Ազգային խայտառակություն

Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Հուլիսի 6, 2015
Հայրիկյանի շատ ուրախ է և տխուր

Բաղրամյանի ազատագրումից երևի ոստիկանապետ Վովա Գասպարյանն այնքան չի ուրախացել, որքան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Եվ սա բնական է: Հայրիկյանը շատ էր երազում վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր իրեն վռնդեցին պողոտայից, իսկ հիմա ոստիկանությունը իրագործեց նրա բաղձանքը: Վերջին հանգամանքից տպավորված՝ Հայրիկյանը նույնիսկ չի խուսափել արձանագրել, թե ոստիկաններն ավելի բարեկիրթ էին, քան խաղաղ ցուցարարները: Իսկ ուժայիններին այսպես բացահայտ շողոքորթելու համար Հայրիկյանը մի փաստարկ ունի. ոստիկանները չեն ջարդում եվրոպական դրոշները։


Բարեկրթության այս նորագույն չափորոշիչը սահմանելուց հետո Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում հարկ է համարել թողնել հետևյալ գրառումը. «Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լիներ, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որևէ այլ բան…»: Այսինքն «անկախության սիմվոլ» Պարույրը հիմա հեղաշրջվել է, նրա խորին համոզմամբ հայկական եռագույնն այլևս ոչինչ չարժե, փոխարենը ԵՄ կապույտ ու աստղաշատ դրոշի ծածանումներից ոստիկանական շարքերը կպառակտվեին, իսկ ջրցան մեքենաները գլխապատառ փախուստ կտային Բաղրամյանի պողոտայից:


Բայց քանի որ շուրջբոլորը անհասկացողներ են և միակ հասկացող գլուխը պատկանում է Պարույր Հայրիկյանին, ապա նա ավագի ու իմաստունի իրավունքով հավելում է. «Բայց դա հասկանալու համար պէտք է վաղուց մի բան իրացրած լինեին՝ ՊԱՏՎԻՐ ՄԵԾԵՐԻԴ ՈՐ ՅԱՋՈՂԱԿ ԼԻՆԵՍ…. կամ պարզապես, հրապարակային գործունեությամբ (պատասխանատուներին անվանապես նշելով) պիտի թույլ չտային սադրիչներին մխրճվել իրենց մէջ»:


Մեծը փաստորեն ինքն է: Սադրիչն էլ փաստորեն ինքը չի: Եվրոպան էլ փաստորեն մի աստվածային պարգև է, որը մեզ կարող է տալ միայն մի մարդ՝ նորին ինքնորոշում Պարույր Հայրիկյանը:


Հետգրություն


Կարելի է վստահ ասել, որ եթե ցուցարարներն իրոք Եվրամիության դրոշների ներքո անցկացնեին իրենց ակցիան, ապա ոստիկանությանը բան չէր մնա անելու. Հայաստանում Եվրոպայից զզվողները շատ են, և հենց նրանք կազատագրեին ստալինյան մարշալի անունը կրող պողոտան:






Դիտումների քանակ 4773


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Տարբերությունը մեծ չէ

Տարբերությունը մեծ չէ

Հուլիսի 23, 2018


Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը սկզբում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն էր: Հետո Փաշինյանը նրան չընդունեց, և սա սկսեց չհասկանալ, թե ինքն այ...

Հայրիկյանը սովամահ կլինի

Հայրիկյանը սովամահ կլինի

Հունիսի 29, 2018


Պարույր Հայրիկյանը Նիկոլից դասեր է առել: Հիմա նա էլ է ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնում: Բայց դժվարությամբ է մտնում, որովհետև նախч ...

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Մնա՞լ, թե՞ չմնալ բանտում

Հունիսի 26, 2018


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով երկարատև ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջ...

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Շարժո՞ւմ, թե՞ «բոռտին» մնացածների հավաքատեղի

Ապրիլի 16, 2018


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շարժումը եթե նույնիսկ ունի ձգողական ուժ, ապա այդ մագնիսի վրա ավելի շատ ...

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Հայրական խորհուրդներ Նիկոլ զավակին

Ապրիլի 12, 2018


Պարույր Հայրիկյանը կրկին սկսել է շատախոսել: ԱՄՆ-ից օրերս Հայաստան վերադարձած ԱԻՄ առաջնորդը ոչ միայն սկսել է հարցազրույցներ տալ,...

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Հայրիկյանը խոսում է և կեղծում

Մարտի 30, 2018


Երբ անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանը ստորագրեց ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ԱԻՄ նախագահ...

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Հայրիկյանը շնչում և արտաշնչում է քաղաքականորեն

Մարտի 12, 2018


Լուր տարածվեց, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այս օրերին գտնվում է արտասահմանում։ Ոմանք անմիջապես սկսեցին ենթադրություններ ...

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Հայրիկյանը կրկին փող է մուրում

Փետրվարի 6, 2018


Ամենայն հավանականությամբ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, այդ իսկ պատճառով էլ նա վերստին վեր...

Հայրիկյանի դուստր Զարուհին

Հայրիկյանի դուստր Զարուհին

Դեկտեմբերի 15, 2017


Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր, երբ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դատի էր տալիս ԿԸՀ-ին` մեղադրելով այդ կառույցին այն բանի համա...

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Պորոշենկոյի դժբախտ ճակատագիրը, Սաակաշվիլին ու հայկական դրոշը

Դեկտեմբերի 4, 2017


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, բայց քանի որ Ուկրաինան ԱՄ...

Հայրիկյանի հացադուլի դասերը

Հայրիկյանի հացադուլի դասերը

Նոյեմբերի 24, 2017


5 օր տևած անիմաստ հացադուլից հետո Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է ...

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Հայրիկյանը Սեֆիլյանի հրամանատարն է

Նոյեմբերի 23, 2017


Երեկ սեֆիլյանականները` «Սասնա ծռերով» հանդերձ, մի հայտարարություն էին տարածել` հասցեագրված իրենց ընդդիմադիր համարող գործիչներին...

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Հայրիկյանի ի՞նչն է ողջունում

Նոյեմբերի 22, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրակն է ընկել իր նախաձեռնության ձեռքը և ստիպված ասում է, թե շարունակում է հացադուլը` ԿԸՀ-ից պահ...

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Ուտե՞լ, թե՞ չուտել` այս է խնդիրը

Նոյեմբերի 20, 2017


Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը առոք-փառոք, լավ կերած-խմած, լրագրողներին իր գլխին հավաքած գնաց ԿԸՀ, որ հայտարարված հացադո...

Հայրիկյանը հաց չի ուտի

Հայրիկյանը հաց չի ուտի

Նոյեմբերի 17, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ...

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Դաշինք ԵՄ-ի հետ` Հայրիկյանին լռեցնելու համար

Հոկտեմբերի 26, 2017


Մինչ բոլոր կողմերից ասվում և վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստան- ԵՄ ասոցիացման համաձայնագրի վավերացման ճանապարհին որևէ խոչ...

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Նոստրադամուս Հայրիկյանի վերջին գուշակությունը

Հոկտեմբերի 5, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ իրեն մարգարեի տեղ է դնում: Եթե նրան լսելու լինենք, առաջինն ինքն է կանխատեսել...

Ո՞վ է ավելի մեծամիտ

Ո՞վ է ավելի մեծամիտ

Սեպտեմբերի 20, 2017


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բառապաշարում հայհոյանքները սկսել են շատ մեծ տեղ գրավել, քանի որ նա այլևս ոչինչ չի անում, բացի զ...

Չեղած բանի բացական

Չեղած բանի բացական

Հուլիսի 17, 2017


Շաբաթներ առաջ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ սահմանադրական փոփոխությունների նախաձեռ...

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հայրիկյանը երկընտրանքի առաջ է

Հուլիսի 5, 2017


«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հավանաբար տեղյակ չէ, որ բոլորովին վերջերս մեր երկրում...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը