Տիեզերական խայտառակություն

«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

Սեպտեմբերի 7, 2015
«Գողականի մասին» հռչակագրի և ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ
Խմբագրության կողմից

 ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի քննարկումները շարունակվում են, շատերը հիացած են, շատերը` ոչ: Բայց հայ հանրության ճնշող մեծամասնությունը միակարծիք է այն հարցում, որ Սահմանադրության նոր տարբերակն անտեսում է գողականը որպես հանրային կյանքի ֆենոմեն և ուղեցույց: Այդ մեծամասնությունն արդարացի է, քանզի գողականը Հայաստանում սուբստանց է, գողականով են տարված թե՛ երկրի պառլամենտում, թե՛ կառավարությունում, թե՛ իշխանության բոլոր ատյաններում, էլ չենք խոսում ձեռներեց շրջանակների մասին, որտեղ հիմնականում միայն գողականն է գործում:

Մի խումբ ընթերցողներ մեզ օրենքի մի նախագիծ են ուղարկել և խնդրել հրապարակել այն, ինչն էլ անում ենք: Հեղինակներն այն անվանել են «Գողականի մասին» ՀՀ սահմանադրական օրենք և խնդրում են, որ իրենց հեղինակած տեքստն ուսումնասիրվի երկրի իշխանությունների կողմից և ներառվի նոր Սահմանադրության մեջ: Թե ինչպիսին է այս նախագիծը` ընթերցողն ինքը կդատի: Մեր կողմից ասենք, որ մեզ համար այն ողջունելի է, քանզի եթե ողջ ազգն է տարված գողականով, ապա ինչո՞ւ չունենալ համապատասխան օրենք և դրանով վերջ տալ խուլիգանությանը, անարդարությանը, որոնք վխտում են երկրով մեկ, հատկապես իշխանության շարքերում:

Ինչևէ, առաջարկում ենք ծանոթանալ օրենքի նախագծին և «Գողականի մասին» ՀՀ հռչակագրին: Կարծում ենք՝յուրահատուկ հետաքրքիր փաստաթղթեր են:

Մի խումբ գողականներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, մայրաքաղաք Երևանից, հայրաքաղաք Գյումրիից, Մոսկվայից, Թբիլիսիից

ՀՀ Ազգային ժողովը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև՝ համայն հայության իղձերի իրականացման և արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ արտահայտման իրավունքը, հիմնվելով Ֆելիքս Ձերժինսկու 1919 թվականի թիվ XY486TUW գաղտնի  որոշման վրա, զարգացնելով հայ ժողովրդի ավանդական արժեքների, արդարություն դավանող բոլոր համամարդկային արժեքների վրա հիմնված ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը,


ՀՌՉԱԿՈՒՄ Է

1.      Հայաստանի Հանրապետությունը գողական պետություն է:
2.      Գողականը ճիշտն է, ճիշտը` գողական:
3.      Գողականն անպատժելի է, քանզի ճիշտը պատժի ենթակա չէ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, գիտակցելով նաև, որ միայն գողականն է ՀՀ տարածքում սուբստանց, ընդունում է «Գողականի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, որը կդառնա հայ ժողովրդի հանրային կյանքի հիմնական ուղեցույցը, կտանի հայ ժողովրդին դեպի լուսավոր ապագա, կարթնացնի հայ ժողովրդի յուրաքանչյուր բջջի զարգացման թաքնված ներուժը:

«Գողականի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծ

Ներածություն

Գողականը հայ ժողովրդի և ՀՀ հանրային կյանքի համար ճանաչվում է գլխավոր և անփոխարինելի գաղափարախոսություն: Գողականը ունիվերսալ գաղափարախոսություն է, այն չի կարող հակասել նժդեհականությանը: Քաղաքական կամ այլ գաղափար, որն անլուծելի տարաձայնություններ կարող է ունենալ գողականի հետ, սույն օրենքով արգելքի տակ է դրվում ՀՀ ողջ տարածքում: Եթե տարաձայնություններն անլուծելի չեն, ապա տվյալ գաղափարը կարող է գոյություն ունենալ Հայաստանում, բայց իմանալով իր ուրույն և խիստ համեստ տեղը:

Գլուխ 1
Գողականի ձևակերպումը
Հոդված 1

Գողականը յուրահատուկ նորմերի ամբողջություն է, որոնք հիմված են Ֆելիքս Ձերժինսկու 1919 թվականի թիվ XY486TUW գաղտնի որոշման, հայ ժողովրդի ավանդական արժեքների, արդարություն դավանող բոլոր համամարդկային արժեքների, մարդկայնության և մարդկության վրա: Գողականը կոդիֆիկացված նորմերի ամբողջություն չէ, որոնք ստեղծվում և պաշտպանվում են պետության կողմից. գողականը հայ ժողովրդի և եղբայրական այլ ժողովուրդների հոգու խորքից բխող գաղափար է, այն չի կարող խորթ լինել ՀՀ որևէ քաղաքացու՝ անկախ նրա ազգային և կրոնական պատկանելությունից:

Հոդված 2

Գողականը հիմնված է արդարության, բարոյականության, ազնվության սկզբունքների, այլ կերպ ասած` ճշտի վրա: Այն, ինչ ճիշտ է, գողական է իր էությամբ, այն, ինչ ճիշտ չէ, խորթ է գողականին և, հետևաբար, ենթակա է ոչնչացման:

Հոդված 3

Գողական չեն կարող համարվել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, միասեռականները, մարմնավաճառները, սուտենյորները, թմրանյութի առևտրով զբաղվողները, գնդապետից ցածր զինվորական կոչում ունեցող սպաները (բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության սպայակազմի, այն է` ԴԱՀԿ և կալանավայրերի աշխատակիցների, որոնք ոչ մի դեպքում չեն կարող համարվել գողական), առաջին ատյանի դատավորները, եպիսկոպոսից ցածր հոգևորականները և այլ կասկածելի անհատականություններ, որոնց ցանկը որոշում և հաստատում է օրենքով գողերի ամենամյա հավաքը: Մնացած բոլոր քաղաքացիները, որոնք չեն պատկանում վերը նշված կատեգորիաներին, մեխանիկորեն համարվում են գողական:

Գլուխ 2
Օրենքով գողերը

Հոդված 4

ՀՀ հանրային կյանքը վերահսկում են օրենքով գողերը և նրանց կողմից հեղինակություն հռչակված անհատները:

Հոդված 5

5.1. Օրենքով գողը վառ անհատականություն է, արդարության, բարոյականության, ազնվության մարմնավորում: Յուրաքանչյուր վառ անհատականություն կարող է ճանաչվել օրենքով գող, եթե ունի անբիծ անցյալ, լուրջ կյանքի ուղի, ականավոր արժանիքներ, որոնք հասու են միայն օրենքով գողին: Օրենքով գողը որպես այդպիսին ճանաչվում է 3-5 գործող գողերի կողմից, որոնք ստանձնում են նոր գողի հետագա գործունեության ճշտության ողջ պատասխանատվությունը:

5.2. Օրենքով գողը պետք է լինի.
·         Բարոյական
·         Ինտելեկտուալ
·         Ազնիվ
·         Պարկեշտ

5.3 Օրենքով գողը չի կարող լինել.
·         Անբարոյական
·         Անգրագետ
·         Աֆերիստ
·         Խուլիգան

Հոդված 6

Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը, ՀՀ ոստիկանության պետը համարվում են օրենքով գողեր ի պաշտոնե` անկախ նրանց անցյալից, կյանքի ուղուց և բարոյական կերպարից:

Հոդված 7

7.1. Օրենքով գողերը վերահսկում են հանրային կյանքը: Կարևորագույն որոշումներն ընդունվում են ամենամյա հավաքների ժամանակ, որոնք տեղի են ունենում հետևյալ վայրերից մեկում. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում,  «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում (Սևան), «ՙՄուլտի ռեստ հաուզ» հանգստի տանը (Ծաղկաձոր), «Փարավոն» հյուրանոցային համալիրում (Աբովյան): Ամենամյա հավաքները համարվում են լեգիտիմ, եթե դրանց մասնակցություն է ունեցել Հայաստանի և ողջ աշխարհի եղբայրական ժողովուրդների գողերի գլխաքանակի 2/3-ը: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` միաձայն, քանզի չեն կարող գողերը կարևորագույն հարցերի վերաբերյալ ունենալ տարբեր մոտեցումներ:

7.2. Օրենքով գողերի ամենամյա հավաքները սկսվում և վերջանում են Ամենայն Հայոց կաթողիկոսի, իսկ նրա բացակայության դեպքում` Արարատյան թեմի առաջնորդի օրհնանքի խոսքով: Ամենամյա հավաքի անվտանգության ապահովումը դրվում է ՀՀ ոստիկանության պետի վրա: Ամենամյա հավաքի անվտանգության հարցով ՀՀ ոստիկանության պետի կողմից իրականացված աշխատանքների վերահսկումն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

7.3. Օրենքով գողերի ամենամյա հավաքների որոշումների մասին ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ ոստիկանության պետը բանավոր տեղյակ են պահում Ամենայն Հայոց կաթողիկոսին, ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին:

Գլուխ 3
Գողականը և պետական իշխանությունը

Հոդված 8

Գողականը պետական իշխանության հիմնաքարն է, նրա հենարանը, նրա առաջին և վերջին հույսը: Գողականին խորթ է քաղաքականությունը, գողական աշխարհը միշտ գործող իշխանության կողքին է, քանի որ իշխանության առաջին դեմքերն ի պաշտոնե օրենքով գողեր են:

Հոդված 9

Բոլոր գողերի, գողական հեղինակությունների և գողականների սրբազան պարտքն է իշխանությանը սատարելը: Գողական աշխարհն իրականացնում է իր սրբազան պարտքը հետևյալ կերպ.
-         Բազարներ է սարքում ընդդիմադիր գործիչների գլխին՝ դրանով իսկ խլելով նրանց էներգիան և ժամանակը:
-         Միջոցներ է ձեռնարկում հանրահավաքների, բողոքի զանգվածային միջոցառումների և այլ լկտի արարքները կանխելու, ցրելու և դրանց կազմակերպիչներին պատժելու գործում;
-         Միջոցներ է ձեռնարկում ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքները բարձր մակարդակով իրականացնելու և ընդդիմադիր քաղաքական ուժերին դրանցից հետո պահելու համար:

Հոդված 10

Կադրային նշանակումների հարցում գողական աշխարհին հետաքրքրում են միայն այն պաշտոնյաների թեկնածությունները, որոնք, պետական պաշտոնից բացի, ստանձնում են նաև օրենքով գողի վեհ կոչումը: Դրանք են. ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը, ՀՀ ոստիկանության պետը: Մյուս բոլոր պաշտոնների հարցում գողականը չունի որևէ կարծիք, այն է` գողականը համամիտ է պետական իշխանության հետ:

Հոդված 11

Գողական աշխարհը համագործակցում է պետական իշխանության հետ ՀՀ բարիքների և ֆինանսական հոսքերի արդարացի և ճշտով բաշխելու գործում: Սույն օրենքով ամրագրվում է, որ գողական աշխարհը և պետական իշխանությունը միասին, կոնսենսուսի սկզբունքով պետք է որոշեն, թե ում ինչ է հասնելու և ինչ չափով՝ կախված հավակնորդի անձնական արժանիքներից: Գողականը պետական իշխանության հետ միասին չի կարող թույլ տալ, որ հինգ միավոր արժանիքի տիրապետող անձին բաժին հասնի ավելի քիչ բարիք, քան չորս միավոր կրողին: Անարդարությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառվի գողականի և իշխանության սերտ համագործակցության արդյունքում:
 
Գլուխ 4
Գողերը տնտեսական և միջանձնային հարաբերություններում

Հոդված 12
Օրենքով գողերը վերահսկում են ՀՀ տարածքում գործող ձեռներեց սուբյեկտների հարաբերությունները, օգնում են նրանց պահել ճիշտը, պատժամիջոցներ են ձեռնարկում այն խախտելու համար:

Հոդված 13

13.1. Օրենքով գողերը վերահսկում են վերադարձների (վազվրատի) գործընթացը: 10 միլիոն դրամից բարձր վերադարձները նրանք իրականացնում են անձամբ, դրանից ցածր գումարների վերադարձն իրականացնում են գողերի կողմից հեղինակություն հռչակված անհատականությունները:  

13.2. Օրենքով գողի որոշումը վերադարձի վերաբերյալ վերջնական է, ուժի մեջ է մտնում հնչեցման պահից և փոփոխման ենթակա չէ: Օրենքով գողի որոշումը վերադարձի վերաբերյալ կարող է վերանայվել միայն ամենամյա հավաքի ժամանակ` Երևանում, Սևանում, Ծաղկաձորում, Աբովյանում:

13.3. Վերադարձներից ստացված գումարներն օրենքով գողերն արդարացիորեն բաժանում են իրար մեջ, դրանց հաշվին հումանիտար օգնություն են ցուցաբերում կալանավայրերում գտնվող գողականներին և վերջիններիս ընտանիքներին: Վերադարձի տոկոսադրույքի չափն անձամբ որոշում է վերադարձ կատարող գողը կամ գողական հեղինակությունը, բայց այն չի կարող գերազանցել ստացվող գումարի 50 տոկոսը:

Գլուխ 5
Գողականը և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրությունը

Հոդված 14
Սույն օրենքով ամրագրվում է, որ ՀՀ Ազգային ժողովը չի կարող ընդունել որևէ օրենք, որը կհակասի գողականի իդեալներին:

Հոդված 15

15.1 Հետագայում ընդունված որևէ օրենք չի կարող հակասել սույն օրենքի որևէ դրույթի: Անցյալում ընդունված սխալ օրենքներին ճիշտ իրավական գնահատական տալու և դրանք վերացնելու նպատակով սույն օրենքով ամրագրվում է, որ պետք է ստեղծվի պետագողական հանձնաժողով հետևյալ անձանց մասնակցությամբ.
- ՀՀ Ազգային ժողովի նախագահ,
- ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
- ՀՀ գլխավոր դատախազ,
- ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ,
- ՀՀ ոստիկանության պետ,
- հինգ գող Հայաստանի Հանրապետությունից, չորս գող Վրաստանի Հանրապետությունից, ինը գող Ռուսաստանի Դաշնությունից, ութ գող Եվրոպայում ապաստան գտած գողերից, յոթ գող Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

15.2. Գողապետական հանձնաժողովի աշխատանքները չեն կարող տևել մեկ տարուց ավելի: Ավարտից հետո ՀՀ Ազգային ժողովը հատուկ օրենքով անօրինական է ճանաչում անցյալի սխալ օրենքները և այն ներկայացնում է օրենքով գողերի ամենամյա հավաքի քննարկմանն ու հավանությանը:

Եզրափակիչ դրույթներ

Սույն սահմանադրական օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Օրենքի տեքստը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուղարկվում է աշխարհի բոլոր գողերին, որոնք մեխանիկորեն ընդունում են ևս յոթ նոր գողերի առկայությունը և ճանաչում նրանց լիազորությունները, որոնք գողի վեհ կոչումը կրում են ի պաշտոնե: Դրանք են` ՀՀ նախագահը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը, ՀՀ ոստիկանության պետը:





Դիտումների քանակ 48438


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Հոկտեմբերի 2, 2019


Պարզվում է՝ ժողովրդի վարչապետն իր դուխով առնվազն գող Զապն է (Անդրանիկ Սողոյան) և ունակ է հանդուգն քայլերի դիմել, անգամ տարիքով ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Սեպտեմբերի 1, 2019


Սորոս Ջորջի գրասենյակից Փաշինյան Նիկոլը ստացել է հերթական հանձնարարականը՝ արմատախիլ անել երկրում «գողականը», իսկ Սորոսի վաստակ,...

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

Փաշինյանը խախտում է գողերի` մարդու իրավունքները

Փաշինյանը խախտում է գողերի` մարդու իրավունքները

Մարտի 12, 2019


Փաշինյան Նիկոլը ռեժիմը մարդու տարրական իրավունքների խախտումը դարձրել է պարծենալու զբաղմունք: Այսպես, երեկ երեկոյան Փաշինյան Նիկ...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Հունվարի 27, 2016
4

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մերթ ուզում, մերթ չի ուզում ներխուժել Հայաստանի ներքաղաքական կյանք, ջրի ...

Շմայս. Գողականները մարդ չե՞ն

Շմայս. Գողականները մարդ չե՞ն

Հունվարի 11, 2016


Անցած հանգստյան օրերին հաղորդվեց այն մասին, որ Հայաստան են այցելել մեծ թվով «օրենքով գողեր»: Քրեական հեղինակությունների մեծաթիվ...

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Րաֆֆին հեղափոխություն է պահանջում գողական աշխարհում

Դեկտեմբերի 15, 2015
1

Այս արևմտամետ ամերիկյան գործիչը Հայաստան է ներմուծվել վաղուց, սակայն նրա իսկական կերպարը բացահայտվեց 2007-ից սկսած: «Բադասխան» ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը