Սովորական խայտառակություն

Սատարած ունենք ձեր թեկնածուին

Սեպտեմբերի 9, 2015
Սատարած ունենք ձեր թեկնածուին

Մի կուսակցություն կա, կոչվում է Լիբերալ ժողովրդավարական կուսակցություն: Շատերը, հավանաբար, նույնիսկ անունը չեն լսել, քանի որ այս ԼԺԿ-ն ընդամենը մեկ տարվա կյանք ունի: Բայց դուք այդպես թերահավատորեն մի նայեք նորածին մանկանը, քանի որ իր մեկ տարիվա ընթացքում նա արդեն հասցրել է մի քանի գույն փոխել: Կուսակցության գործի անունը սատարելն է: Այս մարդիկ էլ դրանով են փող աշխատում: Կուզե՞ս գան քեզ սատարեն: Խնդիր չկա: Վճարիր, ինչ-որ բաներ խոստացիր, և նրանք հաջորդ պահին ամբողջ կազմով քո կողքին կլինեն: Հենց այդպես էլ նրանք ժամանակին հայտարարություն տարածեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին սատարելու մասին: Որոշ ժամանակ անց Ծառուկյանին ուրացան և ասացին, թե սատարում են ազատամարտիկների նախաձեռնությանը: Իսկ երբ ազատամարտիկներն էլ պատմության գիրկն անցան, ԼԺԿ-ն իրեն թափ տվեց ու հիմա սարի պես կանգնել է Արթուր Բաղդասարյանի կողքին՝ ասելով, թե միացել է ՕԵԿ ղեկավարի հիմնած «Հայկական վերածնունդ» միավորմանը: Հիմա նրանք հպարտորեն տարփողում են, թե առաջիններից են, որ արձագանքեցին «Հայկական Վերածնունդ» միավորման գաղափարին: Թե ինչ գաղափարի մասին է խոսքը, հայտնի չէ, բայց դա չի խանգարում, որ ԼԺԿ-ականները հերքելով հերքեն ՕԵԿ-ի կապը նոր միավորման հետ: «Դա իշխանությունների արած արտահայտություններն են, որոնց ուղղակի ուշադրություն չպետք է դարձնել: Մեր երկրում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք իշխանական չեն, դեմ են ներկայիս վարչակարգին և նրանց ապօրինություններին, իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ցեխ շպրտել և սևացնել այն: Եթե նախաձեռնությունը ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանինն է, ուրեմն պետք է ներկայացնել այնպես, որ ՕԵԿ-ի ռեբրենդինգն է իրականացվում: Դա ուղղակի աբսուրդ է»,- ասում են նրանք:


Ինչևէ, դեռ ոչ ոք չգիտե, թե Բաղդասարյանի հերթական ձեռնածությունն ինչ ավարտ կունենա: Սակայն ինչ ճակատագրի էլ արժանանա նա, ԼԺԿ-ին ոչինչ չի պատահի: Միշտ էլ կգտնվի մեկը, որը սրանց սատարումի կարիքը կունենա: Իսկ սրանք էլ գույները փոխած վազ կտան հերթական տիրոջ գիրկը:






Դիտումների քանակ 3200


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

Հունվարի 19, 2017


Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ թերևս այն է լինելու, որ հավակնորդ քաղաքական ուժերը պայքարելու են ոչ այնքան ...

Մուրաբան այլևս արդիական չէ

Մուրաբան այլևս արդիական չէ

Հունվարի 18, 2017


Ընտրակաշառքի ձևերի բազմազանությամբ աչքի ընկած ՕԵԿ-ը, որ պատմության մեջ հավերժ կհիշվի ընտրողներին մուրաբաներ բաժանելու փաստով, հ...

Տերտեր ծեծողը`ՕԵԿ-ի վերջին հույսը

Տերտեր ծեծողը`ՕԵԿ-ի վերջին հույսը

Հունվարի 17, 2017


Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկած, հետո իր հովանավորյալների օգնությամբ մի կերպ քրեական ...

ՕԵԿ-ը միայնակ է, բայց միայնակ չէ

ՕԵԿ-ը միայնակ է, բայց միայնակ չէ

Հունվարի 14, 2017


Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» անվանված կուսակցությունում զարմանալի սովորություն է ձևավորվել` ասել նախադասություններ, ո...

Արթուր Բաղդասարյան, Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք

Արթուր Բաղդասարյան, Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք

Հունվարի 11, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի գործը հասել է դատարաններ: Նրա հետ միավորված, սակայն տևական ժամա...

Իսկ ու՞ր է անհետացել ՕԵԿ-ը

Իսկ ու՞ր է անհետացել ՕԵԿ-ը

Հունվարի 10, 2017


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի համար հետհաշվարկն ավարտված է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը խոստ...

Փրկության բանակը ՕԵԿ է գալիս

Փրկության բանակը ՕԵԿ է գալիս

Դեկտեմբերի 28, 2016


Արթուր Բաղդասարյանին սպասարկող լրատվամիջոցներն այսօր իրար հերթ չտալով երկիրը ցնցեցին խոշոր հաղթանակի մասին կարևորագույն մի հաղո...

Բաղդասարյան Արթուրը մնացել է մեն-մենակ

Բաղդասարյան Արթուրը մնացել է մեն-մենակ

Դեկտեմբերի 24, 2016


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ամեն գնով ջանում է պահպանել այն տպավորությունը, թե ինքը դեռ որոշիչ գործոն է ներքաղաքական ...

Արթուր Բաղդասարյանը գիտի լռության գինը

Արթուր Բաղդասարյանը գիտի լռության գինը

Դեկտեմբերի 21, 2016


Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում աղմկոտ իրարանցումն ու անառողջ խմորումները ոչ մի գնով ավարտին չե...

Լքված, այլ ոչ թե միայնակ

Լքված, այլ ոչ թե միայնակ

Դեկտեմբերի 17, 2016


Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարծես թե հանգել է կարևոր որոշման. ՀՎԿ-ն միայնակ է մասնակցելու 2017-ի...

Արթուր Բաղդասարյանին սոված թողեցին

Արթուր Բաղդասարյանին սոված թողեցին

Դեկտեմբերի 13, 2016


Արթուր Բաղդասարյանը երբեք չի ների Գագիկ Ծառուկյանին: Քանի դեռ հորիզոնում Ծառուկյանը չէր գծագրվում, ՕԵԿ-ի նորացված նախագիծը գրեթ...

Փչելը՝ ՀՎԿ-ի ծրագրային դրույթ

Փչելը՝ ՀՎԿ-ի ծրագրային դրույթ

Դեկտեմբերի 9, 2016


Հատկապես քաղաքականությամբ զբաղվողների շրջանակում տարածված տեսակետ կա, որ այդ զբաղմունքի տեր մարդիկ պարտավոր են հմտորեն ստել: Դա...

Արթուր Բաղդասարյանի օջախը փլուզվում է

Արթուր Բաղդասարյանի օջախը փլուզվում է

Դեկտեմբերի 9, 2016


Շաբաթներ առաջ, երբ մամուլը գրեց, թե նախկին ՕԵԿ-ի ներսում բունտ է հասունանում, Արթուր Բաղդասարյանն ու նրա մանկլավիկները բոլոր սր...

Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Դեկտեմբերի 7, 2016


Բանն այն է, որ Հայաստանի ներկա բնակչության թվաքանակն արդեն չի համապատասխանում կուսակցական քաղաքացիների թվին: Վերջինները անհամեմ...

Ծառուկյանի և Բաղդասարյանի առաջ դռները կփակվեն

Ծառուկյանի և Բաղդասարյանի առաջ դռները կփակվեն

Նոյեմբերի 21, 2016


Նոյեմբերի 26-ին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Գլխավոր հա...

Արթուր Բաղդասարյանի գերիները

Արթուր Բաղդասարյանի գերիները

Նոյեմբերի 15, 2016


Օրերս գրվեց այն մասին, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներսում բունտ է հասունանում, և այդ կառույցին կցված որոշ մանր միա...

Հայրը՝ փողոցում, որդին՝ քաղաքական դաշտում

Հայրը՝ փողոցում, որդին՝ քաղաքական դաշտում

Նոյեմբերի 12, 2016


Դժբախտություն ում հետ ասես՝ կպատահի: Բայց երբ լույսը դեռ նոր բացված Toyota Land Cruiser մակնիշի շքեղագույն մեքենան իր 10 ՕD 100...

Դավաճանը գտնվեց

Դավաճանը գտնվեց

Նոյեմբերի 9, 2016


ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձոր քաղաքում ստեղծված փակուղային իրավիճակն այս պահին միայն մեկ լուծում կարող է ունենալ՝ եթե բացահ...

Արթուր Բաղդասարյանը փախավ ՕԵԿ-ից

Արթուր Բաղդասարյանը փախավ ՕԵԿ-ից

Նոյեմբերի 8, 2016


«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հիմնելուց հետո շատերն էին հետաքրքրվում, թե Արթուր Բաղդասարյանն ինչպե՞ս կվարվի իր հոգեզավա...

ՕԵԿ-ը պատրաստվում է ճողոպրել

ՕԵԿ-ը պատրաստվում է ճողոպրել

Նոյեմբերի 5, 2016


Այսօր կայացավ Վանաձորի ավագանու նիստը, և ընդդիմադիրներն այն բոյկոտեցին: Այս անգամ դա ստացվեց, սակայն չկա որևէ երաշխիք, որ կստաց...

Մնաց 48 տոկոսը
23.01.2017 | 15:29


Մնաց 48 տոկոսը

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

Մնաց 48 տոկոսը
Հունվարի 23, 2017


Մնաց 48 տոկոսը

Սաակաշվիլին թփերում
Հունվարի 22, 2017


Սաակաշվիլին թփերում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ