Սովորական խայտառակություն

Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հուլիսի 16, 2015
Բուռնաշը զոհ է, բայց ընդդիմություն չէ

Հայտնի գործարար Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը պայքարի է ելել անարդարության դեմ: Պետք է կարծել, որ նա իր ահռելի ունեցվածքը ձեռք է բերել միայն արդար ճանապարհով, իսկ հիմա, երբ դրանք կորցնելու վտանգի առաջ է հայտնվել, հիշել է ազնվության, օրենքների, իրավունքների վերականգնման մասին: Եվ դատարանների դռներն է ընկել՝ բոլորին վստահեցնելով, թե ինքը հալածյալ է և անազնվության զոհ:

 

Հաշվի առնելով, թե ներկա պահին ովքեր են Բուռնաշի մրցակիցները, կարելի է նրա հետ մասամբ համաձայնել՝ միայն այն վերապահությամբ, որ ով` ով, բայց Աղաբաբյան Աշոտը ամենալավը պիտի իմանար, թե ինչ բարքեր են գործում այն շրջապատում, որի մի անդամն էլ ինքն է, և դժգոհելուց առաջ թերևս պետք է հիշել՝ արդյո՞ք ինքն էլ նման կերպ չի վարվել ուրիշների հետ:


Ինչևէ, այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան-Աշոտ Աղաբաբյան վիճաբանությունը՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ տնօրինության նկատմամբ 60 միլիոն դրամի չափով տույժ ու տուգանք սահմանելու մասին, դատական հարթությունում է: Դատարանն արդեն երեք նիստ անցկացրել է, եւ դատաքննությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը: Այս ընթացքում Բուռնաշը հասցրել է բողոքել անարդար դատավարությունից ու սպառնում է դիմել միջազգային ատյաններին:


«Եթե ես պայքարի եմ դուրս գալիս, մինչև վերջ եմ գնում: Բոլոր ատյանները սպառվեն, աշխարհում նման փորձ կա, գոյություն ունեն միջազգային ատյաններ, կդիմեմ միջազգայիններին: Ճիշտ է, ես այնքան էլ ճիշտ չեմ համարում, որ գնամ հասնեմ այնտեղ, բայց եթե դատական համակարգը լիակատար գործունեությունը չկատարի և չանի այն, որ պտի անի, ես ինչի՞ պտի չդիմեմ միջազգայիններին որ, դրանով հո ընդդիմություն չե՞մ դառնում»:


Չէ, Բուռնաշն ընդդիմություն չի դառնա, եթե նույնիսկ մինչև վերջին կոպեկը նրանից քամեն: Հետո՞ ինչ, որ օրեր առաջ մի անգամ եկավ, պտույտ տվեց Բաղրամյան պողոտայի ցուցարարների շարքերում: Սա դեռ ոչինչ չի նշանակում: Բուռնաշն իր երամի անբաժանելի մասնիկն է: Նա համակարգին երբեք չի մեղադրի: Փոխարենը կարող է ասել. « Հրազդան» մարզադաշտը կտրվեց իր ֆինանսավորումից, զրկվեց ֆինանսավորումից, և դա ֆինանսների նախարար Գագոյի ու Ծառուկյան Գագիկի ագահության արդյունքն էր: Իրենք երկուսով ամեն ինչ արեցին, որ «Հրազդան» ստադիոնը սննկանա, դա փաստ է»:


Նեղացած Աշոտ Աղաբաբյանի կեցվածքը նույնիսկ այս դրության մեջ խիստ հստակ է: Ճիշտ է, իրեն թալանել են յուրայինները, բայց չի կարելի գլխով խփվել պատին, այլապես կզրկվի նաև վերջին հույսից: Ու այդ պատճառով էլ այժմ չքմեղացած տեսքով ասում է. «Հասկանում եմ, որ գործը մեծ հնչեղություն ունի, ֆինանսների նախարարն էլ Գագիկ Խաչատրյանն է, երկուսս էլ հանրապետական: Բայց ես համարում եմ առողջ, երբ կուսակցությունում մարդիկ պայքարում են: Ինչ խոսք, բոլոր կուսակցություններում էլ լավն էլ կա, վատն էլ կա, ուղղակի մեր կուսակցությունում ավելի քիչ են վատերը, ավելի շատ լավերն են»:


Վատն առայժմ այն է, որ այդ շատ լավերը ոչ մի կերպ չեն կարողանում հաղթել լավերին: Կամ գուցե Բուռնա՞շն է սխալ հաշվարկ արել: Ի՞նչ իմանաս:






Դիտումների քանակ 29718


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Ծառուկյանի պատասխան հարվածը Միացյալ Նահանգներին

Հունվարի 17, 2017


Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանը և քաղաքականությունում գտնվող մյուս հայ օլիգարխները լուրջ ազդեցություն ունեն ԱՄՆ-ում։ Ավելի ճիշտ՝ ա...

Դեռ քանի՞ էջ կբացի ու կփակի Ծառուկյանը

Դեռ քանի՞ էջ կբացի ու կփակի Ծառուկյանը

Հունվարի 17, 2017


Գագիկ Ծառուկյանի խնդիրը փակված է. նա վերադառնում է: Ծառուկյանն այսօր ընդգծված հուզմունքով ընթերցեց նախապես մանրակրկիտ կերպով մշ...

Բուռնաշը որոշել է խորտակվել

Բուռնաշը որոշել է խորտակվել

Հունվարի 14, 2017


Մի քանի տարի շարունակ իր հարազատ կուսակցությունից խռով, աջուձախ ՀՀԿ-ից դժգոհած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը վերջին օրերին քրիստոն...

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

ԱՄԿ-ն որպես մեր նորագույն պատմության մեծագույն խոչընդոտ

Հունվարի 12, 2017


ԱՄԿ-ականներին վերհիշելիս Մեֆիստոֆելի խոսքն է ականջդ դակում` «դևը դա կործանված հրեշտակն է»։ Նրանք վրեժխնդիր եղան սեփական ժողովրդ...

Ծառուկյանը դեսպանատան աշխատակից չէ

Ծառուկյանը դեսպանատան աշխատակից չէ

Դեկտեմբերի 15, 2016


Ծառուկյանի արածը ոչ այլ ինչ է, եթե ոչ տարրական խարդախություն: Նա, որ կյանքը չի խնայում հայ ժողովրդի համար և ժամանակ առ ժամանակ ...

Իսագուլյանի ժամանակն էլ կգա

Իսագուլյանի ժամանակն էլ կգա

Դեկտեմբերի 13, 2016


Քաղաքական դաշտը լի է կասկածելի, անհավատարիմ մարդկանցով, և վերադարձող Ծառուկյանը պիտի արդեն գիտակցի, թե ում վրա կարելի է հույս դ...

Արթուր Բաղդասարյանին սոված թողեցին

Արթուր Բաղդասարյանին սոված թողեցին

Դեկտեմբերի 13, 2016


Արթուր Բաղդասարյանը երբեք չի ների Գագիկ Ծառուկյանին: Քանի դեռ հորիզոնում Ծառուկյանը չէր գծագրվում, ՕԵԿ-ի նորացված նախագիծը գրեթ...

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Ծառուկյանի այցը Գյումրի ևս մեկ մահ հրահրեց

Դեկտեմբերի 11, 2016


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պետք է խորհուրդ տալ, որպեսզի բոլոր քաղաքական և գաղափարական ակցիաները, ներառյալ փող նվիրաբերե...

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Ծառուկյանի «բեկորների» տարատեսակ տվայտանքները

Դեկտեմբերի 10, 2016


Այն, ինչ այս օրերին կատարվում է ԲՀԿ ու «Համախմբում» կուսակցությունների ներսում, այլ կերպ չես անվանի, քան մոլորվածի տվայտանքներ ...

Գագիկ Ծառուկյանը գալիս է, որ ի՞նչ անի

Գագիկ Ծառուկյանը գալիս է, որ ի՞նչ անի

Դեկտեմբերի 10, 2016


Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն եթե հետապնդում է որոշակի նպատակ, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ բոլոր անդ...

Ծառուկյանն ընտրում է Սերժ Սարգսյանին

Ծառուկյանն ընտրում է Սերժ Սարգսյանին

Դեկտեմբերի 6, 2016


Սպասվում էր, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ և կհաստատի քաղաքականություն վերադառնալու ...

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Ուրիխանյանի սիրտը Ծառուկյան ուզեց

Դեկտեմբերի 5, 2016


Բանն այն է, որ եթե Ծառուկյանը չի ողջունել իր կուսակցության ամայացումն իր հեռանալուց հետո և չի սիրում առնետավազքի ցանկացած մասնա...

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Դեկտեմբերի 5, 2016


ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆիսկալ համակարգի նախկին տնօրինող Գագիկ Խաչատրյանը Հայաստանում չէ` նա փախել է Հայրենիքից և հանգ...

Ծառուկյանի անվերջ վերադարձը

Ծառուկյանի անվերջ վերադարձը

Դեկտեմբերի 5, 2016


Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վերջապես ասաց այն, ինչին ամբողջ երկիրը ոչ այնքան սպասում էր, որքան ուզում էր...

Ծառուկյանական թատրոնը շարունակվում է

Ծառուկյանական թատրոնը շարունակվում է

Դեկտեմբերի 3, 2016


Քաղաքական դաշտի շողշողուն աստղը իրեն թանկացրեց ավելի քան 2 ժամ և միայն հետո աստվածային ներողամտությամբ դուրս եկավ, խոսեց մարդկա...

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Դեկտեմբերի 2, 2016


Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը։ Օրակարգը կարծես թե արդեն գծագրված ու հստակեցված է:...

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Քոչարյանը հասկացել է իր տապալումը

Նոյեմբերի 25, 2016


Հունիսին Ռոբերտ Քոչարյանը ստեղծեց իր երկրորդ կուսակցությունը, որը նրա կյանքում պիտի շրջադարձային դեր խաղար: Հոկտեմբերին այդ կու...

Ծառուկյանի և Բաղդասարյանի առաջ դռները կփակվեն

Ծառուկյանի և Բաղդասարյանի առաջ դռները կփակվեն

Նոյեմբերի 21, 2016


Նոյեմբերի 26-ին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով: Գլխավոր հա...

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Ուրիխանյանը վախենում է Ծառուկյանից

Նոյեմբերի 8, 2016


Վերջին շրջանի ներքաղաքական իրադարձություններում վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պատը էլի կմնա պատ
Հունվարի 13, 2017


Պատը էլի կմնա պատ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ








Քվեարկությունների արխիվ