Ազգային խայտառակություն

Կարապետ Ռուբինյան` հայաստանյան քրեաօլիգարխիայի կնքահայրը

Հուլիսի 7, 2015
Կարապետ Ռուբինյան` հայաստանյան քրեաօլիգարխիայի կնքահայրը

Օսկան Քոչարյան

 

Հայաստանի քաղաքական դաշտը վխտում է քրեածին տարրերով: Նրանք հիմնականում սերտաճել են իշխանության հետ, և ամեն մեկն իր ուրույն տեղն է գտել մեր երկնքի տակ: Ոմանք խոշոր բիզնեսմեններ են՝ Լֆիկ, Դոդ, ոմանք մեծ գիտնականներ և արվեստի գործիչներ՝ Լիսկա, Տարոն, Ճոյտ: Այդ տարրերի մի մասը սովորական խուլիգաններ են, որոնցից մի քանիսն ունեն բարձր զինվորական կոչում, իսկ, օրինակ, հայտնի պետական գործիչ Շմայս բռնաբարն իր կարողությունները փորձում է իրագործել նոր՝ աշխարհում անհայտ մի հարթությունում՝ գլխատում և բռնաբարում: Այս պահին, համենայնդեպս՝ մեզ համար, դեռ պարզ չէ պրն Շմայս բռնաբարի վերոհիշյալ տեսության ամբողջ պատկերը (օրինակ՝ սկզբում պետք է բռնաբարել, հետո՞ գլխատել, թե՞ հակառակը) և հետևաբար՝ հմայքը, սակայն փաստ է, որ նա հաստատակամ քայլերով գնում է դեպի իր և Անդրանիկ Մարգարյանի պատկերացրած Հայաստանը: Ի դեպ, պրն Շմայս բռնաբարի տեսության բռնաբարության հատվածն արդեն հետևորդներ ունի ՀՀ բարձր իշխանության մեջ: Իհարկե, տեսությունը մի քիչ աղավաղված է՝ բռնաբարելու վեհ հասկացությունը փոխարինված է «դոմփել» կասկածելի եզրույթով, սակայն կարծում ենք, որ դա ժամանակավոր է: Շատ շուտով դոմփել ցանկացողները դաշտը կզիջեն իրական բռնաբարողներին՝ Շմայս բռնաբարի առաջնորդությամբ:


Ինչպես տեսնում ենք, ասպարեզում բազմազանություն է բոլոր իմաստներով: Այդ ամենը հետևանք է: Պատճառները խորքային են և անձնավորված: Եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, մենք զերծ կմնայինք Մանվելի, Սեյրանի, Շմայս բռնաբարի երեսները՝ այն էլ լրատվամիջոցներում տեսնելուց և նրանց մտքի գոհարները կարդալուց, սակայն նրանք կան, և դրանով ամեն ինչ ասված է: Իսկ որտեղի՞ց նրանք եկան, ինչպե՞ս հայտնվեցին ասպարեզում, ի վերջո՝ ո՞վ և ե՞րբ դրանց բերեց: Անշուշտ, քրեածին տարրերի մեծ մասը ասպարեզ եկավ Քոչարյանի օրոք: Դրանց զգալի մասը հովանավորվում էր Վազգեն Սարգսյանի կողմից: Սակայն, այնուամենայնիվ, ո՞վ էր հայ քաղաքական գործիչներից առաջինը, որ սկիզբ դրեց իշխանության և քրեածին տարրերի սերտաճմանը:


Խորհրդային տարիների ծաղկուն հատվածում, Երևանի Ղռեր կոչվող թաղամասում ծնված Կարապետ Ռուբինյանը մանկության, պատանեկության և անգամ երիտասարդության տարիներին հանգիստ էր, սուսուփուս, մի խոսքով՝ հարիֆ էր: Ականատեսների վկայությամբ, նա դուրս չէր գալիս բակ, համարյա չէր շփվում հասակակիցների հետ և, հետևաբար, չուներ ընկերներ: Նա ոչնչով չտարբերվեց նաև համակուրսեցիներից և ավարտելով բուհը՝ համալրեց ԽՍՀՄ էլեկտրիկների գորշ զանգվածը: Շրջապատի նկատմամբ նրա միակ առավելությունը հասակն էր: Դրան ավելացրեց մորուքը և կարծեց, որ կտարբերվի մյուսներից: 1990-ականներին մորուք պահելը հայրենասիրության նշան էր: Ռուբինյանի բախտը բերեց՝ նրա մորուքը նկատեցին, և նա ընդգրկվեց «Տրանզիստոր» միավորման ղարաբաղյան շարժման խմբի մեջ: Այդ թվերին մորուքն իրոք հարց էր լուծում, և ցանկացած չսափրված անձ հասարակության կողմից պատերազմի մասնակից էր դիտվում: Օգտագործելով առիթը՝ Ռուբինյանն աջուձախ սկսեց հայտարարել, որ կռվել է ԼՂՀ Հադրութի շրջանում: Եվ քանի որ անթրաշներն ու խաբեբաները նորաձև էին, նրան արագ նկատեցին՝ այսպիսով հիմք դնելով առաջընթացին:


Կարապետ Ռուբինյանը լուրջ կարիերա արեց՝ Շենգավիթի շրջխորհուրդ, Երևանի քաղաքապետարան, Ազգային ժողով, նախագահի աշխատակազմ և այլն: Սակայն նրա ամենակարևոր ձեռքբերումը քրեածին տարրերի հետ մերձեցումն էր: Նա քրեական հեղինակություն՝ երրորդմասցի բազարի Կյաժի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ մտավ՝ այդպիսով դառնալով իշխանություն-քրեածին տարրեր առաջին տանդեմի ստեղծողը: Ռուբինյան-բազարի Կյաժ տանդեմը երկար կյանք չունեցավ՝ բազարի Կյաժին սպանեցին, սակայն այն էական նշանակություն ունեցավ 90-ականների քաղաքական իրադարձությունների վրա: Նախ, ունենալով քրեական մեջք՝ Ռուբինյանը կեղծում էր համապետական ընտրությունները, և հետո՝ բազարի Կյաժը շատ անգամ օգտագործվում էր որպես շանտաժի միջոց՝ իշխանական վերնախավում այս կամ այն հարցը Ռուբինյանի օգտին լուծելու համար: Այդ սցենարը գործում էր, քանզի այն ժամանակվա՝ ՀՀՇ-ական իշխանավորները սկզբնական շրջանում քրեականացված չէին: Հետագայում, իհարկե, իշխանության քրեականացումն իրականություն դարձավ: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ «քրեածին իշխանություն» հասկացությունը հայաստանյան ասպարեզ է բերվել Ռուբինյանի կողմից 1990-91թթ.:


Այժմ Հայաստանի Հանրապետությունն ապրում է Ռուբինյանի գաղափարներով: Մեր երկրի ազգաբնակչության զգալի մասն իշխանավոր է և գողական: Ավելին, իշխանավորները գողական են, իսկ գողականները՝ իշխանավոր: Այդ երկու հասկացության սերտաճումից աղավաղվել են թե՛ առաջինի, թե՛ երկրորդի բուն իմաստները: Հենց այդ պատճառով են գոյացել գիտնականներ Լիսկան և Տարոնը, մշակույթի գործիչ Ճոյտը և Շմայս բռնաբարը: Իսկ Ռուբինյա՞նը: Դե, Ռուբինյանն էլ ավարտել է իր պատկերացրած պետության կառուցումը, դարձել է ընդդիմադիր, շուտ-շուտ փոխում է կուսակցությունները և հայացքները: Նա, ում հեղինակային իրավունքի ներքո ստեղծվեց այժմյան քրեաօլիգարխիկ Հայաստանը, պայքարում է իր ստեղծած համակարգի դեմ: Պայքարն արդյունք չի տալիս, քանզի աշակերտներն ուսուցչից տաղանդավոր գտնվեցին:

 






Դիտումների քանակ 16071


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Մասիս սարն ու էշ Մանուկենց դարը

Հունիսի 25, 2019


Երեկ լուր տարածվեց, որ Ստրասբուրգում հայ պատվիրակության որոշ անդամներ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունների վերականգնման դեմ են...

ռուբինյան կարոն ձու է կեղտոտում, իսկ Իգիթյանը յոլա չի գնում նրա որդու հետ

ռուբինյան կարոն ձու է կեղտոտում, իսկ Իգիթյանը յոլա չի գնում նրա որդու հետ

Մարտի 12, 2019


Ուրախալի լուրեր ենք ստանում խորհրդարանից: Ուրեմն, յոլա չեն գնում նախկին ՀՀՇ-ական Իգիթյան Հովհաննեսն ու ռուբինյան ռուբենը: Պատճա...

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Ռուբինյաններն իրար հարցեր են տալիս

Նոյեմբերի 12, 2018


ՀՀ ԱԳՆ փոխնախարար, լակոտ ռուբեն ռուբինյանը, որը միաժամանակ հայտնի խայտառակություն Կարապետ Ռուբինյանի որդին է, անդրադառնալով ՀՀԿ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Շմայսն անցավ Նիկոլի կողմը

Ապրիլի 21, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժման պայքարի միջոցներից ամենատարածվածը մայրաքաղաքի փողոցները կամ միջ...

Շմայսը` հրեշտակի կերպարում

Շմայսը` հրեշտակի կերպարում

Ապրիլի 13, 2018


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Շմայս բռնաբար մականվամբ Առաքել Մովսիսյանը Արմավիրի մարզում շատ բան ունի: Ու քանի որ գրեթե ամե...

Շմայս բռնաբարը գործ տվող է

Շմայս բռնաբարը գործ տվող է

Ապրիլի 5, 2018


ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, այսինքն՝ Շմայս բռնաբարը, հանցագործության մասին հաղորդում է ներկ...

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Շմայսի չիրականացրած հերոսությունը

Փետրվարի 13, 2018


Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծուջարդի ու սկանդալի աղմուկը նորանոր տարածքներ է գրավում: Եվ այս իմաստով սպասելի է...

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Շմայս, բա քեզ պե՞տք է Ձմեռ պապի

Դեկտեմբերի 29, 2017


Ի՞նչ բան են Նոր տարին, Ամանորի հեքիաթը, Սուրբ ծննդյան խորհուրդը: Մարդիկ այս մասին շատ բան կարող են ասել, բայց ոչ երբեք այն, ինչ...

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Շմայսն ուզում է քյոխվա դառնալ

Նոյեմբերի 24, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նորին մեծություն բռնաբարիչ Շմայսը, ով այս տարվա խորհրդարանական ընտրութ...

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Թղթարարության գերիները և հեղափոխությունը

Նոյեմբերի 23, 2017


Ակամա մարդու ծիծաղ է գալիս, երբ որևէ տեղ ընթերցում է, թե իբր «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ի աշխատանքային խումբն այս ամբողջ...

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Շմայսը կանոնակարգում է օրենքը

Հոկտեմբերի 12, 2017


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն այսքան աղմուկի պատճառ դարձավ և դեռ շարունակում է արյուն պղտորել, ...

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Աշոտյանը վայիս եղավ Մանվելին ու Սեյրանին

Սեպտեմբերի 23, 2017


Բաքվում գտնվող հայաստանցի պատգամավորներ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի ոդիսականը դեռ շարունակվում է: Ադրբեջանի մայրաքաղաքում...

Շմայսը սիմվոլ է

Շմայսը սիմվոլ է

Հունիսի 2, 2017


Եթե որևէ մեկը հույսեր է փայփայում, թե վերջապես ազատագրվել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի ներկայությունից, ապա չարաչար...

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Շմայսի բեռը` Տարոնի ուսին

Ապրիլի 24, 2017


Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով նոր խո...

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Շմայսը տապալվեց. ո՞վ է լինելու ՀՀ ԱԺ նոր բռնաբարը

Ապրիլի 3, 2017


Տխուր լուր ենք ստանում Արմավիրի մարզից. Ազգային ժողովի ընտրություններում թիվ 6 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը, ...

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Շմայսի դերասանական կարիերան և արծվային հայացքը

Մարտի 29, 2017


Որքան էլ շատերի համար զարմանալի թվա, ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը, նույն ինքը` Շմայս բռնաբարը, գիտի...

Արմավիրյան ողբերգություն

Արմավիրյան ողբերգություն

Մարտի 22, 2017


Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուները դիմել են ևս մեկ հակազգային, հակահայկական և հակամարդկային քայլի: Երբ հ...

Ազնվագույն Շմայսի նամուսը

Ազնվագույն Շմայսի նամուսը

Փետրվարի 23, 2017


Այսօր Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ նահապետ Գալուստ Սահակյանն ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են անկախ ...

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Շմայսին մեծ քանակությամբ վիագրա է անհրաժեշտ

Փետրվարի 19, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց մասնակիցներն արդեն հաշվարկում են իրենց ռեսուրսները, հնարավորությունները, պոտենցիալը...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ