Միջազգային խայտառակություն

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

Սեպտեմբերի 21, 2015
ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քաղաքավարի ձևով սիրիացի փախստականներին հրավիրում են Գերմանիա։ «Սոցցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակցությունը, մարդիկ անգամ գլխի էլ չեն ընկնում, որ դառնում են մանիպուլյացիայի առարկա։ Այժմ դա տեղի է ունենում փախստականների հետ կապված, որոնց հոսքերը հմտորեն ուղղորդում են դեպի ԳԴՀ՝ փորձելով խափանել երկրի տնտեսությունը»,- կարծում է ռուսաստանցի գիտնական, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վլադիմիր Շալակը, տեղեկացնում է РИА «Новости»-ն։


Վլադիմիր Շալակը, որն արդեն ավելի քան 20 տարի զբաղվում է կոնտենտ-վերլուծությամբ, հաշվարկել է, որ փախստականների հոսքն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից դեպի Գերմանիա է ձգվում ոչ պատահականորեն։ Իսկ փախստականների հոսքերի գլխավոր կարգավորիչները, պարզվում է... Նրա խոսքերով՝ նա իր եզրահանգումներն արել է Թվիթերում բաց տվյալների մշակման հիման վրա՝ համակարգչային ծրագրի օգնությամբ։ «Սոցիալական ցանցերը փոխկապված են, դրանք կրկնօրինակում են միմյանց հրապարակումները, բայց Թվիթերը հարմար է վերլուծության տեսակետից, այն է՝ որտեղից և ինչ միջոցներով են արտադրվում հրապարակումները։ Դա էլ թույլ է տվել պարզել, որ փախստականներին Եվրոպա, կոնկրետ՝ Գերմանիա հրավիրելու մեջ առաջատար դերը խաղացել են սոցցանցերը, իսկ նման հրապարակումների աղբյուրները գտնվում են ԱՄՆ-ում և Անգլիայում»,- ասել է Վլադիմիր Շալակը ռադիո «Սպուտնիկ»-ի եթերում։


Գիտնականը բացատրել է կոնտենտ-վերլուծության էությունը. «Սկզբում հավաքել են տեղեկությունների զանգված, որտեղ հիշատակվում են փախստականները, պարզվել է, որ տվյալների այդ զանգվածում մեծ գերակշռությամբ՝ մինչև 70%, հիշատակվում է հենց Գերմանիան, և այնտեղ գործում է «welcome refugees»՝ «բարի գալուստ, փախստականներ» կարգախոսը։ Դրանից հետո վերլուծություն են անցկացրել. որտեղ են գրանցված Թվիթերի աքաունթները, որոնք զետեղում են նման տեղեկություններ։ Ստացվել է ապշեցուցիչ արդյունք. դա կարելի կլիներ սպասել Գերմանիայից, քանի որ նա է հրավիրում, բայց չգիտես ինչու հաճախականության առավել գերազանցությամբ (հաղորդումների գրեթե մեկ երրորդը) հրավերները գալիս էին Անգլիայից և Միացյալ Նահանգներից։ Համաձայնեք, սա տարօրինակ է. հրավիրել ոչ թե քո տուն, այլ՝ հարևանի։ Կարելի է եզրահանգել, որ այդ գործը կազմակերպել են այդ ակտիվ կողմերը»։ Գաղտնիք չէ, որ հենց այդ կողմերն են շահագրգռված ԵՄ փլուզմամբ։


«ԵՄ լոկոմոտիվը Գերմանիան է։ Ինքը՝ ԵՄ-ը, մեծ է, որպեսզի այն քանդեն։ Բայց բավական է խափանել տնտեսությունը, նորմալ կյանքը Գերմանիայում, և ԵՄ-ը մասերի կքանդվի։ Ուստի, հարվածն ուղղված է հենց այդ լոկոմոտիվին։ Այնտեղ այժմ ակտիվացել են տեղի աջ կուսակցությունները, «ջարդվում» են փախստականների ճամբարները և այլն։ Այս կամպանիան ծավալվում է սահուն՝ ասես գրված նոտաներով։ Եվ թե ով է կանգնած դրա թիկունքում՝ պարզ է։ Իսկ սոցիալական ցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակցությունը։ Եվ մարդիկ անգամ գլխի էլ չեն ընկնում, որ մանիպուլյացիայի առարկա են դառնում։ Ահավոր մանիպուլյացիայի»,- ամփոփում է Վլադիմիր Շալակը։


Միանշանակ է, որ ԵՄ-ը դատապարտված է, քանի որ ռոմանա-գերմանական միությունն իր շարքերն է ընդունել անգլոսաքսերին, ինչին ժամանակին խոչընդոտում էր Շառլ դը Գոլը (Մեծ Բրիտանիան ԵՄ է մտել 1973-ին, մինչ այդ Ֆրանսիան վետո էր դնում)։ Հիմա, երբ ամերիկացիներին քիչ է թվացել քաոսը Մերձավոր Արևելքում, նրանք ձեռնամուխ են լինում Եվրոպայում համատարած քաոս սերմանելուն. պատերազմն Ուկրաինայում, փախստականների հետ կապված աղետը ԵՄ երկրներում և դրանց սպասվող հոսքերը, քանի որ պատերազմի վերջը Մերձավոր Արևելքում չի երևում, ԱՄՆ-ի կողմից խթանվող քիչ թե շատ այլ նշանակալի հակամարտություններն աշխարհում՝ ահա թե ինչ է պատրաստում անգլոսաքսերի դաշինքն աշխարհամասի ժողովուրդների համար՝ հանուն ամերիկյան հեգեմոնիայի պահպանման, հանուն այն բանի, որ թույլ չտրվի ամերիկյան տնտեսության կոլապսը և հանուն այդ տնտեսության մրցունակության պահպանման։






Դիտումների քանակ 30612


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Ապրիլի 10, 2019


Ամերիկյան իսթեբլիշմենթի ցինիզմն ու լկտիությունն աստիճանաբար վերափոխվում են շիզոֆրենիայի կամ, համենայնդեպս, անմեղսունակության։ Ա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Փետրվարի 13, 2019


Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում: Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ա...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Հունվարի 16, 2018


Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև հավաքվել էին մի խումբ սիրիահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագի...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Սեպտեմբերի 4, 2017


Գերմանիան հայտնի է իր բարձր զարգացած բժշկությամբ։ Ընդունված է կարծել, որ այնտեղ բուժում են ամեն ինչ, իսկ եթե ինչ-որ բան բուժել ...

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Հունիսի 29, 2017


Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին աշխարհի հզորները մեծ կարևորություն են տալիս, այնքան մեծ, որ ժամանող պատվիրակ...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Քերին գթասիրտ մարդասպան է

Քերին գթասիրտ մարդասպան է

Դեկտեմբերի 10, 2016


Այսօր Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են 28 խաղաղ ք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը