, թե՞ կարմիրգվարդիական. Փաշինյանի պապի մասին բանակռիվները ցնցել են Կովկասը

Մայիսի 16, 2020


Մայիսի 9-ից Հարավային Կովկասում հրահրվել են դաժան վեճեր այն մասին, թե ում կողմից է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել Հայաս...

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Պեդերաստների բախտը բերում է տարիներ անց

Մայիսի 9, 2020


Այսօր՝ Մեծ հաղթանակի փառավոր հոբելյանի առիթով, ուզում եմ անդրադառնալ նացիզմին ու արդի Եվրոպային փոքր-ինչ այլ ռակուրսից: Նախ՝ մի...

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Ռուսաստանին կանչել են պաշտպանելու ճշմարտությունը պատերազմի մասին

Մայիսի 8, 2020


Մայիսի 9-ին ընդառաջ Արևմուտքից նորից հնչում են բառեր, թե Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, իբր, մարտի դաշտում բախվել են բռնատիրակ...

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդային զինվորներին նվիրված 100 հուշարձան

Փետրվարի 18, 2019


Լեհական իշխանությունները ոչնչացրել են կարմիր բանակին նվիրված մոտ 100 հուշարձան, փետրվարի 17-ին ասել է Լեհաստանում Ռուսաստանի դե...

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

Սեպտեմբերի 21, 2015


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քաղաքավարի ձևով սիրիացի փախստականներին հրավիրում են Գերմանիա։ «Սոցցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակ...

Պորոշենկոն լցրել է տակը

Պորոշենկոն լցրել է տակը

Սեպտեմբերի 17, 2015


Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ քաջությունը հավաքել ու ստորագրել է հրամանագիր ռուսաստանյան կազմակերպությունների և ֆիզի...

Բարոյականություն անգլոսաքսոնական ձևով

Բարոյականություն անգլոսաքսոնական ձևով

Հուլիսի 28, 2015


Հիշեցնենք, որ բրիտանական արիստոկրատիան ամենագարշահոտն է (հինգ օրը մեկ են լողանում, իբր, այն պատճառով, որ օճառը քայքայում է մաշկ...

Գրաքննություն բրիտանական ձևով

Գրաքննություն բրիտանական ձևով

Հունիսի 23, 2015


Ուկրաինայի նախկին նախագահ, խաբեբա, խարդախ, գանձագող ու մաֆիոզի Վիկտոր Յանուկովիչը, որը երկրից փախել էր ավելի քան մեկ տարի առաջ,...

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Ամերիկացու աչքին պատերազմի պատմության մեջ ԽՍՀՄ-ը գրեթե տեղ չունի

Մայիսի 9, 2015


Պատմությունը գրում են հաղթողները, բայց մեկին դա ավելի լավ է հաջողվում, քան մյուսներին։ Սոցհարցումները վկայում են. յուրաքանչյու...

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Խայտառակ սոցիոլոգիական տեղեկանք

Ապրիլի 28, 2015


Հարցման ենթարկված եվրոպացի կրթված անձանց ընդամենը 13 տոկոսն է կարծում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում կ...

Խորհրդային այլախոհն ու ռուսատյացն Անգլիայում մեղադրվում է մանկապղծության մեջ

Խորհրդային այլախոհն ու ռուսատյացն Անգլիայում մեղադրվում է մանկապղծության մեջ

Ապրիլի 27, 2015


Մեծ Բրիտանիայում ապրող գրող և իրավապաշտպան, հայտնի ռուսատյաց, նախկին խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկին, որին ԽՍՀՄ-ը փոխանա...

Նորին մեծության նախարարն անտանելի է դառնում

Նորին մեծության նախարարն անտանելի է դառնում

Մարտի 22, 2015


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Ղրիմն Ուկրաինային, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ «...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ