Սովորական խայտառակություն

Երաժշտական կոլեկտիվը՝ ավանդապաշտության ճիրաններում

Հուլիսի 31, 2015
Երաժշտական կոլեկտիվը՝ ավանդապաշտության ճիրաններում

Օսկան Քոչարյան


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում կրկին ոչ երաժշտական մթնոլորտ է: Կրքերն այստեղ շիկացան այն բանից հետո, երբ նվագախմբից հեռացվեցին 4 երաժիշտներ: Ասում են, թե պատճառն այն էր, որ այս մարդիկ ցանկացել էին զուգահեռաբար աշխատել նաև մեկ այլ կոլեկտիվում, բայց պայմանն անընդունելի էր եղել ղեկավարության համար: Սակայն սա սոսկ հերթական տհաճ միջադեպն է, որ կարող է տասնյակ այլ օրինակներ ունենալ: Մինչդեռ լարվածության գլխավոր պատճառն այն է, որ սև ամպեր են կուտակվում ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկակավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխին: Խոսում են, թե նա շուտով կհեռանա, իսկ նրան փոխարինելու կգա Երիտասարդական նվագախմբի նրա գործընկեր Սերգեյ Սմբատյանը, որն, ի դեպ, ՀՀ նախագահի խորհրդական, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի որդին է:


Մեր երկրում այլևս նորություն չէ, որ նույնիսկ ստեղծագործական դաշտում առավելությունը միշտ էլ տրվում է ոչ թե հմուտ, բանիմաց, բարձր հեղինակությամբ օժտված անձանց, այլ նրանց, ովքեր ամուր թիկունք ունեն: Այս իմաստով Սմբատյանի նկրտումները կարելի է հասկանալ: Բայց եթե խնդրին անդրադառնանք պրոֆեսոնալիզմի ու անկեղծության դիրքերից, ապա ժամանակն է խոստովանել, որ Էդվարդ Թոփչյանը բոլորովին էլ այն մարդը չէ, ում պիտի պատիվ արվեր երկրի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարումը: Սերգեյ Սմբատյանը գոնե իրավունք ունի պնդելու, որ ինքը մասնագիտական խորը կրթություն է ստացել անգլիաներում և այլուր, մինչդեռ Թոփչյանի կենսագրությունում նման դրվագ չես գտնի: Եվ եթե Սմբատյանի մեղքն իր հոր ազդեցիկ կապերն են, ապա ինչպե՞ս է ջրի վրա մնում Թոփչյանը և այն էլ բավականին ու նախանձելիորեն երկար:


Հենց այս հարցի վրա էլ մենք բախվում ենք մեկ այլ՝ բավականին հետաքրքրական երևույթի: Ինչպես հայտնի է, Էդվարդ Թոփչյանը ճանաչված գրականագետ, նույն անուն-ազգանունն ունեցող Հայաստանի գրողների միության երբեմնի նախագահի թոռն է, ով մահացել է 1975 թվականին: Սակայն, պարզվում է, որ 40 տարիները անզոր են գտնվել մի այնպիսի երևույթի նկատմամբ, ինչպիսին հայերիս ավանդապաշտությունն է ու կախումը ազդեցիկ անուններից: Այս վիճակին մենք բախվում ենք գրեթե յուրաքանչյուր քայլափոխի, երբ մեր դեմ հայտնվում են հայտնիների անհայտ թոռներն ու ծոռները Հայաստանի տարատեսակ հատատությունների բարեկեցիկ աշխատասենյակներում: Ինչ վերաբերում է Թոփչյանին, ապա նա մեկ այլ հովանավոր էլ ուներ՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ով մահացել է 2012-ին: Միայն թե ոչ պապ Թոփչյանի 40-ամյա բացակայությունը, ոչ իր տանիքի երեքամյա կորուստը չեն խանգարել Թոփչյանին ապրել ու բարգավաճել նրանց ստվերի տակ՝ այն խորին համոզմամբ, թե իրեն դիպչելը նույնն է, որ ոտնահարվի գրականագետ պապի և հովանավոր Միրզոյանի բարի անունն ու հիշատակը:


Այնպես որ, եթե այսօր պահանջ է արթնացել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում ղեկավարության փոփոխություն կատարել, ապա դա կարող է իրագործել միայն նա, ով համարձակություն կունենա քայլ կատարել ավանդապաշտության պատի վրայով:






Դիտումների քանակ 10861


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոնսերվատորիան՝ աղանդների ու ԼԳԲՏ այլասերվածությունների կենտրոն

Կոնսերվատորիան՝ աղանդների ու ԼԳԲՏ այլասերվածությունների կենտրոն

Սեպտեմբերի 18, 2019


Analitik.am կայքը մեզ ավետեց օրեր առաջ, որ Երևանի պետական կոնսերվատորիան ռեկտոր հովհաննիսյան սոնան վերածել է բորդելի: Այսինքն, ...

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Հուլիսի 3, 2019


Մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Նարեկ Սամսոնյանը եթերում ասաց, որ Փաշինյան Նիկոլը չի սիրում գեներալ՝ թե կոչո...

Արմեն Սմբատյանի կեղծած ընտրությունները

Արմեն Սմբատյանի կեղծած ընտրությունները

Հուլիսի 8, 2015


Երաժիշտ, ձախողված դեսպան, իսկ այժմ նախագահի անհայտ բաների խորհրդական Արմեն Սմբատյանին կարիք չկա սովորեցնելու, թե ինչ բան է ընտր...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ