Սովորական խայտառակություն

ՕԵԿ-ի դարդերը շատ են, բայց այն ամենաժողովրդական կուսակցությունն է

Սեպտեմբերի 2, 2015
ՕԵԿ-ի դարդերը շատ են, բայց այն ամենաժողովրդական կուսակցությունն է

Վերջին ամիսներին ոչ ոք ժողովրդի վիճակով այնքան չի մտահոգվում, որքան «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ճիշտ է, սրանք ընդամենը մտահոգվում են և ուրիշ ոչինչ, բայց Արթուր Բաղդասարյանի թիմակիցները խորապես համոզված են, որ մարդկանց հենց այդքանն էլ պետք է, ավել բան նրանց տալ չի կարելի:


Օրինակ, այսօր էլ մտահոգվելու հերթը ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանինն էր: Ու քանի որ Ազգային ժողովն արձակուրդում է, ու նա չի կարող այդ մասին հնչեցնել ԱԺ ամբիոնից, դրա համար էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Ուզում եմ անդրադառնալ այսպես կոչված «տնտեսական 4,4% աճին»: Բավականին զարմանալի թիվ, որը չի ապացուցվում ո´չ բնակչության սոցիալական բարեկեցության ընկալմամբ, ո´չ հարկային տվյալներով: Այսինքն` ո´չ մարդկանց վիճակն է բարելավվել, ո´չ էլ հարկային մուտքերն են ավելացել: Բացի այդ, և՛ ՀՀ Կենտրոնական բանկը, և՛ միջազգային ֆինանսական կառույցները տնտեսական աճի մի քանի անգամ ցածր տոկոս են կանխատեսում: Հարց է ծագում՝ ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը , որը նույնիսկ կառավարության անդամները չեն հիմնավորում: Կարծում եմ, նման տնտեսական աճը զուտ թվական տվյալների փոփոխությունների արդյունք է: Հռետորական հարց: Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում»:


Այնպես չէ, որ Շահգելդյանի ասածները նոր բացահայտում էին: Բայց նույնիսկ այս հնացած թեմայի մասին գոնե ՕԵԿ-ից ոչ ոք իրավունք չունի խոսելու, քանի որ դրան ի պատասխան մի քանի հռետորական հարցեր էլ նրանց կարող են ուղղվել: Օրինակ, այն մասին, թե իրենց մեղքի բաժինը չե՞ն տեսնում ժողովրդի անմխիթար վիճակի համար: Կամ արդյոք չե՞ն մոռացել, թե քանի անգամ նույն ժողովրդի նուրբ զգացմունքների հետ խաղացին ու հետո նրանց շահերը փոխեցին պաշտոնների ու փափուկ աթոռների հետ: Հիշո՞ւմ են, թե ինչպես էին բերանները ջուր առել, երբ իշխանության մաս էին կազմում: Ու եթե այս բոլորը դեռ մտապահել են, այդ դեպքում գիտե՞ն, թե ինչքան ամոթ է, երբ էժան ծախվողը թանկ առևտրի մասին խորհուրդներ է տալիս:


Այնուամենայնիվ, ՕԵԿ-ը ժողովրդական կուսակցություն է: Սրա ապացույցն էլ կա, քանզի նրա առաջնորդը ծնվել է գարեջրատանը` հայ ժողովրդի բոլոր սերունդների ամենասիրված, ամենահաճախված, ամենաժողովրդական վայրում:






Դիտումների քանակ 2873


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հերոսն ու հակահերոսը

Հերոսն ու հակահերոսը

Հոկտեմբերի 19, 2017


Հայաստանի ազգային հերոս համարվող արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն այն մարդկանցից չէ, որ պարտավորվում է ամեն օր որևէ հեր...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Արթուրիկի ձեռքից գնդակը խլել են

Սեպտեմբերի 21, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի կյանքում ծայր առած անկումների փուլը շարունակվում է: Վերջին տարի...

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Արթուր Բաղասարյանը դարձել է Փանջունի

Սեպտեմբերի 9, 2017


Արթուր Բաղդասարյանն իր «Հայկական վերածնունդ» կուսակցությամբ հանդերձ նոր տերմինոլոգիա է ներմուծել` քաղաքական դադար: Թե դա ինչ բա...

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

Սեպտեմբերի 5, 2017


«Դանիայում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը: ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»` հանդիսանալով ԵԺԿ անդամ, ներկայ...

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Արթուր Բաղդասարյանը դուրս է մնացել ցուցակից

Հուլիսի 29, 2017


Երբ հրապարակվեց Պետական եկամուտների կոմիտեի կազմած հազար խոշոր հարկատուների ցանկը, շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ա...

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Արթուրիկը «սև ցուցակում» էր

Հուլիսի 27, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության համար հետընտրական ամիսները դարձել են հետքերը սրբելու ժամանակներ կամ, ավելի ճիշտ կլինի ասել,...

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 4...

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն ...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Արթուրիկը ասելու բան չունի

Արթուրիկը ասելու բան չունի

Ապրիլի 3, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր մի հայտարարություն է տարածել, որով իր գնահատականն է տալիս ընտրությունների արդյունքն...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Մարտի 31, 2017


Քաղաքական դիտորդներից գրեթե ոչ ոք լավ ապագա չի խոստանում Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Այ...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Մարտի 28, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կենսագրության մեջ նշվում է, թե նա երեք բուհ է ավարտել, մի շարք...

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Մարտի 28, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ընտրարշավից առաջ խոստացել էր 3 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան: Իսկ Մոսկվայից ժամանած Սամվել...

Արթուրիկի խոստումների գինը

Արթուրիկի խոստումների գինը

Մարտի 24, 2017


Խորհրդային ավանդներ վերադարձնող ասպետը, որը նաև մտադիր է ազգի համար աննախադեպ տնտեսական ռեֆորմներ իրականացնել, հարկերից ազատել ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ