Տիեզերական խայտառակություն

SOS. ամերիկյան կազմակերպությունը կալանքի տակ է պահում հայ երեխաների

Հուլիսի 22, 2015
SOS. ամերիկյան կազմակերպությունը կալանքի տակ է պահում հայ երեխաների

Երեք օր առաջ անհետացել է երկու տղաների (7 և 2 տարեկան) մայր Հռիփսիմե Կարապետյանը։ Ամուսինը՝ միջին գործարար, դիմել է ոստիկանություն, ԱԱԾ, հնարավոր բոլոր կառույցներ։ Հռիփսիմեի հափշտակության մասին խոսք լինել չէր կարող, ինչպեսև արտասահման մեկնելու մասին. անձնագիրը թողել էր տանը, վերցրել էր միայն թանկարժեք իրերը։


Մի խոսքով՝ եռօրյա որոնումների արդյունքները Հռիփսիմեի ամուսնուն և հարազատներին բերեցին ամերիկյան «Կանանց իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն (գուցե, կազմակերպությունը մի փոքր այլ կերպ է անվանվում, բայց գործունեության ոլորտը հայ կանանց իրավունքների պաշտպանությունն է)։ Նրանք օֆիս ունեն Երևանում, որը մանրակրկտորեն թաքցվում և պահպանվում է, հանրակացարանի տիպի մի բան էլ ունեն, որտեղ կազմակերպությունը թաքցնում է (իր կարծիքով՝ «պաշտպանում» է կանանց)։ Ունի նաև նախագահ՝ երևանաբնակ Սվետլանա Վարդանյան։ Քաղաքային հեռախոսահամար էլ ունի՝ 54.28.28։ Այս հեռախոսահամարով Հռիփսիմեի ամուսնուն հաջողվել է իմանալ, որ իր կինը «կանանց իրավապաշտպանների» հյուրն է։ Մի խոսքով՝ Հռիփսիմեն մի ինչ-որ առիթով զանգահարել էր կազմակերպության հոգեբանին, որն ասել էր, թե նրան կօգնեն, եթե նա գա իրենց մոտ։ Սա էլ վերցրել ու գնացել էր։


Հիմա ո՞րն է իրավիճակի խայտառակությունն ու անթույլատրելիությունը։ Բանն այն է, որ առհասարակ ոչ մի հասարակական կազմակերպության չպետք է թույլատրվի ներխուժել մարդու անձնական կյանք և տնօրինել այն։ Այսպես, Հռիփսիմեի պարագայում նրա ամուսնուն ոչ միայն կնոջ, այլև երեխաների հետ թույլ չեն տալիս խոսել։ Ավելին, կազմակերպությունում ասում են, թե Հռիփսիմեն պետք է մնա իրենց մոտ առնվազն երկու ամիս, ինչ-որ կուրս անցնի (?)։ Հետևաբար, ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը մտադիր է երկու ամիս կալանքի տակ պահել նաև Հայաստանի երկու անչափահաս քաղաքացիների։


ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն տեղյակ են, բայց ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ գործ ունեն ամերիկյան կազմակերպության հետ. երկչոտությունը թույլ չի տալիս։ Բայց ինչպե՞ս կարելի է հաշտվել սրա հետ։ Ի՞նչ է սա՝ երեխաների հափշտակությո՞ւն, այսինքն՝ ծանրագույն հանցագործությո՞ւն։ Թե՞ աջակցություն ընտանիքի քայքայմանը։ Լպիրշ միջամտություն անձնական կյանքի՞ն՝ Հայաստանի քաղաքացիների ճակատագրերը տնօրինելու հավակնությամբ։ Արդյո՞ք քաջություն կունենա ՀՀ իրավապահ մեքենան վերջ տալ այս կամայականությանն ու պատժել ամերիկյան կազմակերպությանը։






Դիտումների քանակ 4360


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Երբ կունիլինգուսի վարպետն իր լեզուն օգտագործում է ոչ ըստ նշանակության…

Սեպտեմբերի 25, 2019


Հայկ Հարությունյանի ողբերգական մահն ակտիվացրեց քաղաքական և մեդիա դաշտի թափթփուկներին՝ լևոնականներին, նիկոլականներին, գրանտակերն...

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Հիշողություններ Աբրահամյան Արամի լուսավոր անցյալից

Սեպտեմբերի 25, 2019


Աբրահամյանը այն որակեց որպես իր թերթը՝ «Առավոտ»-ը հեղինակազրկելու կոպիտ փորձ: Մուքոյանը արժանացավ համընդհանուր դատապարտման եւ հ...

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությունը» վտանգավոր է, և այն պետք է հաղթահարել

Հունվարի 23, 2019


Մի առաջադեմ կազմակերպություն կա՝ Հոգեբանության ամերիկյան ասոցիացիա (APA)։ Միավորում է պատկառելի գիտնականների, այսպես ասած՝ ըստ ...

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Հայաստանը հոմոսեքսուալիզմի համար գրեթե օֆշոր է

Մայիսի 18, 2016


Տեղեկությունն այն մասին, որ «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունեցել Հայաստանի ԼԳՏԲ և որոշ դեսպանատների ներկայացուցիչներ...

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Ամերիկյան հանդուրժողականությունը թափ է հավաքում. հարվածի տակ են հայտնվել հոմոֆոբները

Սեպտեմբերի 30, 2015


ԱՄՆ-ում մշակում են հերթական խայտառակ օրենքը, որի կիրարկումն ի ցույց կդնի ամերիկյան իրավունքի, քաղաքականության և բարոյականության...

22 տարի ամերիկյան բանտում՝ աշակերտների հետ սեքսի համար

22 տարի ամերիկյան բանտում՝ աշակերտների հետ սեքսի համար

Հուլիսի 3, 2015


Անգլերենի նախկին ուսուցչուհի Ջենիֆեր Ֆիխտերը Լեյքլենդից (Ֆլորիդա, ԱՄՆ), որը խոստովանել է, որ սեքսով է զբաղվել իր աշակերտների հե...

Բիձինա Իվանիշվիլին՝ արևելյան, հակաարևմտյան արժեքների ջատագով

Բիձինա Իվանիշվիլին՝ արևելյան, հակաարևմտյան արժեքների ջատագով

Դեկտեմբերի 15, 2014


Թերևս, Արևմուտքին, եվրոպական արժեքներին ներկայիս վրացական իշխանությունների հավատարմության վերաբերյալ բոլոր խոսակցությունները բն...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ