Սովորական խայտառակություն

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Հուլիսի 20, 2015
Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը
Քոչար Օսկանյան
 
Նախագահ Սարգսյանը հերթական անհասկանալի կադրային նշանակումն է արել. ՀՀ ղեկավարի մամլո քարտուղար է նշանակվել ԱԱԾ մայոր Վլադիմր Հակոբյանը՝ 33-ամյա մի երիտասարդ, որը մամուլի հետ կապ չի ունեցել, աչքի է ընկել միայն մեկ անգամ, երբ անհաջող փորձել է «վերբովկա» անել araratnews.am-ի լրագրող Հրայր Մանուկյանին, ընդ որում՝ սպառնալիքներով ։ Եթե մենք չէ, ապա գոնե նախագահ Սարգսյանը հաստատ գիտի, թե իր ինչին էր պետք ԱԱԾ մայորը։ Բայցևայնպես, հիմքեր կան ենթադրելու, որ նորանշանակ խոսնակը գործը կձախողի։

Ի՞նչ է պետության ղեկավարի մամլո քարտուղարը, ո՞րն է նրա առաքելությունը։ Նա պետք է լինի խարիզմատիկ անձնավորություն, որպեսզի չվանվի հասարակության կողմից, նա պետք է լինի մեկը, որը պիտի հանդես գա նախագահի անունից, մեկնաբանի արտաքին և ներքին քաղաքականության հարցերը։ Վերջապես, պետության ղեկավարի խոսնակը պետք է մամուլի հետ աշխատել իմանա։

Քանի որ Հայաստանի նախագահը հանրային աջակցություն գրեթե չունի, իսկ նրա որոշումների 90%-ը պոպուլյար չէ՝ լինի դա պրն Լիսկայի երկրորդ նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, նախագահի խոսնակից պահանջվում է էլ ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ։ Եթե Սարգսյանը նորմալ մամուլի խոսնակ ունենար, ապա այսօր անհամեմատ ավելի մեծ հեղինակություն կվայելեր հասարակության շրջանում։ Բանն այն է, որ ցանկացած ոչ պոպուլյար որոշում կարելի է հիմնավորել և արդարացնել, եթե դրանով զբաղվեն, եթե անկեղծ խոսեն հասարակության հետ՝ նրան հասկանալի լեզվով։ Ինչպե՞ս հիմնավորեց իշխանությունը պրն Լիսկայի երկրորդ նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, ինչը չափազանց բացասական արձագանք ունեցավ հասարակության մեջ։ Դրանով պետք է զբաղվեր նախագահի խոսնակը, բայց նա լռում էր, իսկ նեգատիվը մնաց հանրային կարծիքի մեջ։

ԱՄՆ-ում Բիլ Քլինթոնի օրոք սկանդալ տեղի ունեցավ. ոստիկանությունը ձերբակալեց մի խումբ դեռահասների մարիխուանայի պատճառով, այդ խմբում էր փոխնախագահ Գորի անչափահաս աղջիկը։ Հանրապետականները վայրի հալածանքի ենթարկեցին Սպիտակ տունը, և հիստերիան շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ նախագահ Քլինթոնն ինքը հարվածը չվերցրեց իր վրա։ Մի խոսքով՝ Քլինթոնն ասաց, թե, իբր, դուք ընկել եք երեխայի հետևից, դե, սխալվել է աղջիկը, ես էլ եմ երեխա ժամանակ մարիխուանա փորձել ու դեն եմ նետել, հենց որ մեծերն ասացին, որ դա վատ բան է։ Քլինթոնն իր անկեղծ և բացահայտ խոստովանությամբ շրջեց հանրային կարծիքը 180 աստիճանով, հանրապետականները ձայնները կտրեցին և արժանացան հանրային պարսավանքի։ Որևէ մեկը կարո՞ղ է այսքան անկեղծ խոսակցություն պատկերացնել Հայաստանում։

Տեսնենք, թե որքան վնաս կհասցնի պետության ղեկավարին նրա նոր մամուլի քարտուղարը։ Միամտություն է նրանից ինչ-որ օգտակար բան սպասել։ Հարկավոր է միայն նվազագույն վնասի հույս ունենալ։





Դիտումների քանակ 3616


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Լռելու բարերար ազդեցությունը

Լռելու բարերար ազդեցությունը

Հունիսի 7, 2017


Կարո՞ղ է մամլո խոսնակի աշխատանքը խիստ եկամտաբեր պաշտոն համարվել: Միամիտները կասեն` ոչ, փորձառուները կպատասխանեն. «Նայած, թե որտ...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Փետրվարի 3, 2016
2

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ այսօր «Հայաստանի հանրայինռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գոր...

Ասա ով է ուսուցիչդ, ասեմ ով ես դու

Ասա ով է ուսուցիչդ, ասեմ ով ես դու

Հուլիսի 21, 2015
1

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Վլադիմիր Հակոբյանին իր մամլո քարտուղարը նշանակելու մասին: Անհայտությունից հայտնվա...

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

Հուլիսի 18, 2015
3

Նրանից ոչ մի միտք չլսեցինք, իսկ երբ նրա խոսքն անհրաժեշտ էր դառնում, ապա այդ պարտավորությունն իր վրա վերցնում էր Ռուսաստանի նախա...

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Հունիսի 24, 2015
4

Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսի մասին խոսում և մեկնաբանում է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, բայց զարմանալ...

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ապրիլի 2, 2015


Հայաստանում նոր մոդա է ընկել, ավելի ճիշտ` այնքան էլ նոր չէ, սակայն մոդան արդեն ձանձրացնում է: Խոսքը խոսնակների մոդայի մասին է: ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ