Ազգային խայտառակություն

Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Սեպտեմբերի 8, 2015
Բուռնաշի «Տերն ու ծառա» հեքիաթը

Շատերի ականջների մեջ մինչ օրս էլ արձագանք են տալիս Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների վանկարկումները. «Մենք ենք տերը մեր երկրի»: Բայց կան մեծ ականջներ, որոնք ոչ միայն խուլ են նման ձայների հանդեպ, այլև աճել են ստրկահաճ գլուխների վրա: Նման ականջներ ունի նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Վերջինս կարծում է, որ աշխարհում հնարավոր չէ գտնել այնպիսի փոքր երկիր, որը տեր չունենա: Ըստ պատգամավորի` կա երկու գերտերություն` ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որոնցից որևէ մեկի հետ էլ հարաբերվում են աշխարհի փոքր պետությունները: «Մենք այնպիսի պետություն չենք, որ ասենք` մենք մեր տերն ենք: Մենք մեր տերը չենք կարող լինել, մենք մեր օջախների տերը կարող ենք լինել, իսկ մեր հայրենիքի տերը այնքանով պետք է լինենք, որ զարգացնենք, ուժեղացնենք, բայց տիրոջ իրավունքը մեզ չի տրված: Մենք ատոմային պետություն չենք, էլի, որ մենք մեր տերը լինենք»,- հայտարարել է Աղաբաբյանը:


Մշտապես ինչ-որ մեկի ծառան համարվելու մտայնությունը նոր չէ, և Բուռնաշն էլ այս հարցում միակը չէ: Վերջինս նույնիսկ մի փոքր չափազանցնում է, երբ պնդում է, թե ինքը կարող է լինել իր օջախի տերը: Նա նույնիսկ օջախի տեր էլ չէ, քանի որ ստրուկի հոգեբանություն ունեցողների համար տերեր կգտնվեն ամեն պարագայում՝ լինի դա երկիր, թե հարազատ օջախ: Իսկ երբ դրան էլ գումարվում է պատժվելու կենդանական վախը, ապա շատ հարմար է սեփական վախկոտությունն ու ստորաքարշությունը քողարկել համաշխարհային աղետների թիկունքում: Հենց սա է պատճառը, որ Բուռնաշը համոզված է, որ եթե ինքն իրեն երկրի տեր զգա, նույն պահին Վաշինգտոնից ու Մոսկվայից երկու միջուկային մարտագլխիկ կթռչեն ու կընկնեն ուղիղ իր գլխին: Եվ քանի որ չի ցանկանում ատոմային աղետի զոհ լինել, նախընտրում է ապրել ու մեռնել իբրև ստրուկ: Ենթադրում ենք, որ նրա անձնական կյանքը հենց այդպես էլ կդասավորվի:


Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ կարծիք ունի այս ամենի վերաբերյալ փեսա Գալուստը` ԱԺ նախագահ Սահակյանը, երդվյալ նժդեհականը:






Դիտումների քանակ 26437


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Բուռնաշը կդառնա՞ ահաբեկիչ

Մայիսի 29, 2017


Ինչպես հայտնի է, կառավարությունն օրերս հայտարարեց, որ սեփականաշնորհման է ներկայացվել մի քանի խոշոր ընկերություն, դրանց թվում նա...

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում

Ապրիլի 18, 2017


ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է իրեն պատկանող «Հրազդան» տոնավաճառի մի մասն անվճար հատկացնել գյուղացիներին, ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հիմա Բուռնաշի ձայնը տաք տեղից է գալիս

Հուլիսի 15, 2016


Ընդամենը մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանին այնպես էին խեղճացրել, որ լացի ձայնն աշխարհն էր բռնել:...

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Բուռնաշի հանճարեղ չափորոշիչները

Մարտի 15, 2016


Հայ պառլամենտարիզմի ամենավառ անհատականություններից մեկը` պրն Բուռնաշը, որին նաև Աշոտ Աղաբաբյան են ասում, որն արդեն տևական ժաման...

Գագոների վատությունը

Գագոների վատությունը

Դեկտեմբերի 21, 2015
1

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) վերջապես որոշել է, թե ովքեր են իր չուզողները: Առաջինը ֆինանսների նախարար ...

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015


Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բե...

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Բուռնաշը մնացել է Պզոյի հույսին

Հունիսի 17, 2015


Պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գործերը շատ վատ են։ Այնքան վատ, որ նա սկսել է աշխատակիցների մասսայական կրճատումներ կատարել...

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Կեցցե կործանման եզրին գտնվող Բուռնաշը, ուռա՜

Ապրիլի 28, 2015


Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, և այս իրադարձությունը հատկանշական ...

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Խայտառակ դիմանկարներ. Վունդերկինդ Արման Սահակյանը

Ապրիլի 17, 2015
1

Վերջերս, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր հերթական երգն էր գրել ու երգիչ Հայկոյի հետ մատուցում էր հանրությանը, նրանց համատեղ լո...

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Օլիգարխիան խժռում է իր զավակներին

Մարտի 26, 2015


Վերջին օրերին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը Ազգային ժողովում չի երևում: Նա, ով քիչ թե շատ պարտաճանաչ պատգամավոր...

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Ե՞րբ է գալու ասֆալտ փռող Բուռնաշի օրը

Փետրվարի 13, 2015
2

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) հրճվանքի մեջ է և ի սրտե կիսում է Սերժ Սարգսյանի...

Ոսկե ասֆալտ

Ոսկե ասֆալտ

Հունվարի 27, 2015


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 24-ին անսպասելի այցելեց Խորենացու փողոցի ոսկու շուկա: Վարչապետը տեսածից զարմացավ ու զայրացավ...

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Ծառուկյանն ընդդեմ Աղաբաբյանի. պայքար մինչև վերջին դոլարը

Հունվարի 27, 2015
6

Բոլոր առումներով ՀՀԿ ամենաանհաջող տարրի` Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) հանդեպ Գագիկ Ծառուկյանի խոր զզվանքի մասին հայտնի է վաղուց: Ս...

Իսկ Վանա ծովը՞
15.09.2017 | 17:27


Իսկ Վանա ծովը՞

Goodbye Europe
14.09.2017 | 21:48


Goodbye Europe

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ո՞վ է ավելի մեծամիտ
Սեպտեմբերի 20, 2017


Ո՞վ է ավելի մեծամիտ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ