Միջազգային խայտառակություն

Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

Հուլիսի 13, 2015
Բաստիլի գրավումն ու Բաղրամյանի չգրավումը

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման նախօրեին որոշել էր իր տոնական տրամադրությունները կիսել լրագրողների հետ: Սակայն զրույցն այնքան էլ ուրախ նոտաներով չընթացավ: Մինչ դեսպանը մեկը մյուսի ետևից թվարկում էր հայ-ֆրանսիական համագործակցության հաջողությունները, նրան ընդհատեցին ու հարցեցին, թե ինչ կարծիքի է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների և մասնավորապես այդ ընթացքում ոստիկանության կողմից քաղաքացիների նկատամամբ բիրտ ուժի կիրառման փաստերի առթիվ: «Հարցը պետության քաղաքականությանն է վերաբերում, և ես մեկնաբանություն չեմ կարող անել, ես նման իրավունք չեմ կարող վերցնել ինձ վրա: Ես գտնում եմ, որ պետք է արվի ամեն ինչ, որ հնարավորինս արագ լուծում գտնվի, ի դեպ, տպավորություն ունեմ, որ ցույցերը մեղմվել են: Բնական է և շատ նորալ, որ երկրում ինչ-որ բանի հետ համաձայն չլինող մարդիկ իրենց բողոքը հայտնում են: Բնական է, որ մարդիկ իրենց բողոքը բարձրաձայնեն, բայց նաև նորմալ է, որ պետական պատկան իշխանությունները միջամտեն, որպեսզի ապահովվի հասարակական կարգ»,- ասաց դեսպանը` փաստացի ակնարկելով, որ իրենց առանձնապես չի մտահոգում ծեծի փաստը, կարևոր է, որ Հայաստանը մնա կանխատեսելի երկիր, իսկ թե իշխանություններն ինչ մեթոդներով կապահովեն այդ կայունությունը, իրենց գործն է:


Գուցե մեկ այլ դեպքում դեսպանի մտքերը հանգիստ ընկալվեին, բայց երբ մարդն այդ մասին խոսում է հենց Բաստիլի գրավման օրվա առիթով ու հպարտանում, թե բուրժուա-դեմոկրատական հեղափոխության միջոցով երկրի բնակչությունը կարողացավ դրսևորել իր կամքը, ապա անհասկանալի է մնում, թե Հայաստանի ժողովուրդն ինչո՞ւ պիտի զրկված լինի կամք արտահայտելու նույն իրավունքից:


Սակայն պատմության զուգահեռների համար էլ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն դիվանագիտական լուծում ունի: «Մտածում եմ, որ պատմական ընդհանրություններն ու մոտեցումները գտնելը մի քիչ դժվար է: Այն համատեքստում, որ կար ձեր նշված ժամանակահատվածում և այսօրվա իրականության մեջ, ևս համեմատականներ անցկացնել չի ստացվի, որովհետև երեք դար առաջ ժողովուրդը ոտքի կանգնեց, որպեսզի իշխանությունը բաշխվի և վերջ տրվի միահեծանությանը, մինչդեռ այսօրվա Հայաստանի իրավիճակը չես համեմատի երեք դար առաջ Ֆրանսիայի իրականության հետ»: Այսինքն՝ այն, ինչ կարելի է ֆրանսիացիներին, խորհուրդ չի տրվում հայերին: Եվ ուրեմն մի համեմատվեք:






Դիտումների քանակ 8861


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ֆրանսիան դեմ է «հայր» և «մայր» եզրույթներին

Ապրիլի 20, 2019


Ֆրանսիան օրեցօր կործանվում է: Այդ երբեմնի հզոր երկրի կործանման սկիզբը դրվեց Ֆրանսուա Օլանդի օրոք, իսկ երբ նրան փոխարինեց պեդոֆի...

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Էմանուել Մակրոն՝ համասեռամոլ, փսիխոպատ, միստր «Ոչ ոք»

Մայիսի 7, 2017


Որտեղի՞ց ֆրանսիական քաղաքականության մեջ ծլեց Էմանուել Մակրոն անվամբ «ժիր, գանգրահեր, սիրահարված» այս տղան, ո՞ւմ ձեռքին է ծանր թ...

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Դաշնակները պաշտպանում են գերոնտոֆիլիան` հանուն իրենց գաղափարների

Մայիսի 4, 2017


Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են, և այս կարևոր իրադարձությունը չէր կարող ընթանալ առանց ՀՅԴ մասնակցության կամ գոնե առան...

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ինչպես ամբողջ նախրով դեպի անդունդ էին գնում, այդպես էլ կշարունակեն

Ապրիլի 25, 2017


Թեկնածու Ֆիյոնը, որը երկուսի միակ հավասարարժեք ընդդիմախոսն էր և առաջնագիծ էր նետվում, անախորժ սկանդալներից հետո տուգանային գում...

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Եվրախորհրդարանն արիաբար պայքարում է կնոջ դեմ

Մարտի 3, 2017


Եվրախորհրդարանը Բրյուսելում մինի-նստաշրջանի շրջանակներում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի «Ա...

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

ԿՀՎ-ն Փարիզի ահաբեկչության մեղավոր է նշանակել Սնոուդենին

Նոյեմբերի 17, 2015


Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկիչների հարձակումներից հետո Կենտրոնական հետախուզական վարչության մի ամբողջ շարք պաշտոնյաներ շտապեց...

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

ԱՄՆ-ը՝ ահաբեկչության գլխավոր հովանավոր

Նոյեմբերի 17, 2015


ԻՊ-ն անհրաժեշտ է ամերիկացիներին քաոս հաստատելու համար, քաոսը հարկավոր է Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտ ապակայունություն ...

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Հանրապետականը Ֆրանսիայում էլ է հանրապետական

Մայիսի 30, 2015


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ցանկանում է կրկին իր թեկնածությունն առաջադրել նախա...

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Ժիսկար դ'Էսթենը մտահոգ է Արևմուտքի քաղաքականությունից

Փետրվարի 23, 2015


Politique international պարբերականին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էսթենն ասել է, որ Վաշինգտոնի...

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Վասալների երթ իրենք իրենց դեմ

Հունվարի 11, 2015
2

Հունվարի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում հնարավորինս ամենախայտառակ ակցիան է տեղի ունենում՝ երթ ընդդեմ ահաբեկչության։ Երթին մասնակ...

Ամեն ինչ հատուցման գին ունի

Ամեն ինչ հատուցման գին ունի

Հունվարի 8, 2015
4

Ֆրանսիան ահաբեկված է: Ֆրանսիան սգի մեջ է: Երեկ երեք զինված տղամարդ Փարիզի կենտրոնում ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ