Սովորական խայտառակություն

Արմեն Սմբատյանի կեղծած ընտրությունները

Հուլիսի 8, 2015
Արմեն Սմբատյանի կեղծած ընտրությունները

Երաժիշտ, ձախողված դեսպան, իսկ այժմ նախագահի անհայտ բաների խորհրդական Արմեն Սմբատյանին կարիք չկա սովորեցնելու, թե ինչ բան է ընտրությունների կամ մրցույթների արդյունքներ կեղծելը: Նրա ամբողջ գիտակցական կյանքը անցել է դրա միջով և իր կենսագրության մի խոշոր հատված էլ կեղծիքների արգասիք է: Այդ իսկ պատճառով նրանք, ովքերև այս օրերին մասնակից դարձան Արամ Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ փառատոնին, պիտի որ առանձնապես շատ չզարմանային դրա արդյունքներից: Այդ մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ Արմեն Սմբատյանն էր: Եվ հենց նրա թեթև ձեռքով կոպիտ խախտում արձանագրվեց՝ կապված մասնակիցների ելույթների տեսագրությունների հետ: Կանոնակարգը պահանջում էր, որ բոլոր տեսագրությունները ցուցադրվեն, մինչդեռ դրանց մի մասն ուղղակի թաքցվեց, իսկ մի մասն էլ ցուցադրվեց կրճատ տարբերակներով: Արդյունքում պաշտոնական կայքում ընթացող օնլայն քվեարկության արդյունքները չէին կարող արտացոլել ճշմարիտ պատկերը:

 

Դրանից զատ Սմբատյանը առիթը բաց չէր թողել մասնակիցների մեջ ընդգրկել իր հարազատ մոր՝ Տատյանա Հայրապետյանի աշակերտին, ով էլ, բնականաբար արժանացավ երրորդ մրցանակին: Այնուհետև նույն Սմբատյանը ժյուրիի անդամ էր դարձրել Պաոլո Պետրոչելիին այն բանի համար, որ սա ներկայացնում է IMG Artists գործակալությունը, որն էլ Արմեն Սմբատյանի որդուն՝ Սերգեյ Սմբատյանին, շնորհել էր Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանը: Մի խոսքով, ընտանեկան ու ընկերային ջերմիկ մթնոլորտում Արամ Խաչատրյանի անվան մրցույթը վերածվեց հազարավոր դոլարներ ու ազդեցիկ մրցանակներ ծանոթ-բարեկամներին փեշքեշ անելու քեֆ-ուրախության: Սմբատյանը գոհ էր, մյուսները գոհ էին: Դժգոհ էր միայն Հայաստանի երաժշտասեր հանրությունն ու Արամ Խաչատրյանի հիշատակը: Բայց դա հաշիվ չի:






Դիտումների քանակ 5639


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոնսերվատորիան՝ աղանդների ու ԼԳԲՏ այլասերվածությունների կենտրոն

Կոնսերվատորիան՝ աղանդների ու ԼԳԲՏ այլասերվածությունների կենտրոն

Սեպտեմբերի 18, 2019


Analitik.am կայքը մեզ ավետեց օրեր առաջ, որ Երևանի պետական կոնսերվատորիան ռեկտոր հովհաննիսյան սոնան վերածել է բորդելի: Այսինքն, ...

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Օսիպյանն ու վանեցյանը պարտական մնացին Նարեկ Սամսոնյանին

Հուլիսի 3, 2019


Մի քանի շաբաթ առաջ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Նարեկ Սամսոնյանը եթերում ասաց, որ Փաշինյան Նիկոլը չի սիրում գեներալ՝ թե կոչո...

Երաժշտական կոլեկտիվը՝ ավանդապաշտության ճիրաններում

Երաժշտական կոլեկտիվը՝ ավանդապաշտության ճիրաններում

Հուլիսի 31, 2015


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում կրկին ոչ երաժշտական մթնոլորտ է: Կրքերն այստեղ շիկացան այն բանից հետո, երբ նվագախմբից ...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ