Ազգային խայտառակություն

Արթուր Բաղդասարյանին և նրա «բարաթներին» ողբալի ապագա է նշմարվում

Հուլիսի 28, 2015
Արթուր Բաղդասարյանին և նրա «բարաթներին» ողբալի ապագա է նշմարվում

Ջհանգիր Լֆիկյան


Վերջապես ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ժողովեց ողջ համարձակությունը և հայտարարեց այն մասին, որ իշխանությունների հետ իր մերձեցումը, ինչի մասին նա երազում էր, չի կարող կայանալ: Բաղդասարյանն այս անգամ այդ բանն արեց իր հորինած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, ինչից հետո ներկաները հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Կառավարման խորհուրդն անընդունելի է համարել սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը՝ փաստելով, որ այն կհանգեցնի քաղաքական իշխանության մենաշնորհացմանը և մեկ քաղաքական ուժի դիկտատուրայի հաստատմանը, ինչը հարիր չէ ժամանակակից եվրոպական չափանիշներին»:


Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ՕԵԿ-ականները բոլորովին այլ երգ էին երգում, նախագծի դրույթների հետ նրանց նախնական ծանոթությունը լայն հեռանկարներ էր բացում, նույնիսկ ձեռնամուխ եղան իրենց առաջարկությունների ներկայացմանը: Եվ հանկարծ պատկերը գլխիվայր շրջվեց: Արդյո՞ք Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ-ն խաբեց, թե՞ Բաղդասարյանն էր այս ընթացքում զբաղվել ինքախաբեությամբ: Եվ հիմա, իր մեծ հիասթափության ընդերքից նա տառապանքի ձայն է բարձրացնում ու կատաղությամբ գրոհում է սահմանադրության նախագծի վրա՝ սպառնալով քարը քարի վրա չթողնել: «Հանրապետության նախագահի ընտրության համակարգը ընտրիչների մեխանիզմով և վերջինիս փաստացի խորհրդանշական դերը պետության ռազմավարական կառավարման գործում, որն առաջարկվում է տվյալ նախագծով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային բնույթի լրջագույն մարտահրավերներին… Ներկայացված նախագծով ստեղծվելու է իշխանության ճյուղերի միջև անհավասարակշռություն և բացակայելու են իշխանության ճյուղերի փոխադարձ հակակշիռների և զսպումների, ժողովրդավարական երկրի համար անհրաժեշտ, մեխանիզմները»,- ասվում է բողոքի հայտարարության մեջ:


Բայց ՕԵԿ-ի համար ամենամեծ ողբերգությունը բխում է Ազգային ժողովի ընտրությունների երկփուլ համակարգից, քանի որ միայն հիմա Բաղդասարյանը հասկացավ, որ այն ընդդիմադիր կուսակցություններին դուրս է մղելու իրական քաղաքական գործընթացից, իրական քաղաքական կյանքում չեզոքացնելով նրանց մանդատը, այլ կերպ ասած՝ ՕԵԿ-ը կնետվի քաղաքական աղբանոց: Իսկ Բաղդասարյանը աղբանոց գնալ չի ուզում: Նա սովորել է ճոխ կյանքին: Դրա համար է հիմա տագնապ հնչեցնում. «Հասեք, փրկեք, արհեստականորեն փորձ է արվում մի կուսակցությանը սահմանադրորեն ամրագրել գերիշխող դիրք, ինչն անընդունելի է և հղի բազմաթիվ բացասական հետևանքներով»:


Հազիվ թե գտնվի այնպիսի մեկը, որ ցանկանա օգնության ձեռք մեկնել Բաղդասարյանին ու նրա ՕԵԿ-ին: Իսկ եթե ինչ-որ բան էլ արվի ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, ապա դա կարվի առանց վարկաբեկված նախկին ԱԽՔ-ի:


Հետգրություն


Թե ինչ է կատարվել իրականում` Բաղդասարյանի «բարաթներն» են անօգուտ դարձել, թե սա «բարաթների» օպերացիայի մասերից մեկն է` դժվար է ասել (հնարավոր է, պայմանավորվածությունn առ այն, որ 2017-ի ընտրություններում երկրորդ տեղը հատկացվելու է Բաղդասարյանին, այժմ չեղյալ է համարվել, և այդ երկորրդ տեղը որոշվել է տալ Նաիրա Զոհրաբյանի կուսակցությանը): Բայց մի բան կարելի է հստակ ասել. այդ ո՞ր որվանից Արթուր Բաղդասարյանը դարձավ իրավագետ, այն էլ` սահմանադրական իրավունքից հասկացող իրավագետ, որ այսօր ոռնոցը կապել է, թե, իբր, «Հանրապետության նախագահի ընտրության համակարգը ընտրիչների մեխանիզմով և վերջինիս փաստացի խորհրդանշական դերը պետության ռազմավարական կառավարման գործում, որն առաջարկվում է տվյալ նախագծով, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած անվտանգային բնույթի լրջագույն մարտահրավերներին»: Ինչի՞ց է այս ողորմելին տեղյակ: Նրա ի՞նչ խելքի բանն է, թե որն է ազգային շահը, որն է մարտահրավերը, որն են ընդհանրապես մարդկային նամուսն ու մարդ լինելը: Առայժմ ձեռնպահ կմնանք Բաղդասարյանի այսօրվա դեմարշի քննարկումից, ավելի ստույգ` դրա բացատրությունից: Շուտով կպարզվի, թե իրականում ինչ է ծրագրավորել և ինչ է պատրաստվում անել ՀՀ նորագույն պատմության ամենախայտառակ կերպար, Սերժ Սարգսյանի ամենաանբարոյական զավակ Արթուր Բաղդասարյանը:






Դիտումների քանակ 3522


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Արթուրիկ, ինչո՞ւ կտրեցիր ծառերը

Հուլիսի 18, 2017


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում անհայտ չարագործները ոչնչացրել են երգահան Վահրամ Թաթիկյանի 4...

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Արթուր Բաղդասարյանը չկա, բայց հարստանում է

Հուլիսի 11, 2017


Խորհրդարանական ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իզով-թոզով անհետացավ: Այն ...

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Արթուրիկը կաշառում է հանուն հավատարմության

Հունիսի 9, 2017


Այն բանից հետո, երբ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը խոր հիասթափություն պատճառեց իր համակիրներին...

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Գյումրիում բացահայտվեց, հերթը Վանաձորինն է

Հունիսի 5, 2017


Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում անսպասելի փաստ արձանագրվեց: Առաջին անգամ նիստին մասնակցելու էին եկել Արթուր Բաղ...

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

«Ապօրինի ծնունդը» անհետացել է

Մայիսի 13, 2017


Քաղաքական բուռն զարգացումներն ու իրադարձությունները «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմենուհի Ղազարյանին մոռացության չեն տվ...

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Արթուրիկի ձեռքով քերթվածները

Մայիսի 4, 2017


Այն պահին, երբ Արթուր Բաղդասարյանն ամենաքիչն է ցանկանում, որ իր մասին հիշեն, կարծես նրա պահանջին հակառակ լրագրողները կրկին մեջտ...

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Արթուր Բաղդասարյանի պիտանելիության ժամկետը

Ապրիլի 28, 2017


Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունից գրեթե մեկ ամիս պահանջվեց որոշելու համար, թե ինչու իրենք խա...

Վնասների փոխհատուցում

Վնասների փոխհատուցում

Ապրիլի 26, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել են Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադ...

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ինչի՞ մասին ես խոսում, երիտասարդ

Ապրիլի 6, 2017


Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները դեռ կմնան առաջիկա շաբաթների գլխավոր թեման: ...

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ինչ է ցույց տալիս պարզ թվաբանությունը

Ապրիլի 4, 2017


Առաջիկա օրերին դեռ երկար կքննարկեն խորհրդարանական ընտրություններին այս կամ այն կուսակցության պարտության պատճառները, դրա համար կ...

Արթուրիկը ասելու բան չունի

Արթուրիկը ասելու բան չունի

Ապրիլի 3, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն այսօր մի հայտարարություն է տարածել, որով իր գնահատականն է տալիս ընտրությունների արդյունքն...

Աչքալուսանք Արթուրիկին

Աչքալուսանք Արթուրիկին

Ապրիլի 2, 2017


Երևանի Պուշկինի անվան դպրոցում տեղակայված 9/48 ընտրատեղամասում քվեների հաշվարկի մեկնարկից մոտ 15 րոպե էր անցել, սակայն «Հայկակա...

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Արթուր Բաղդասարյանի պարտվողական երազանքը

Մարտի 31, 2017


Քաղաքական դիտորդներից գրեթե ոչ ոք լավ ապագա չի խոստանում Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Այ...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Արթուր Բաղդասարյանը ծույլիկ է եղել

Մարտի 28, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի կենսագրության մեջ նշվում է, թե նա երեք բուհ է ավարտել, մի շարք...

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Ծառուկյանը հանուն Հայրենիքի զրկեց մեզ զվարճանքից

Մարտի 28, 2017


Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ ընտրարշավից առաջ խոստացել էր 3 մլրդ դոլարի ներդրում բերել Հայաստան: Իսկ Մոսկվայից ժամանած Սամվել...

Արթուրիկի խոստումների գինը

Արթուրիկի խոստումների գինը

Մարտի 24, 2017


Խորհրդային ավանդներ վերադարձնող ասպետը, որը նաև մտադիր է ազգի համար աննախադեպ տնտեսական ռեֆորմներ իրականացնել, հարկերից ազատել ...

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Գողը պահանջում է բռնել ուրիշ գողերի

Մարտի 22, 2017


«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն այս օրերին իր ներքին ողջ էներգիան անմնացորդ սպառում է քարոզարշա...

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Նեխած ձվեր` Արթուր Բաղդասարյանին

Մարտի 20, 2017


Ով այնքան ամուր նյարդեր և ազատ ժամանակ է ունեցել, որ հետևել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության քարոզարշավին, անպայման նկատած...

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Գեղեցիկ ստեր Արթուր Բաղդասարյանից

Մարտի 18, 2017


Արթուր Բաղդասարյանի երակներում ազնվական արյուն է հոսում, նրան պատիվ չեն բերում հասարակ ռամիկների հետ կանգնել նույն հարթության վ...

Բա ի՞նչ լցնենք
20.07.2017 | 17:28


Բա ի՞նչ լցնենք

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Բա ի՞նչ լցնենք
Հուլիսի 20, 2017


Բա ի՞նչ լցնենք

Հայի վերջին խելքը
Հուլիսի 1, 2017


Հայի վերջին խելքը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ