Սովորական խայտառակություն

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

Հուլիսի 18, 2015
КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել: Նա ֆեյսբուքի իր էջում գրել է հետևալը. «Սիրելի գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման ու համագործակցության համար: Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ..»:


Արման Սաղաթելյանը ինչպես եղել է հին КВН-շիկ, այնպես էլ կմնա մինչև վերջ: Այլ բան է, որ արդեն նախագահականն է դառնում նրա նմանների ժամանակավոր հանգրվան, որտեղ կարող են գալ, մնալ մի երկու տարի, բացարձակապես ոչինչ չանել, իսկ հետո գնալ մասնավոր ոլորտ, կարծես թե նախագահականը նրանց համար հանրային դաշտ էր: Իսկ մասնավոր հատված մեկնող Արմանը նախագահականում գրեթե տանն էր, քանի որ այնտեղ էր հայտնվել ոչ թե իր ընդունակությունների կամ լրագրողների հետ աշխատելու բացառիկ կարողության շնորհիվ, այլ որովհետև այդ տաքուկ տեղը նրա համար դասավորել էր հորեղբայրը՝ նախագահի հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի տնիօրեն Արա Սաղաթելյանը: Ասել էր` արի, միևնույն է, անելիք չունես: Անլուրջ հիմնարկ է, անելու գործ չկա, պարապ կնստես, աշխատավարձ կստանաս, «ատկատն» էլ հետը, հետո ես քո համար ավելի հարմար մի բան կգտնեմ: Ու հիմա իր երկրորդ խոստումն էլ կարծես թե կատարել է:


Այնպես որ Արման Սաղաթելյանը կարող էր նույնիսկ չտեղեկացնել իր հեռանալու մասին: Նրա ոչ գալը իմացանք, ոչ մնալը, ոչ էլ գնալն ենք ուզում իմանալ: Նրանից ոչ մի միտք չլսեցինք, իսկ երբ նրա խոսքն անհրաժեշտ էր դառնում, ապա այդ պարտավորությունն իր վրա վերցնում էր Ռուսաստանի նախագահի խոսնակը (Բաղրամյանի պողոտայի հայտնի դեպքերի ժամանակ): Իսկ թե արձակուրդը ինչի՞ն է պետք, դա էլ պարզ չէ: Առանց դրա էլ երկու տարի արձակուրդի մեջ էր նախագահական նստավայրում: Միայն առագաստներն էին պակասում...






Դիտումների քանակ 6471


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Լռելու բարերար ազդեցությունը

Լռելու բարերար ազդեցությունը

Հունիսի 7, 2017


Կարո՞ղ է մամլո խոսնակի աշխատանքը խիստ եկամտաբեր պաշտոն համարվել: Միամիտները կասեն` ոչ, փորձառուները կպատասխանեն. «Նայած, թե որտ...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Փետրվարի 3, 2016
2

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ այսօր «Հայաստանի հանրայինռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գոր...

Ասա ով է ուսուցիչդ, ասեմ ով ես դու

Ասա ով է ուսուցիչդ, ասեմ ով ես դու

Հուլիսի 21, 2015
1

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Վլադիմիր Հակոբյանին իր մամլո քարտուղարը նշանակելու մասին: Անհայտությունից հայտնվա...

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Հուլիսի 20, 2015


Նախագահ Սարգսյանը հերթական անհասկանալի կադրային նշանակումն է արել. ՀՀ ղեկավարի մամլո քարտուղար է նշանակվել ԱԱԾ մայոր Վլադիմր Հա...

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Հունիսի 24, 2015
4

Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսի մասին խոսում և մեկնաբանում է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, բայց զարմանալ...

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ապրիլի 2, 2015


Հայաստանում նոր մոդա է ընկել, ավելի ճիշտ` այնքան էլ նոր չէ, սակայն մոդան արդեն ձանձրացնում է: Խոսքը խոսնակների մոդայի մասին է: ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ