Ազգային խայտառակություն

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Սեպտեմբերի 20, 2015
Կեցցե՛ Հայաստանի անկախությունը

Ծառուկ Սարգսյան


Այսօր Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 24-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը, և այդ օրվանից երկիրը փաստացի և իրավական առումով անկախ է, թեպետ մենք կարծում ենք, որ Հայաստանը Խորհրդային Միությունից անկախացավ դեռ 1990-ի ամռանը, երբ իշխանության եկավ ՀՀՇ-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչևէ, այսօր Անկախության օրն է, պետական տոն, ուրեմն` պետք է տոնել և ուրախանալ: Բայց կարելի է նաև մի քանի փաստ արձանագրել, զուգահեռներ անցկացնել խորհրդային անցյալի և 2015-ի Հայաստանի միջև և տեսնել, թե ինչի մեզ հասցրեց անկախությունը, ինչ բարձունքներ նվաճեցինք, ինչ ֆենոմենալ արդյունքներ արձանագրեցինք: Սկսենք տնտեսությունից:


Բնականաբար, Հայաստանը ստացավ տնտեսական ազատություն և ինքնուրույն արտաքին առևտրի հնարավորություն: Այսինքն՝ Հայաստանը կարող էր արտադրել ամեն ինչ և ուղարկել արտասահման, կարող էր արտասահմանից գնել ամեն ինչ և ուղարկել Հայաստան, առանց խորհրդային կենտրոնական մարմինների համաձայնության, քանզի դրանք արդեն վերացել էին: Անկախության հենց առաջին իսկ տարիների հաշված ամիսների ընթացքում հայ ժողովուրդն աննախադեպ արտաքին տնտեսական ակտիվություն ցուցաբերեց: Ապամոնտաժվեցին Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած գրեթե բոլոր հսկա արդյունաբերական ձեռնարկությունները, և դրանց սարքավորումներն ուղարկվեցին արտասահման, հիմնականում` Իրան, որպես մետաղի ջարդոն: Բազմամիլիոնանոց այս օպերացիան հսկայական շահույթ բերեց հայ ժողովրդին, այսինքն` նրա մի քանի տասնյակ ներկայացուցչի, որոնք, գերշահույթներ ստանալով, անմիջապես լծվեցին նոր պետականության և նոր տնտեսության կերտման սուրբ գործին` մասնավոր ներդրումներ կատարելով հայրենիքում, էլ չենք խոսում ազգային բանակի ֆինանսավորման մասին, որը, շնորհիվ ՀՀՇ տնտեսական և այլ քաղաքականությունների, հաղթեց պատերազմում, վերադարձրեց մեզ Ղարաբաղը, դեռ մի բան էլ ավելի:


Փաստորեն, հայ ժողովուրդը 1991 թվականին իր առաջնորդների գլխավորությամբ ընտրեց դասական հեղափոխական ճանապարհ` քանդել հին աշխարհը հիմնովին, կառուցել նոր աշխարհ լիովին: Հինը քանդեցին, սկսեցին նորի կառուցումը: Բնականաբար, հզոր արդյունաբերության վերակենդանացման մասին խոսք անգամ չէր կարող լինել, որովհետև ոչ ֆինանսական միջոց կար, ոչ տեխնոլոգիաներ, ոչ էլ խելք ու կամք: Հետևաբար, հայ ժողովրդի նոր տնտեսությունը զարգացավ փոքր-ինչ այլ, չափազանց յուրահատուկ ձևով:


Բոլորիս աչքի առաջ թափ առավ բորդելաշինությունը, և այսօր Հայաստանը բորդելների քանակով բնակչության մեկ շնչի հաշվարկով աշխարհում առաջատարներից է: Բորդելներ անվանում ենք այն հաստատությունները, որոնք բացի մի կտոր աղ ու հացից՝ հաճախորդներին տրամադրում են նաև հյուրանոցային համարներ` ժամավարձով, որտեղ հաճախորդը հաճախորդուհու հետ միասին ընթրիքից հետո կարող է առանձնանալ և զբաղվել համապատասխան գործողություններով (այսօր բացառված չէ նաև հաճախորդը հաճախորդի հետ առանձնանալու տարբերակը, ինչը եվրարժեքների ներթափանցման արդյունքն է): Բորդելաշինության պիոներներն ու առաջամարտիկները, բնականաբար, քաղաքական կուսակցությունների հովանու հերքո գործող առևտրային կազմակերպություններն էին: Այնպես, ինչպես Բրեժնևի ժամանակ ԲԱՄ-ի շինարարությունն էր հռչակվել ազգային առաջնահերթություն, այդպես էլ անկախ Հայաստանում բորդելաշինությունն ակամայից դարձավ ազգային առաջնահերթություն, ուր ներգրավվեցին բոլոր քաղաքական և հասարակական, իշխանական և ընդդիմադիր ուժերը:


Բորդելաշինության մեջ, ինչպեսև ընդունված է շուկայական տնտեսությունում, թեժ մրցունակություն առաջացավ, իսկ մրցակիցները դիմում էին ամեն քայլի, որպեսզի վնասեն հակառակորդին և հայ հաճախորդին ու հաճախորդուհուն բերեն իրենց մոտ: Օրինակ, Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո կառուցված և գործող բորդելներում հաճախորդներին իրենց հաճախորդուհիների հետ միասին հավաստիացնում են, թե՝ միայն մեզ մոտ եկեք, քանզի միայն մենք ենք, որ ի վիճակի ենք ՀՀ ոստիկանության 7-րդ վարչությանը թույլ չտալ մեզ մոտ թաքնված տեսախցիկներ տեղադրել: Նույն բանն ասում են ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի բորդելներում. այնտեղ էլ այն երկաթե փաստարկն են բերում, թե, իբր, որ մի մենթը կարող է գալ և մեզ մոտ տեսախցիկ տեղադրել, քանզի մենք ուրիշ ենք, մեր առաջնորդը ամենաերիտասարդ հասակում զբաղեցրել է ՀՀ ամենաբարձր պաշտոնները: Դաշնակները նույնպես համոզում են հայ բորդելասեր հանրությանը, որ իրենց բորդելներն ամենաապահովն են Հայաստանում, և ոչ մի ոստիկանության ոչ մի 7-րդ վարչություն ռիսկ չի անի իրենց մոտ ինչ-որ կասկածելի սարքեր տեղադրել: Դե, իսկ բոլորից վստահ են իրենց զգում ՀՀԿ բորդելատերերը… հասկանալի պատճառներով: Այնպես որ, խորհուրդ ենք տալիս այսուհետ հեռու մնալ այնպիսի բորդելներից, ինչպիսին են, ասենք, «Աստորիան», «Վալեմը», «Գինետունը», «Գոլդը» և այլն, և մշտապես այցելել ՀՀԿ բորդելներ, որոնց ցանկը, անուններն ու հասցեները կարելի է պարզել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից (հեռ. - (374-10) 529 540; (374-11) 513 335, էլ.փոստ - [email protected]):


Բորդելաշինությանը զուգահեռ՝ մեր նոր էկոնոմիկայում սրընթաց զարգացան խաղատնային բիզնեսը և ընդհանրապես ազարտի աշխարհը: Ողջ երկիրը ծայրից ծայր վխտում է կազինոներով, «Toto»-ներով ու «Vivaro»-ներով: Բնականաբար, այս ոլորտը նույնպես ողջունելի է թե՛ պետության ՀՆԱ-ի, թե՛ բյուջեի համար:


Անկախություն ձեռք բերելուց հետո վերադառնալով իր ազգային ակունքներին՝ հայ ժողովուրդը զբաղվեց ևս մեկ օգտակար գործով, միաժամանակ օգտակար թե՛ տնտեսապես, թե՛ հոգեպես. մենք սկսեցինք բուռն եկեղեցաշինությունը, և այս 25 տարիների ընթացքում կառուցեցինք այնքան եկեղեցի, որքան չէինք կառուցել դարերի ընթացքում: Եթե միայն Գագիկ Ծառուկյանն է կառուցել 7 եկեղեցի, որոնցից մեկը` 50 միլիոն դոլար արժողությամբ, պատկերացնո՞ւմ եք, թե որքան է դրանց քանակն այսօր: Մի խոսքով, եկեղեցաշինությունը մեզ տվեց մի քանի դրական էֆեկտ. ՀՆԱ աճ, աշխատատեղերի ստեղծում, հայ հոգևորական դասի հարստացում (քանզի եկեղեցին այսօր կոմերցիոն օբյեկտ է, ըստ շուկայական հարաբերությունների հրամայականի, որտեղ պրն Գարեգին Երկրորդը փող է սարքում իր և իր ենթակաների համար):


Ի տարբերություն տոտալիտար խորհրդային անցյալի, անկախ Հայաստանում զարգացման և դրսևորման լիարժեք հնարավորություններ ստացան ազգային փոքրամասնությունները: Այսպես, գողականները դուրս եկան ընդհատակից և այսօր հասարակության ավանգարդն են. գողականը, լինելով մեր գեների մեջ, արթնացավ, հզորացավ, ներխուժեց իշխանության բոլոր ճյուղերը, և այժմ խոսք է գնում «Գողականի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկման մասին: Միասեռականների բախտն ավելի քիչ բերեց, սակայն նրանք էլ երջանկացան. ազատ Հայաստանում նրանց այլևս քրեորեն չեն հետապնդում, գալու են ժամանակները, երբ մենք Երևանում էլ գեյ-շքերթ կանցկացնենք և առաջին շարքերում կտեսնենք հպարտորեն քայլող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և այլ հիմնարկների առաջատար միասեռականներին:


Անխակությունն արմատապես փոխեց մեր գործերը գիտության մեջ: Այսպես, եթե ԽՍՀՄ ժամանակ գիտությունը տնօրինում էին տարեց և որևէ բանի անընդունակ մարդիկ, ինչպիսին էին, ասենք, Վիկտոր Համբարձումյանը, Գագիկ Սարգսյանը, Սերգեյ Մերգելյանը, որոնց բանուգործն այն էր, որ նախանձից խոչընդոտում էին երիտասարդ տաղանդներին, թեպետև ժամանակին որոշ օգուտ են տվել ազգին, ապա ազգային գիտության առաջին դեմքերն այսօր թե՛ երիտասարդ են, թե՛ բանունակ: Թվարկենք մի քանի անուն, և ամեն ինչ պարզ կլինի. գիտությունների դոկտոր Լիսկա (Սուրիկ Խաչատրյան), գիտությունների թեկնածու և ապագա դոկտոր Տարոն (Տարոն Մարգարյան), իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս Արթուր Բաղդասարյան, գիտությունների թեկնածու և Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սաքուլիկ (Սևակ Խաչատրյան), շատ այլ արժանի հայորդիներ: Յուրահատուկ է նաև իրավիճակը թատրոնում և կինոյում. Ֆ.Դովլաթյանին, Հ.Մալյանին, Խ.Աբրահամյանին, Ֆ.Մկրտչյանին փոխարինելու եկան այնպիսի վառ անհատականություններ, ինչպիսին են Հակոբ Ղազանչյանը, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), Հրաչ Քեշիշյանը:


Մի քանի խոսք ասենք անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին, որը հատկապես ունիկալ դարձավ պրն Նալբանդյանի պաշտոնավարման ընթացքում: Այսպես, նշանակվելով ԱԳ նախարար Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնից հետո՝ նա առ այսօր չի տալիս իր փարիզյան աշխատասենյակն այսօրվա դեսպանին, համարելով, որ հոր տնից բերած օժիտը ոչ միայն դեսպանի պաշտոնն է, այլև Փարիզում գտնվող աշխատասենյակը: Պահելով Ֆրանսիայում ՀՀ դեսպանի աշխատասենյակի բանալին իր գրպանում՝ պրն Նալբանդյանը ստիպված էր եվրոպամետ դառնալ, քանզի քրեական և վարչական պատասխանատվության կենթարկվեր Ֆրանսիայում` օտար երկրի դեսպանին նսեմացնելու համար, և պրն Նալբանդյանը սկսեց երկարատև և շատ էֆեկտիվ գործընթաց` եվրասոցիացման ուղղությամբ: Երբ 3,5 տարի տևած բանակցություններից հետո Բրյուսելում ՀՀ ԱԳՆ պաշոնյաները ՀՀ բյուջեի հաշվին բացեցին աշխարհի ամենաթանկ շամպայնը` Dom Perignon, երբ կարիք չկար այլևս եվրոպական նախաձեռնողականության, պրն Նալբանդյանի նախաձեռնողականությունն անմիջապես մղվեց դեպի Արևելք` ԵՏՄ, ապշեցնելով եվրոպացիներին իր ճկունությամբ և բազմադարյա իմաստության խորությամբ:


Կադրային քաղաքականությունն այսօր, իհարկե, նույնպես յուրահատուկ է և դրական առումով տարբերվում է խորհրդային ժամանակներից: Այսպես, որևէ պաշտոնի չես տեսնի որևէ բոմժի, ի տարբերություն պրոլետարական ԽՍՀՄ-ի. թե՛ նախարարներ և նախարարուհիներ, թե՛ դատախազներ, թե՛ դատավորներ, թե՛ պատգամավորներ են աշխատում բացառապես նոր ազգային էլիտայի անդամներն ու նրանց ժառանգները, այլևս մռայլ անցյալում են այն ժամանակները, երբ Հայաստանի պառլամենտ էին գալիս կթվորուհիները, այլ ռամիկներն ու ինտելիգենտները. այսօր ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է բացառապես ազգի նվիրյալներից, ինչպիսին են Շմայս բռնաբարը կամ Ծաղիկ Ռուբոն, գեներալ Սեյրանը կամ Հերմինե Նաղդալյանը, Գալուստ Սահակյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Չկա այլևս Հայաստանում պատահական դատավոր. դատավորների աթոռի համար թեժ պայքար է գնում ազգային էլիտարների միջև, քանզի բոլորն են ձգտում այդ աթոռներին տեղավորել իրենց զավակներին:


Ինչ վերաբերում է քաղաքական հասարակարգին, ապա պետք է ասել, որ այստեղ մենք նույնպես պրոգրես ենք արձանագրել. այժմ մենք ընտրում ենք նախագահ, Ազգային ժողով, համայնքների ղեկավարներին, դեռ մի բան էլ փող էինք ստանում դրա համար, այնինչ մռայլ խորհրդային անցյալում Մոսկվայից մեզ ղեկավարներ էին նշանակում, անգամ չէին հարցնում մեր կամքը, ուր մնաց թե փող բաժանեին:


Ինչևէ, ցանկանանք անկախ Հայաստանին հավերժ ապագա: Հայերը հենց այսպիսի անկախ երկիր կարողացան ստեղծել, այնպես որ՝ բավարարվենք սրանով: Բոլոր նրանք, ովքեր դժգոհ են, կարող են և պետք է հեռանան, քանզի ով դժգոհ է այս Հայաստանից` թշնամին է այս երկրի, որովհետև սա՛ է Հայաստանը, և այն չի փոխվի: Համենայն դեպս, անկախության պայմաններում…






Դիտումների քանակ 29653


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ամերիկյան գիտությունը սպառնալիք է Երկիր մոլորակի կյանքի համար

Ապրիլի 19, 2020


1946թ. ԱՄՆ-ում ծնվեց մի տղա, որի շնորհիվ, գուցե, կանհետանան մարդկությունն ու ամեն կենդանի բան Երկրի վրա։ Նրա անունն է Ջոն Քեյգ ...

Հայերի խնդիրը կանանց մեջ է

Հայերի խնդիրը կանանց մեջ է

Նոյեմբերի 26, 2018


Պարզվում է, որ հայուհիների գենը միակն է, որ արդեն 8000 տարի է, ինչ փոփոխման չի ենթարկվել: Ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Հայաս...

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Անկախությո՞ւն, թե՞ ողբերգություն

Սեպտեմբերի 21, 2018


Պատմական իրականությունը ցույց է տալիս, որ հայերը զուրկ են ռացիոնալիզմից, տարրական բաներ չեն ֆայմում, հայերի հավաքական մտածողութ...

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Եղունգ ունես` գլուխդ քորիր

Հունվարի 31, 2018


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու խնդիրների կատարման արդյունքներ...

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Ակադեմիան ուզում է մեզ փրկել, բայց կկործանի

Հունվարի 23, 2018


Ի՞նչ նպատակների է ծառայեցվում գիտական միտքը Հայաստանում: Շատերն այն համոզմունքն ունեն, որ գիտությունը պիտի խթանի երկրի տնտեսութ...

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Գիտությունը սպանվում է այլ խրամատում

Նոյեմբերի 22, 2017


Հայաստանի գիտությունը պետք է փրկել. սա է ընդվզող ուսանողների գլխավոր կռվաններից մեկը: Բայց եթե երիտասարդները իբրև խոչընդոտ դիտո...

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել

Նոյեմբերի 7, 2017


Բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Կեցցե՛ սեպտեմբերի 21-ը, ուռա՜

Սեպտեմբերի 21, 2017


Այսօր պետական տոն է Հայաստանում. երկիրը նշում է Անկախության օրը: Սակայն տոնը զուտ պաշտոնական է, չկա խանդավառություն, չկա այն հա...

Գիտելիքին փող տալը վնասակար է

Գիտելիքին փող տալը վնասակար է

Հուլիսի 26, 2017


Նախորդ շաբաթ կառավարությունն ընդունեց 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Փաստաթղթում ներկայացվում են նաև կրթության մասով...

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Պուտինը պահեց խոստումը. «խոշոր գիտնականների» ցեղասպանությունը կատարվեց

Նոյեմբերի 28, 2016


Անցած շաբաթ մենք գրել էինք ռուսաստանցի որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գիտական գործունեության ծարավի մասին, որոնք այնպիսի հ...

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Պուտինն ընդդեմ «խոշոր գիտնականների, հերթը Սարգսյանինն է

Նոյեմբերի 23, 2016


Պուտինն այսօր դեմ է հանդես եկել Ռուսաստանի «ականավոր» գիտնականներին և սպառնացել է թողնել նրանց առանց հացի ու գողություն անելու ...

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Շքերթին ատոմային ռումբը ինչո՞ւ չցուցադրվեց

Սեպտեմբերի 23, 2016


Անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի տպավորությունը կարող էր միայն դրական հույզեր արթնացնել, եթե դրան չհաջորդեին մի շ...

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Կաթողիկոսին պետք է ցույց տալ իր տեղը

Սեպտեմբերի 21, 2016


Այսօրվա ռազմական շքերթից տպավորված քաղաքացիներն ակտիվորեն քննարկում են զորահանդեսի յուրաքանչյուր դրվագ, և միշտ չէ, որ նրանց կար...

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Վարչապետը դպրոցում ի՞նչ է ստացել հայերենից

Սեպտեմբերի 21, 2016


Երբ ժամանակին ռուս հեռուստահաղորդավար ու քարոզիչ Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում դժգոհեց, թե ինչու հայ տաքսիստները ...

Երեք մինուս երկու

Երեք մինուս երկու

Սեպտեմբերի 20, 2016


Երբ օրեր առաջ Հայաստանի Հանրային խորհուրդը որոշում կայացրեց Անկախության օրը միասին նշելու կոչով դիմել երկրի երեք նախագահներին (...

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Փախեք-փրկվե՛ք` հայերը «պառադ» են անում

Սեպտեմբերի 16, 2016


Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարծում է, թե հայ ժողովուրդն այնքան է երջանկացել իր անկախության 25 տարվա ընթացքում, որ պարտ...

Տարոնը վարձահատույց է լինում

Տարոնը վարձահատույց է լինում

Հունիսի 29, 2016
1

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունները նախատեսված են անցկացնել հուլիսի 12-ին, իսկ մասնակցելու համա...

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Ազգային սնապարծությա՞ն, թե՞ զանգվածային էշացման հերթական դրսևորում

Հունիսի 19, 2016
1

Երբ թուրք-օսմանների նորաթուխ «սուլթան» Ռեջեփ Թայիփ էֆենդին հայտարարում էր, թե Կոլոմբոսից էլ, նորմաններից էլ շատ առաջ իր արյունա...

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Երբ հակասանիտարական երևույթը հակահասարակականին է քլնգում

Հունիսի 14, 2016


Ասենիզացիայի ու հականեխիչ գործողությունների և ՀՀ քաղաքացիների իմունիտետի իսպառ բացակայության պայմաններում վերջին 25 տարվա ընթաց...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ