Սովորական խայտառակություն

Անկախություն, թե՞ անկախության սպասում

Սեպտեմբերի 21, 2015
Անկախություն, թե՞ անկախության սպասում

Արդեն 24 տարի անկախություն ձեռք բերած Հայաստանում անկախությունն այդպես էլ չդարձավ գերագույն արժեք: Եվ չդարձավ մի քանի պատճառներով: Դրանցից առաջինն այն է, որ ժողովուրդն անկախությունը նույնացրեց բարեկեցության հետ. եթե անկախ ես, ուրեմն պիտի լավ ապրես, իսկ եթե վատ ես ապրում, անկախությունը արժեզրկվում, վերածվում է անիմաստ շքեղության:


Երկրորդ նախապայմանը անկախության ու արդարության նույնականացումն էր: Սա էլ, նախորդի նման, վերածվեց չարդարացված սպասելիքի, և հուսախաբվածներին այլևս ոչինչ չմնաց, քան մեղքը բարդել չարաբաստիկ անկախության վրա: Հետո դրան պիտի հաջորդեին պետականության զգացողության բացակայությունը, ազգային գաղափարների արմատացման ձախողումը, օրենքների կիրառման երկակի ընտրողականությունը, կառավարման համակարգի հանդեպ հավատի կորուստը, և յուրաքանչյուր նահանջի հետ անկախության տեսլականը գնալով պիտի խամրեր, գունազրկվեր՝ դառնալով սոսկ ձևական մի ատրիբուտ, որը պաշտպանված էր ընդամենը եռագույնով ու զինանշանով ու որի մասին համառորեն պիտի հիշեցնեն տոնական օրերին՝ զարդարված հրապարակների ու փողոցների օգնությամբ:


Բայց այդ փողոցներով ու հրապարակներով անցնում են մարդիկ, երկրի քաղաքացիները՝ իրենց ներսում կրելով մերժումի և մերժված լինելու ցավը, հուսալու և չարժանանալու դառնությունը, հավատալու և խաբված լինելու զայրույթը: Իսկ անկախությունը կարող է լինել ու գոյատևել միայն ու միայն նրանց ներսում, այլ ոչ թե հռչակագրերի ու որոշումների տողատակերում, սահմանագծված քարտեզների վրա կամ օրհներգների հնչյունների մեջ: Անկախությունը հաց է, այլ ոչ թե պատմություն հացի մասին, տանիք է, այլ ոչ թե դրա խոստումը, միասնություն է, այլ ոչ թե միանձնյա կամքի պարտադրում: Այդ իսկ պատճառով էլ 24 տարիները եղել են անկախության սպասման տարիներ: Եվ ուրեմն, շնորհավոր տոնդ, սպասում: Համբերությունդ արժանի է հատուցման:






Դիտումների քանակ 12510


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Հայ ժողովրդի հավերժ դժբախտության առիթով

Նոյեմբերի 30, 2015


Երեկ նոյեմբերի 29-ն էր, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: 95 տարի առաջ 11-րդ բանակը Կիրովի, Օրջոնիկիձեի և Միկոյանի ...

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Հայաստանի բնակչության կեսն ուզում է հրաժարվել անկախությունից

Նոյեմբերի 3, 2015
1

Հայաստանի բնակչության 54.4%-ը ցանկանում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանի Դաշնությանը: Նման ցուցանիշ է արձանագրել Gallup Interna...

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Կաթողիկոսի և նրա թայֆի պայծառ տոնը

Սեպտեմբերի 21, 2015
2

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով: Վեհափառի ուղերձում ասվում է

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
1

Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ