Ազգային խայտառակություն

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սեպտեմբերի 12, 2015
Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել. մոտ 4 տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել են Թալինի հիվանդանոց: Դրանից առաջ Արարատի մարզի Բաղրամյան ու Այգեզարդ գյուղերի դպրոցների 46 երեխաների մոտ նկատվել էին թունավորման նախանշաններ, որոնցից 20-ը տեղափոխվել էին Արտաշատի ԲԿ: Նույնը կրկնվեց նաև Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում, որտեղ շուրջ 20 երեխաներ էին թունավորվել: Եվ սա՝ ընդամենը անցած 3-4 օրերի ընթացքում: Դրանից առաջ էլ բազմաթիվ համանման դեպքեր էին արձանագրվել թե մանկապարտեզներում, թե դպրոցներում:


Բոլոր դեպքերից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն անմիջապես այցելում էին այդ հաստատություններ, սկսվում էին ուսումնասիրություններ, պարզաբանումներ, պատիժներ, բայց մեկ-երկու օր անց «սննդային դիվերսիայի» հերթական փաստն էր գրանցվում հանրապետության մեկ այլ բնակավայրում: Իսկ ԶԼՄ-ների համար նախօրոք պատրաստված հաղորդագրություններում անվերջ կրկնվում է նույն միտքը. «Դպրոցական հաստատություններում սնունդի անվտանգության հարցերը գտնվում են ԳՆ Սննդամթմերքի անվտագության պետական ծառայության ուշադրության ներքո»:


Այո, զգացվում է, միանգամից զգացվում է, թե որ կառույցն է վերահսկում ոլորտը և ինչպես է վերահսկում: Սովորաբար, դպրոցներում սնունդ մատակարարելու իրավունք ընկերությունները ստանում են ՏԻՄ–երի կողմից հայտարարված մրցույթների արդյունքում: Թե ինչպես են անցկացվում այդ մրցույթները, ինչ պահանջներ են հաշվի առնվում իրականում, ովքեր ու ինչու են հաղթում, արդեն դժվար չէ կռահել, ինչպես որ դժվար չէ կռահել, թե դրանից հետո ինչպես է ՍԱՊԾ-ն մատների արանքով նայում գործընթացներին: Վերջիններս դեպքի վայրում են միայն այն ժամանակ, երբ արդեն դժբախտությունը կատարված է, իսկ մինչ այդ հաշտ ու համերաշխ վայելում են իրենց ներքին համաձայնության պտուղները: Այդ պտուղներից ՍԱՊԾ-ի դեռ ոչ մի պատասխանատու ոչ թունավորվել է, ոչ էլ աղիքային վարակի զոհ է դարձել:


Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ անգամ պաշտպանել ամենակարևորն ու թանկը` երեխաների առողջությունը: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը նպաստում է նրանց առողջության քայքայմանը, քանզի հենց պետությունն ստեղծել բոլոր պայմանները կասկածելի ընկերությունների համար, որոնք ամեն պահ կարող են յուրաքանչյուրիս երեխային ծանր հարված հասցնել:






Դիտումների քանակ 5910


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Երբ համալսարանը վստահում են ինցեստի մասնագետին…

Հունիսի 12, 2019


Գինեկոմաստիայով և գլխից հիվանդ հարությունյան արայիկն այսօր Ազգային ժողովում ասել է. «Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վ...

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Մարտի 18, 2019


Մի թյուրիմացություն կա, անունը՝ գևորգյան դավիթ: Փաշինյան Նիկոլի թիմակիցն է, ՔՊ անդամ, անցած տարվա հոկտեմբերին նշանակվել է Արագա...

Հերթական խայտառակ նշանակումները

Հերթական խայտառակ նշանակումները

Փետրվարի 6, 2019


Ժողովրդի վարչապետ Փաշինյան Նիկոլն այսօր երկու խայտառակ կադրային որոշում է ընդունել: Շիրակի մարզպետ նշանակել է պետրոսյան տիգրանի...

Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Նոյեմբերի 17, 2018


Երեք տարի առաջ Աշտարակում քաղաքապետ ընտրվեց գրեթե անչափահաս մեկը` Շահվերդյան Թովմաս անվամբ: Սա, բնականաբար, ընտրվեց ՀՀԿ ջանքերո...

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Ստեփան Գրիգորյանը շեղված է

Հուլիսի 23, 2018


Քաղաքագետները, քաղտեխնոլոգները, քաղաքական վերլուծաբաններն իսկական պատիժ են դարձել Հայաստանի գլխին: Այս մարդկանց գլխավոր անելիքը...

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Անդամատոմսն ավելին արժե, քան մարդը

Հունիսի 2, 2018


Պաշտոնաթողությունների և նշանակումների շքերթի ավարտը դեռ չի երևում: Այս իմաստով երեկ ևս նշանավոր օր էր. գործադիր մարմնի նիստում ...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Միավորվեցին, որ կուշտ լինեն

Փետրվարի 5, 2018


Համայնքների խոշորացման ծրագիրը խարսխվում է երկու հիմնական անհրաժեշտությունների վրա` արդյունավետ կառավարում և միջոցների խնայողու...

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Խոսրովի ու Իգնատիի կարտոֆիլը չի աճի

Փետրվարի 5, 2018


Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը երկրի աղքատներին խորհուրդ տվեց կարտոֆիլ ուտել` սովամահ չլինելու համար, ...

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Պարարտացված Գագիկ Խաչատրյանը օրենքից վեր է

Հունվարի 26, 2018


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողագործի հոգսերով զբաղվելու ժամանակ չունի: Նախարարությունը հիմա ավելի կարևոր բան է անում:...

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Խաղողն ի՞նչ է, ծիրանն ի՞նչ է

Դեկտեմբերի 22, 2017


Տարին ամփոփող նախարարների շարքում ՀՀ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, հավանաբար, միակն է, ով պիտի դժվարանա որևէ առարկայական բան ...

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Կոնֆետային դիվերսիան և անմեղ մեղավորները

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երևանյան խանութներից մեկում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնաբերվել։ Դրան...

Երկնագույն դրամա Գյումրիում

Երկնագույն դրամա Գյումրիում

Հոկտեմբերի 30, 2017


Այս տարի լրանում է ստալինյան բռնությունների կիզակետը հանդիսացող 37 թվականի ութսուներորդ «փառապանծ հոբելյանը», բայց արի ու տես, ...

Լոլիկային սկանդալ է հասունանում

Լոլիկային սկանդալ է հասունանում

Հոկտեմբերի 17, 2017


Օրերս Վորոնեժում, որտեղ անց էր կացվում ՌԴ գյուղատնտեսական ոլորտի զարգացման հարցերով հանդիպում և որին մասնակցում էր նախագահ Վլադ...

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Իգնատի Առաքելյանը զառ է գլորում

Հոկտեմբերի 2, 2017


Այն բանից հետո, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը սրտի ցավով հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անհասկանալի անկում է արձանա...

Ոչ, Սինգապուր չստացվեց

Ոչ, Սինգապուր չստացվեց

Սեպտեմբերի 26, 2017


Աշունը եկավ իր ահռելի բեռով: Առաջին նախանշանը դարձավ գների աննախադեպ աճը: Հիմա մասնագետները խայտառակ թվեր ու ցուցանիշներ են հրա...

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Չաշխատեցի՞ր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը

Սեպտեմբերի 22, 2017


Եթե ականջ դնենք գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ապա մեր երկրում գյուղատնտեսությունը ոչ միայն ճանաչվել է գերակա ոլ...

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Մեր գյուղատնտեսության հզորությունը չի երևում երկրից դուրս

Սեպտեմբերի 14, 2017


ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, խոսելով Ռուսաստան թուրքական լոլիկի արտահանման մասին, ասել է. «...չպետք է մոռանա...

Դաշնակները անօթևան չեն

Դաշնակները անօթևան չեն

Սեպտեմբերի 8, 2017


Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է: Դաշնակները ոչինչ չեն անում, բացի իշխանությ...

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Դաշնակ մարզպետի խոշոր ձեռքբերումը

Հուլիսի 31, 2017


Շուրջ մեկ ամիս առաջ էր, երբ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին փոխարինեց մեկ այլ դաշնակցական՝ Տարածքային կառավարման փ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ